Բոլոր լուրերը – Page 4 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը

23:43 31.03.2025

Ընդդիմության մի քանի հազար համակիրներ, շարքային քաղաքացիներ և քաղաքացիական ակտիվիստներ Թբիլիսիում հակակառավարական ցույց են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն դիմել է հավաքվածներին՝ հերթական անգամ իշխանություններին կոչ անելով խորհրդարանական նոր  ընտրություններ նշանակել։ Նա նաև ցուցարարներին ասել է, որ նրանք պետք է շարունակեն պայքարը […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 24-30-ը

23:38 31.03.2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.40 մ (30.03.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 17 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […]

̰
Գիտնականները հայտնի կտավի մեջ բժշկական իմաստ են գտել

23:31 31.03.2025

Կորեական համալսարանի պրոֆեսոր Իմ Ջու Ռյուն և նրա հետազոտական թիմը առաջարկել են Գուստավ Կլիմտի «Համբույր» կտավում կարմիր «սկավառակների» սիմվոլիզմի նոր մեկնաբանություն: Գիտնականները ուսումնասիրել են այդ տարրերի կապը fin de siècle դարաշրջանի բժշկական հայտնագործությունների միջև(19-րդ և 20-րդ դարեր): Աշխատանքը հրապարակվել է Journal of Korean Medical Science (JKMS) ամսագրում: «Համբույր» կտավի  ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ […]

̰
Վայոց ձորում բախվել են «Լադա»-ն և «KIA»-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր

23:23 31.03.2025

Մարտի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Զառիթափի խաչմերուկում բախվել են «Լադա» և «KIA» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ոստիկանության Վայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են […]

̰
Լը Պենի պաշտպանական կողմը դատարանին կխնդրի քննել բողոքը մինչև 2027 թվականի ընտրությունները

23:12 31.03.2025

Ֆրանսիայի խորհրդարանի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի պաշտպանությունը դատարանին կխնդրի քննարկել մինչև 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունները նրան մասնակցել ընտրություններին արգելող վճռի բողոքարկումը։ Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լը Պենի փաստաբան Ռոդոլֆ Բոսելուն։ «Ակնհայտ է, որ այո»,- պատասխանել է Բոսելը այն հարցին, թե արդյոք պաշտպանական կողմը դա կխնդրի դատարանից։ Փաստաբանի […]

̰
ԱՆ գլխավոր քարտուղարը Թուրքմենստանում մասնակցել է «Միջազգային գործակցության զարգացում հանուն երեխաների» համաժողովին

22:54 31.03.2025

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Թուրքմենստանում մասնակցել է «Միջազգային գործակցության զարգացում հանուն երեխաների» համաժողովին: Միջոցառմանը ներկա էին ՌԴ, Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, Իրանի, Վրաստանի կառավարությունների, օրենսդիր մարմինների, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև` միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների անդամներ: Ներկայացնելով Հայաստանում մոր ու մանկան առողջության պահպանման ուղղված վերջին շրջանում իրականացվող պետական ծրագրերը` Վարդուհի Գրիգորյանը հատկապես կարևորել […]

̰
Արտաշատի խճուղու մոտ բախվել են «Maybach»-ն ու «Volvo» բեռնատարը

22:39 31.03.2025

Մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայից դեպի Արտաշատի խճուղի տանող հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Գարիկ Հովհաննիսյանի վարած «Maybach» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Տիգրան Գևորգյանի վարած «Volvo» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են […]

̰
Ո՞վ կլինի Գյումրիի քաղաքապետը և ինչպե՞ս անցան ընտրությունները. զրույց Դանիել Իոաննիսյանի հետ

22:28 31.03.2025

Գյումրիում և Փարաքարում երեկ տեղի ունեցան արտահերթ ընտրություններ: Ըստ այդմ՝ Փարաքարում կառավարումը կիրականացնի «Միասնություն» դաշինքը: Իրավիճակը, սակայն, այլ է Գյումրիում: Անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ, բայց որևէ մեկին չի հաջողվել ստանալ 50+1: Ինչպե՞ս են անցել այդ ընտրոությունները և ի՞նչ սցենարներ են հնարավոր. այս և այլ հարցերի «Հեռանկարի»-ի տաղավարում անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» […]

