ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Sat, 29 Mar 2025 19:51:37 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.7.2 Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Ավինյան https://www.shantnews.am/news/view/1581603.html Sat, 29 Mar 2025 19:59:49 +0000 https://www.shantnews.am/?p=1581603 Վերջին 3 տարում մենք միասին ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ենք ավելի քան 20 000 ծառ՝ կաղնի, գնդաձև սոսի, կատալպա և այլն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ընտրվել են ծառեր, որոնք դիմացկուն են, չեն առաջացնում ալերգիա, ապահովում են մաքուր օդ ու ստվեր, լավ են աճում Երևանի պայմաններում:

Խնամքը ևս կարևոր է. կառուցել և հիմնանորոգել ենք 85 կմ ոռոգման համակարգ, իսկ ծառերի կպչողականության ցուցանիշը հասել է 94 %-ի»,- գրել է Տիգրան Ավինյանը։

]]>
Վեդիի կամրջի մոտ բախվել են «KAMAZ»-ն ու «ZIL»-ը. վերջինները կողաշրջվել են. կա 1 զոհ, 2 վիրավոր https://www.shantnews.am/news/view/1581610.html Sat, 29 Mar 2025 19:51:14 +0000 https://www.shantnews.am/?p=1581610 Մարտի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան Մեղրի Մ2 միջպետական ավտոճանապարհի Վեդու կամրջի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «ZIL MMZ-554M» և «KAMAZ -53212» մակնիշի բեռնատարները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենաները կողաշրջվել են, 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

Կողաշրջման հետևանքով «ZIL»-ի վրա բարձված ավազը թափվել է:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով:

Վթարի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

]]>
Քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում․ ԿԸՀ https://www.shantnews.am/news/view/1581607.html Sat, 29 Mar 2025 19:49:58 +0000 https://www.shantnews.am/?p=1581607 Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 98 ՏԸՀ-ներն այսօր գումարել են իրենց նիստերը և կահավորել քվեարկության սենյակները: Այս մասին հայտնել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում, որին կարելի է հետևել այս հղումով։

]]>
Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ https://www.shantnews.am/news/view/1581593.html Sat, 29 Mar 2025 19:45:46 +0000 https://www.shantnews.am/?p=1581593 Մարտի 29-ին, ժամը 18:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի 1-ին նրբանցքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։18-ին, մարվել՝ 18։29-ին։ Ավտոտեխսպասարկման կետում այրվել են կախովի առաստաղը (մոտ 15 քմ) և ներսում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի սրահը։

Փրկարարները կանխել են հարդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։

]]>
Արմավիրի մարզում «ՎԱԶ 21099»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել․ կա վիրավոր https://www.shantnews.am/news/view/1581600.html Sat, 29 Mar 2025 19:33:31 +0000 https://www.shantnews.am/?p=1581600 Մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Նորայր Մ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Նորայր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

]]>
Մանսուրյանական բացառիկ ստեղծագործությունը՝ մանկապատանեկան երգչախմբի համար https://www.shantnews.am/news/view/1581596.html Sat, 29 Mar 2025 19:17:14 +0000 https://www.shantnews.am/?p=1581596 ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով հեղինակել է մանկապատանեկան խմբերգային ստեղծագործություն, որը կրում է «Խաղիկներ» խորագիրը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Այն բաղկացած է ժողովրդական աղոթքներից և միջնադարյան հայրեններից:

Մաեստրոյի «Ժողովրդական» այս ստեղծագործությունը առաջին անգամ կհնչի Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգի ընթացքում, որը տեղի կունենա Հունիսի 4-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:

Մանրամասները՝ տեսանյութում:

]]>
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները https://www.shantnews.am/news/view/1581590.html Sat, 29 Mar 2025 18:44:36 +0000 https://www.shantnews.am/?p=1581590 Մարտի 29-ին ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային, Արարատի, Արմավիրի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում ահազանգեր են ստացվել տարբեր տարածքներում բռնկված խոտածածկույթի հրդեհների վերաբերյալ։

Մասնավորապես՝ Երևանում, Եղվարդ, Չարենցավան, Հրազդան, Մասիս, Վեդի, Սիսիան, Գորիս, Վանաձոր, Մարտունի, Տաշիր քաղաքներում, Արալեզ, Աստղաձոր, Անտառաշատ, Աճանան, Դարակերտ, Դալար, Երանոս, Լեռնաձոր, Լճաշեն, Խնձորեսկ, Հովտաշեն, Նորաշեն, Պառավաքար գյուղերում, Ալավերդի-Վանաձոր, Էջմիածին-Արմավիր, Աշտարակ-Ագարակ, Մարտունի-Սևան, Սևան-Մարտունի-Գետափ և Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված խոտածածկույթի հրդեհները՝ կանխելով հրդեհի տարածումը դեպի մերձակա տարածքներ։

]]>
SHANTNEWS https://www.shantnews.am/news/view/1581587.html Sat, 29 Mar 2025 18:00:42 +0000 https://www.shantnews.am/?p=1581587 Ղազախստանի գործընկերների հետ քննարկումներում անդրադարձ է կատարվել ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցությանը https://www.shantnews.am/news/view/1581584.html Sat, 29 Mar 2025 17:47:34 +0000 https://www.shantnews.am/?p=1581584 Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Ղազախստան կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչների հետ։ X-ի իր միկրոբլոգում Բադալյանը գրել է, որ իսկապես գնահատում է ղազախ գործընկերների հետ շարունակական համագործակցությունը:

«Խորհրդակցություններ ենք անցկացրել՝ ինչպես կարելի է էլ ավելի ընդլայնել մեր համագործակցությունը՝ հայ-ղազախական քաղաքական երկխոսության և ռազմավարական հարաբերությունների գծով։ Ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել ենք խթանել կապերը մեր երկրների լրատվամիջոցների շրջանակների և փորձագիտական ​​համայնքների միջև»,- գրել է նա:

]]>
ՀՀ և ՌԴ միգրացիոն ծառայությունները քննարկել են միգրանտներին վերաբերող հարցեր https://www.shantnews.am/news/view/1581581.html Sat, 29 Mar 2025 17:21:40 +0000 https://www.shantnews.am/?p=1581581 Տեղի է ունեցել առցանց հանդիպում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՌԴ Ներքին գործերի նախարարության գործընկերների միջև։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Ռուսական կողմից մասնակցում էին ՌԴ ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր տնօրինության, միջազգային համագործակցության, Ներքին ծառայության անձնագրային բաժնի և հաշվառման աշխատանքների, միգրացիոն հարցերի, միջազգային ոլորտային համագործակցության համակարգման վարչությունների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միգրացիոն երկկողմ օրակարգին վերաբերող թեմաներ, մասնավորապես՝

  • ՌԴ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող անօրինական միգրանտներին վերաբերող հարցեր,
  • ՌԴ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող միգրանտներին վերաբերող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները։

]]>