17:00 29.03.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի հայտարարությանը: ««Ռեալի» հանդեպ նրա հակակրանքն ինձ չի զարմացնում, բայց մարզիչների նկատմամբ նման վերաբերմունքը նորություն էր: Լավ կլինի, որ նա կենտրոնանա իր գործերի վրա, որովհետև նա չի հարգում ոչ «Ռեալին», ոչ էլ մարզիչներին»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է As-ը: Ավելի վաղ Տեբասը անուղղակիորեն […]
16:02 29.03.2025
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոյի որդի Ռոմարինյոն հանդես կգա Ուկրաինայի առաջին լիգան ներկայացնող ՅՈՒԿՍ ակումբում։ Այս մասին հայտնում է sport.ua-ն: Երիտասարդ ֆուտբոլիստը Կիև է ժամանել իր ընկերուհու՝ Բիա Միշելի հետ, որը նախկինում հանդիպում էր Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ: Նա հանրահայտ բլոգեր ու պարուհի է և Ինստագրամում ունի 1.6 միլիոն հետևորդ: View this post […]
15:14 29.03.2025
Արգենտինայի հավաքականից 1։4 հաշվով կրած պարտությունը խորացրել է Բրազիլիայի հավաքականի ճգնաժամը և կասկածի տակ է դրել գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորի հետագա աշխատանքը։ Ինչպես հաղորդում են Globo Esporte-ը, նրա հեռացումը գրեթե անխուսափելի է։ Սակայն Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) սպասում է՝ նախապես փոխարինողին գտնելուն, որպեսզի պաշտոնապես հայտարարի Դորիվալի հեռացման մասին։ Ըստ աղբյուրների՝ CBF-ի նախագահի՝ Էդնալդո Ռոդրիգեսի առաջնահերթ […]
14:14 29.03.2025
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը խոսել է օկտագոն վերադառնալու հնարավորության մասին: «Ես պայմանագրով դեռ 2 մենամարտ ունեմ: Այժմ բանակցություններ եմ վարում: Նախորդ շաբաթ եղա Սպիտակ տանը, իսկ այժմ սիրտս բաբախում է երկրիս համար: Իռլանդիայում այսօր շատ բան է տեղի ունենում: Գոհ եմ կատարածս աշխատանքից, սակայն էլի ծրագրեր ունեմ: Ես միշտ ինչ-որ […]
13:00 29.03.2025
Մայամիի «Մասթերսում» հայտնի է կանանց մենախաղի եզրափակչի զույգը: Երկրորդ կիսաեզրափակչում ամերիկուհի Ջեսիկա Պեգուլան 7-6, 5-7, 6-3 հաշվով հաղթել է ֆիլիպինուհի Ալեքսանդրա Էալային և եզրափակչում կմրցի Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի հետ: Մայամիի «Մասթերսի» մրցանակային ֆոնդը 9 միլիոն դոլար է: Մրցաշարի նախորդ մրցաշրջանի հաղթողն ամերիկուհի Դանիել Քոլինզն էր, որը եզրափակչում հաղթել էր Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինային:
12:11 29.03.2025
«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը, որը դատապարտվել էր չորսուկես տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար, շահել է կատալոնական դատարանի բողոքարկումը։ Այս մասին գրում է Marca-ն։ Կատալոնիայի Գերագույն դատարանի վերաքննիչ պալատը եզրակացրել է, որ աղջկա ցուցմունքը բավարար չէ Ալվեսի մեղքը հաստատելու համար, և տվյալ դեպքում գերակայում է անմեղության կանխավարկածը։ 2024 թվականի փետրվարին 41-ամյա Ալվեսը դատապարտվել […]
11:30 29.03.2025
Մադրիդի «Ռեալը» տրանսֆերի կհանի Վինիսիուս Ժունիորին, եթե բրազիլացին շարունակի ակումբից բարձրացված աշխատավարձով նոր պայմանագիր պահանջել։ FootballTransfers-ը հայտնում է, որ Մադրիդում արդեն հոգնել են 24-ամյա ֆուտբոլիստի պահանջներից: Նա շարունակ պնդում է, որ աստղաբաշխական առաջարկ ունի սաուդյան Պրո լիգայից և որպեսզի չհեռանա, պետք է դառնա ակումբի ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողը: Շշուկներ կան, որ բրազիլացու հետ շփումները դժվարացել […]
10:23 29.03.2025
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ակումբից, հայտնում է AS-ը: 26-ամյա ֆուտբոլիստը որոշումը կայացրել է նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայից հետո: Այդ ժամանակ Լունինը մինչև եզրափակիչ բազմիցս օգնել է թիմին, սակայն որոշիչ խաղում մարզչական շտաբը որոշել է մեկնարկային կազմում տեղը վստահել Տիբո Կուրտուային: Ուկրաինայի հավաքականի դարպասապահն ընդառաջ է գնացել ակումբին […]
