12:50 21.11.2023
Նոյեմբերի 21-ին, ժամը 10։40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված […]
12:21 06.11.2023
Նոյեմբերի 4-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 31-ամյա վարորդ Անդրանիկ Կարապետյանը և «Ֆորդ Տրանզիտի» 63-ամյա ուղևոր Կոլյա Կոնջորյանը մահացել են, իսկ «Ֆորդ Տրանզիտի» վարորդը, 32-ամյա ուղևորը և «Հոնդայի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
11:46 30.10.2023
Հոկտեմբերի 28-ին, ժամը 22.20-ին, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ: «Տոյոտայի» 20-ամյա վարորդ Յանեկ Ղազարյանը մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
17:20 20.10.2023
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 16.48-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թիկնային մակերեսի ձախ կեսի ծակած-կտրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ: Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 16.10-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության […]
12:42 20.10.2023
Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.48-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թիկնային մակերեսի ձախ կեսի ծակած-կտրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ: Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 16.10-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության […]
11:15 17.10.2023
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վարդենիսի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ ապօրինի կանեփ է աճեցնում, պատրաստած թմրանյութն էլ իրացնում համագյուղացիներին: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Ստացված տեղեկություններն իրացնելով՝ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և Գեղարքունիքի մարզային վարչությունների, Վարդենիսի բաժնի ծառայողների և Վարդենիսի քննչական բաժնի ծառայողների […]
11:36 12.10.2023
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վարդենիսի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ ապօրինի կանեփ է աճեցնում, պատրաստած թմրանյութն էլ իրացնում համագյուղացիներին: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Ստացված տեղեկություններն իրացնելով՝ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և Գեղարքունիքի մարզային վարչությունների, Վարդենիսի բաժնի ծառայողների և Վարդենիսի քննչական բաժնի ծառայողների […]
10:39 12.10.2023
«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Խ.-ն, տեղեկացված լինելով ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից խնամյալ Ն.Մ.-ին օրենքի խախտումներով տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Արդյունքում՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բժիշկ-հոգեբույժ Մ.Կ.-ն նույն ՊՈԱԿ-ի առաջին բաժանմունքի ավագ բուժքույր Ն.Զ.-ի հետ (Մ.Կ.-ի և Ն.Զ.-ի ցուցումով՝ խնամող սանիտար Ս.Գ.-ն և հերթափոխի բուժքույր Խ.Ա.-ն)՝ ՊՈԱԿ-ի բնակիչ, ագրեսիվ […]
20:06 12.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Վթարի […]
18:30 08.09.2023
Սեպտեմբերի 8-ին` ժամը 16։02-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տորֆավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Տորֆավան ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1949 թ․) […]
09:16 07.09.2023
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է․ «Սեպտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի «Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անց է կացվելու ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ»։
23:42 03.09.2023
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20։07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Վաղաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ. Մ.) […]
13:28 26.08.2023
Օգոստոսի 22-ին՝ ժամը 11.46-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Վարդենիսի բաժին ստացվել է հաղորդում՝ Շատջրեք գյուղի նորակառույց դպրոցի բանվորը հայտնել էր, որ գիշերը կոտրել են պահեստի դռան կողպեքն ու գողացել շինարարական գործիքներ: Դեպքի վայր է մեկնել Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գողացել են ջրի պոմպ և չորս պարկ ցեմենտ: Վարդենիսի քրեական հետախույզների […]
19:34 24.08.2023
2023 թվականի օգոստոսի 15-ին Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Ախպրաձոր բնակավայրի բնակիչներ Ալիկ Մովսիսյանի և Լիլիթ Գևորգյանի ընտանիքի 7-րդ երեխան՝ Սաթենիկը, 2 կիլոգրամ 800 գրամ քաշով։ Սաթենիկն ունի երկու եղբայր և չորս քույր։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Իսկ օգոստոսի 24-ին նույն բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի […]
08:06 11.07.2023
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Հուլիսի 10-ին, ժամը 20։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի մոտակայքում ջրատար խողովակը վնասվել է, ջուրը լցվում է նկուղային տարածք և խորդանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները խորդանոցի նկուղից (մոտ 9 քմ) իրականացրել […]
