23:31 22.03.2025
Յուրաքանչյուր ոք յուրովի է զգում հարաբերությունների բացակայությունը։ Միայնակ տղամարդկանց մեծ մասը, պարզվում է, զգացմունքային «քաղց» է ապրում. նրանց մեկ երրորդը (34%) խոստովանում է, որ կարոտում է ջերմությունն ու անկաշկանդ զրույցները: Բայց կանայք ավելի շատ տոկունություն են ցուցաբերում՝ միայն 16%-ն է կարոտում հարաբերությունները, իսկ 27%-ը հպարտությամբ իրեն ինքնաբավ է անվանում: Դա ցույց է տվել Mamba-ի և […]
23:49 12.03.2025
Մոդել Ջիջի Հադիդն առաջին անգամ խոսել է Բրեդլի Քուփերի հետ հարաբերությունների մասին։ Այս մասին հայտնում է Vogue-ը։ Ջիջի Հադիդը խոստովանել է, որ ծանոթացել է դերասանի հետ իրենց ընդհանուր ընկերոջ երեխայի ծննդյան խնջույքի ժամանակ։ «Մարդկանց պարզապես անհրաժեշտ է սովորական ծանոթությունների փորձ: Եվ նույնիսկ իմ ընկերների համար, ովքեր հասարակական գործիչներ չեն, դա դժվար է։ Ո՞ւր ես գնում։ […]
00:15 28.02.2025
Բյուրականի աստղադիտարանից տեղեկացրել են, որ փետրվարի 28-ին սպասվում է «Մոլորակների մեծ շքերթ»: «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ 2025թ. փետրվարի 28-ին՝ մայրամուտից անմիջապես հետո Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինեն յոթ մոլորակների՝ Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի, Վեներայի, Սատուրնի և Մերկուրիի «շքերթը»։ […]
23:59 22.02.2025
Ամերիկացի ռեփեր P. Diddy-ի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) փաստաբան Էնթոնի Ռիկկոն հրաժարվել է արտիստի շահերը ներկայացնել դատարանում։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով փաստաբանի հայտարարությունը։ Ռիկկոն միջնորդություն է ներկայացրել Նյու Յորքի դատարան գործից հրաժարվելու մասին: «Չնայած ես Շոն Քոմբսին տրամադրել եմ դատարանի կողմից պահանջվող բարձր մակարդակի իրավական ներկայացուցչություն, ես ոչ մի դեպքում չեմ կարող […]
23:28 22.02.2025
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը պարաշյուտով ցատկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերից և տեսանյութ հրապարակել Instagram-ի իր էջում: Տեսանյութում երևում է, որ թագաժառանգը 15 երկրների 31 այլ մարզիկների հետ ցատկում է Բուրջ Խալիֆա երկնաքերի 139-րդ հարկից։ Գրառումն արդեն ունի ավելի քան 5 միլիոն […]
00:26 20.02.2025
Գանձ որոնող Յան Դևենին հայտնաբերել է եզակի գտածո՝ միանգամից 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամ: Ինչպես հաղորդում է 24 Канал-ը՝ Յան Դևենիին հաջողությունը ժպտացել է Շոտլանդական բարձրավանդակում գտնվող Բլեք Այլ կղզում: Հենց այնտեղ է նա հայտնաբերել այս 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամները, որոնք պատկանում են Ռոբերտ II թագավորի կառավարման շրջանին (1371-1390): «Գանձ գտնելը յուրաքանչյուր որոնողի երազանքն է, և […]
23:22 19.02.2025
Բրազիլիայից մի զույգ ապացուցում է, որ սերը չի ճանաչում ժամկետներ: Մանոել Անգելիմ Դինոն և Մարիա դե Սոուզա Դինոն Գինեսի համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ ամուսնացած լինելով 84 տարի 77 օր։ Նրանց ռեկորդը հաստատվել է Սուրբ Վալենտինի օրը LongeviQuest կազմակերպության օգնությամբ, որը մասնագիտացած է երկարակյացների կյանքի ուսումնասիրության մեջ։ Այս մասին հայտնել են Գինեսի ռեկորդների գրքից: 105-ամյա Մանոելն […]