08:59 29.03.2025
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է Fichajes.net-ը: «Ռեալը» ցանկանում է կարճաժամկետ, վարձակալական հիմունքով պայմանագիր կնքել 40-ամյա պորտուգալացու հետ նախքան աշխարհի ակումբային առաջնությունը: Բացի «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրից, մադրիդցիները մինչև մրցաշարը ցանկանում են ձեռք բերել Դին Հյոյսենին, Իբրաիմա Կոնատեին, Մարտին Սուբիմենդիին և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին: Ըստ մի շարք աղբյուրների՝ ակումբն արդեն […]
23:32 28.03.2025
Անգլիական «Ասթոն Վիլայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն իր Lamborghini ավտոմեքենան փոխել է Audi մակնիշի սահմանափակ շարքի մեքենայով, հայտնում է The Sun-ը: 27-ամյա ֆուտբոլիստը 450 հազար ֆունտով վաճառել է Lamborghini Aventador SVJ-ը և 177 հազարով ձեռք է բերել նոր Audi RS 6 Avant GT ավտոմեքենա: Նոր մեքենան արտադրվել է սահմանափակ քանակությամբ՝ 660 օրինակ: Այն հագեցած է 4-լիտրանոց […]
22:13 28.03.2025
Իրանի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր է նվաճել, սակայն կարող է բաց թողնել Մունդիալը ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության պատճառով: Այս մասին հայտնում է New York Times-ը։ Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը կազմել է այն 43 երկրների ցուցակը, որոնց նա համարում է ոչ բարեկամական, և այժմ մտածում է այդ երկրների քաղաքացիների […]
21:21 28.03.2025
Transfermarkt-ը թարմացրել է առաջատար առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 մլն եվրո։ Նա շարունակում է մնալ 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում՝ եթե հաշվի առնենք աշխարհի բոլոր լիգաները: Այս ցուցանիշով նա կիսում է 7-րդ տեղն աշխարհում ևս 5 ֆուտբոլիստի հետ։ Առաջատարն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ […]
20:36 28.03.2025
ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ, Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) անդամներ դահուկավազորդ Էրիկ Հարությունյանը և լեռնադահուկորդ Արթուր Աբրահամյանը մասնակցել են Շվեյցարիայում կայացած 2025 թվականի Բանակային համաշխարհային ձմեռային 5-րդ խաղերին, հաղորդում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան: Հարությունյանը 15 կմ մրցատարածությունում 60 մասնակիցների թվում գրավել է 54-րդ տեղը, իսկ Աբրահամյանը լեռնադահուկային սպորտի հսկաոլորավայրէջք մրցաձևում 50 մասնակիցների թվում 27-րդ […]
19:55 28.03.2025
«Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված խաղում տանը 3-0 հաշվով հաղթել է «Օսասունային»: Աչքի են ընկել Ֆերան Տորես, Դանի Օլմոն և Ռոբերտ Լևանդովսկին: 36-ամյա Լևանդովսկին 23 գոլով Լա լիգայի ռմբարկուն է: Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 63 միավորով առաջատարն է և երեք միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: «Օսասունան» 33 […]
19:07 28.03.2025
«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը հայտարարել է, որ Արգենտինայի հավաքականի հետ երկրորդ անընդմեջ Մունդիալը հաղթելու դեպքում կավարտի ելույթներն ազգային հավաքականում, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Եթե մենք երկրորդ անընդմեջ աշխարհի առաջնությունը հաղթենք, ես կհեռանամ ազգային հավաքականից: Մենք պետք է տեղ բացենք երիտասարդ խաղացողների համար»,- ասել է 32-ամյա Մարտինեսը: Աշխարհի գործող չեմպիոններն օրեր առաջ ապահովել են […]
18:28 28.03.2025
