18:37 31.03.2025
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Պաշտոնական ճաշի ընթացքում նախագահները հանդես են եկել բաժակաճառերով, ընդգծել երկու երկրների միջև առկա կայուն գործընկերային հարաբերությունները և փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրացման հնարավորությունները:
18:28 31.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) գլխավոր քարտուղարի տեղակալ Միխաել Հարմսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Թբիլիսիում DAAD տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը Ռեուլ Գեբհարդը, տարածաշրջանային գրասենյակի այլ ներակայացուցիչներ, ինչպես նաև Գերմանիայի […]
18:22 31.03.2025
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր երկրում Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Ողջունելով դեսպանին՝ Արման Եղոյանը կարեւորել է բարեկամ Կիպրոսի հետ սերտ համագործակցությունը, հատկապես՝ խորհրդարանական մակարդակում: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը խոսել է միջազգային տարբեր կազմակերպություններում ու հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների միջեւ արդյունավետ […]
18:11 31.03.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով մարտի 26-ին Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում ձերբակալել և վարչություն են տեղափոխել Գյումրիի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր 250 մլ թափանցիկ հեղուկով երկու տարա՝ «Մեթադոնային լուծույթ» գրառումով, ներարկիչ և 4 դեղահաբ: Երիտասարդը և կազմված […]
17:54 31.03.2025
Գերմանիան և ամբողջ Եվրոպան մեծ հետաքրքրություն ունեն, որպեսզի Հայաստանը կարողանա իր «Խաղաղության խաչմերուկ» հավակնոտ ծրագիրը հաջորդող տարիներին զարգացնել և իրագործել, որով նաև նոր հաղորդակցային ուղիներ կստեղծվեն Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների […]
17:43 31.03.2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
17:33 31.03.2025
ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում տղամարդկանց մենասահքի տիտղոսը նվաճել է ամերիկացի Իլյա Մալինինը, որը կարճ և ազատ ծրագրի հանրագումարում հավաքել է 318,56 միավոր։ 20-ամյա Իլյա Մալինինը խորհրդային գեղասահորդներ Տատյանա Մալինինայի եւ Ռոման Սկորնյակովի որդին է, ծնվել է ԱՄՆ-ում։ Մարզվել է ծնողների մոտ։ Հիմա նրա մարզիչն է նաև ամերիկահայ Ռաֆայել Հարությունյանը։
17:20 31.03.2025
Մարտի 24-ից 31-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3902 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 164 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 157, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 294, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 594, առանց […]
17:11 31.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և տիկին Էլկե Բուդենբենդերին: ՀՀ վարչապետը և Գերմանիայի նախագահը հանդիպել են ընդլայնված կազմերով, տեղի է ունեցել նաև Աննա Հակոբյանի և Էլկե Բուդենբենդերի առանձնազրույցը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շտայնմայերի այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական […]
17:00 31.03.2025
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր կարիերայում առաջին անգամ նվաճել է Մայամիի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը: Բելառուս թենիսիստուհին եզրափակչում 7-5, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլային: Սա Սաբալենկայի կարիերայում 18-րդ տիտղոսն է:
16:53 31.03.2025
Այսօր կայացել է Իրանի և Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել բարձր մակարդակի փոխադարձ այցերի դինամիկայի առթիվ,անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին»,- հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։ Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են նաև առևտրատնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտին վերաբերող […]
16:40 31.03.2025
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ և տնտեսավարողներ, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հարկ է համարում ևս մեկ անգամ իրազեկել, որ 𝟐𝟎𝟐𝟐 թվականի օգոստոսի 𝟏-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով […]
16:31 31.03.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 100 միլիոն եվրո առաջարկել «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի տրանսֆերի համար, հաղորդում է El Nacional-ը: Իսպանիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Հենց նա է դիմել ակումբի ղեկավարությանը, որպեսզի ամռանը փորձեն իրականացնել Եվրոպայի չեմպիոնի տրանսֆերը: Կատալոնական թիմը Պեդրիի հրաժարագինը սահմանել է 1 միլիարդ եվրո:
16:20 31.03.2025
Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին տարիներին Հայաստանի և Չեռնոգորիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչպես նաև առանձին ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը: Մասնավորապես, ընդգծվել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, զբոսաշրջության ոլորտում ծավալների նշանակալի ավելացման, տեղեկատվական տեխնոլոգիաների […]
16:08 31.03.2025