00:16 19.02.2025
ԱՄՆ Կենտուկի նահանգի բնակչուհին պաղպաղակի հանդեպ իր սիրո շնորհիվ շահել է մեկ միլիոն դոլար: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Կինը պատմել է, որ շատ է ցանկացել Dairy Queen սրճարանում ուտել Blizzard պաղպաղակը: Սրճարան գնալու ճանապարհին՝ կինը կանգ է առել բենզալցակայանում և 20 դոլարով վիճակախաղի տոմս գնել: Վերադառնալով մեքենա՝ ամերիկուհին ջնջել է տոմսի պաշտպանիչ շերտը և […]
15:57 16.02.2025
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը բրիտանական չարթերի պատմության մեջ ռեկորդ է սահմանել կին կատարողների շարքում ամենաշատ առաջին տեղը զբաղեցրած ալբոմների քանակով: Այս մասին հայտարարել է Official Charts ընկերությունը, որը պատասխանատու է Միացյալ Թագավորությունում երաժշտական չարթերի կազմման և հրապարակման համար։ Ընկերության տվյալներով՝ Lover (Live From Paris) համերգային ալբոմը դարձել է Սվիֆթի 13-րդ սկավառակը, որը գլխավորել է երկրի […]
22:28 15.02.2025
Դերասանուհի Մոնիկա Բելուչին երկար ժամանակ անց առաջին անգամ իմիջային փոփոխություն է կատարել: Դերասանուհին արդյունքը ցույց է տվել Instagram-ի իր էջում: Բելուչին, մասնավորապես փոխել է մազերի գույն: Դերասանուհին, նոր կերպարով ներկա է գտնվել Դուբայում Cartier-ի շնորհանդեսին։ 60-ամյա դերասանուհին միջոցառմանը կրել է սև կիսաթափանցիկ զգեստ՝ խորը դեկոլտեով։ Արտաքին տեսքն ամբողջացրել է Cartier ադամանդե վզնոցը:
21:48 14.02.2025
Երևանի քաղաքապետարանը փետրվարի 21-ին և 22-ին բոլոր մեծերին և փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական երաժշտական միջոցառմանը։ Փետրվարի 21-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, փետրվարի 22-ին տոնավաճառին զուգահեռ կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Կաթիլ» Սոնա Գյուլխասյան- Ռաֆաել Պետրոսյան «Ջազ քնեքշն» «Նեմրա» խմբերը։ Միջոցառման շրջանակում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, կգործի նաև ընթերցանության անկյուն, […]
02:13 14.02.2025
HBO-ի դրամատիկական նախագծերի ղեկավար Ֆրանչեսկա Օրսին հայտնել է, որ ստուդիան աշխատում է «Գահերի խաղ»-ի մի քանի սփին-օֆֆի վրա: Այս մասին հայտնել է Deadline-ը։ «Մենք ունենք այլ սփին-օֆֆեր, որոնց վրա մենք աշխատում ենք հենց հիմա, դրանցից մեկը, ես չեմ մանրամասնի, շատ խոստումնալից է, և դա դեռևս Թարգարիենի գիծն է: Կան մի շարք այլ սփին-օֆֆեր, մենք իսկապես […]
20:16 07.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Հասանք միջանկյալ օդանավակայան»:
20:09 05.02.2025
Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը Չարլզ III թագավորից ստացել է Պատվո ասպետների շքանշան՝ նորաձևության աշխարհում ունեցած ավանդի համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում։ Լրագրողը պարգևատրմանը ներկայացել է մոխրագույն բաճկոնով և երկար կիսաշրջազգեստով։ Նա կրել է նաև արևային ակնոցներ, որոնք նրա տեսքի անբաժանելի մասն են: Սակայն Վինտուրը […]
01:07 05.02.2025