̰
Ինդոնեզիայի ափերին 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

22:18 31.03.2025

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վաինգապու քաղաքից 142 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է մոտ 48800 մարդ։ Աղբյուրը գտնվել է 28 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։

̰
SHANTNEWS

22:00 31.03.2025

̰
Փարպի գյուղի 51-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է 109 գրամ մարիխուանա

21:52 31.03.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Փարպի գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է թմրանյութ: Մարտի 25-ի առավոտյան նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ ընդունել է, որ երկար տարիներ օգտագործում է թմրանյութ, նաև տանն ու կից շինություններում ունի պահած մարիխուանա: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը կատարված զննությամբ […]

̰
Իրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներ. Դավիթ Խուդաթյան

21:41 31.03.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Լոռու մարզի Դեբեդ, Փամբակ, Ձորագետ և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածներում վարարումների անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Մելիորացիա» ՓԲԸ-ի կողմից հրատապ կարգով իրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ ՆԳՆ

21:26 31.03.2025

Մարտի 31-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։ Ըստ ստացված արդյունքների՝ […]

̰
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:11 31.03.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11։00-17։00 Ծ.Իսակովի պողոտա, Բաբաջանյան փողոց մասնակի, Արմավիրի մարզ՝ 10:30-15:30 Զարթոնք գյուղ, Արարատի մարզ՝ 10։00-11։30 Կանաչուտ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 10։00-13։00 Վեդի քաղաք մասնակի, Սիսավան, Արարատ գյուղեր մասնակի և հարակից […]

̰
Տեսողական իմպլանտ, որը թույլ կտա տեսնել նույնիսկ ի ծնե կույր մարդկանց․ Մասկը հայտնել է ժամկետները

21:00 31.03.2025

Neuralink-ն առաջին անգամ մարդու մեջ կտեղադրի Blindsight տեսողական իմպլանտը, որը կօգնի տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց: Դա կարող է տեղի ունենալ 2025 թվականի վերջին, հաստատել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Համապատասխան տեղեկությունը հրապարակել է X սոցցանցում օգտատերերից մեկը, Մասկը վերահրապարակել է հրապարակումը իր էջում։ «Իլոն Մասկի Neuralink ընկերությունը մտադիր է 2025 թվականի վերջին առաջին անգամ մարդու […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է հայտնել

20:52 31.03.2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։

̰
Պետք է անել խաղաղություն հաստատելու վերջին քայլերը. Գերմանիայի նախագահը՝ Երևանում

20:47 31.03.2025

Պաշտոնական այցով Հայաստանում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Գերմանիայի նախագահն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայաստանի և Գերմանիայի նախագահներն ընդլայնված կազմով հանդիպումից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Սլովակիայում տղամարդը մահացել է արջի հարձակման հետևանքով

20:40 31.03.2025

Սլովակիայի կենտրոնում արջի հարձակման հետևանքով տղամարդ է մահացել, հայտնել է երկրի Բնապահպանության պետական ​​գործակալությունը։ «Նախնական բացահայտումները ցույց են տալիս, որ տղամարդը մահացել է գորշ արջի հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից»,- ասվում է պետական ​​ծառայության հաղորդագրության մեջ։ Տղամարդը անհետացել է կիրակի երեկոյան, իսկ նրա մարմինը ավելի ուշ հայտնաբերվել է Դետվա շրջանի (կենտրոնական Սլովակիայում) անտառում։ Տեղում աշխատում են […]

