TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Որոնման արդյունքները` Վարդենիս

Վարդենիսի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

12:40 05.11.2021

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներ էին ստացել, որոնք իրացրին բաժնի քրեական հետախույզների հետ։ Հայտնաբերվեցին ու բաժին բերման ենթարկվեցին երեք երիտասարդներ՝ մեքենայով հանդերձ։ Նրանցից մեկի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ հայտնաբերվեց։ Պարզվեց, որ թմրամիջոցը նրան հյուրասիրել էր բերման ենթարկվածներից մեկը։ Փաստի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում խուզարկվեց նաև […]

̰
Վարդենիսի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

20:06 01.11.2021

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։ Ժամը 22-ի սահմաններում քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ բաժին բերման ենթարկեցին Սեսմանուկյան փողոցի 31-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն, չորացված, մանրացված կանեփանման զանգված: Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ թմրամիջոցն իրենն է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից՝ անձնական օգտագործման […]

̰
Հիմնանորոգվել է Երևան-Վարդենիս մայրուղու 1 կիլոմետրանոց ճանապարհահատվածը

14:45 25.10.2021

ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնանորոգվել է Երևան-Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 1 կիլոմետրանոց ճանապարհահատվածը Մարտունի քաղաքի արևելյան թևում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Գևորգ Խաչատրյանը, հիմնանորոգված ճանապարհի մակերեսը կազմել է շուրջ 8 500 քմ։ Հեռացվել է ասֆալտբետոնե հին շերտը, կատարվել է խճային հիմքի և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում՝ […]

̰
Վարդենիսի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

21:19 19.10.2021

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացվել, որ Վարդենիսի Իսակովի փողոցի 45-ամյա մի բնակիչ թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում։ Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանները կասկածվողին նշված փողոցից բերման ենթարկեցին բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն կանեփանման զանգված և նմանատիպ բուսական զանգվածով գլանակ։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, քաղել և […]

̰
Մարտունի-Վարդենիս-Արցախի սահման միջպետական նշանակության ճանապարհի 5.9 կմ  հատվածը հիմնանորոգվում է

10:22 28.09.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Մ-11, Մարտունի-Վարդենիս-Արցախի Հանրապետության սահման միջպետական նշանակության ճանապարհի 5.9 կմ երկարությամբ հատվածը (կմ0+000-կմ5+900) հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Կապալառուն «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն է։ Հիմնանորոգման շրջանակում որոշ հատվածներում արդեն իրականացվել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Այս հատվածում շինարարը նորոգում և հիմնանորոգում է ճանապարհին առկա մի շարք կամուրջներ։

̰
Գեղարքունիքի մարզում բախվել են Վարդենիս-Երևան երթուղու Mercedes Sprinter-ն ու Opel-ը. կա 8 վիրավոր

17:43 02.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի ահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Mercedes Sprinter-ը կողաշրջվել է, իսկ այն Վարդենիս-Երևան երթուղին է […]

̰
Վիճաբանություն Սոթք գյուղի բենզալցակայանի մոտ. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը

17:57 31.08.2021

Oգոստոսի 28-ի կեսգիշերին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Սոթք գյուղի բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 27-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սոթքի Կենտրոնական խճուղու բենզալցակայանի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է […]

̰
ՃՏՊ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին

17:59 29.08.2021

Օգոստոսի 29-ին, ժամը 15:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի մոտակա […]

̰
Երկու անգամ նույն տնից փորձել էր գողություն անել. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը

14:09 24.08.2021

Օգոստոսի 1-ին և 14-ին Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցի մի տնից երկու անգամ փորձել էին գողություն անել։ Մի դեպքում բնակարանագողը տանտիրուհուն տեսնելով՝ փախել էր, մյուս դեպքում փախել էր, երբ առանձնատան պարիսպից բակ մտնելիս նկատել էր տանտիրոջ փեսային։ Տանտերը նախկինում ոստիկանություն չէր դիմել: Վարդենիսի բաժնի քրեական հետախույզներն էին պարզել եղելությունն ու բնակարանագողին բերման ենթարկել։ Օգոստոսի 14-ին, օպերատիվ […]

