13:16 15.04.2025
Շարունակելով Երևանում ընտանի կենդանիների համար առանձնացված զբոսայգիներ կառուցելու ծրագիրը՝ մայրաքաղաքում արդեն 8-րդ զբոսավայրն է բացվել: Էրեբունիում ընտանի կենդանիների զբոսանքը կազմակերպելու նպատակով ընտրվել է Լիոնի այգին՝ լճի ափին: Տարածքն ապահովվել է ջրով, տեղադրվել են խաղասարքեր: Առաջիկայում մայրաքաղաքում զբոսայգիների թիվը կավելանա. դրանց մի մասը նախագծման, իսկ մյուսներն էլ շինարարության փուլում են:
13:10 15.04.2025
Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների […]
13:05 15.04.2025
Բացահայտվել է 57 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 62 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ֆիզիկական ներգործության, 5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, 3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հոգեկան ներգործության: Բացահայտվել են նաև անձնական ունեցվածքի գողության, […]
12:57 15.04.2025
Հայաստանն Ադրբեջանին պաշտոնապես առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: Վարչապետն արձանագրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը […]
12:46 15.04.2025
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում գրանցվել է 2025 թվականի 1️00-րդ արբիտրաժային գործը։ 2025 թվականի ապրիլի 14-ին, Կենտրոնի քարտուղարությունը գրանցել է տարվա 100-րդ արբիտրաժային գործը, որը վերաբերում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրային հարաբերություններից բխող վեճին։ 2025 թվականի առաջին չորս ամիսների ընդհանուր հաշվարկով Կենտրոնի քննության ներքո գտնվող գործերը ներառում են ինչպես միջազգային, այնպես էլ տեղական բնույթի վեճեր, […]
12:38 15.04.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցությունների ժամանակ ասել է, որ Թեհրանը չի համաձայնի սահմանափակել իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ին թույլ տալ մուտք գործել միջուկային օբյեկտներ։ Այս մասին հայտնում է Tehran Times թերթը ՝ հիմնվելով իր տրամադրության տակ եղած տեղեկատվության վրա։ Հրատարակության […]
12:25 15.04.2025
7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն դպրոցականները: Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ լավագույն արդյունքը ցույց է տվել Կոտայքի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզի թիմը: Սպարտակիադայի […]
12:12 15.04.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։ Փոխնախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև խորացող գործընկերության կարևորությունը՝ հատկապես ճանապարհային անվտանգության ոլորտում։ Հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ Ճանապարհային անվտանգության գլոբալ հիմնադրամը և Համաշխարհային բանկը հաստատել են 150․000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում. անվտանգության […]
12:04 15.04.2025
Հայաստանում 2018 թվականից ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2021-2026 թթ. կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ընդգծել, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդող […]
11:51 15.04.2025
Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն […]
11:45 15.04.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք 2023 թվականի դեկտեմբերից 2024 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մասնակցել են Դ.Ս.-ի և Տ.Դ.-ի կողմից ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: Մասնավորապես՝ հանցավոր կազմակերպության […]
11:38 15.04.2025
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Աղվանի Ավետիսյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Գեղարքունիքի մարզում. 1 […]
11:33 15.04.2025
Քաղաքացիներին թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս «Ագարակ» մաքսային անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Վ․Հ․-ի կողմից […]
11:20 15.04.2025
Ապրիլի 14-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Վ․Խ․-ին։ Խուզարկության արդյունքում պարզվել է, որ Վ․Խ․-ի հագին եղած կոշիկների ներբանների մեջ թաքցված է 2 բջջային հեռախոս։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
11:02 15.04.2025
Ապրիլի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի «Արտավազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
10:58 15.04.2025
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այցի ընթացքում Միխայիլ Կավելաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև վարչապետի հետ։ Ինչպես լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն, հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Միխեիլ Կավելաշվիլիի այցն Ադրբեջան կավարտվի ապրիլի 16-ին։
10:38 15.04.2025
Այսօր ԱԺ պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: Մեհրաբյանը փոխարինել է Վիլեն Գաբրիելյանին, որը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Վիլեն Գաբրիելյանին պետք է փոխարիներ Արշակ Օրդուխանյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի հերթական համարի թեկնածուն էր, բայց վերջինս հրաժարվել էր մանդատից։
10:29 15.04.2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորվել է փորձագիտական մակարդակով երկխոսության առավել ընդլայնումը: Դեսպան Հակոբյանն ու նախարարի տեղակալ Խաթիբզադեն ընդգծել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև […]
10:18 15.04.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․8 դրամ։
10:00 15.04.2025
Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել ամերիկյան B-1B ռազմավարական ռմբակոծիչով։ Այս մասին հայտնում է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը։ Համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել Կորեական թերակղզու օդային տարածքում ամերիկյան ռմբակոծիչի տեղակայման կապակցությամբ։ Հարավկորեական կողմն օգտագործել է F-16 և F-35A կործանիչներ, իսկ ամերիկյան կողմը՝ F-16: Ինչպես նշում է հեռուստաալիքը, զորավարժությունները նպատակ […]
09:50 15.04.2025
Ապրիլի 15-ին՝ ժամը 9։45-ի դրությամբ, Վանաձոր-Դիլիջան ատոճանապարհի՝ Ֆիոլոտովոյի հատվածը երկկողմանի երթևեկելի է։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ավելի վաղ վերոնշյալ ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը միակողմանի փակ էր։
09:43 15.04.2025
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին ու Երևանում ԵԽ գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանին, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Աննա Վարդապետյանը բարձր է […]
09:38 15.04.2025
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 8-րդ փողոցի թիվ 1-ից 29-ը հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
09:31 15.04.2025
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը պետք է պաշտոնանկ արվի և հանձնվի ՄԱԿ-ի միջազգային տրիբունալին, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։ «Կալլասը պետք է պաշտոնանկ արվի և ներկայացվի ՄԱԿ-ի միջազգային տրիբունալի առջև»,- գրել է նա։ Վոլոդինը նշել է, որ Կալլասը անցել է սպառնալիքների և վերջնագիր է ներկայացրել ոչ միայն ԵՄ երկրներին, այլև ԵՄ-ին […]
09:21 15.04.2025
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հասկանում է ԱՄՆ-ի հետ փոխշահավետ գործարքի տարբերությունը և մեկ այլ ծուղակ, որը կարող է երկիրը տանել դեպի կախվածություն։ Նախարարի խոսքով՝ այսօր, երբ Մոսկվային նորմալ գործարքներ են առաջարկում, դա ընկալվում է «լավ իմաստով»։ «Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչ տեսք ունի փոխշահավետ գործարքը, որը մենք երբեք չենք […]
09:11 15.04.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Խաչատուր Մկրտչյանը, Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանը Սյունիք այցելության ընթացքում եղել են Խոտ-Որոտան ավտոճանապարհին։ Պետական ֆինանսավորմամբ վերակառուցվող Խոտ-Որոտան 10.3կմ երկարությամբ ճանապարհը Որոտան գյուղը հարևան Խոտին, Գորիսին, Կապանին և միջպետական Մ-2 ճանապարհին կապող հիմնական ու ամենակարճ երթուղին է։ Ճանապարհի ավելի քան 7կմ-ն ասֆալտապատ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ […]
09:05 15.04.2025
Ապրիլի 15-ին՝ ժամը 8։40-ի դրությամբ, Մարտունիի, Սևանի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովոյի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման […]
09:00 15.04.2025
ԱՄՆ-ը առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով գործարքի շուրջ բանակցություններում։ Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նրան հարցրել են, թե վստահ է արդյոք, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով գործարք է ընթանում: «Այո, վստահ եմ։ Ես Պուտինի հետ արդեն երեք հանդիպում եմ անցկացրել։ Վերջին հանդիպումը տևել […]