10:45 25.07.2022
Հուլիսի 24-ին, ժամը 15.05-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-21071» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 51-ամյա վարորդ Գարիկ Հակոբյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […]
18:47 22.07.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։ Վերջիններս շրջել են կենտրոնում, ծանոթացել հաստատության շենքային պայմաններին։ Տուն-ինտերնատի աշխատակազմը ներկայացրել է շահառուներին մատուցվող ծառայությունները, դեղորայքի պահպանման պայմանները, կենտրոնի խնամարկյալների զբաղվածության ապահովմանն ուղղված ծառայությունները։ Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի […]
16:00 27.06.2022
Հունիսի 24-ին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ Մարտունի համայնքում ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի և Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման աշխատանքներին։ Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է 2021 թվականին։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 743,5 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել […]
20:40 22.06.2022
Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համակարգված և կանոնավոր աշխատանքի անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 22-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունիսի 19-ին Վարդենիսում հայ զինծառայողի մահվան դեպքը։ «Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում կրկնվող միջադեպերը, խնդիրները […]
13:31 19.06.2022
Հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Վարդենիս բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
08:22 14.06.2022
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-11, Մարտունի – Վարդենիս – ԱՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ5+900 հատվածը։ ✅Գեղարքունիքի մարզով անցնող 5.9կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է «Սուֆետ» ՍՊԸ-ն։ ✅Այս պահին որոշ հատվածներում կատարվում են հողային պաստառի քանդման և նոր հողային պաստառի տեղադրման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված է մայթերի կառուցում, […]
19:49 08.06.2022
Հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Արամազդ» սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացման ծրագրի ղեկավար Զառա Աղանյանին և հասարակական կազմակերպության մարզային կառույցի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում Զառա Աղանյանը խոսեց «Հայկական Կարիտաս»-ի կողմից 27 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերի մասին, որոնք առնչվում էին երեխաների սոցիալական պաշտպանությանը, տնտեսական զարգացմանը, հաշմանդամներին, տարեցներին, միգրացիային և ինտեգրացիային […]
00:43 19.05.2022
Մայիսի 18-ին, ժամը 20:47-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի մարզադաշտի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:56-ին, մարվել՝ 21:00-ին: Այրվել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենան:
09:40 12.05.2022
Մայիսի 12-ին, ժամը 02։02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի սկզբնամասում «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1966 թ.) բախվել է ավտոտեխսպասարկման […]
11:24 13.04.2022
Ապրիլի 12-ին՝ ժամը 10.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպել Զաֆիրայի» 23-ամյա վարորդ Մայիս Պողոսյանը, գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 11-ին՝ ժամը 19.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 31-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել էր կայանված «Զիլ-131» ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել էր կայանված «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի […]
10:14 06.04.2022
Ապրիլի 6-ին, ժամը 03։57-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Արծվանիստ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1979 թ.) […]
09:38 24.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ալագյազ-Արթիկ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Աշոցք, Վարդաղբյուր-Մուսայելյան, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ✅Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար փակ է։ ✅Նոյեմբերյանի տարածաշրջանի (Ջուջևանի հատված), Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ ✅Վանաձոր-Դիլիջան, […]
12:09 16.03.2022
Վարդենիս խոշորացված համայնքի ավագանին 14 կողմ 13 դեմ ձայներով քիչ առաջ համայնքապետ ընտրեց Ահարոն Խաչատրյանին, որի թեկնածությունը պաշտպանում էին «Ահարոն Խաչատրյան» և «Միսնական Վարդենիս» խմբակցությունները: ՔՊ-ն, որն ուներ 13 մանդատ, դեմ քվեարկեց նրա թեկնածությանը: Նշենք, որ ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց:
22:43 11.03.2022
Վարդենիսի քրեական հետախույզները թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ ստացած տվյալն իրացրին մարտի 2-ին: Ցերեկվա ժամը 2-ին Գեղամասար գյուղից բերման ենթարկեցին տեղի բնակիչ երեք տղամարդու: 33-ամյա գեղամասարցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին սև հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Ըստ նրա` երկուսն էլ իրենն են. կանեփը հավաքել էր վայրաճ բույսերից, չորացրել ու պահել անձնական օգտագործման համար: Նշանակվել է […]
21:19 18.02.2022
Թմրամոլության և անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի հերթական դրվագներն են արձանագրել Վարդենիսի ոստիկանները: Բաժնի քրեական հետախույզները փետրվարի 16-ին Վարդենիսի Մամիկոնյան փողոցից և Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 54 և 45 տարեկան երկու տղամարդու։ Բերման ենթարկվածների խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող տարբեր քաշի, ընդհանուր 7 գրամից ավելի դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգվածներ: […]
15:19 12.02.2022
Փետրվարի 11-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: «Մերսեդեսի» ուղևորը՝ 59-ամյա Մեխակ Մելքոնյանը, մահացել է, իսկ վարորդները և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
16:40 11.02.2022
Փետրվարի 11-ին՝ ժամը 13։49-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Mercedes E 200» (վարորդ՝ Ս․ Թ․, ծնված 1970 թ.) և […]
13:38 17.01.2022
Ազգային ժողովը հունվարի 17-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը՝ ձևավորելով նստաշրջանի և հերթական նիստերի օրակարգերը: Քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած օրենքների նախագծերը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը քննարկման արդյունքում չի ստացել խորհրդարանի աջակցությունը և չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգում: Նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել նաև ԱԺ […]
19:45 15.01.2022
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի պոլիկլինիկան վերազինվել է ակնաբուժական «Ավտոռեֆրակտոմետ» ախտորոշիչ սարքո Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Վերազինումն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրված փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում։ Ինչպես ներկայացրեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից կազմակերպված դասընթացների շրջանավարտ, դրամաշնորհային ծրագրի մասնակից եւ հաղթող, ՀՀ միասնական սոցիալական ծառայությունների ղեկավարի խորհրդական Արտակ Պողոսյանը, ծրագիրն […]
21:44 30.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աշոցքի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին […]
17:28 29.12.2021
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
19:18 27.12.2021
Ավարտվել են Մ-11-Ախպրաձոր մոտ 16.3կմ (հիմնական ճանապարհ և իջատեղեր) ընդհանուր երկարությամբ 2 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Ճանապարհահատվածը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, որի միջոցով Ծովակ, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր համայնքները կապվում են միմյանց և միջպետական Մ-11 (Մարտունի-Վարդենիս) ավտոճանապարհի հետ: Շինաշխատանքներն իրականացրել է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Վերականգնված ճանապարհի երթևեկելի մասի 3.1 կմ-ն ավազակոպճային ծածկով է, իսկ 13.2կմ-ն՝ ասֆալտբետոնե […]
16:33 15.12.2021
Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղում բնակարանային գողություն էր եղել: Տուժողը ոստիկանություն չէր դիմել: Իրավապահներն էին պարզել եղելությունը և կասկածվողին բերման ենթարկել: Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վանևան գյուղի 59-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից գողություն է արել: Բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին: Պարզվեց, որ նա դեկտեմբերի 8-ի […]
18:08 14.12.2021
Այս տարի հիմնանորոգվել է Գեղարքունիքի մարզով անցնող Մ-14, Մ-4, Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ 20.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարել է «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն։ Ամբողջ մակերեսով տեղադրվել են ճանապարհի նոր հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Շինաշխատանքների ընթացքում վերանորոգվել են նաև 12 կամուրջ և կամրջային անցումներ, տեղադրվել […]
09:13 14.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Տաշիրի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
17:15 13.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
09:25 13.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին և Վանաձորի տարածաշրջանում թույլ մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։ ?Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ?Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ?Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ […]
18:55 10.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կալանավորվել է Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը, 2004թ. մարտից մինչև 2017թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետի պաշտոնը, իսկ 2017թ. […]
18:26 09.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիս համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Նախաքննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը, որը 2004թ. մարտից մինչև 2017թ. […]
23:19 24.11.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում առկա պայմաններին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման և փորձագետների կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ մշտադիտարկման այցի ընթացքում վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ կազմվել է […]