15:30 29.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում, ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին: Կենտրոնը տարեկան սպասարկում է շուրջ 700 երեխայի և 900 մեծահասակի: Միայն 2023 թվականին պետական պատվերի շրջանակում մինչև 18 տարեկան երեխաներին տրամադրվել է 585 ծառայություն ցերեկային ստացիոնարի պայմաններում, իսկ 2024 թվականին մինչև 18 տարեկաններին` 810 ծառայություն: Այս […]
11:12 29.03.2025
Սեխը, նարինջը և ջրի բարձր պարունակությամբ այլ մրգեր կարող են օգնել ձեզ ավելի երիտասարդ տեսք ունենալ, ասել է սննդաբան Ամիր Խանը: Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։ Նրա խոսքով՝ ջրազրկումն անմիջապես ազդում է արտաքինի վրա՝ մաշկը չորանում է, իսկ կնճիռներն ավելի նկատելի են դառնում։ Բժիշկը նաև նշել է, որ հեղուկի պակասը բացասաբար է անդրադառնում հոդերի […]
10:53 29.03.2025
Հոգեկան խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ է վերահսկել աղիների առողջությունը, ասել է դիետոլոգ և սննդաբան, բ.գ.թ. Մեգան Ռոսին։ Նա Huffington Post-ին հայտնել է հոգեկան առողջությունը բարելավելու իր անսովոր միջոցը: Ռոսսին նշել է, որ աղեստամոքսային տրակտն ուղղակիորեն ազդում է ոչ միայն ուղեղի, այլև հոգեկանի աշխատանքի վրա։ Նրա խոսքով, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղիների քրոնիկ հիվանդությունները […]
23:02 28.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Գյումրու բժշկական կենտրոնի Կաթվածի և նյարդաբանության բաժանմունքի եռամյա արդյունքների ամփոփման գիտաժողովին: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Շիրակի և Լոռու տարբեր բժշկական կենտրոններից գիտաժողովին մասնակցելու եկած բուժաշխատողներին ողջունելով` նախարարն ընդգծել է. «Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու կամ հաշմանդամությունը կանխելու համար կա խիստ սահմանափակ ժամանակ, ուստի շատ կարևոր […]
16:31 28.03.2025
Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանում ներկա է գտնվել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը: Կորեայի նվիրատվությամբ ստացած շատպօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և այժմ միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շատպօգնության ավտոպարկը: Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Հանրապետական շտապօգնության օպերատիվ […]
23:59 27.03.2025
Ճիշտ ընտրված և ճիշտ տեղադրված մանկական նստատեղը (car seat) կարող է կյանք փրկել։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Մանկական նստատեղի ընտրությունը կախված է երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից։ Ինչպե՞ս ընտրել ճիշտ նստատեղ Մինչև 3 տարեկան – նստատեղը պետք է տեղադրված լինի դեմքով դեպի հետ։ Այս դիրքը լավագույնս պաշտպանում է երեխայի ողնաշարը, նվազեցնում վնասվածքի […]
23:33 26.03.2025
Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ ընդունել է մի խումբ ծնողների: Հանդիպմանը ներկա է եղել նաև առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու Ելենա Աղաջանովան: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է շաքարային դիաբետի կառավարման արդյունավետությանն ուղղված աշխատանքները: Նախարարը նշել է, […]
15:50 26.03.2025
Թվային առողջապահական ապահովագրության ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի` «ALAN» կազմակերպության ներկայացուցիչներ Ադրիեն Սարգի և Ժան-Շառլ Սամուելյանի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրության մեր տեսլականը, խոսել այս ուղղությամբ տարվող աշխատանքներից: Այս մասին հայտնում են նախարարությունից: «Եթե սկսենք 2026 թվականի հունվարի 1-ից, ապա երեք տարում կհասնենք մինչև 80% ապահովագրական ծածկույթի: Սա կհանգեցնի առողջապահական ծառայությունների առումով […]
13:56 26.03.2025
Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունի` mec.am: Այստեղ հասանելի է տեղեկատվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, նաև ենթադրյալ խախտումների մասին դիմումները կարող են ներկայացվել առցանց՝ մուտք գործելով կայքի «Ներկայացնել դիմում» բաժինը։ Կայքի գործարկմամբ` ստեղծվել է հարթակ դիմումների առցանց ներկայացման համար, ինչը դյուրացնում է գործընթացը, հանձնաժողովի գործունեությունն ավելի թափանցիկ և հասանելի է դառնում, ապահովվում […]
