TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+12.09 oC

Արխիվ

ՇՄ փոխնախարարն այցելել է «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն

18:30 27.07.2022

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում։ Նախարարի տեղակալին այցի ընթացքում ուղեկցել է նախարարի օգնական Պարույր Սիմոնյանը։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքների ընթացքին և ՓԲԸ-ում իրականացված բարեփոխումներին։ Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է շրջայցով օդերևութաբանական դիտարկումների հրապարակ և ավտոմատ օդերևութաբանական կայանների աշխատանքների ծանոթացմամբ: […]

̰
Դեսպան Կաժոյանը հանդիպել է Լաոսի վարչապետի և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարի հետ

18:08 27.07.2022

Հուլիսի 27-ին Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) հանդիպումներ ունեցավ Լաոսի վարչապետ Փանքամ Վիփավանի և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Սալեումսայ Կոմմասիթի հետ։ Լաոսի վարչապետը և արտաքին գործերի նախարարը շնորհավորեցին դեսպան Կաժոյանին` Լաոսում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնեցին, որ վերջերս ՀՀ-ում հավատարմագրված Լաոսի դեսպան […]

̰
Մինչև 1,6 մլն դրամ բիզնես դրամաշնորհ 300 նպաստառու ընտանիքի համար

17:57 27.07.2022

Ընտանիքների կենսամակարդակի բարձրացման նպաստների համակարգում ընդգրկված անձանց համար իրականացվում է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը, որով վերջիններիս հնարավորություն է տրվում անապահովության նպաստի կախյալությունից անցում կատարել ձեռնարկատիրական գործունեության։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ բազմափուլ ընտրություն անցած ընտանիքներից մի խմբի հետ արդեն իսկ կնքվել են մինչև 1,6 մլն դրամաշնորհ […]

̰
Հուլիսի 28-ին կկայանա Արարատ Միրզոյանի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի հանդիպումը

17:51 27.07.2022

Հուլիսի 26-28-ը աշխատանքային այցով Երևանում է գտնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը: Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

̰
ԲՏԱ նախարարը «Էյ Էմ Դի» ընկերության հետ քննարկել է ոլորտային համագործակցության հեռանկարները

17:17 27.07.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 26-ին ընդունել է «Էյ Էմ Դի» ընկերության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներին: Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել նախարարության նպատակները, գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նախագծերը: Նախարարը մասնավորապես խոսել է ոլորտի ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունների, թվայնացման ռազմավարության, Ազգային վենչուրային հիմնադրամի, «Ինժեներական քաղաք» և […]

̰
Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է դրել հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի առջև

17:09 27.07.2022

Հուլիսի 27-ին աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի ուղեկցությամբ ծաղկեպսակ է զետեղել հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի առջև։

̰
Միգրացիոն ծառայությունն այսուհետև կգործի նաև Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում

17:42 26.07.2022

Այսուհետև Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում կմատուցվի նաև Միգրացիոն ծառայության՝ օտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման ծառայությունը, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուն workpermit.am հարթակով էլեկտրոնային հայտ է ներկայացնում։ Այն էլեկտրոնային տարբերակով շրջանառվում է իրավասու մարմինների միջև։ Դրական որոշման պարագայում օտարերկրացին ստանում է ծանուցում, որպեսզի ներկայանա […]

̰
Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

17:41 26.07.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։ Վերջինին մասնակցել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մարզպետները, […]

̰
Քննարկվել են գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության և տեղեկատվության ոլորտների 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները

17:28 26.07.2022

2023 թ. ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է իրականացնել բյուջետային 20 ծրագրի 183 միջոցառում. բյուջեն կկազմի շուրջ 248,6 մլրդ դրամ, որը 2022 թ. համեմատ՝ ավելի է մոտ 21,8 մլրդ դրամով: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հուլիսի 26-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած 2023 թ. […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին

17:12 26.07.2022

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Աբդուլլա Շահիդի նախագահությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում: ԱԺ փոխնախագահն արժևորել է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքը` ուղղված մեր երկրի […]

̰
Ֆինանսների նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

16:09 26.07.2022

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հուլիսի 26-ին, ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանում նախաձեռնված բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար: Այնուհետև նախարարը հյուրերին է ներկայացրել կառավարության 5-ամյա ծրագրի առաջնահերթությունները և Ֆինանսների նախարարության վարած ֆիսկալ քաղաքականության […]

̰
Շիրակի մարզի 4 համայնքներում համայնքային ծառայողների 268 թափուր պաշտոններ կան

19:38 25.07.2022

93 թափուր պաշտոն Արթիկի համայնքապետարանում, 75-ը՝ Ախուրյանում, 55-ը՝ Աշոցքում և 45-ը՝ Ամասիայում։ Հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 31-ը մարզի 4 համայնքներում տեղի են ունենալու համայնքային ծառայության 268 թափուր պաշտոնների համալրման համար հայտարարված մրցույթները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Այժմ ընթացքի մեջ են անձնական գործերի ընդունման աշխատանքները։ Նոր ձևավորված համայնքապետարաններում թափուր են համայնքային ծառայության բոլոր պաշտոնները՝ աշխատակազմի քարտուղարից […]

̰
Տեղի է ունեցել քննարկում «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

17:34 25.07.2022

Պետական մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Քննարկվել են նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների կողմից ստացված և նախարարության կողմից չընդունված առաջարկները։ Հանդիպման ավարտին որոշ առաջարկներ ընդունվել են, որոնց հիման […]

̰
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք. ԱԱԾ

17:26 25.07.2022

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից իրականացված համալիր և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 1/5 հասցեում գործող «Վերնիսաժ» տոնավաճառի վարձակալ հանդիսացող սահմանափակ պատասխանատվության ընկերության ղեկավարն ու պատասխանատու այլ անձինք, նախնական համաձայնության գալով, 2019-2022 թվականների ընթացքում տոնավաճառի տարածքում առկա տաղավարները մեկ գծամետրը օրական […]

̰
Ջերմային այրվածքով հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող. վիճակը ծայրահեղ ծանր է

17:11 25.07.2022

Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններո՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է […]

̰
Նիկոլ Փաշինյանն արձակուրդը կանցկացնի Հայաստանում

11:08 25.07.2022

Վարչապետը հուլիսի 25-ից գտնվում է արձակուրդում: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ից գտնվում է արձակուրդում, որն անցկացնում է Հայաստանում»:

̰
Էկոնոմիկայի փոխնախարարը Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ներկայացրել ՀՀ 2022թ․ պահանջարկը գյուղատնտեսական առանձին ապրանքների համար

15:14 24.07.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության 2022 թ․ պահանջարկը գյուղատնտեսական առանձին ապրանքների համար, տեղեկացնում են նախարարությունից: Քննարկումների արդյունքում Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամների կողմից հաստատվել են ՀՀ գյուղատնտեսական առանձին ապրանքների 2022 թ․ առաջարկի և պահանջարկի ինդիկատիվ հաշվեկշիռները՝ ձևավորված Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ։ Կանխատեսումների […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

10:18 24.07.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին: Ուղերձում ասվում է: «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր քաղաքական և մասնագիտական փորձառությունը կծառայի Ուզբեկստանի բարգավաճմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-ուզբեկական հարաբերություններն առավել կընդլայնենք և կամրապնդենք՝ ի շահ […]

̰
Նախագահ Խաչատուրյանը Հեղափոխության 70-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

15:46 23.07.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա 70-ամյակի առթիվ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է հազարամյակների պատմություն ունեցող հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը: Այս տարի նախատեսված են քաղաքական, տնտեսական և մշակութային մի շարք միջոցառումներ, որոնք վստահաբար կնպաստեն երկու […]

̰
Ի՞նչ փուլում է «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը. ՏԿԵ նախարարն ու Վահագն Խաչատուրյանը քննարկել են մի շարք հարցեր

12:55 23.07.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։ Նախարար Սանոսյանը նախագահին է ներկայացրել «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման ընթացիկ դրությունը՝ մասնավորապես Սյունիքի մարզի ճանապարհահատվածում ներկայումս տարվող աշխատանքները։ Հանդիպման ընթացքում Գնել Սանոսյանը նախագահ Խաչատուրյանին տեղեկացրել է Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցման աշխատանքների ավարտի վերաբերյալ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ատոմակայանի կառուցման […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահին

12:17 23.07.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային ծննդյան օրվա կապակցությամբ: Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը հետագայում առավել կամրապնդվի […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին հեղափոխության 70-ամյակի կապակցությամբ

10:48 23.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին՝ Հեղափոխության 70-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից: Ուղերձում ասվում է. «Մեծարգո նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հեղափոխության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններն առանձնանում են պատմական սերտ առնչությունների վրա հիմնված բարեկամությամբ […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը

19:20 22.07.2022

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 22-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, […]

̰
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը

19:12 22.07.2022

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Աննա Գրիգորյանը և Արթուր Խաչատրյանը հուլիսի 22-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը՝ Դեյվիդ Մքալիսթերը հայտնել է, որ ցանկանում են ծանոթանալ խորհրդարանական ընդդիմության տեսակետներին և առաջարկներին` կապված ներքաղաքական զարգացումների, ՀՀ կառավարության կողմից վարվող արտաքին քաղաքականության, դրա այլընտրանքների և […]

̰
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը

19:00 22.07.2022

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ հուլիսի 22-ին Ազգային ժողովում ընդունել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և արձանագրվել մի շարք ուղղություններով Հայաստանի առաջատար արդյունքներն Արևելյան գործընկերության երկրների շարքում: Անդրադարձ է կատարվել խորհրդարանական աշխատանքների ընթացքին և նշվել, որ […]

̰
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը

18:34 22.07.2022

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավորներ Տարոն Մարգարյանն ու Մարտուն Գրիգորյանը հուլիսի 22-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ վերջերս դիմել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին` հանդիպելու հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող […]

̰
Գնել Սանոսյանն ու «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ»-ի կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրենը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

17:46 22.07.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև՝ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։ Այս հուշագրով կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը սերտորեն […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին

17:07 22.07.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակին և հեռանկարային ուղղություններին վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են, որ այս տարի լրանում է Հայաստանի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Մինսկի ժամացույցների գործարանի ղեկավարության ներկայացուցիչներին

18:21 21.07.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է Մինսկի ժամացույցների գործարանի տնօրինության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում գործարանի կառավարման խորհրդի անդամներ Ազատ Մարգարյանն ու Ռաֆիկ Սարգսյանը շնորհակալություն են հայտնել նախագահ Խաչատուրյանին ընդունելության համար և քննարկել են հայաստանյան գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է համագործակցության կայացմանը միտված գործունեությունը և վստահեցրել, որ հնարավորինս կաջակցի սերտ փոխգործակցության […]

̰
ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին

18:12 21.07.2022

Հուլիսի 20-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցել և ելույթով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Ելույթի ժամանակ Վահե Գևորգյանը մասնավորապես նշել է, որ այս ֆորումը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու Հայաստանի հանձնառությունը 2030 օրակարգին, նրա նպատակներին և թիրախներին՝ կառուցելու ավելի […]

̰
BACK_TO_TOP