̰
Ոստիկանության ծառայողները Վարդենիսում իրականացրել են ուժեղացված ծառայություն

17:50 09.08.2021

Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու վարչությանը ենթակա բաժինների գործընկերների, ինչպես և Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել բաժնի սպասարկման տարածում։ Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժին բերման են ենթարկվել անձինք։ Կատարվել […]

̰
Շատջրեք գյուղում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել Վարդենիսի բաժին

16:50 30.07.2021

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները հուլիսի 29-ի առավոտյան օպերատիվ տվյալներ ստացան, որ գիշերը Շատջրեք գյուղում կրակոցներ են հնչել։ Տեղեկությունն իրացվեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների մասնակցությամբ։ Պարզվեց, որ գյուղի բնակիչներից մեկն ու Վարդենիսում բնակվող մի տղամարդ վիճել են, իսկ երբ վարդենիսցին մեքենայով փորձել էր հեռանալ, Շատջրեքի բնակիչը ապօրինի ինքնաձիգից կրակոցներ էր արձակել […]

̰
Հիմնանորոգվում է Ճամբարակը, Վարդենիսը, Շորժան միմյանց կապող միջպետական ճանապարհը

15:07 23.07.2021

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 20,9 կմ հատվածը (կմ39+400 – կմ60+300)։ Միջպետական ճանապարհը միմյանց է կապում Ճամբարակը, Վարդենիսը, Շորժան։ Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից, շինաշխատանքների շրջանակներում կատարվում է հիմքի սառը վերամշակում՝ ցեմենտի ավելացումով, մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Տեղադրվելու է 10 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ, (ստորին շերտ՝ 6 սմ խոշորահատիկ ասֆալտ, […]

̰
Վարդենիսի ոստիկանները բացահայտել են դանակահարությունը

12:11 01.07.2021

Հունիսի 26-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել ոստիկանության Վարդենիսի բաժին. որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Ավազան գյուղի 65-ամյա մի բնակիչ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ հայտնեցին, որ տուժած տղամարդն ի վիճակի չէ հաղորդում տալու: Վնասվածքը ծանր էր: Վարդենիսի ոստիկաններն անցան գործի: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց հետևյալը. նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, Ավազանի գյուղամիջում վիճաբանել […]

̰
Խախտվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի բազմաթիվ շահառուների գույքային իրավունքները. դատախազությունը դիմել է միջոցների

16:16 30.06.2021

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2021թ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքները: Պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տուն-ինտերնատի թվով 10 շահառուների սեփական, ինչպես նաև նրանց շահերի տիրույթում գտնվող անշարժ գույքերի վերաբերյալ կատարվել են գործարքներ՝ առանց նրանց կամ վերջիններիս խնամակալի մասնակցության: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2 […]

̰
Ատրճանակը հայտնաբերվեց, գումարը` դեռ ոչ. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը

12:06 24.06.2021

Հունիսի 19-ին ոստիկանության Վարդենիսի բաժին եկած տղամարդը հաղորդում էր տվել, որ մոտ կես ժամ առաջ իր տան մոտ կայանված «Մերսեդեսի» դուռը բացել և գողացել են իր օրինական գազային ատրճանակն ու փող՝ պատճառելով մոտ 730 հազար դրամի վնաս: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Հարկավոր էր օգտագործել արագ ահազանգման գործոնը, ինչը հաջողությամբ իրականացրին Վարդենիսի քրեական հետախույզները: […]

̰
Մահվան ելքով ավտովթար Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին. ՔԿ-ն տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել

17:19 22.06.2021

2021թ. հունիսի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 31 կմ հատվածում, ՀՀ ՊՆ N զորամասի` հանգստի մեջ գտնվող պայմանագրային զինծառայողն իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել արգելապատնեշներին և կողաշրջվել, որի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից մեկը՝ ծնված 06.03.2020թ., ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, ևս 6 ուղևորներ, տարբեր աստիճանի մարմնական […]

̰
Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. կա 1 զոհ, 6 վիրավոր

10:47 22.06.2021

Հունիսի 21-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 31-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել արգելապատնեշներին և կողաշրջվել. 1- ամյա ուղևոր Էլեն Մելյանը մահացել է, վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

̰
Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին տեղի ունեցած մահացու ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ

12:32 18.06.2021

2021թ. հունիսի 16-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում միմյանց են բախվել «Վազ 21074» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ: «Վազ 21074» ավտոմեքենայի վարորդը նեղ մասնագիտական բուժօգնության համար Երևան քաղաք տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային […]

̰
Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

16:10 14.06.2021

Հունիսի 14-ին՝ ժամը 13:05-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին՝ երկաթգծերի մոտ, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայում (վարորդ Ա. Ն.): Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդն ինքնուրույն դուրս […]

̰
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ներկայացուցիչները՝ Վարդենիսում

22:19 11.06.2021

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ներկայացուցիչներն իրենց նախընտրական ծրագրերն այս անգամ էլ ներկայացրել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մ-11, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին առաջացել են հողային բերվածքների կույտեր. ՀՀ ՏԿԵՆ

22:25 05.06.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին Մ-11, Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 28-կմ 29 հատվածում Սևանա լճի ալիքների հետևանքով առաջացել են հողային բերվածքների կույտեր։ Այժմ տվյալ ճանապարհահատվածում իրականացվում են մաքրման աշխատանքներ։

̰
Զինծառայողին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ Վարդենիսի ՌՈ բաժնում  ձեռնարկվում են միջոցներ

17:26 22.05.2021

Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված N զորամասի զինծառայողի անհետացման վերաբերյալ ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել   ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «2021 թ. մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկացվել է այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող տարածքից, ծառայության վայրից […]

̰
Վարդենիսում ժամկետային զինծառայողը ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը. ՊՆ

15:28 22.05.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ս.թ. մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի […]

̰
Ադրբեջանական զինված ուժերը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՊՆ

17:38 13.05.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ Զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վարդենիս և Ծովակ համայնքների բնակիչների հետ

16:16 09.05.2021

Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Վարդենիս և Ծովակ համայնքներում: Այդ մասին ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հրապարակելով լուսանկարներ:    

̰
Խաչաղբյուրից Վարդենիսի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 5-ամյա աղջնակ է մահացել

11:19 26.04.2021

Այսօր՝ ապրլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։20-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ժամը 04։50-ի սահաններում շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Խաչաղբյուր գյուղ, որտեղից հիվանդանոց են տեղափոխել 5-ամյա երեխայի, ով ճանապարհին մահացել է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր […]

̰
Վարդենիս քաղաքում այրվում է ավտոմեքենա

16:07 16.04.2021

Ապրիլի 16-ին, ժամը 15:15-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։24-ին, մարվել՝ 15:41-ին: Այրվել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի սրահը, բեռնախցիկը և շարժիչի հատվածը՝ մասամբ:

̰
Ճամբարակի, Վարդենիսի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

10:04 14.04.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ‚ Ճամբարակի, Վարդենիսի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում

14:50 30.03.2021

Մարտի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հրդեհաշիջումը և տարահանումը» թեմայով։ Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից՝ ուսումնավարժության ավարտից հետո մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները վերլուծել են արդյունքները, արձանագրել թերությունները, տվել մասնագիտական խորհուրդներ:  

̰
Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ և Վարդենիս քաղաքներում ձյուն է տեղում

09:36 25.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ և Վարդենիս քաղաքներում ձյուն է տեղում։

̰
BACK_TO_TOP