Միլանի «Ինտերի» ինստագրամյան էջը հրապարակել է տեսանյութ, որտեղ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային տերմինները ներկայացնում է չորս լեզվով: Մխիթարյանը հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն արտասանում է «հորիզոնական դարպասաձող», «գնդակ», «11-մետրանոց», «անկյունային հարված», «խաղից դուրս վիճակ» տերմինները: View this post on Instagram A post shared by Inter (@inter)
18:07 28.03.2025
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է, հայտնում է L’Equipe-ը: Արգենտինացի մասնագետը ամսական վաստակում է 2.17 միլիոն եվրո: Երկրորդ տեղում «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին է՝ ամսական 910 հազար եվրո աշխատավարձով: Առաջատարների եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը (ամսական 830 հազար եվրո):
17:42 28.03.2025
UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն Իլյա Թոփուրիան, որը բարձրացել է թեթև քաշային կարգ, հայտարարել է, որ բրազիլացի Չառլզ Օլիվեյրան և դաղստանցի Իսլամ Մախաչևը չեն համարձակվում մենամարտել իր հետ: «Պատրաստ եմ մենամարտել Մախաչևի կամ Օլիվեյրայի դեմ: Ես այլ մրցակիցներ չեմ տեսնում: Բայց նրանցից ոչ մեկը կարծես չի համարձակվում: Նրանք պատճառաբանում են, թե բավականաչափ հաղթանակներ չունեմ, որ […]
17:21 28.03.2025
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» երկու երկրպագուի կարող են պատժել ռասիզմի համար, հայտնում է As-ը: Բռնության, ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարի պետական կոմիտեն առաջարկել է երկու ֆանատներին տուգանել 4000 եվրոյով և 12 ամսով արգելել այցելությունը մարզական միջոցառումներին: Ավելի վաղ Լա լիգան վերլուծել էր Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումը, որտեղ վիրավորական արտահայտություններ էին հնչել բրազիլացի Վինիսիուս Ժունիորի հասցեին:
16:20 28.03.2025
Ֆրանսիական L’Equipe-ը ներկայացրել է անգլիական Պրեմիեր լիգայի ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստների ցուցակը: Այն գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ ամսական 2.57 միլիոն եվրո աշխատավարձով: Երկրորդ տեղում Հոլանդի խաղընկեր Կևին դե Բրույնեն է՝ ամսական 2.06 միլիոն եվրո աշխատավարձով: Երրորդ տեղը կիսում են «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն և «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Սալահը (ամսական 1.88 միլիոն […]
15:51 28.03.2025
Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդ Ռիվալդոն քննադատել է Ռաֆինյայի պահվածքը: «Նա հիանալի մրցաշրջան է անցկացնում, նույնիսկ կարող է դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր, բայց չի կարելի այդպիսի հայտարարություններ անել և զայրացնել մրցակցին: Ես կաշվիցս դուրս կգայի՝ Արգենտինային հաղթելու համար, իսկ հիմա այդ հաղթանակը կմտնի Արգենտինայի պատմության մեջ»,- Ռիվալդոյի խոսքերը մեջբերում է TNT Sports-ը: Ավելի վաղ Ռաֆինյան հայտարարել էր, […]
13:58 28.03.2025
Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես ներկայացրել է նոր գլխավոր մարզիչ Իգոր Տուդորին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2025թ. հունիսի 30-ը ներառյալ։ Համաձայնագիրը ներառում է ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու կետ: Տուդորի նախորդ աշխատավայրը «Լացիոն» էր։ Խորվաթ մասնագետը նախկինում մարզել է նաև «Մարսելը», «Վերոնան», «Ուդինեզեն», «Գալաթասարայը»։ Նա «Յուվենտուսում» աշխատելու փորձ ունի. 2020/21 մրցաշրջանում […]
13:25 28.03.2025
Ֆրանսիական L’Equipe-ը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր աշխատավարձ ստացող մարզիչների եռյակը: Առաջատարը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է, ամսական 1.98 միլիոն եվրո աշխատավարձով: Երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալը» գլխավորող Միկել Արտետան է ամսական 1.48 միլիոն եվրո աշխատավարձով: Եռյակը եզրափակում է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ամսական 1.23 միլիոն եվրո աշխատավարձով:
