11:25 01.04.2025
Ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում – 2025» մրցույթի արդյունքները: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Ըստ գիտական մրցույթի արդյունքների՝ արտերկրի ևս 3 գիտնականներ ՀՀ գիտական կազմակերպություններում կիրականցնեն հնգամյա նախագիծ: Այդ նպատակով համապատասխան գիտական կազմակերպություններում կստեղծվեն ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումներ: Նշենք, որ 2022 թվականից անցկացվող այս մրցույթի […]
11:18 01.04.2025
Ապլիլի 1-ին, ժամը 06:56-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի Գայի փողոցի տներից մեկին մոտ գտնվող ջրհորի մեջ հնարավոր է քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 2 մետր խորությամբ ջրհորից հայտնաբերել և դուրս են բերել […]
11:06 01.04.2025
Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև և հայտարարել Ուկրաինային աջակցելու համար ևս 130 միլիոն եվրո հատկացնելու մասին։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ն։ «Այսօր մենք լրացուցիչ 130 միլիոն եվրո ենք հատկացնում հումանիտար օգնության և կայունացման համար», – ասել է նա Կիև ժամանելուն պես: Սա Բերբոքի 11-րդ այցն է Ուկրաինա՝ […]
10:54 01.04.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ:
10:48 01.04.2025
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ գրող Էշլի Սենթ Քլերին, ով իր ենթադրյալ երեխայի մայրն է, տվել է 2,5 միլիոն դոլար և նրան տարեկան վճարում է 500 հազար դոլար։ «Ես չգիտեմ՝ նա իմ երեխան է, թե ոչ, բայց ես պատրաստ եմ պարզել: Դա դատարանի որոշում չի պահանջում: Թեև ես հստակ չգիտեմ, ես արդեն Էշլիին […]
10:40 01.04.2025
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Նախագահներին ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Բարձրաստիճան հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցի գործունեությանը, հետաքրքրվել իրականացվող կրթական ծրագրերով, զրուցել սովորողների հետ: Հայաստան այցի շրջանակում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է նաև […]
10:33 01.04.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մարտի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ մի երիտասարդ զբաղվում է թմրանյութերի իրացմամբ Գյումրիի տարբեր վայրերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրելով: Նույն օրը, ժամը 17.15-ին, Օզանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ: Ըստ նրա` […]
10:25 01.04.2025
Լոռու մարզի Դեբեդ, Փամբակ, Ձորագետ և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածներում վարարումների անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Մելիորացիա» ՓԲԸ-ի կողմից հրատապ կարգով իրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներ:
10:18 01.04.2025
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 13-ի մեղադրական դատավճռով՝ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած Ա.Պ.-ն դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: 2020 թվականի փետրվարի 8-ին Ա.Պ.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը): 2020 թվականի մարտի 19-ին դատախազը հաստատել էր Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և […]
10:09 01.04.2025
ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ վայր է դնում մանդատը։ «Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ: Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում […]
10:00 01.04.2025
Առնվազն չորս մարդ է զոհվել Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասերում Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։ Կա յոթ վիրավոր։ Նախկինում տվյալներ էին տրվել օդային ռմբակոծության ժամանակ երեք զոհվածի մասին։ Հրթիռներն արձակվել են Հայ ալ-Մադի թաղամասում գտնվող եռահարկ բնակելի շենքի վրա։ Ականատեսները հայտնել են, որ հարվածի ենթարկված բնակարանում ապրում էր շիական «Հեզբոլլահ» […]
09:50 01.04.2025
Չինաստանի զինված ուժերը երեքշաբթի օրը սկսել են համալիր զորավարժություններ անցկացնել Թայվան կղզու շուրջ։ Այս մասին հայտարարել է Ժողովրդա-ազատագրական բանակի (ԺԱԲ) Արևելյան գոտու մարտական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Շի Յին։ Ինչպես նշված է WeChat սոցիալական ցանցում ռազմական շրջանի էջում հրապարակված նրա հայտարարության մեջ, ներգրավված են ցամաքային, հրթիռային և ռազմածովային ուժերը։ «Սա լուրջ նախազգուշացում է և հզոր զսպող […]
09:40 01.04.2025
Գազայի հատվածի հիվանդանոցներում սպառվել են ցավազրկող դեղամիջոցները։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինյան անկլավի հիվանդանոցների բժիշկները չեն կարող մարդկանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերել եւ բուժել վիրավորներին, քանի որ նրանք չունեն ցավազրկողներ։ Ավելի վաղ Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր դեղերի և արյան լուրջ պակասի մասին՝ նշելով, որ պակասը պայմանավորված է Իսրայելի կողմից […]
09:35 01.04.2025
«Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիները Եմենի օդային տարածքում ոչնչացրել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը։ Այսպիսի հայտարարություն է արել ապստամբների կողմից ձեւավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Մեր հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը, որը թշնամական առաքելություն էր իրականացնում Մարիբ նահանգի երկնքում»,-ասել է Սարիան հութիների կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի […]