̰
Արեգակի վրա M դասի երեք բռնկում է տեղի ունեցել

20:32 31.03.2025

Գիտնականները նկատում են արեգակնային ակտիվության համակարգված աճ։ Երկուշաբթի գիշերը Արեգակի վրա նախավերջին ուժային դասի երեք բռնկում է գրանցվել, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից (IPG): «Մարտի 31-ին արեգակնային բծերի խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում 13 րոպե տևողությամբ M1.4 բռնկում է գրանցվել»,- հայտնում է ինստիտուտը։ Ավելի ուշ տեղի է ունեցել M1.5 բռնկում, ապա՝ M1.0 բռնկում: Արեգակնային բռնկումները […]

̰
Դատարանը Մարին Լը Պենին արգելել է մասնակցել ընտրություններին

20:20 31.03.2025

Փարիզի դատարանը (Le Tribunal de Paris) Ֆրանսիայի խորհրդարանի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին և ևս ութ պատգամավորների մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի միջոցները չարաշահելու մեջ, հայտնում է BFMTV-ն: Դատարանը նրանց արգելել է մասնակցել ընտրություններին։ Պատժաչափն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Դատարանը պարզել է, որ ավելի քան 11 տարվա ընթացքում ամբաստանյալները յուրացրել են […]

̰
Պուտինը բաց է Թրամփի հետ շփումների համար․ Պեսկով

20:13 31.03.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ շփումների համար. անհրաժեշտության դեպքում նրանց զրույցը կկազմակերպվի օպերատիվ կերպով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահը բաց է մնում Թրամփի հետ շփումների համար, ուստի անհրաժեշտության դեպքում նրանց զրույցը շատ արագ կկազմակերպվի»,- ասել է նա ճեպազրույցում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել […]

̰
SHANTNEWS

20:00 31.03.2025

̰
2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագծի հանրային քննարկում

19:54 31.03.2025

2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի մշակման աշխատանքների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2026-2028թթ. ՄԺԾԾ հայտի նախագծի հանրային քննարկումներ: Մանրամասները՝ այստեղ:

̰
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Նիկոլա Սարկոզիի հետ

19:40 31.03.2025

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարկոզիին Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացման և երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման հարցում վերջինիս ունեցած ավանդի և շարունակական հանձնառության համար։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում […]

̰
Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

19:27 31.03.2025

Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր՝ այդ թվում էներգետիկայի ոլորտում։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ «Արմենպրես»-ի թղթակցի՝  հայ-գերմանական տնտեսական համագործակցության ներկա մակարդակին և դրանք զարգացման հեռանկարներին վերաբերող հացին ի պատասխան նշեց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:Նա կարևորեց վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող […]

̰
Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

19:16 31.03.2025

Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 393.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.2 %-ով կամ 68.7 մլրդ դրամով: 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 321.6 մլրդ դրամ: Նախորդ […]

̰
Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը

19:06 31.03.2025

Մարտի 25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 40-ամյա մի կին հայտնել է, որ Երևանի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի հետնամասում կայանված իր «Ինֆինիտի» մակնիշի մեքենայից, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, գողացել են պայուսակը, որի մեջ 2150 դոլար, 395 հազար դրամ և 680 գրամ ոսկյա զարդեր կային: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից օպերատիվ խումբ է մեկնել: […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

18:54 31.03.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նախագահները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և զրուցել աշակերտների հետ:

̰
21-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է

18:46 31.03.2025

Մարտի 29-ին՝ ժամը 18.50-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ տարբեր հիվանդանոցներ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված հինգ երիտասարդ, որոնցից մեկը՝ անգիտակից վիճակում: Ժամը 21:18-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող վերք, թոքի և սրտի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 21-ամյա Ռուբիկ Խ.-ն մահացել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն, […]

̰
Ի պատիվ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

18:37 31.03.2025

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Պաշտոնական ճաշի ընթացքում նախագահները հանդես են եկել բաժակաճառերով, ընդգծել երկու երկրների միջև առկա կայուն գործընկերային հարաբերությունները և փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրացման հնարավորությունները:  

̰
BACK_TO_TOP