TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+12.09 oC

Արխիվ

Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են խաղողի վերամշակման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

17:51 21.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են ընթացիկ տարվա ընթացքում խաղողի վերամշակման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Զեկուցվել է, որ վերջին տարիների ընթացքում մեր երկրից շշալցված կոնյակի արտահանման ծավալները շարունակաբար աճել են: Նման միտում է առկա նաև խաղողի գինու դեպքում: Վերջինիս սպառման ծավալներն աճում են նաև հանրապետության տարածքում: Այս համատեքստում, անդրադարձ […]

̰
Վարչապետին է ներկայացվել Գնումների համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը

17:06 21.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գնումների համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը: Վարչապետը նշել է, որ գնումների ոլորտի զարգացման հարցը կառավարության շարունակական քննարկումների կարևորագույն թեմաներից մեկն է, որն ունի շատ նրբություններ, բարդություններ և կարևորություն: «Խոսքը վերաբերում է պետական գնումներին, այսինքն՝ ըստ էության, պետական բյուջեի միջոցով իրականացվող ծրագրերին, որն ունի երկու […]

̰
Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Գենդերային բռնության հիմնախնդրի հասցեագրումը Հայաստանում» թեմայով հանդիպմանը

16:43 21.07.2022

Հուլիսի 21-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Գենդերային բռնության հիմնախնդրի հասցեագրումը Հայաստանում» թեմայով հանդիպմանը, որը կազմակերպվել էր Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության հարթակի նախաձեռնությամբ, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ընտանեկան բռնության վիճակագրությունը, խնդրի կանխարգելմանն ուղղված պետական ծրագրերը, ինչպես նաև ներկայացնել օրենսդրական առաջարկներ՝ ընտանեկան բռնության […]

̰
Հաստատվել է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունը

16:28 21.07.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը զեկուցել է, որ փաստաթուղթը նոր չէ, դեռևս 2019թ. ընդունված ռազմավարության շարունակությունն է, և շատ աշխատանքներ, որոնք ժառանգված են նախորդից, առավել […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը

16:24 21.07.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Ռոզենկրանցը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին, մաղթել արդյունավետ աշխատանք և համոզմունք հայտնել, նա իր երկարամյա մասնագիտական կարողությունները լավագույնս կօգտագործի մեր երկու երկրների հարաբերություններն ավելի ամրապնդելու և զարգացնելու համար։ Նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Շվեյցարիայի […]

̰
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին

16:08 21.07.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Այս տարի մարտին լրացավ Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը ևս մեկ հնարավորություն ընձեռեց վերահաստատելու ընդհանուր արժեքների և սկզբունքների […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 20-ից 21-ը

11:50 21.07.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ հարկերից խուսափելու՝ 10, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 7, խարդախության և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, խոշտանգման և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, թմրամիջոցի հայտնաբերման, […]

̰
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական նամակ է հղել Բելգիայի վարչապետին

11:08 21.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Ազգային տոնի առթիվ շնորհավորական նամակ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կռուին: Այս մասին պարզ է դառնում ՀՀ կառավարության կայքում հրապարակված նամակից, շնորհավորական խոսքի մեջ, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Բելգիայի ժողովուրդների […]

̰
Հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային հետաքրքրությունների վրա. վարչապետը՝ Բունդեսթագի փոխնախագահին

19:17 20.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունների կարևորությունը, որոնք վերջին շրջանում դինամիկ զարգանում են և՛ գործադիր, և՛ խորհրդարանական, և՛ տարածքային կառավարման մակարդակում: Վարչապետի խոսքերով՝ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային հետաքրքրությունների վրա. «Հայաստանը՝ որպես 2018թ. խորհրդարանական կառավարման անցած […]

̰
Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է հրավիրվել

17:43 20.07.2022

Հուլիսի 20-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ գիտության,կրթության,մշակույթի,երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Արցախի նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Նիստը վարում էր ԱԺ գիտության,կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը: […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ

17:24 20.07.2022

Հուլիսի 19-ին Մոսկվայում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի նախագահությամբ։ Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, եվրասիական տարածքում բազմակողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների, ՇՀԿ-ի հետ համագործակցության, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային […]

