16:42 06.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները, որոնք ընթանալու են օգոստոսի 6-7-ը, ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Նիստին մասնակցում են նախագահ Վահագն Խաչատուրյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի […]
19:44 05.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը: Վարչապետը հնչեցրել է մտահոգություն Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից շեղվելու առնչությամբ և վերահաստատել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության և կայունության վերաբերյալ: Պետքարտուղար Բլինքենը մտահոգություն է հայտնել լարվածության առնչությամբ և պատրաստակամություն հայտնել […]
19:43 04.08.2022
2022 թվականի օգոստոսի 4-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Հայտնում են Սահմանադրական դատարանից։ Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թվականների «Գործողությունների ծրագիրը»՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը Սահմանադրական դատարանի առանցքային միջազգային գործընկերներից է, և վերջին մեկ տարվա ընթացքում կողմերի միջև ձևավորվել է որակապես նոր, օրինակելի […]
20:00 03.08.2022
Ս․թ․ օգոստոսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Չնայած հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող քայլերին՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային […]
18:37 03.08.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերին նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը և այն որակում որպես հայատյացության դրսևորում, տարածաշրջանում խաղաղության ու կայունության խախտման, ինչպես նաև խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական բիրտ փորձ։Այս մասին ասվում է ԱՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։ ԱՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի […]
17:46 02.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում:
18:45 01.08.2022
Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրի վերաբերյալ։ Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած հումանիտար խնդիրների լուծմանը՝ կողմերն ընդգծել են հայ […]
18:30 01.08.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ: Զրուցակիցները կարևորել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
18:18 01.08.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել: Հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո նախագահ Հարությունյանը ներկաներին մի շարք անհետաձգելի հանձնարարականներ է տվել: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն […]
18:06 01.08.2022
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ: Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է պարոն Հարությունյանի աշխատանքային այցը Վրաստան և բարձր գնահատել հայ-վրացական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Նշվել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, ինչը լավ հենք է փոխգործակցության […]
18:00 01.08.2022
Օգոստոսի 1-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանի և Վահե Գևորգյանի ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի գլխավորությամբ կայացել են եվրոպական տարածաշրջանում գործող միջազգային կառույցների թեմայով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ: Քննարկվել է միջազգային կառույցների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հետագա փոխգործակցությունը: Արձանագրվել է դաշնակցային համագործակցությանը համահունչ՝ […]
19:17 30.07.2022
Կանայք մեր բնակչության կազմում մեծամասնություն են՝ տարբեր գնահատականներով շուրջ 60 տոկոսը, սակայն նրանց զբաղվածության տոկոսը ցածր է: Այս համաժողովի նպատակն է ոգեւորել կանանց, որպեսզի նրանք ներգրավված լինեն տարբեր ոլորտներում, երեխաներ մեծացնելուն զուգահեռ աշխատեն եւ իրենց ներդրումն ունենան մեր երկրի տնտեսության զարգացման գործում. ասել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 30-ին Հայաստանում եւ տարածաշրջանում FemInno […]
19:09 30.07.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Գուդաուրիի շրջանում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով կան մարդկային զոհեր։ «Այս օրը, երբ ողջ եղբայրական Վրաստանը սգում է, ընդունեք իմ և ողջ հայ ժողովրդի խորին ցավակցությունները։ Խնդրում ենք մեր անկեղծ ցավակցությունն ու վիշտը փոխանցել զոհված բժիշկների, փրկարարների և օդաչուների ընտանիքներին, հարազատներին […]
13:33 30.07.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին երկրի ազգային տոնի՝ Գահակալության օրվա առթիվ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Վերջերս լրացավ Հայաստանի և Մարոկկոյի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը բարձր է գնահատում այս տարիների ընթացքում Մարոկկոյի հետ ձևավորված բարեկամական կապերը: Լիահույս եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները զարգացնելու […]
13:06 30.07.2022
Համաձայն զինված ուժերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների պլանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում՝ նպատակ ունենալով ստուգել զորքերի մարտունակությունը, իրավիճակին համահունչ արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, տեղեկացնում են ՀՀ […]
20:17 29.07.2022
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը հուլիսի 18-29-ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2022 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփման շրջանակում աշխատանքային մի շարք հանդիպում-խորհրդակցություններ է անցկացրել Ծառայության Երևան քաղաքի բաժինների և տարածքային ստորաբաժանումների պետերի, պետերի տեղակալների հետ։ Ներկա են եղել նաև բաժինների աշխատանքը համակարգող Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները։ Տեղեկացնում է հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։ Քննարկվել են […]
19:00 29.07.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է հայաստանյան ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ։ Նախարարը հանձնարարել է կապալառուներին մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքները, ապահովել իրականացված աշխատանքի բարձր որակ։ Նախարարն ընդգծել է կապիտալ ծախսերի կատարման խիստ անհրաժեշտությունը և պահանջել է կապալառուներից գործադրել բոլոր ջանքերն ապահովելու համար պլանավորված կատարողականները։ Նախարարն անդրադարձել է նաև ճանապարհների […]
18:27 29.07.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրազեկման և կանխարգելման տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Բացման խոսքում փոխնախարար Թումանյանցը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին, ինչպես նաև ընդգծել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրազեկման ու կանխարգելման տեղեկատվական արշավի մեկնարկի կարևորությունը: Փոխնախարարը, մասնավորապես, ներկայացրել է վերջին տասնամյակներում […]
18:18 29.07.2022
Հուլիսի 29-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, եգիպտականը՝ ԱԳ նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Իհաբ Նասրը։ Կողմերն արձանագրեցին Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա հարաբերությունների և քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված հայ և եգիպտացի ժողովուրդների պատմական, մշակութային և քաղաքակրթական […]
18:10 29.07.2022
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հուլիսի 28-ին այցելել է N զորամիավորում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ զորամիավորման հրամանատարը զեկուցել է կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ: ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման ընթացքին և ցուցումներ տվել պատասխանատու ստորաբաժանումների […]
17:57 29.07.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կազմակերպվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Պետական եկամուտների և Քաղաքաշինության կոմիտեների, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել բազմաբնակարան բնակելի ֆոնդի և շրջանառու միջոցների օպտիմալացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել բազմաբնակարան […]
20:22 28.07.2022
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների Հանրապետության ԱԳ նախարար Աբդուլա Շահիդի հետ։ Շնորհավորելով գործընկերոջը ՄԱԿ ԳԱ հաջող նախագահության կապակցությամբ՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Աբդուլա Շահիդի ներդրումը` ներկայիս համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և այդ նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու ուղղությամբ, որի […]
20:10 28.07.2022
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նախարար Միրզոյանի կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային […]
17:20 28.07.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստը: Վերջինիս մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ինչպես նաև շահագրգիռ պետական մարմինների […]
16:34 28.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ: Հիշյալ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի 11-րդ փողոցի 1-ին նրբանցքում տեղի ունեցող ծեծկռտուքի և կրակոցների, ինչպես նաև «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից 36-ամյա կնոջ և 49-ամյա տղամարդու՝ մարմնական վնասվածքներով բժշկական […]
16:08 28.07.2022
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դիվանագիտական դպրոցի շրջանավարտների վկայագրերի հանձման արարողությանը հանդես է եկել բացման խոսքով. «ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ Հարգելի՛ դեսպան Գաբրիելյան Սիրելի՛ շրջանավարտներ Մինչ ելույթիս հիմնական հատվածին անցնելը՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, պարոն Շահիդ։ Բավականին հագեցած երեք օրերի ընթացքում Դուք նշանակալի հանդիպումներ եք ունեցել ինչպես […]
12:50 28.07.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերուի Հանրապետության նախագահ Խոսե Պեդրո Կաստիլյո Տեռոնեսին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պերուի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Հայաստանը կարևորում է Պերուի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ […]
12:25 28.07.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերուի Հանրապետության նախագահ Պեդրո Կաստիլյոյին երկրի Անկախության օրվա առթիվ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Պերուի հետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Պատրաստակամ եմ համատեղ ջանքեր գործադրել Հայաստանի ու Պերուի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության խորացման ուղղությամբ»:
11:46 28.07.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սեդրակ Սիմոնյանի լիազորություները դադարեցնելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով` 2022 թվականի հուլիսի 27-ից դադարեցնել վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ (06-8-Ղ3-1) Սեդրակ Հակոբի Սիմոնյանի լիազորությունները»,-ասված է որոշման մեջ:
19:10 27.07.2022
Արդյունավետ էլեկտրոնային ծառայությունների մատուցում բնակիչներին. Երևանի քաղաքապետարանը և ՀՀ Կենտրոնական բանկը կնքել են քաղաքապետարանում արդյունավետ էլեկտրոնային հաշվառման համակարգերի զարգացման և պարտքային գործիքակազմի կիրարկմանը վերաբերող փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հուշագրի շրջանակում կիրականացվեն քաղաքապետարանի համար պարտքային գործիքակազմի թողարկման, տեղաբաշխման և շրջանառությանն ուղղված աշխատանքներ, […]