Բոլոր լուրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
19:01:21
Ամսաթիվ
30 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

Ընտրական տեղամասերից ստացած առաջին տվյալները կտեղադրվեն ԿԸՀ կայքում

22:40 30.03.2025

ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ քվեարկության արդյունքների ամփոփումը կարելի է տեսնել ԿԸՀ կայքում՝ յուրաքանչյուր համայնքի ընտրության համար նախատեսված էջում՝ արդյունքներ բաժնում: «Բաժինը հասանելի կլինի սկսած առաջին իսկ ընտրական տեղամասից ստացված տվյալների: Նույն էջում կարող եք գտնել նաև տվյալ պահի դրությամբ առկա աղյուսակավորումը»: Գյումրիում՝ այստեղ: Փարաքարում՝ այստեղ:  

̰
Բրազիլիայի հավաքականը մնացել է առանց գլխավոր մարզչի

22:10 30.03.2025

Դորիվալ Ժունիորը հեռացվել է ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 62-ամյա մասնագետը նախորդ տարվա սկզբին էր նշանակվել գլխավոր մարզչի պաշտոնում: Աշխարհի 5-ակի չեմպիոնները նրա գլխավորությամբ 16 խաղից 7-ը հաղթել են, 6-ը՝ ավարտել ոչ-ոքի և երեքը՝ պարտվել: Օրեր առաջ բրազիլացիներն աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում […]

̰
ՄԻՊ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների օրը

22:00 30.03.2025

Մարտի 30-ին՝ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է վաղ առավոտից։ Պաշտպանի հանձնարարությամբ, ի թիվս այլնի, ուսումնասիրվել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված ավելի քան 300 հրապարակում։ Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, կուտակումների, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրատեղամասերի կահավորման վիճակի, […]

̰
Թրամփը նոր զրույց է ծրագրում Պուտինի հետ

21:50 30.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է շուտով նոր զրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարին։ «Թրամփն ասաց, որ նրանք ծրագրում են կրկին զրուցել այս շաբաթ», – ասվում է հեռուստաալիքի կայքում ԱՄՆ նախագահի հետ հարցազրույցից հետո հրապարակված հրապարակման մեջ: ԱՄՆ-ում նոր շաբաթվա հետհաշվարկն ավանդաբար սկսվում է կիրակի օրը։

̰
ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում

21:26 30.03.2025

Մարտի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում։ Մասնավորապես՝ – քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու՝ 1, – խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու՝ 1, – քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 2, – ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի […]

̰
ՊՍԺ-ն ընդհուպ մոտեցավ չեմպիոնությանը

21:21 30.03.2025

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 27-րդ տուրում հյուրընկալվել էր «Սենթ Էտյենին» և կամային հաղթանակ է տարել 1-6 հաշվով: Լուիս Էնրիկեի թիմից դուբլ է գրանցել ֆրանսիացի կիսապաշտպան Դեսիրե Դուրեն, մեկական գոլ էլ խփել են Գոնսալու Ռամուշը, Խվիչա Կվարացխելիան, Ժոաու Նևեշը և Իբրահիմ Մբայեն: ՊՍԺ-ն 71 միավորով առաջատարն է և առաջնության ավարտից 7 տուր առաջ շատ […]

̰
Փարաքար և Գյումրի համայնքներում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը. ԿԸՀ

21:03 30.03.2025

Փարաքար և Գյումրի համայնքներում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը: Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունների քվեարկությունը 20:00-ին ավարտվել է: Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54.97%-ը(նախնական տվյալներ):Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ: Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

20:59 30.03.2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […]

̰
Աշխարհի 12-րդ ռակետն այլևս չի ներկայացնի Ռուսաստանը

20:48 30.03.2025

Աշխարհի 12-րդ ռակետ Դարյա Կասատկինան սոցցանցերում հայտնել է մարզական քաղաքացիությունը փոխելու մասին. նա հանդես կգա Ավստրալիայի դրոշի ներքո. «Ուրախ եմ բոլորիդ տեղեկացնել, որ Ավստրալիայի կառավարությունը հաստատել է մշտական ​​բնակության իմ դիմումը։ Սիրում եմ Ավստրալիան։ Այն աներևակայելի հյուրընկալ երկիր է, և ես այնտեղ ինձ զգում եմ ինչպես տանը: Սիրում եմ Մելբուռնը և չեմ համբերում, որ այն […]

̰
Տոնգայի ափերի մոտ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 6,1 մագնիտուդով

20:30 30.03.2025

Հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Օվկիանիայի Տոնգա Թագավորության ափերի մոտ, ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ: Ավելի վաղ ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետ կապված ցունամիի սպառնալիք էր հայտարարվել: ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը հայտնել էր, որ նախնական պարամետրերի հիման վրա հնարավոր են ցունամիի ալիքներ երկրաշարժի էպիկենտրոնից 300 կմ շառավղով։  

̰
Քվեարկությունը 20:00-ին ավարտվել է. ԿԸՀ

20:05 30.03.2025

Գյումրիի և Փարաքարի ավագանու ընտրությունների քվեարկությունը 20:00-ին ավարտվել է: «Հարգելի՛ քաղաքացիներ, քվեարկությունը 20:00-ին ավարտվել է: Ձայների հաշվարկին կարող եք հետևել ԿԸՀ կայքի միջոցով՝ բոլոր 98 տեղամասերից: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվն ամփոփելուն պես՝ լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունում:

̰
Արթուր Սերոբյանն առաջին գոլն է խփել Մոլդովայի Սուպերլիգայում

19:45 30.03.2025

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանն առաջին գոլն է խփել Մոլդովայի Սուպերլիգայում: Տիրասպոլի «Շերիֆը» երրորդ տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել «Պետրոկուբի» դեմ խաղում: Սերոբյանը 76-րդ րոպեին բացել է հաշիվը: «Շերիֆը» 5 միավորով երկրորդն է, «Պետրոկուբը»` 4 միավորով երրորդը:

̰
Տոնգայի ափերի մոտ ցունամիի սպառնալիք է հայտարարվել

19:30 30.03.2025

Օվկիանիայի Տոնգայի ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետ կապված ցունամիի սպառնալիք է հայտարարվել, հայտնում են ամերիկացի սեյսմոլոգներն ու օդերևութաբանները։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 12.18-ին, Պանգայ քաղաքից 90,5 կմ հարավ-արևելք: ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը հայտնել է, որ նախնական պարամետրերի հիման վրա հնարավոր են ցունամիի ալիքներ երկրաշարժի էպիկենտրոնից 300 […]

̰
Կոտայքի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «Opel Zafira»-ն․ կա տուժած

19:10 30.03.2025

Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Լուսակերտի զորամասի դիմաց բախվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա Հարություն Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 72-ամյա Սամվել Ա․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի […]

̰
Սպայթ-Մկրտչյանը 33 միավորով դարձել է հանդիպման ամենաարդյունավետ խաղացող

18:50 30.03.2025

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից Անդրե Սպայթ-Մկրտչյանը շարունակում է արդյունավետ խաղը ուրուգվայական «Բիգուայի» կազմում: Սպայթ-Մկրտչյանը «Ֆերո Բասկետի» դեմ Ուրուգվայի առաջնության արտագնա խաղում 33 միավորով դարձել է ամենաարդյունավետ բասկետբոլիստը: «Բիգուան» հաղթել է 103-77 հաշվով: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մարտի 30-ին «Բիգուայի» խաղահրապարակում:

̰
Թրամփը լիովին վստահ է, որ ԱՄՆ-ը կստանա Գրենլանդիան

18:40 30.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացարձակ վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը կստանա Գրենլանդիան: «Մենք կստանանք Գրենլանդիան, այո, 100 տոկոսով»,- պատասխանել է նա NBC News-ին տված հարցազրույցում այն ​​հարցին, թե վստա՞հ է արդյոք այս նպատակին հասնելու հարցում։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ կան «լավ հնարավորություններ դա անել առանց ռազմական ուժի», բայց, այնուամենայնիվ, «ոչինչ չի բացառում»։ Հարցին, […]

̰
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները

18:25 30.03.2025

Իրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել է միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի ուղիղ բանակցությունները Թեհրանի հետ: Բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Այս պատասխանում թեև մերժվեց երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների հարցը, սակայն նշվեց, որ անուղղակի բանակցությունների ճանապարհը բաց է, և ընդգծվեց, որ Իրանը երբեք […]

̰
MIX FIGHT 57-ը կանցկացվի Երևանում

17:50 30.03.2025

Այսօր Երևանի «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի խառը մենամարտերի MIX FIGHT 57 մրցաշարը Հայաստանը ներկայացնող 11 մարտիկ դուրս կգա օկտագոն: Խառը մենամարտերում իր նորամուտը կնշի սամբոյի Եվրոպայի չեմպիոն Արման Ավանեսյանը: Հայաստանի ներկայացուցիչները կմրցեն Իրանից և Վրաստանից ժամանած մարտիկների դեմ: MIX FIGHT 57-ի բոլոր զույգերը. Հայկ Վիրաբյան – Մեհրաբան Ֆարհադի Արմեն Օհանյան – Մոհամեդռեզա Միրզայի Գեղամ Վարդանյան – […]

̰
Քվեարկության մասնակիցների թիվը՝ ժամը 17:00-ի դրությամբ

17:41 30.03.2025

ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ ժամը 17:00-ի դրությամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 46.90%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ: Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է 39181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների […]