̰
Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի նիստը

17:17 20.07.2022

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի հերթական նիստը, որով ազդարարվել է նոր՝ 2023-2025թթ. Մարդու իրավունքների պաշտպանության գործողության ծրագրի նախագծման աշխատանքների մեկնարկը: Համակարգող խորհրդի, որի կազմում են, ինչպես ներկայացուցիչներ պետական մարմիններից, այնպես էլ հասարակական կազմակերպություններ, առաքելությունն է իրականացնել մոնիթորինգ […]

̰
Վահագն Խաչատուրյանն անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահին

12:46 20.07.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ Կոլումբիայի Անկախության տոնի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կոլումբիայի Հանրապետության ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը մեծապես արժևորում է Կոլումբիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամ է գործադրել անհրաժեշտ ջանքեր երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Հավատացած […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահին

10:45 20.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի Հանրապետության նախագահ Գուստավո Ֆրանսիսկո Պեդրո Ուռեգոյին` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կոլումբիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Վստահ եմ, որ միացյալ ջանքերի շնորհիվ կհասնենք համագործակցության նոր մակարդակի՝ հանուն մեր բարեկամ պետությունների բարօրության և բարգավաճման: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

̰
Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել Լեհաստանի համար զոհված զինվորների հիշատակին

19:47 19.07.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Անհայտ զինվորի շիրիմ-հուշարձանին, ծաղկեպսակ զետեղել և հարգանքի տուրք մատուցել Լեհաստանի համար զոհված զինվորների հիշատակին: Նա նաև ստորագրություն է թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում։

̰
Քննարկվել է դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության նախագիծը

19:41 19.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագիծը: Զեկուցվել է, որ ռազմավարության մշակման աշխատանքները մեկնարկել են դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից, իսկ նախագծով նախատեսվող միջոցառումները ներկայացված են կոնկրետ ժամանակացույցով և չափելի ցուցանիշներով: Նախագիծն արդեն իսկ քննարկվել է հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ: Նշվել […]

̰
Արդարադատության նախարարությունը մեկնարկել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրագործումը

19:30 19.07.2022

  Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը և Հանրային կառավարման բարեփոխումների խմբի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը մասնակցել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության քննարկմանը: Երանուհի Թումանյանցը բացման խոսքում ընդգծել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների կարևորությունը։ Մասնավորապես նշել է, որ արդարադատության նախարարությունն իր ոլորտային գործառույթներից զատ՝ ստանձնել է հերթական համապետական […]

̰
Ալբանիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

19:23 19.07.2022

Հուլիսի 19-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Ալբանիայի նորանշանակ դեսպան Լուելա Հայդարագային (նստավայրը՝ Աթենք) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով՝ փոխարտգործնախարար Հովհաննիսյանը կարևորեց հայ-ալբանական հարաբերությունները և դրանք առավել զարգացնելու անհրաժեշտությունը։ Նա հաջողություն մաղթեց դեսպան Հայդարագային իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ վերջինս իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: Շնորհակալություն հայտնելով […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ոստիկանության բարեփոխումների ընթացքը

19:16 19.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ: Շարունակվել է նախորդ նիստի օրակարգի շրջանակում արծարծված թեմաների քննարկումը: Անդրադարձ է եղել ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված՝ պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ աշխատանքներին: Արծարծվել են, մասնավորապես, պարեկային ծառայության կառուցվածքին, մեքենաների ձեռքբերման գործընթացին, ծառայությունում կանանց ներգրավվածության ավելացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր: Հաջորդիվ քննարկվել է ստեղծվելիք […]

̰
Դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետի հետ

17:17 19.07.2022

Հուլիսի 19-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայ-ղազախստանյան քաղաքական երկխոսության հետագա խթանման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ու մշակութային նախագծերին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված […]

̰
Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

17:04 19.07.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ պարոն նախարար Հարգելի՛ գործընկերներ Տիկնա՛յք և պարոնա՛յք Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Զբիգնև Ռաուին ջերմ հյուրընկալության համար։ Ուրախ եմ գտնվել Լեհաստանում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում։ Այս երեք տասնամյակներն առաջընթացի, փոխադարձ վստահության […]

̰
Քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ. ռազմավարությունը

16:27 19.07.2022

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ. ռազմավարությունը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ոլորտի զարգացման գերակայությունները և վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը: Ռազմավարությունը քննարկվել է հուլիսի 19-ին ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում` Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը՝ քննարկմանը մասնակցել […]

̰
Տեղի է ունեցել «Մարդու իրավունքների միջազգային չափանիշների կիրառությունը ներպետական իրավական համակարգում» խորագրով աշխատաժողով

16:08 19.07.2022

2022 թվականի հուլիսի 15-16-ը Դիլիջանում տեղի է ունեցել «Մարդու իրավունքների միջազգային չափանիշների կիրառությունը ներպետական իրավական համակարգում» խորագրով երկօրյա մասնագիտական աշխատաժողովը: Մասնագիտական աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին ու նախադեպերին, դրանց կիրառության առանձնահատկություններին ու արդի միտումներին, վերջին տասնամյակներում կոնվենցիոն մեխանիզմների զարգացմանը, ներպետական դատարանների և վերպետական դատարանների փոխհարաբերություններին (սուբսիդիարության սկզբունքի լույսի ներքո), […]

̰
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան

12:58 19.07.2022

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը: Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերություններիի զարգացմանը և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։

̰
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ՊՆ Կենտրոնական հավաքակայան

19:45 18.07.2022

Ամառային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն հուլիսի 18-ին այցելել են ՊՆ Կենտրոնական հավաքակայան:   Պաշտպանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի և կենտրոնական հավաքակայանի ղեկավար կազմի հետ շրջայց է կատարել հավաքակայանում:   Պաշտպանը հետևել է զորակոչի ընթացքին, ծանոթացել հավաքակայանում զորակոչի կազմակերպման առկա պայմաններին, զորակոչիկների դիմավորման, ընդունման, […]

̰
Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում ԱԻՆ պաշտոնյաները մասնակցել են «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» 31-րդ տարեդարձի միջոցառմանը

19:00 18.07.2022

Այսօր՝ հուլիսի 18-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, նախարարի տեղակալներ Արտյուշ Գրիգորյանը, Դավիթ Համբարյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն այցելել են Գառնիի երկրաֆիզիկական դիտարան (ԳԵԴ): ԱԻՆ պաշտոնյաները մասնակցել են «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ստեղծման 31-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը: Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է աշխատակիցներին՝ մաղթելով արդյունավետ և ձեռքբերումներով լի աշխատանք: Միջոցառման ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս […]

̰
Վահան Քերոբյանը և Սիրիայի նորանշանակ դեսպանը անդրադարձել են Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպմանը

18:20 18.07.2022

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին։ Տեղեկացնում է  ՀՀ էկոնոմիկայի  նախարարությունը։ Քննարկվել են, մասնավորապես՝ արդյունաբերության,  գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում երկկողմ համագործակցության և գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպմանն ու անցկացմանը։

̰
Կրկնահանցագործը նոր հանցագործություններ է կատարել՝ վաղաժամկետ ազատ արձակվելու արդյունքում. ՀՀ դատախազություն

17:52 18.07.2022

Դատարանների կողմից կայացված՝ կրկնահանցագործին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու չհիմնավորված որոշման, դրա դեմ դատախազության առարկությունների, վերադաս դատարաններ ներկայացրած բողոքների մերժման արդյունքում ազատ արձակվելուց հետո անձը կատարել է նոր, այդ թվում նաև առանձնապես ծանր հանցագործություններ, տեղեկացնում են ՀՀ դատախազությունից: Մասնավորապես, 2017թ. հունիսի 28-ին ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով դատապարտված Է. Եդիգարյանը Արարատի […]

̰
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ

17:37 18.07.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, մասնավորապես՝ ոլորտային ռազմավարությունների մշակմանն, անապահովության գնահատման համակարգի վերանայմանը, խնամատարության ինստիտուտի զարգացմանը, երեխաներին տրամադրվող ծառայությունների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։ Բարձր գնահատելով հիմնադրամի հետ տարիների համագործակցությունն […]

̰
Վարչապետ Փաշինյանը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանին

17:07 18.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին: Վարչապետն իր խոսքում մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարգելի նախարար Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարական կազմի հարգելի ներկայացուցիչներ Հարգելի փոխնախարարներ Ես այսօր այստեղ եմ՝ ներկայացնելու ՀՀ զինված ուժերի գլխավոր […]

̰
BACK_TO_TOP