10:24 15.05.2023
Մայիսի 16-ին՝ ժամը 11։20-ին, Արագածոտնի մարզի Վարդենիս և ժամը 12:20-ին Կայք համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
08:37 04.05.2023
Մայիսի 4-ին, ժամը 01։21-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհի 13-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է 01։42-ին, մարվել՝ 02։13-ին։ Այրվել է «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան […]
19:26 11.04.2023
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական […]
23:14 05.04.2023
Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացիների կողմից «վերին ծնոտի 1-ին, 2-րդ, 3-րդ կտրիչ ատամների վնասվածքներ, դեմքի շրջանի սալջարդ, ցնցում հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Այս մասին գրում է shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել […]
17:42 07.03.2023
Մարտի 2-ի առավոտյան «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության բրիգադը կրծքավանդակի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 58-ամյա մի տղամարդու: Ըստ տեղեկությունների՝ նրան տանն էին դանակահարել։ Արագ արձագանքեցին Վարդենիսի բաժնի ծառայողները։ Նրանք ժամեր անց պարզեցին հետևյալը. գիշերվա ժամը 02-ի սահմաններում Վարդենիսի Իսակովի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում հիվանդանոց տեղափոխվածը և 40-ամյա համաքաղաքացին կենցաղային […]
00:00 21.02.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, ծանոթացել ստեղծված իրավիճակին, ինչպես նաև խնամարկյալների իրավունքերի պաշտպանությանն առնչվող հարցերին։ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների համար շարունակում է խիստ մտահոգիչ մնալ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի տարեկան և արտահերթ զեկույցներում պարբերաբար բարձրացված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խնամքի հաստատություններում օրենքով չնախատեսված զսպման […]
17:58 20.02.2023
Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքի առթիվ 2023թ․ փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով, 436-րդ հոդվածի 1-ին մասով և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի […]
18:26 19.02.2023
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն -ինտերնատում օրերս արձանագրված ապօրինությունների առնչությամբ նախաքննությունը շարունակվում է․ գործն իրավապահ մարմինների տիրույթում և ԱՍՀ նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Այս մասին նշված է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած պարզաբանման մեջ։ Նախարարությունն իր ենթակայությամբ գործող խնամքի որևէ հաստատությունում ցանկացած ապօրինություն, առավել ևս խոշտանգման հնարավոր դրսևորում, համարում է խստագույնս դատապարտելի։ Միաժամանակ տեղեկացնում […]
18:39 18.02.2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանն ու Գայանե Եղիազարյանը այսօր այցելել են Վարդենիս խոշորացված համայնքի սահմանամերձ Կուտական և Վարդենիս համայնքներ: Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջը։ Լսել են քաղաքացիներին հետաքրքրող հարցերը, առաջարկներն ու դժգոհությունները, ծանոթացել համայնքում առաջնային լուծում պահանջող խնդիրներին: Համայնքային հանդիպումները շարունակական են, […]
15:14 17.02.2023
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել Վարդենիս քաղաքում գտնվող «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման մասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից՝ մասնավորապես, հիվանդներին ամբողջությամբ չեն տրամադրվում օրվա հասանելիք ծխախոտը և սնունդը, օրվա ճաշացանկից մատուցվում է միայն առանց մսի ապուր և հաց, բաժանմունքի սանիտարների, ճաշարանի աշխատակիցների պարտականությունը հանդիսացող աշխատանքների մի մասը կատարում են […]
12:38 17.02.2023
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ: Մասնավորապես, հիվանդներից մեկը նրա խոզանոցում կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն: Բացի դրանից, ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին […]
16:17 28.01.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]
13:20 12.01.2023
2023 թվականի հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, անհայտ անձը ոստիկանության հիշյալ բաժնի հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ պայթուցիկ սարք է նետել, որի պայթյունից կոտրվել են ոստիկանության բաժնի վարչական շենքի ապակիները, վնասվել հատուկ պահպանվող տարածքի սանհանգույցի տանիքը, պատը, ինչպես նաև վնասվել է դարպասը: […]
12:56 12.01.2023
Հունվարի 11-ին, ժամը 20.25-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածքի դարպասների կողմից ծուխ է նկատվել, այնուհետև պայթյունի ձայն է լսվել, ինչի հետևանքով պատճառվել է գույքային վնաս: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 20.20-ի սահմաններում անհայտ անձը հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասը պահող հենասյան վրա գցել է դեռևս չպարզված պայթուցիկ սարք, որի պայթյունից պատճառվել […]