23:18 25.03.2025
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես պետք է ստանալ առողջապահության գծով ծախսերի մինչև 50000 դրամ փոխհատուցում: Մանրամասները՝ տեսանյութում:
11:15 25.03.2025
Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության ապահովումը և նորագույն մեթոդների կիրառումը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Գերմանիայի և Շվեյցարիայի անվանի բժիշկներ և փորձագետներ: Ինգո Բերգմանը մեծ ներդրում է ունեցել Գերմանիայում դիալիզի ծառայությամբ բազմապրոֆիլ կենտրոնի կառուցման և Շվեյցարիայում առաջին […]
23:59 24.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: «Հարց 4: Արդյո՞ք համակարգը պատրաստ է ապահովագրության ներդրմանը: 2021-2025 թթ. ենթակառուցվածքների զարգացման, որակի և բուժծառայությունների ընդլայնման համար ներդրվել է մոտ 30 մլդ դրամ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։
23:23 23.03.2025
Լավ սնվելու և չգիրանալու համար հարկավոր է նախաճաշել մինչև 08:30-ը, ասում է սննդաբան Սամանտա Կասեթին։ Մասնագետն ընդգծել է, որ նախաճաշն առանձնահատուկ արժեք ունի։ «Առավոտյան մեր օրգանիզմը տրամադրվում է սննդի կլանման և մարսման համար: Դա տեղի է ունենում ցիրկադային ռիթմի շնորհիվ, որն ազդում է ամեն ինչի վրա՝ քնից մինչև տրամադրություն և նյութափոխանակություն»,- բացատրել է Կասետին: Դիետոլոգի […]
22:30 23.03.2025
Մեծ քանակությամբ աղի օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար, զգուշացրել է նյարդաբան Աննա Կոպցևան։ NEWS.ru-ի հետ զրույցում նա նշել է այս համեմունքի չարաշահման հիմնական վտանգը։ Բժիշկը նշել է, որ օրական աղի առավելագույն քանակը պետք է լինի ոչ ավելի, քան հինգ գրամ։ Նա ընդգծել է, որ շատ կարևոր է սննդակարգում վերահսկել դրա քանակությունը, քանի որ […]
22:05 23.03.2025
Սննդաբան-խորհրդատու Ալեքսեյ Կաբանովը պատմել է, թե ինչպես կարելի է հաղթահարել քաղցրավենիքից կախվածությունը։ Այս մեթոդը նա բացահայտել է Lenta.ru-ի հետ զրույցում։ Կաբանովը պարզաբանել է, որ շաքարի կտրուկ հրաժարումը չի հանգեցնում մարսողության կամ ներքին օրգանների աշխատանքի հետ կապված խնդիրների, բայց կարող է վատթարացնել մարդու հոգեբանական վիճակը։ «Մենք իսկապես գործ ունենք իրական կախվածության հետ, որը կարող է լինել […]
23:11 21.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առողջապահության գծով սոցիալական ծախսի մասին. հանդիպման համար կազմակերպությունները կարող են գրանցվել, գրելով` [email protected]ին: Կհանդիպենք»: Մանրամասները՝ տեսանյութում:
15:30 21.03.2025
Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը 2025 թվականին վերսկսել է իր աշխատանքները: Հերթական նիստը վարել է Խորհրդի նախագահ, նախարար Անահիտ Ավանեսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված թեման էր` Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը, իրականացված աշխատանքները և հետագա անելիքները: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարն ընդգծել է. «Օրակարգում ներառված հարցը մեր ոլորտի առանցքային ու կարևոր ռազմավարական նպատակներից է: Հայաստանում, ըստ էության, […]
13:18 20.03.2025
Շարժական մամոգրաֆը մարտի 12-ից Գավառ համայնքում է։ Այն տեղակայված է «Գավառի բժշկական կենտրոնի» պոլիկլինիկայի շենքի բակում։ Գավառի և գյուղական բնակավայրերի 45-68 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու մամոգրաֆիկ ԱՆՎՃԱՐ հետազոտություն։ Սքրինինգի արդյունքում բացահայտված խնդիրներ ունեցող կանանց հետագա լրահետազոտություններն ու բուժումը ևս կիրականացվեն անվճար։ Նշենք, որ քաղցկեղի բուժումն առավել արդյունավետ է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում: […]
13:04 20.03.2025
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը մարտի 19-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆի ու ԵԽ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ, ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ: Ողջունելով հյուրերին` Ռուստամ Բաքոյանը բարձր […]
16:07 19.03.2025
Հաշվետու ժամանակահատվածում առողջապահության նախարարությունը, իրականացնելով Կառավարության ծրագրից բխող միջոցառումները, շարունակել է իր երեք՝ հիմնական ուղղություններով աշխատանքները: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում քննարկման ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան մասը: Հաշվետու ժամանակաշրջանում շարունակել է բարձրանալ […]