̰
Կարճաղբյուր գյուղում այրվել է անասնակեր

17:20 30.03.2025

Մարտի 30-ին` ժամը 11:48-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։21-ին, մարվել՝ 13։35-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։

̰
«Բավարիան» ամրապնդում է առաջատարի դիրքը Բունդեսլիգայում

17:00 30.03.2025

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում ընդունել էր «Զանկտ Պաուլիին» և հաղթել է 3-2 հաշվով: «Լայպցիգն» էլ հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: «Բավարիան» 65 միավորով առաջատարն է, կրկին 6 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերին»: «Բորուսիան» 43 միավորով բարձրացել է 5-րդ տեղ, «Լայպցիգը» մեկ միավոր քիչ ունի և 6-րդն […]

̰
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ. ՆԳՆ

16:43 30.03.2025

Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1 և խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու 1 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի […]

̰
Երևանում բախվել են «Chevrolet Malibu»-ն և էլեկտրական հեծանիվը. կա տուժած

16:28 30.03.2025

Այսօր՝ մարտի 30-ին, ավտոմեքենայի և էլեկտրական հեծանիվի մասնակցությամբ բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:10-ի սահմաններում Հարավ-արևմտյան թաղամասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհահատվածում  բախվել են «Chevrolet Malibu» մակնիշի ավտոմեքենան և էլեկտրական հեծանիվը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով հեծանիվը կողաշրջվել է: Հեծանվորդին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, «Chevrolet»-ի վարորդը մեկ այլ քաղաքացու հետ տեղափոխել է «Արմենիա» բժշկական […]

̰
Գասպերինին հաջորդ մրցաշրջանում չի գլխավորի «Ռոման»

16:00 30.03.2025

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է իր հավանական փոխարինողի մասին: «Մենք խոսել ենք նախագահի հետ: Որոշում կայացնելու համար դեռ հստակ ժամկետ չենք նշել: Սկզբում թեկնածուների ցուցակ կկազմենք, հետո կներկայացնենք նախագահին, ինչից հետո նա վերջնական որոշում կկայացնի: Ես խոսել եմ Ջան Պիեռո Գասպերինիի հետ: Կարող եմ ասել, որ նա հաջորդ մրցաշրջանում հաստատ չի լինի […]

̰
Նեթանյահուն հայտարարել է Գազայում պատերազմի ավարտը քննարկելու պատրաստակամության մասին

15:35 30.03.2025

Իսրայելը պատրաստ է քննարկել համաձայնագրի հաջորդ փուլը, որը պետք է հանգեցնի Գազայի պատերազմի ավարտին, սակայն դրա համար պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է վայր դնի զենքերը և լքի անկլավը, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «ՀԱՄԱՍ-ը վայր կդնի զենքերը, նրա առաջնորդներին թույլ կտան լքել գոտին, մենք կապահովենք Գազայի ընդհանուր անվտանգությունը և կիրականացնենք ԱՄՆ նախագահ […]

̰
Քվեարկության մասնակիցների թիվը Փարաքարում և Գյումրիում՝ ժամը 14:00-ի դրությամբ

15:04 30.03.2025

ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ ժամը 14:00-ի դրությամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 7067 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 33.71%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ: Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 25255 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22.70%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների […]

̰
Գրիզմանը գերազանցել է Մեսսիի ռեկորդը

14:45 30.03.2025

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը Լա լիգայում ամենաշատ խաղ անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստն է: 34-ամյա ֆուտբոլիստը 521-րդ հանդիպումն է անցկացրել Իսպանիայի առաջնությունում: Գրիզմանը շրջանցել է կատալոնական «Բարսելոնայի» պատմության գլխավոր ռմբարկու Լիոնել Մեսսիին, որն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»:

̰
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:20 30.03.2025

Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 30-31-ի ցերեկը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Մարտի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ, ապրիլի 2-4-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես […]

̰
ԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանդես են եկել հայտարարությամբ

13:50 30.03.2025

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հայտարարությունը քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի մասին. «2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններին մասնակցող հարգելի՛ կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ, թեկնածուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ․ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի […]

̰
Մյուլերը կհեռանա «Բավարիայից»

13:44 30.03.2025

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կհեռանա ակումբից, հաղորդում է Bild-ը։ Աղբյուրի համաձայն` մյունխենյան ակումբը որոշել է չերկարաձգել 35-ամյա ֆուտբոլիստի` հուլիսի 1-ին ավարտվող պայմանագիրը։ Մյուլերն ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ Մյուլերը «Բավարիայի» սան է, որի հիմնական թիմում հանդես է գալիս 2008/09 մրցաշրջանից և 741 խաղում խփել է 247 գոլ, կատարել 273 գոլային փոխանցում։ Նա ակումբի պատմության մեջ […]

̰
BACK_TO_TOP