12:57 28.03.2025
Իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ «Մոնցայի» գլխավոր մարզիչ Ալեսանդրո Նեստան լեգենդար Պաոլո Մալդինիին համարում է ֆուտբոլի համաշխարհային պատմության լավագույն պաշտպանը: «Նա ֆիզիկական և հոգեբանական որակներով պատմության մեջ ուժեղագույն պաշտպանն է: Պաոլոն հազվադեպ էր սխալներ թույլ տալիս, բայց երբ թույլ էր տալիս, դրանք ոչ մի կերպ չէին ազդում նրա վրա: Մալդինին միշտ զգոն էր, քիչ […]
10:00 28.03.2025
ՈՒԵՖԱ-ն Մադրիդի «Ռեալի» չորս ֆուտբոլիստների պահվածքի առնչությամբ հետաքննություն է սկսել, հաղորդում է Mundo Deportivo-ն: Հաղորդվում է, որ «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, հարձակվողներ Վինիսիուս Ժունիորն ու Կիլիան Մբապեն գլխավոր եվրագավաաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ 11-մետրանոց հարվածաշարում հաղթելուց հետո սադրիչ ժեստեր են ցույց տվել մրցակցի խաղացողներին և երկրպագուներին: Հիշեցնենք, որ քառորդ […]
09:40 28.03.2025
Դանիական «Միդտյուլանի» ֆուտբոլիստ Ադամ Գաբրիելը հարյուրավոր գորտերի փրկելու համար շուրջ երեք ժամ վտանգել է իր կյանքը: Ֆուտբոլիստը նկատել է, որ գորտերն անցնում են ճանապարհը և զանգվածաբար հայտնվում մեքենաների անիվների տակ: «Ես տեսա գորտերի մարմիններ, որոնք թռչում էին տարբեր ուղղություններով: Սարսափելի էր»,- Ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Championat-ը: Նա մթության մեջ շուրջ երեք ժամ վազել է մայրուղու […]
09:10 28.03.2025
L’Équipe թերթը տվյալներ է հրապարակել Լիգա 1-ի ֆուտբոլիստների ամենաբարձր աշխատավարձերի մասին: Առաջին 12 տեղերը զբաղեցրել են ՊՍԺ-ի ֆուտբոլիստները, որոնց թվում առաջատարը Ուսման Դեմբելեն է՝ ամսական 1,5 մլն եվրո աշխատավարձով։ Փարիզի վրացի նորեկ Խվիչա Կվարացխելիան զբաղեցրել է 6-րդ տեղը՝ այն կիսելով Վիտինյայի հետ (900 հազար եվրո): Ալեքսանդր Գոլովինը ստանում է 320 հազար եվրո և զբաղեցնում է […]
08:45 28.03.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ նոր կանոն կկիրառվի, սոցցանցերում հայտնել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) մարզիկների հանձնաժողովի նախագահ Արսեն Ջուլֆալակյանը: Եվրոպայի առաջնության ժամանակ, եթե գոտեմարտն ավարտվի 1-1 հաշվով, հաղթանակը կշնորհվի այն ըմբիշին, որը վաստակած կլինի առաջին տեխնիկական միավորը։ Խոսքը գործողությամբ վաստակած միավորի մասին է: Մինչև այս նման դեպքերում հաղթանակը շնորհվել […]
08:20 28.03.2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ռուսական «Կրասնոդարի» ընդհանուր խմբի մարզումներին կվերադառնա հաջորդ շաբաթ, հաղորդում է «РБ Спорт»-ը: Սպերցյանը սրունքի վնասվածքից ապաքինվելուց հետո այս շաբաթվանից սկսել է մարզվել անհատական ծրագրով, մարզչական շտաբը որոշել է չվտանգել նրա առողջությունը և չհայտավորել հայ ֆուտբոլիստին «Ֆակելի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղին։ Այն տեղի կունենա մարտի 30-ին: 24-ամյա […]
08:00 28.03.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը Երևանում կայանալիք աշխարհի 4–րդ դիվիզիոնի առաջնութունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի, հաղորդում է Հայաստանի հավաքականի պաշտոնական էջը: Հոկեյիստներն ապրիլի 1-12-ը հավաք կանցկացնեն Երևանի գեղասահքի և հոկեյի դպրոցի սառցե արենայում, որտեղ էլ կկայանան մրցաշարի հանդիպումները: Հայաստանի թիմի մրցակիցները կլինեն Իրանի, Ինդոնեզիայի, Քուվեյթի, Մալայզիայի և Ուզբեկստանի հավաքականները։ Առաջնությունը կանցկացվի ապրիլի 13-19-ը: