08:38 15.04.2025
Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Մուսկատում ապրիլի 19-ին։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Խորհրդակցություններից հետո որոշվել է, որ Մուսկատը կմնա բանակցությունների երկրորդ փուլի հյուրընկալող կողմը, որը կկայանա շաբաթ օրը»,- ասել է նա IRNA գործակալությանը։ Ավելի վաղ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը […]
08:28 15.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
08:20 15.04.2025
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հաստատել է ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագիր կնքելու իր ցանկությունը՝ մաքսատուրքերը վերացնելու նպատակով։ Նա համապատասխան հայտարարություն է արել Բուենոս Այրեսում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ հանդիպումից հետո։ «Մենք հասկանում ենք նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատրաստված փոխադարձ մաքսատուրքերի մասին առաջարկը և պատրաստ ենք այդ ուղղությամբ առևտրային համաձայնագիր ստորագրել, որն անկասկած ձեռնտու կլինի […]
08:09 15.04.2025
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 15 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Վերջին հարվածները հասցվել են վրանային ճամբարներին Պաղեստինի անկլավի հյուսիսում և հարավում։ Իսրայելի զինված ուժերը նաև ինտենսիվ հրետանային գնդակոծում են Գազա քաղաքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ […]
08:02 15.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորաններ փակ են բեռնատարների համար։ Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող […]
23:57 14.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի […]
23:55 14.04.2025
Ապրիլի 13-14-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողով: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: Քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ […]
23:50 14.04.2025
Ապրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ՝ «CPS» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Hyundai» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ […]
23:42 14.04.2025
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ մեր ընտրանին փայլուն հաղթանակ է տարել […]
23:33 14.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհը:
23:23 14.04.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Լիոն քաղաք այցի շրջանակում այսօր քաղաքապետ Գրեգորի Դուսեի և մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի հետ ստորագրել են եռամյա համագործակցության համաձայնագիր։ «Երևանը կարևորում է Լիոն քաղաքի և Լիոնի մետրոպոլի հետ համագործակցությունը՝ որպես հնարավորություն ձեռք բերելու քաղաքային կառավարման արդյունավետ փորձ, զարգացնելու մշակութային ու կրթական ծրագրեր, ինչպես նաև […]
23:17 14.04.2025
Ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 59 կմ հատվածում «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհին վերամբարձ կռունկի մոտ աշխատանք կատարող բանվորին, այնուհետև բախվել «ՄԱԶ» մակնիշի բեռնատարին և «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով […]
23:09 14.04.2025
Հայաստանն ու Իրանն այս ամիս երկօրյա համատեղ զորավարժություններ անցկացրին հայ-իրանական սահմանին: Ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունեն այս զորավարծությունները. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Նվեր Դավթյանը:
22:48 14.04.2025
ՏՀՏ գործատուների միությունը` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ITReports-ի հետ միասին ապրիլի 14-ին կազմակերպել էր աշխատաժողով՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նոր օրենքների շուրջ։ Բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը, ITReports-ի համահիմնադիր և տնօրեն Դավիթ […]
22:36 14.04.2025
Ապրիլի 14-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Վազգեն Վ․-ն իր վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի վարչական տարածքում տեղացած առատ ձյան ու մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության […]
22:17 14.04.2025
Ֆրանսիայի արտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական տարածքի ուղղությամբ արձակված կրակոցներին: Ժան Նոել Բարոն իր մտահոգությունն է հատնել սահմանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Ի՞նչ է նա ասել կոնկրետ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ժան Նոել Բարոն հայտարարություն է տարածել Լյուքսենբուրգում, ուր շարունակում է իր աշխատանքը Եվրամիության անդամ պետությունների արդգործնախարարների այդ հավաքը: Նրա հնչեցրած մեղադրանքները […]
21:49 14.04.2025
Անձրևացմամբ ոռոգումը հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսերի համար տարածված մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ապահովել հողի համաչափ խոնավացում և բարձր բերքատվություն։ Ջրի շիթերը, մթնոլորտում մասնատվելով, ընկնում են բույսերի և հողի մակերեսին՝ նմանակելով բնական անձրևի ազդեցությունը։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Անձրևացմամբ ոռոգման համակարգերը Շարժական Անշարժ Միկրոանձրևացում Անձրևացմամբ ոռոգման առավելությունները Հողի համաչափ խոնավացում՝ առանց ջրի […]
21:27 14.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Արագածի տարածաշրջանում և Սևան քաղաքում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։
21:17 14.04.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Դավթաշեն 4 թաղամաս և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Ֆ․Նանսենի, Լվովյան փողոցներ մասնակի և […]
21:00 14.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ակնկալում է «շատ լավ առաջարկներ» մոտ ապագայում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ «Ես ուզում եմ դադարեցնել սպանությունը: Եվ ես կարծում եմ, որ մենք դրանում լավ ենք աշխատում: Կարծում եմ, որ շատ լավ առաջարկներ կլինեն շատ շուտով», – ասել է Թրամփը լրագրողներին՝ խոսելով ուկրաինական հակամարտության կարգավորման մասին: Անցյալ […]
20:50 14.04.2025
Ուկրաինայի իշխանությունները մշտապես դիմում են ԱՄՆ-ին՝ հրթիռներ ձեռք բերելու խնդրանքով։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրել են մեկնաբանել Վլադիմիր Զելենսկու խոսքերը, ով ասել է, որ Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ին վճարել 15 միլիարդ դոլար Patriot զենիթահրթիռային համակարգերի համար, սակայն Վաշինգտոնը հրաժարվում է վաճառել։ «Նա միշտ ձգտում է հրթիռներ ձեռք […]
20:46 14.04.2025
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան և Արագածի փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 19/1, 19/3 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային […]
20:31 14.04.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ զրույցում կոչ է արել վերացնել ՀԱՄԱՍ-ը և բարեփոխել Պաղեստին պետությունը, գրել է նա X սոցիալական ցանցում։ «Ֆրանսիան լիովին հավատարիմ է բոլոր պատանդների ազատմանը, տեւական հրադադարի վերականգնմանը և Գազա մարդասիրական անհապաղ մուտքին: Կարևոր է ապագայի հիմքերը դնել՝ զինաթափել և վերացնել ՀԱՄԱՍ-ը, հաստատել վստահելի կառավարում և բարեփոխել Պաղեստինի […]
20:23 14.04.2025
Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել են Օմանում միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մուսկատում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Վիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև։ Ըստ Վիթքոֆի՝ Օմանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները […]
20:17 14.04.2025
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Հայաստանի-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան գործընթացներին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Ներկայացնում ենք հարցազրույցի տեքստն ամբողջությամբ։ – Ես խոսելու եմ այն խաղաղության համաձայնագրի մասին, որի շուրջ երկու կողմերն արդեն համաձայնության են եկել։ Սակայն նախ կցանկանայի անդրադառնալ այն պանելային […]