15:37 18.03.2025
2024 թվականից պատանեկան արթրիտ ունեցող երեխաներին թանկարժեք դեղերը տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում: Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Յուրաքանչյուր երեխայի համար դեղի արժեքը տարեկան կազմում է 1 միլիոն 840 հազար դրամ. ֆինանսական այս ծանր բեռը ընտանիքի խնդիրն էր մինչև ծրագրի մեկնարկը: Այս դեղերը, տարբեր պարբերականությամբ, պացինետները պետք է օգտագործեն ամբողջ կյանքի ընթացքում: Այսօր պատանեկան արթրիտի […]
15:40 17.03.2025
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեխաների պահող համակարգերը և ամրագոտիները ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (ՃՏՊ) վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են: «Հիշեցնում ենք, որ երեխաների շրջանում վնասվածքների վտանգը նվազագույնի հասցնելու նպատակով կատարված օրենսդրական փոփոխությունների համաձայն` մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական […]
23:59 16.03.2025
Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի (ПНИПУ) գիտնականները բացահայտել են քնի հետ կապված որոշ երևույթների պատճառները։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել են գիտական հաստատության մամուլի ծառայությունից։ Հայտնի է, որ քունը բաղկացած է չորս փուլից՝ նինջ (կիսաքուն վիճակ), թեթև քուն, խոր քուն և REM փուլ (rapid eye movement)։ Խորը քնի ժամանակ օրգանիզմը վերականգնվում է և արտադրում հորմոններ, իսկ […]
23:21 16.03.2025
Թել Ավիվի համալսարանի գիտնականներն առաջին անգամ խմբագրել են SOX2 գենը՝ օգտագործելով CRISPR տեխնոլոգիան, որն օգնել է վերացնել գլխի և պարանոցի քաղցկեղի ուռուցքները մկների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Science (AdvSci) ամսագրում: Նախկինում ենթադրվում էր, որ քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարը պահանջում է թիրախավորել մի քանի գեն, սակայն նոր աշխատանքը ցույց է տվել, որ չարորակ բջիջների […]
16:16 16.03.2025
Հյուսթոնի համալսարանի ամերիկացի գիտնականներն առաջին անգամ իրական ժամանակում ֆիքսել են խոլեստերինի բյուրեղների առաջացումը մարդու օրգանիզմը նմանակող պայմաններում: Բացահայտումը կարող է օգնել մշակել սրտի հիվանդությունների և լեղապարկի քարերի բուժման թերապիա: Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում: Խոլեստերինի բյուրեղները կարող են կուտակվել արյան անոթներում կամ լեղապարկում՝ առաջացնելով խցանումներ, ցավ և […]
13:13 16.03.2025
Նախաճաշին չի կարելի ուտել սենդվիչներ, արագ պատրաստման շիլաներ, չոր նախաճաշեր (խմբ.հացահատիկային կամ հատիկային նախաճաշեր) կամ սոված փորին սև սուրճ խմել,- Gazeta.Ru-ին ասել է դիետոլոգ, հոգեթերապևտ, պրոֆեսոր և Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Միխայիլ Գինցբուրգը։ «Շատերը սովոր են իրենց առավոտը սկսել սենդվիչներով, արագ պատրաստվող շիլաներով կամ չոր նախաճաշերով: Առավոտյան մենք հաճախ ժամանակ չենք […]
13:16 15.03.2025
Երկու օր է՝ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ դեղատներից ետ են կանչվել որոշ դեղեր։ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է՝ այդ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ և ովքեր, որ արդեն դեղատներից ձեռք էին բերել ու օգտագործել այդ դեղերից, անհանգստանալու որևէ առիթ չունեն. դրանք ոչ միայն անվտանգ են առողջության համար, չկա նաև որևէ խնդիր արդյունավետության հետ […]
23:35 14.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 3. Ո՞վ է իրականացնելու Ապահովագրությունը: Առաջարկվում է ստեղծել մեկ միասնական պետական ֆոնդ: Միավորելու բնաչության պետական բոլոր խմբերի ռիսկերը և ստանալու մատչելի գին մեր քաղաքացիների համար: Մեծ մասշտաբի էֆֆեկտով ունենալ բանակցային առավելություն` ծառայությունների գները օպտիմալ պահելու […]
21:21 14.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Դաֆնե Մարեին: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից։ Քննարկվել են Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ ոլորտային մի շարք հարցեր, համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության նոր հնարավորություններ: