19:25 28.03.2025
Մարտի 28-ը հայ ականավոր քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի ծննդյան օրն է։ Կինոյի տան դահլիճում տեղի է ունեցել «Արա Հարությունյանի Կոմիտասը» խորագրով ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված մշակութային կրթության տարվա շրջանակում։ Ֆիլմը ստեղծվել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի կողմից՝ որպես նախագծային աշխատանք: Ֆիլմի ցուցադրությանը […]
18:30 27.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ հանրակրթական դպրոցների աշակերտների հետ «Թատերական շաբաթ» միջոցառումների շրջանակում մասնակցել է «Թատերադաս» խորագիրը կրող ծրագրին: Նախարարին ուղեկցել է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դպրոցականներին ու «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի մասնակիցներին՝ նշելով, որ այս ծրագրի մասնակից […]
18:14 27.03.2025
Հայաստանը մասնակցում է Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ այսօր պաշտոնապես բացվել է Հայաստանի ազգային տաղավարը: Ցուցահանդեսի ընթացքում անցկացվում են միջոցառումներ՝ ի նշանավորումն Ավետիք Իսահակյանի 150-ամյակի: Ի թիվս մի շարք միջոցառումների՝ տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը, որին ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
13:31 27.03.2025
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական պետական ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիսաբոնում՝ «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանում, իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Սերգեյ Փարաջանովի «Գաղտնի աշխարհը» խորագիրը կրող ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների համագործակցությամբ: Հայաստանի կինոյի հիմնադրամի պատվիրակության մասնակցությունը ծրագրին իրականացվել […]
16:34 26.03.2025
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Հալլե քաղաքում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Մշակույթի հիմնադրամի ղեկավարների և ստեղծագործական կազմի ներկայացուցիչների հետ։ Գերմանիայի Դաշնային Մշակույթի հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ Լուց Նիցշեն և «WAYS» ծրագրի համաղեկավար Քորա Հեգվալդը ներկայացրել են իրենց գործունեությունը, կառուցվածքը` նախանշելով համանման հայաստանյան կառույցների հետ համագործակցության հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում Ալֆրեդ Քոչարյանը […]
12:40 26.03.2025
Այս տարի լրանում է հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում (Friedrich-Ebert-Strasse 27) բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը: Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։ Հուշատախտակի բացմամբ ազդարարվել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը. նախաձեռնությունն […]
11:31 26.03.2025
Վատիկանի Առաքելական գրադարանի «Սիքստինյան» սրահում կայացել է ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը։ Միջոցառման շրջանակում ֆիլմին շնորհվել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակը։ Նշենք, որ Վատիկանում ֆիլմի ցուցադրությանը հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ «Սիգմա» կարճամետրաժ ֆիլմի բեմադրող ռեժիսորն Արամ Մանուկյանն է, […]
11:28 25.03.2025
Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքում 2025 թվականի հուլիսի 4-16-ը կանցկացվի «Մուսաները» արվեստի XX միջազգային երիտասարդական փառատոնը, որի նպատակն է արվեստի բնագավառում բացահայտել և զարգացնել տաղանդավոր երեխաներին ու երիտասարդներին։ Մրցույթին կարող են մասնակցել մենակատարներ, ինչպես նաև անսամբլներ ու արվեստի դպրոցներ, ակադեմիաներ, արվեստի ակումբներ, մշակույթի կենտրոններ։ Մրցույթը նախատեսված է 5-35 տարեկանների համար: Փառատոնն անցկացվում է Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ Իլիանա Յոտովայի հովանավորությամբ։ 3 նստաշրջանից […]
14:32 24.03.2025
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալա համերգը կկայանա ապրիլի 3-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը վարպետության դասեր անցկացրեց Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր երաժշտական և արվեստի դպրոցներում։ Վարպետության դասերի արդյունքում ընտրված շնորհալի երեխաները, Նարեկ Հախնազարյանի գլխավորությամբ, ելույթ կունենան ծրագրի եզրափակիչ գալա համերգին՝ ներկայացնելով իրենց ձեռքբերումներն ու […]
12:28 24.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի: Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և աշխարհայացքի կայացմանը: Մշակութային կրթության տարվա շրջանակում մարտի 28-ին ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է համահայկական ուսուցչական առցանց համաժողով՝ «Կամուրջ կրթության և մշակույթի […]
15:23 22.03.2025
«Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը, որի շրջանակներում կարող եք դիտել Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը։ Հիշեցնեմ, որ մուտքը հասանելի է դպրոցականների համար բաժանորդային ծրագրով […]
18:22 21.03.2025
Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 20-26-ը, Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնն անցկացնում է Կապանի կամերային ներկայացումների փառատոնը՝ նվիրված թատրոնի 90-ամյակին: Փառատոնի նպատակն է նպաստել մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը և հնարավորություն ընձեռել մարզի մշակութասեր հանրությանը նոր և հետաքրքիր ներկայացումներ դիտելու: Փառատոնի մեկնարկը տրվել է Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի առաջնախաղով՝ Նիլ Սայմոնի «Կրքոտ սիրահարը» ներկայացմամբ […]
11:35 21.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թ. կանցկացվի Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը: Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի սաներին ու պատանիներին, օժանդակել երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործմանը և տրամադրել ինքնադրսևորման հարթակ: Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն 8-20 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ՀՀ արվեստի և երաժշտական հաստատություններից: Փառատոնը կիրականացվի 13 […]
21:19 20.03.2025
Մարտի 19-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի Օրսե և Օրանժերի թանգարանների նախագահ Սիլվեն Ամիկին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը և նախագահ Ամիկը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները՝ շեշտադրելով հատկապես հայկական և ֆրանսիական իմպրեսիոնիստական հարուստ ժառանգության համատեղ ցուցադրման հնարավորությունները։
18:36 20.03.2025
Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների 2025 թ. ցանկը, որում ընդգրկված են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին: Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում ընդգրկելու հայտը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
12:45 20.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Թատերական շաբաթ» ծրագրի մեկնարկի մասին, որը կանցկացվի մարտի 22-30-ը: Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ և հետո թատրոններում դպրոցականների և ուսանողների համար կիրականացվեն տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, խաղեր, հանդիպումներ, շրջայցեր թատրոններում: Յուրաքանչյուր թատրոն […]
18:07 19.03.2025
Մատենադարանում ամփոփվել է ֆրանսիական դիմադրության շարժման առաջամարտիկ Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված «Մանուշյանական շաբաթ» ծրագիրը, որը մեկնարկել էր մարտի 14-ից։ Ամփոփիչ միջոցառմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ֆրանկոֆոն դեսպաններ, այլ պաշտոնյաներ: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է. […]
17:17 19.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի զարգացման հիմնադրամի (AFD) Հարավային Կովկասի գործակալության պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ողջունելով գործընկերներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ […]
15:40 19.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ արդեն երկրորդ տարին անցկացնում է «Թատերական երկամսյակ» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում իրենց լավագույն ներկայացումներով հանդես են գալիս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպությունները: Օրերս Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական […]
14:56 19.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-30-ը կիրականացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը: Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու և իրականացվելիք ծրագրերին ծանոթանալու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Դանիել Դանիելյանի խոսքով՝ […]
15:43 18.03.2025
Մարտի 27-30-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին: Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսը համագործակցության և հաղորդակցության կարևորագույն մի հարթակ է, որը համախմբում է ամբողջ աշխարհի գրական համայնքներին, ընթերցողներին, պետական կառույցներին, հրատարակչություններին, գրական գործակալություններին, թարգմանիչներին, մասնավոր ընկերություններին, մեդիա մասնագետներին։ Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում ազգային և անհատական տաղավարներում կներկայացվեն ծրագրեր, որտեղ կանցկացվեն երկխոսություն-քննարկումներ, միջոցառումներ, ցուցադրություններ, հանդիպումներ, փերֆորմանսներ։ ՀՀ […]
15:07 18.03.2025
Մարտի 25-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված շանսոնի և երաժշտարվեստի համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Համերգը կրում «Une vie d’amour» («Սիրով լի կյանք») խորագիրը: Համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ համատեղ։ Միջոցառումն անցկացվում […]
18:10 15.03.2025
«Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը 30 տարի անց վերադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ: Այս մասին տեղեկացնում եմ ԿԳՄՍՆ-ից։ «Օպերայի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել բալետային ներկայացման առաջնախաղը, որին ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի […]
14:52 15.03.2025
Մարտի 14-ին Արտաշատ քաղաքում՝ Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակի մեկնարկի հանդիսավոր միջոցառումը, որի շրջանակներում ցուցադրվել է «Մանուշյան…» թատերական ներկայացումը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառման բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ […]
19:47 14.03.2025
Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի Մանուշյանական շաբաթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Նախագծի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, «Մանուշյանական շաբաթ» նախագծի […]
16:22 14.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է Հայաստանի ազգային պատկերասրահի 8-րդ հարկում տեղակայված Մշակույթի զարգացման հիմնադրամի տարածքում, ծանոթացել կառույցի աշխատանքային պայմաններին ու գործունեության ընթացքին: Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Շրջելով տարածքում՝ նախարարը հետաքրքրվել է աշխատակազմի գործունեությամբ, ընթացիկ խնդիրներով, նոր միջավայրում աշխատանքային տրամադրվածությամբ և այլ հարցերով: Ժաննա Անդրեասյանի […]
19:53 12.03.2025
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ պատրաստվում է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման առաջնախաղին։ Համատեղ բեմադրության փորձին այսօր հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Դանիել Դանիելյանը փորձի դիտումից հետո կարևորել է այն փաստը, որ Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները հնարավորություն […]
10:30 12.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել […]
01:17 12.03.2025
Apple Music-ը հիրապարակել է «His Majesty King Charles III’s Playlist», որը կազմվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կողմից։ Այս մասին ծառայության ներկայացուցիչները հայտնել են պաշտոնական կայքում։ Թագավորի սիրելի երգերի ցանկը գլխավորում է Ճամայկացի ռեգգի երգիչ Բոբ Մարլիի «Could You Be Loved» հիթը: Բացի այդ, երգացանկը ներառում է ավստրալացի փոփ երգչուհի Քայլի Մինոուգի, ամերիկուհի Գրեյս […]