Երգչուհի Նատաշա Կորոլյովան խոստովանել է, որ քնի պակասի հետևանքով սկսում է կորցնել խելքը։ mk.ru-ի հետ զրույցում երգչուհին նշել է, որ վերջին ժամանակներս խնդիրներ ունի քնի հետ։ Նա ընդգծել է, որ իրականում շատ քիչ է քնում: «Օրական միայն մի քանի ժամ։ Զգում եմ, որ դրա պատճառով արդեն սկսում եմ կորցնել խելքս»,- ասել է նա։ Կորոլյովան նաև […]
00:40 05.02.2025
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. Այսօր «Եվրասիա» հիմնադրամի Վաշինգտոնի գրասենյակում հանդիպեցի հիմնադրամի ավագ տնօրեն Հրաչյա Թոփալյանի և ավագ փոխնախագահ Ռոբ Օ’Դոնովանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաև «Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչներից մեկին Հայաստան հրավիրելու հարցը` որպես բանախոս «Կրթվելը նորաձև […]
23:54 04.02.2025
Երգիչ Պրոխոր Շալյապինը Telegram-ի իր ալիքում պատմել է, որ իրեն աստղ են նվիրել երկնքում։ Երգիչն այն անվանել է ամենավատ նվերը։ Նա դա անիմաստ է համարել։ «Ինձ աստղ են նվիրել երկնքում: Գիտեք, ինձ համար, աստղերը երկնքում, քամին դաշտում … Ինձ դուր չեն գալիս նման նվերներ: Դե, պատկերացրեք, վկայական են տալիս, որտեղ գրված է՝ «Երկնքի այսինչ աստղը […]
21:51 04.02.2025
Ռեփեր Շոն Քոմբսը, որը հայտնի է P. Diddy բեմական անունով, բանտից տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոց: Պատճառը ծնկի ցավն է: Այս մասին հայտնել է TMZ-ին: Նշվում է, որ արտիստը հոսպիտալացվել է դեռ հունվարի 30-ին։ Երաժիշտին տեղափոխել են Բրուքլինի հիվանդանոց։ «Ես չեմ կարող մեկնաբանել բանտարկյալների տեղաշարժերի հետ կապված որևէ բան։ Բացի այդ, ես չեմ մեկնաբանի որևէ […]
21:09 04.02.2025
Երգչուհի Ալսուն mk.ru-ի հետ զրույցում խոստովանել է, որ կազմվածքը պահպանում է ֆիզիկական վարժությունների և սննդակարգի միջոցով։ Երգչուհին ամեն օր ձգումներ և քսան հրում է անում։ Նա զբաղվում է սպորտով, սակայն առանց ֆանատիզմի։ Սննդի հետ կապված, Ալսուն ասել է, որ չի ուտում տապակած, շատ կծու, թթու և աղի ուտելիքներ։ «Ես սիրում եմ ամեն ինչ «չեզոք» և […]
00:52 04.02.2025
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի արձագանքը Grammy երաժշտական մրցանակին արժանանալուն մեմ է դարձել։ Երբ երգչուհի Թեյլոր Սվիֆթը բեմից հայտարարել է, որ «Cowboy Carter»-ը հաղթել է լավագույն քանթրի ալբոմ անվանակարգում, 43- ամյա Բեյոնսեն քարացել է ու դեմքի անհասկանալի արտահայտությամբ շուրջն է նայել: Համացանցի օգտատերերն այն անմիջապես մեմ են դարձրել: «Երբ ինչ-որ լավ բան է տեղի ունենում 2025 թվականին»: […]
10:35 31.12.2024
Դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ութ տարվա դատական գործընթացներից հետո կարողացել են համաձայնության գալ ամուսնալուծության ավարտի պայմանների մասով, երկուշաբթի հայտնել է People ամսագիրը: Ամուսնալուծության փաստաթղթերը նախկին ամուսինները ստորագրել են դեկտեմբերի 30-ին։ «Անջելինան ուժասպառ է, բայց հանգիստ, որ այդ ամենն ավարտված է», – մեջբերում է հրատարակությունը Ջոլիի փաստաբան Ջեյմս Սայմոնի խոսքերը։ Բրեդ Փիթն ու Անջելինա […]
16:12 23.11.2024
«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ: «Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- գրել է նա։ Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ […]
21:45 20.11.2024
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփը X-ի բաժանորդների քանակով շրջանցել է ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթին։ Թրամփի էջի տվյալներից երևում է, որ նոյեմբերի 20-20:15-ի դրությամբ, նրա բաժանորդների թիվը կազմում է 94,8 միլիոն մարդ։ Սվիֆթի էջին բաժանորդագրված օգտատերերի թիվը, միաժամանակ, հասել է 94,7 միլիոնի։
00:00 10.11.2024
D23 Brasil փառատոնում Disney կինոստուդիան և 20th Century Animation անիմացիոն ստուդիան հայտարարել են «Սառցե դարաշրջան» ֆրանշիզայի վեցերորդ մասի թողարկման մասին: Ըստ Deadline-ի, հայտնի մուլտֆիլմի շարունակության վրա աշխատանքն արդեն ընթանում է։ Դերասաններ Ռեյ Ռոմանոն, ով հնչյունավորել է Մենիին, Ջոն Լեգուզամոն (Սիդ), Քուին Լատիֆան (Էլի) կվերադառնան իրենց դերերին։ Առաջին «Սառցե դարաշրջանը», որը պատմում է մամոնտի, համրուկի, վագրի […]
13:10 03.11.2024
Հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին առաջին անգամ մայր է դարձել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Լրագրողների տեղեկություններով՝ 34-ամյա Մարգո Ռոբին որդի է ունեցել կինոպրոդյուսեր Թոմ Աքերլիից։ Տղան ծնվել է հոկտեմբերի 17-ին, սակայն նրա ծննդյան մասին մամուլին հայտնի է դարձել միայն հիմա։ Նշվում է, որ զույգի ընկերներն ու հարազատները գաղտնի են պահում երեխայի մասին տեղեկությունը։ Մարգո […]
20:45 02.11.2024
Ռեփեր Քանյե Ուեսթը վավերագրական ֆիլմ է նկարահանել սեփական կյանքի մասին՝ «In Whose Name» անունով: Այս մասին հայտնում է Variety-ն։ Նկարահանումները տեւել են վեց տարի։ Ֆիլմում կցուցադրվեն նախկինում չհրապարակված արխիվային կադրեր երաժշտի կյանքից։ Անոնսը նախատեսվում է թողարկել նոյեմբերի 7-ին։ Լրագրողները գրում են, որ ֆիլմի ստեղծման համար Քանյեի հետ աշխատել է 18-ամյա ռեժիսոր Նիկոլաս Բալեստերոսը։ Ըստ Variety-ի, […]
10:15 15.10.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության […]
10:47 09.10.2024
Ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը։ Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը։ Սվիֆթի կարողությունը կազմում է մոտ 1,6 միլիարդ դոլար՝ 500 միլիոն դոլարով ավելի, քան 2023 թվականի հոկտեմբերին: Պարբերականը գրում է, որ երգչուհին կարողացել է այս արդյունքին հասնել The Eras Tour-ի (2023-2024) հաջողության շնորհիվ։ Forbes-ի տվյալներով՝ Սվիֆթից հետո երկրորդ տեղում […]
19:45 25.09.2024
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հերքել է համացանցում և ԶԼՄ-ներում տարածված այն լուրերը, ըստ որոնց՝ ինքը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է: «Ես այնտեղ էի մորս հետ, վարչապետ Մելոնիի հետ ռոմանտիկ հարաբերություններ չունեմ», – գրել է Մասկը «X» սոցիալական ցանցում: Politico-ն ավելի վաղ նշել էր Նյու Յորքում Մելոնիի և Մասկի միջև փոխադարձ շփումները, […]
17:11 19.09.2024
«Comedy Club» ժամանցային շոուն, որը եթերում է արդեն 19 տարի, փակվում է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ТНТ հեռուստաալիքի մամուլի ծառայությունից։ Վերջին անգամ այն եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։00-ին: «Հարգելի ընկերներ, այսօր մենք ձեզ իսկապես կարևոր նորություն ենք հայտնում, հաստատում ենք, որ «Comedy Club»-ը փակվում է», – ասել է հաղորդավար և շոուի կրեատիվ պրոդյուսեր Գարիկ […]