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին վերահսկողական աշխատանքների վերաբերյալ կարևոր հարցեր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը և Արազ Պապիկյանը, ինչպես նաև ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում […]
16:00 31.03.2025
Մեքսիկացի Սաուլ Ալվարեսը չի պատրաստվում ռևանշ մենամարտ անցկացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Դմիտրի Բիվոլի դեմ։ Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը: «Մենք դեռ չենք դիտարկում ռևանշի տարբերակը։ Մենք այլ մրցակիցներ ենք դիտարկում»,- ասել են Ալվարեսի թիմակիցները։ 2022 թվականին Բիվոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Ալվարեսին։ Այս տարվա փետրվարին մեքսիկացին հայտարարել […]
15:52 31.03.2025
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը մարտի 31-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի, Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման […]
15:49 31.03.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են ուկրաինական կարգավորման հետ կապված գաղափարների իրագործման վրա, սակայն կոնկրետություն դեռ չկա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ NBC News-ը, վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարին, մարտի 30-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է շուտով նոր զրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք նաև աշխատում ենք ուկրաինական […]
15:40 31.03.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրի 5-րդ վերանայման այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել երկրի տնտեսական զարգացման կանխատեսումներին և հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված միջոցառումներին: Քննարկվել են պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ֆինանսական […]
15:35 31.03.2025
Գյումրիում մարտի 30-ին կայացած ավագանու ընտրություններում Հայաստանի կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը պատրաստ է հանդիպել և բանակցել «Մեր քաղաք»-ը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդան Ղուկասյանն այս մասին ասաց մարտի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Հույս ունեմ, որ Մարտուն Գրիգորյանի հետ կարող ենք նստել, բանակցել, քննարկել, խոսել։ Ես […]
15:28 31.03.2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքից ապաքինվելուց հետո ռուսական «Կրասնոդարի» կազմում առաջին խաղն է անցկացրել: 24-ամյա ֆուտբոլիստը «Ֆակելի» դեմ տնային խաղում 63-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել և երեք րոպե անց տուգանային հարվածով հաշիվը դարձրել է 2-0: Եվս երեք րոպե անց Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել նիգերիացի հարձակվող Օլակունլե Օլուսեգունին: «Կրասնոդարը» հաղթել է 5-0 […]
15:16 31.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 28-31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 326 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 54, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 21-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 16, հոգեկան ներգործության […]
15:06 31.03.2025
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր վստահեցնում է, որ Եվրոպան, Գերմանիան հետաքրքրված են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն տիրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահն այս մասին ասաց Երևանում իր հայ գործընկերոջ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսում: Երկու երկրների նախագահները հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: «Գերմանիայում և Եվրոպայում […]
14:53 31.03.2025
Իտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրում Միլանի «Ինտերը» 2-1 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»։ Ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտերը» 67 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
14:45 31.03.2025
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Գերմանիայի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:
14:36 31.03.2025
Երևանում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Ապրիլի 1-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-5-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 31-ի ցերեկը, ապրիլի 3-ին նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է […]
14:29 31.03.2025
Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» սեփական դաշտում 5-8 հաշվով պարտվել է «Բաֆալո Սեյբրզին»։ «Վաշինգտոն Քեփիթալզի» կազմում հանդիմանը մասնակցել է նաև թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը, ով խփել է կարիերայի 890-րդ գոլը։ Լեգենդար հոկեյիստն այժմ ընդամենը 4 տափօղակով է զիջում NHL-ի պատմության գլխավոր ռմբարկու Ուեյն Գրեցկիին (894 գոլ)։ «Վաշինգտոն Քեփիթալզը» 103 միավոր […]
14:20 31.03.2025
Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 8814 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1629 քաղաքացի) ետ է ստացել 816 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +148 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 92,6 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։