09:30 01.04.2025
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին կոչ է արել Անվտանգության խորհրդին դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին` որպես միջազգային իրավունքի խախտում: «Միացյալ Նահանգների նախագահը, 2025 թվականի հունվարին՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր, համակարգված կերպով անտեսել և խախտել է միջազգային նորմերը և սկզբունքները, որոնց վրա հիմնվել է ՄԱԿ-ը։ Անկախ պետությունների դեմ ուժ կիրառելու նրա […]
09:20 01.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ապրիլին կամ «մի փոքր ուշ» այցելել Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Մերձավոր Արևելք այցից հետո մտադիր է այցելել «այլ վայրեր», սակայն չի նշել, թե որ երկրներ։ «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Մերձավոր Արևելքի հետ: Այդ ուղևորությունը կարող է տեղի […]
09:10 01.04.2025
Պեկինի կարծիքով՝ նա, ով ունի մոլորակի ամենամեծ միջուկային զինանոցը, պետք է աշխատի միջուկային զենքի կրճատման ուղղությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Նա, ով ունի ամենամեծ միջուկային զինանոցը, պարտավոր է կատարել միջուկային զինաթափման պարտավորությունները՝ որպես հատուկ առաջնահերթություն, աշխատել միջուկային զենքի հետագա զգալի և գործնական կրճատման ուղղությամբ՝ պայմաններ ստեղծելու համապարփակ և լիարժեք […]
09:03 01.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը ասորական Նոր տարվա առթիվ. «Հայաստանում ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաբ-Նիսանի՝ ասորական Նոր տարվա առթիվ: Այս տոնը Հայաստանում ապրող ասորիներին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն: Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է և այս համատեքստում կարևորում […]
08:57 01.04.2025
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են , որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ի ժամը 17։00-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 04։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին […]
08:46 01.04.2025
Մարտի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն Ամերիկայի կաթոլիկ համալսարանում մասնակցեց «Գրեյս և Փոլ Շահինյաններ. հայկական քրիստոնեական արվեստ և մշակույթ» խորագրով դասախոսությունների շրջանակում նախատեսված դասախոսության՝ նվիրված միջնադարյան Հայաստանում քրիստոնյաների և մահմեդականների հարաբերություններին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Դասախոսության հիմնական բանախոսն էր Կրեմենի կրթության և մարդկային զարգացման դպրոցի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, ռազմավարական պլանավորման և […]
08:35 01.04.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեքսիկայի ԱԳ նախարար Խուան Ռամոն դե լա Ֆուենտեի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել մեքսիկացիներին համատեղ աշխատանքի համար, որը թույլ է տվել նվազեցնել մեքսիկա-ամերիկյան սահմանը հատող անօրինական միգրանտների հոսքը։ «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Մեքսիկային միգրացիայի և անվտանգության հարցերում համակարգված և փոխադարձ հարգանքով աշխատանքի համար, որը, ի թիվս այլ բաների, օգնել […]
08:25 01.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:16 01.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կապի ուղիներ է պահպանում ԿԺԴՀ-ի հետ և խոստովանել է, որ ինչ-որ փուլում կարող է կապ հաստատել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ «Մենք Կիմ Չեն Ընի հետ հիանալի հարաբերություններ ունենք: Եվ այո, շփումը շարունակվում է»,-ասել է Թրամփը երկուշաբթի օրը Սպիտակ տան մամուլի հրապարակից լրագրողների հետ զրույցում: 2018 […]
08:06 01.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
08:00 01.04.2025
Մարտի 31-ին, ժամը 19։45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ-ին բախվել են «VAZ» և […]
23:56 31.03.2025
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը փոխել է իր կերպարը և վարքագիծը ամուսնու նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում։ Դոնալդ Թրամփի կինը, ով 2016-2020 թթ.-ին անընդհատ քննադատության էր ենթարկվել, այժմ ավելի քիչ է հայտնվում հանրությանը, ավելի քիչ ժամանակ է անցկացնում Սպիտակ տանը և հագնվում է ավելի պաշտոնական, նույնիսկ «կոշտ»։ Gazeta.Ru -ն ներկայացրել է, թե ինչպես է փոխվել Մելանյա […]
23:54 31.03.2025
Չինացի զույգը 9 դուստր է ունեցել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվին, հայտնում է South China Morning Post-ը։ Ընտանիքն բնակվում է Չժյանսու նահանգի Հուայան գյուղում։ Ավագ և կրտսեր դուստրերի տարիքային տարբերությունը 20 տարի է։ Ընտանիքի հայրը՝ 81-ամյա Ցզին, իր բոլոր դուստրերի համար ընտրել է անուններ, որոնք վերջանում են «di» հիերոգլիֆով, որը նշանակում է «եղբայր»: Առաջնեկի […]
23:48 31.03.2025
ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել են մայր ընձառյուծն ու ձագը։ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ։ Ընձառյուծն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» ՝ CR C2a(i);D: Ընձառյուծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում […]