15:24 01.04.2025
Մոսկվան պատրաստ է իր օգնությունն առաջարկել Վաշինգտոնին և Թեհրանին կառուցողական երկխոսություն կառուցելու համար. պետք է գործել, «գնացքը դեռ չի գնացել». Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան դեմ է ագրեսիային և հակամարտության ռազմական լուծումներին և զգուշացնում է Վաշինգտոնին Իրանի միջուկային ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու մասին, […]
15:15 01.04.2025
Մարտի լույս 31-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 55-ին, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքներով բուժհաստատություն է ընդունվել Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։ Վերջինիս հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության խումբը՝ Երևանի Սարի թաղից։ Տուժողը ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ չի հիշում, թե որտեղ է վնասվածքները ստացել […]
15:08 01.04.2025
Երեք օր առաջ կալանավայրից ազատ արձակված բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Դանի Ալվեսի կինը`Ջոանա Սանզը, սոցցանցերում հայտնել է, որ երեխայի է սպասում: 32-ամյա իսպանուհի մոդելը գրառման մեջ նշել է, որ 5 տարի անընդմեջ բուժումներ անցնելուց, վիրահատության ենթարկվելուց հետո վերջապես կարող է մայրանալ: Ալվեսն ու Սանզը միասին են 2017 թվականից: 41-ամյա բրազիլացին ու իր նախկին կինը համատեղ երկու […]
14:55 01.04.2025
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով առաջին եռամսյակի համար նախատեսված ցուցանիշից՝ 563.1 մլրդ դրամից, ավելի է 3.4 մլրդ դրամով կամ 0.6%-ով, իսկ վերանայված ցուցանիշից՝ 563.4 մլրդ դրամից, ավելի է 3.1 մլրդ դրամով կամ 0.5%-ով: Միաժամանակ, […]
14:47 01.04.2025
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին։ Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է բարձրաստիճան փոխայցելություններն ու հանդիպումները՝ դրանք դիտարկելով որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և քաղաքական օրակարգի ձևավորման առանցքային գործոն։ Նա ընդգծել է, որ համագործակցության շրջանակների ընդլայնման համար անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […]
14:39 01.04.2025
Հայաստանի 9 ներկայացուցիչներից 5-ը հաղթանակով է սկսել պայքարը շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում: Հունաստանում մեկնարկած առաջնության առաջին տուրում հաղթել են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանն ու Սուսաննա Գաբոյանը: Անի Նահապետյանն ու Աննա Խաչատրյանն առաջին տուրում ոչ-ոքիներ են գրանցել։ Գաբրիելա Հարությունյանն ու Սոնա Կրկյաշարյանը պարտվել են:
14:32 01.04.2025
Ապրիլի 1-ին, տեղական ժամանակով ժամը 13:56-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09։56-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը […]
14:24 01.04.2025
Ուկրաինան հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը, սակայն ցանկանում է վերջնական տեսքի բերել տեքստը, որպեսզի այն համապատասխանի երկու կողմերի շահերին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգան։ «Ես հաստատում եմ, որ մենք սկսել ենք խորհրդակցություններ ամերիկյան կողմի հետ համաձայնագրի տեքստի շուրջ, խորհրդակցությունների մեկ փուլն արդեն կայացել է, ուկրաինական կողմը հանձնառու […]
14:13 01.04.2025
Ապրիլի 1-ից մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։ Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2025 թվականի մայիսի 10-ը՝ 1) Դիլիջանի տարածաշրջան 2) Արմավիրի տարածաշրջան 3) Վայքի տարածաշրջան 4) Տաշիրի տարածաշրջան 5) Աշտարակի տարածաշրջան 6) Թալինի տարածաշրջան 7) Արտաշատի […]
14:04 01.04.2025
Երևանում անցկացվել է Խառը մենամարտերի MIX FIGHT 57 մրցաշարը։ Հայաստանը ներկայացնող 11 մարտիկներից 9-ը հաղթանակ է տարել: Մելքոն Մելքոնյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Լուկա Բաձգարաձեին։ Մաքսիմ Խաչատրյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Մոհամմադ Զանգիաբադին։ Դավիթ Խաչատրյանը խեղդող հնարքով հաղթել է Կերամատ Աքբարիին։ Գեղամ Վարդանյանը նոկաուտի է ենթարկել Էրֆան Մադադիին։ Սեյրան Ասատրյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել […]
13:56 01.04.2025
Տեղական ինքնակառավարման մարմինների 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների շրջանակներում, ընտրական տեղամասում վերահաշվարկի կամ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում համապատասխան սուբյեկտները կարող էին ներկայացնել 2025 թվականի մարտի 31-ին՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ 2025 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ սահմանված ժամկետներում թիվ […]
13:49 01.04.2025
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է հեռարձակման մասին օրենքը, որն արգելում է հեռուստաալիքների օտարերկրյա ֆինանսավորումը։ Խորհրդարանի նիստն ուղիղ եթերով հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխություններին կողմ է քվեարկել 86 պատգամավոր։ Ոչ ոք դեմ չի արտահայտվել։ Օրենքի համաձայն՝ սահմանվում է «օտար ուժերի» կողմից հեռուստաալիքների ֆինանսավորման արգելք։ Սրա պատճառն, ինչպես նշված է բացատրական […]
13:34 01.04.2025
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը 2025 թվականի ապրիլի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի […]
13:28 01.04.2025
Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանն իր երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը նման է ամերիկյան օրենքին։ Քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կայքում։ «86 կողմ, ոչ մի դեմ ձայն: Օրենքն ընդունվել է երրորդ ընթերցմամբ»,- ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:
13:20 01.04.2025
Մարտի 27-ին Ժնևում ընթացող ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում Ժնևում ՀՀ Մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել «Թվային տեխնոլոգիաները և Կանանց ու աղջիկների իրավունքները» խորագիրը կրող համատեղ հայտարարությամբ: Հայտարարությունը ներկայացվել է ՄԱԿ-ի անդամ 70 երկրների անունից։ Հայաստանի հիշյալ նախաձեռնությանը որպես հեղինակների հիմնական խմբի անդամներ միացել էին երկրներ ՄԻԽ տարբեր տարածաշրջանային խմբերից ինչպիսիք են Էստոնիան, […]
13:12 01.04.2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլին կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։ Սա կլինի Փեզեշքիանի առաջին պաշտոնական այցը Ադրբեջան՝ որպես Իսլամական Հանրապետության նախագահ։
13:06 01.04.2025
Երեքշաբթի օրը Արեգակի վրա տեղի է ունեցել հզորության նախավերջին դասի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից (IPG): «Ապրիլի 1-ին 16 րոպե տևողությամբ M5.6 բռնկում է գրանցվել արևային բծերի խմբում 4046 (N02E29) ռենտգենյան տիրույթում»,- հայտնում է ինստիտուտը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ գիտնականները դիտում են արեգակնային ակտիվության համակարգված աճ, իսկ պայթյունների ամենաուժեղ շարքը գրանցվել է […]
12:53 01.04.2025
Երևանում ապրիլի 1-ի ցերեկը, 4-ին, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը նաև ամպրոպ։ Մարզերում ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ին շրջանների մեծ մասում 3-6-ին առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 3-ին՝ […]
12:45 01.04.2025
Մարտի 23-ից 29-ը Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում էր: Այցի նպատակն էր քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը և համագործակցության ընդլայնումը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրինության (DGSCGC) ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր քաղաքներում գործող հրշեջ-փրկարարական և արտակարգ […]
12:37 01.04.2025
2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 232 դեպք (2023 թվականին՝ 40 հազար 666 դեպք), որոնցից 18 հազար 397-ը (2023 թվականին՝ 20 հազար 231 դեպք)՝ Երևան քաղաքում: 2023 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով: Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ 2024 թվականին նվազել են միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերը: […]
12:30 01.04.2025
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» 2 գործողությամբ օպերային ներկայացման առաջնախաղը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը դիտել են «Ռոստամ և Սոհրաբ» ներկայացման առաջնախաղը: Նախարարը հանդիպել է նաև մաեստրո Լորիս Ճգնավորյանի և ներկայացման ստեղծագործական անձնակազմի հետ, շնորհավորել առաջնախաղի […]
12:23 01.04.2025
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել իր հայրենակիցներին մտովի պատրաստվել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը։ «Ֆինլանդիայում մենք պետք է մտովի պատրաստվենք նրան, որ ինչ-որ պահի հարաբերությունները կվերականգնվեն քաղաքական մակարդակով: Այս փուլում դեռ չենք կարող ասել, թե կոնկրետ երբ: Ոչինչ չի փոխում այն փաստը, որ Ռուսաստանը եղել է և միշտ կլինի Ֆինլանդիայի հարևանը», – ասել է […]
12:15 01.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի փակման արարողությանը և «Երևան» ամսագրի հատուկ համարի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
12:07 01.04.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 31-ից ապրիլի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 10, հոգեկան ներգործության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու ու խարդախության՝ 8-ական, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 4-ական, ֆիզիկական […]
11:55 01.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով։ «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով: Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը բոլորիդ ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում: Մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի նոր ձեռքբերումների տարի, որ ասորական հին ու հզոր մշակույթի կրողներն իրենց […]
11:45 01.04.2025
Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութ։
11:38 01.04.2025
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2719-ի, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը ՝ վկայակոչելով երկրի վարչապետին։ «Մյանմայի առաջնորդ Մին Աուն Հլայնը հայտնել է, որ մարտի 28-ին Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 2719 մարդ, վիրավորվել՝ 4521-ը, անհետ կորել՝ 441-ը։ Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է գերազանցել 3000-ը»,- փոխանցում է լրատվամիջոցը։