TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+13.09 oC

Արխիվ

Վարչապետն ընդունել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

16:08 18.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին: Վարչապետը նշել է, որ պարոն Նարիշկինի այցը ևս մեկ լավ հնարավորություն է քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի […]

̰
Երեք օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության ավելի քան 100 դեպք

12:37 18.07.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 15-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 24, անձնական ունեցվածքի գողության՝ 17, ընտանեկան բռնության՝ 9, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման և թմրամիջոցի մաքսանենգության՝ 5-ական, կողոպուտի՝ 3, խուլիգանության, սպանության սպառնալիքի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ծեծի՝ 2-ական, սպանության, ավազակային […]

̰
Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդը մտքեր են փոխանակել Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ

22:47 17.07.2022

Հուլիսի 17-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը: Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցեր։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Անդրադարձ է […]

̰
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի փակման արարողությանը

21:42 17.07.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային, ակադեմիական թատրոնում մասնակցել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի փակման արարողությանը: Տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Կենսաբանության միջազգային կոմիտեի նախագահ Րիոչի Մացուդան, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, նախարարներ, դեսպաններ, աշխարհի շուրջ 70 երկրներից ժամանած օլիմպիադայի մասնակիցներ, հյուրեր: Մինչ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

10:02 17.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հարգելի պարոն Ղարիբաշվիլի, սիրելի Իրակլի, Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Իրավամբ կարող եմ նշել, որ 30 տարին հայ և վրացի ժողովուրդների դարավոր տարեգրության մեջ […]

̰
Արձանագրվել է շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը․ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

18:02 16.07.2022

Հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը […]

̰
Քրեակատարողական ծառայության պարզաբանումը՝ Արմեն Գրիգորյանի՝ նախկինում արձանագրված առողջական վիճակի վերաբերյալ

20:50 15.07.2022

Արմեն Գրիգորյանի՝ նախկինում արձանագրված առողջական վիճակի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել Քրեակատարողական ծառայությունը։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահված կալանավորված անձ Արմեն Գրիգորյանը հիմնարկ է ընդունվել 2022 թվականի մայիսի 18-ին: Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածում կալանավորված անձ Արմեն Գրիգորյանի, նրա պաշտպանի կամ այլ անձի կողմից նրա առողջական հավանական […]

̰
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Արցախի քննչական կոմիտեի պատվիրակությանը

20:44 15.07.2022

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանն ընդունել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Ի.Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Հայաստանի և Արցախի քննչական կոմիտեների պաշտոնատար անձանց մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Կողմերի միջև մտքերի փոխանակության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած՝ Հայաստանի […]

̰
Քննարկվել են 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակում ներառված տնտեսական բնագավառի բյուջետային ծրագրերը

19:26 15.07.2022

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հուլիսի 15-ի համատեղ նիստում՝ Բաբկեն Թունյանի և Գևորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել են տնտեսության ոլորտի 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ 2023 թ. կառույցի համար նախատեսվել է շուրջ 4.3 […]

̰
ԱԺ աշխատակազմ-ՔՀԿ համագործակցություն` հանուն ներառականության. քննարկում խորհրդարանում

17:54 15.07.2022

Մեզ համար չափազանց կարևոր է «ակտիվ քաղաքացու» գաղափարի ներդրումը գործունեության բոլոր ոլորտներում. քաղաքացին պետք է իրեն ավելի մոտ զգա Ազգային ժողովին, լավ պատկերացնի խորհրդարանական երկրի կառավարման սկզբունքները, կապ ունենա իր պատգամավորի հետ: ԱԺ աշխատակազմն էլ իր հերթին պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի այդ կապի ամրապնդման համար` սկսած տեխնիկական հագեցվածությունից մինչև գիտակրթական հարթակների ստեղծումն ու ներդրումը: […]

̰
Միջազգային պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը բարելավվում է ԵՄ-ի և ՄԱԿ ՓԳՀ-ի օժանդակությամբ

17:32 15.07.2022

«Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ հաջակցություն կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի շրջանակներում այսօր տրվեց միջազգային պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապարփակ բարեփոխման նախաձեռնության մեկնարկը՝ բոլոր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում են ՀՀ միգրացիոն ծառայությունից: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն նշեց, որ այսպիսի մեծ ընդգրկումով աշխատանքը կտա ցանկալի արդյունք փախստականներին և ապաստանին […]

̰
Լիարժեք պետական է դառնում «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերության գործառույթը

21:21 14.07.2022

Կառավարությունը որոշում է ընդունել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին: Ոստիկանապետ Վահե Ղազարյանը զեկուցել է, որ Ոստիկանության ենթակայության ներքո ստեղծվելիք ՊՈԱԿ-ը, տեխնիկական միջոցների օգտագործմամբ, օժանդակելու է հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացմանը, իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված […]

̰
Իրավունքի և քաղաքագիտության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մասնագետները խորհրդարանում անցկացրել են ակադեմիական քննարկում

21:00 14.07.2022

2018 թ. անցումային արդարադատությունն օրակարգային է Հայաստանում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ անցումային արդարադատության գործընթացները սերտորեն առնչվում են հասարակական եւ քաղաքական կայունության հետ, եւ այս համատեքստում ցանկալի է կառուցվածքային աջակցությունը Հայաստանի քաղաքացիական, դատաիրավական եւ քաղաքական հաստատություններին: Այս մասին ասել է ԱՄՆ Նեւադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, ազգությամբ հայ Ներսես Կոպալյանն «Իրավական մոտարկում ԵՄ արժեքահեն օրենսդրությանը» խորագրով […]

̰
33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցի քննարկումը 1 շաբաթով հետաձգվել է՝ ընդդիմադիր պատգամավորների բացակայության պատճառով

20:43 14.07.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հուլիսի 14-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ: Նիստի օրակարգում եղել է «ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» հարցը: Տեղեկացնում է ՀՀ Աժ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության […]

̰
ՌԴ -ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀԱՊԿ միացյալ շտաբ

20:29 14.07.2022

Հուլիսի 14-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը և ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն այցելել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբ։ Աշխատանքային հանդիպմանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը տեղեկացրել է հայկական կողմին ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական շահերի պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային […]

̰
Ուղերձների փոխանակում Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

19:11 14.07.2022

Հայաստանի և Վիետնամի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Շնորհավորելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Վիետնամի հետ երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության ամրապնդման  և ընդլայնման հարցում, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ և […]

̰
Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. այս տարվա ընթացքում միջինը շուրջ 9 տոկոս է կազմել. Գևորգ Պապոյան

18:26 14.07.2022

Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել գնաճի արագացում: Մի շարք երկրներում և, ընդհանրապես, ամբողջ աշխարհում գները շարունակում են աճել: Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. այս տարվա ընթացքում միջինը շուրջ 9 տոկոս է կազմել: Այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հուլիսի 14-ին հրավիրված հանձնաժողովի արտահերթ նիստում: […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի ոլորտում նախատեսվող բարեփոխումները

18:10 14.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախատեսվող համակարգային բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կոմիտեի գործունեությանը, կառուցվածքին, բարձրակարգ մասնագետների ներգրավմանը, թռիչքային անվտանգության ապահովմանը, օդաչուների ու այլ կադրերի վերապատրաստմանը և այլ հարցերի: Քննարկվել են նաև ավիացիոն ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված ու առաջիկայում […]

̰
Վարչապետն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությանը

17:59 14.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն ընդգծել է տարբեր մակարդակներում հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացման փաստը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած պաշտոնական փոխայցերը և ակտիվ շփումները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունը Գերմանիայի երկրամասերի հետ, որը լրացնում և հարստացնում է միջպետական […]

̰
Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

17:58 14.07.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանը, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» […]

̰
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարել

17:55 14.07.2022

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հուլիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Ալխաս Ղազարյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Առաջինից երկրորդ ընթերցում […]

̰
Արթուր Հարությունյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

17:48 14.07.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Հարությունյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արթուր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի […]

̰
Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահին

17:38 14.07.2022

Հուլիսի 13-ին Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին, տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Կիպրոսի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած Կիպրոսում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների, ինչպես նաև գերագույն հանձնակատարների հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողության ընթացքում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսն իր խոսքում նշել է, որ այս տարի լրանում է Կիպրոսի […]

̰
Հայաստանում կներդրվի ճանապարհային կշեռքների ժամանակակից համակարգ

16:47 14.07.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով՝ կառավարությունը որոշում է ընդունել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին: ՏԿԵՆ փոխնախարար Վաչե Տերտերյանի զեկուցմամբ՝ առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՏԿԵՆ-ին հատկացնել 11,809,378,358 ՀՀ դրամ, որից 2,6 մլրդ ՀՀ դրամը կուղղվի 2 […]

̰
Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

16:19 14.07.2022

Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Շնորհավորելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Օմանի հետ երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության զարգացման և ընդլայնման հարցում, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ և առկա […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

16:08 14.07.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, մտքեր են փոխանակվել նաև առաջացած արդի մարտահրավերների ու դրանց հակազդման հնարավորությունների շուրջ:

̰
Վարչապետ Փաշինյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին

19:56 13.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Տոյվո Կլաարի հետ

19:20 13.07.2022

Հուլիսի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացի, ինչպես նաև հանդիպումների արդյունքներով ձեռք […]

̰
Ազգային ժողովում բացվել է քաղաքացիների ընդունելության վերափոխված կենտրոնը

18:14 13.07.2022

Հուլիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի քաղաքացիների ընդունելության վերափոխված կենտրոնի բացումը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: «Կենտրոնի վերաբացումը իրականացվել է մեր գործընկերների` ՄԱԿ-ի զարգացման «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ ջանքերով: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի և ՄԹ կառավարությունների կողմից: Խորհրդարանի` քաղաքացիների վերափոխված ընդունելության կենտրոնը հնարավորություն կտա վերջիններիս ավելի արդյունավետ իրացնել իրենց […]

̰
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կգումարի արտահերթ նիստ

17:39 13.07.2022

Հուլիսի 14-ին` ժամը 13:30-ին, 334 դահլիճում տեղի կունենա ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Օրակարգը` այստեղ:

̰
BACK_TO_TOP