16:14 23.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ թմրամիջոցների իրացման մեխանիզմը, հանցավոր խմբավորման անդամներից 9-ի ինքնությունը: Քննությամբ ձեռք բերված […]
19:53 22.08.2022
2022թ․-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 1 տրլն 898 մլրդ 759․5 մլն ՀՀ դրամ՝ նախորդ եռամսյակի 1 տրլն 484 մլրդ 608 մլն ՀՀ դրամի փոխարեն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ-ն ավելացել է 13%-ով։ Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել […]
19:25 22.08.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ԶԼՄ-ներով և սոցիալական հարթակներով շրջանառվող այն լուրը, թե ՀՀ տարածքով Ադրբեջանի Հանրապետությունից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային տրանսպորտով հնարավոր տարանցիկ ուղևորման դեպքում տարանցման ժամանակ ՀՀ տեղական և միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները փակվելու են, ինչով խոչընդոտվելու է Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը, չի համապատասխանում իրականությանը։ «Հայտնում ենք, […]
19:11 22.08.2022
Օգոստոսի 22-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպմանը մասնակցել է դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու […]
18:48 22.08.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Մալխաս Ամոյանին։ Հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնությունը Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Արման Հարությունյանինն է եղել: Հաշվի առնելով Մալխաս Ամոյանի մարզական հաջողություններն ու բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ դեռ հունիսին ավագանին բնակարանը նվիրաբերելու որոշում էր […]
17:34 22.08.2022
Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 5 հարց։ Նիստը նախագահում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։ Կառավարման խորհրդի նիստի օրակարգի 1-ին հարցը վերաբերում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը հավանություն տալուն։ Տվյալ […]
16:36 22.08.2022
«Օրերը, որոնք անցկացնելու եք Ազգային ժողովում, ձեզ համար կլինեն վճռորոշ. դուք ձեր ապագան կերտելու լավագույն հնարավորությունն ունեք»,-ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը՝ ողջունելով «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին խորհրդարանում: Նա տեղեկացրել է աշակերտներին, որ Հայաստանի Ազգային ժողովի շենքն աշխարհում օրենսդիր մարմինների ամենագեղեցիկ կառույցներից չորրորդն է: Օգոստոսի 22-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է «Ամառային […]
16:21 22.08.2022
Բացահայտվել են 4,5 մլրդ ՀՀ դրամի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության դեպքեր. մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյային, այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ կադաստրի կոմիտեի հետ համագործակցված աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն […]
15:24 21.08.2022
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի հրաձգարանում օգոստոսի 20-ին անցկացվել է ռազմամասնագիտական «Ռազմիկ» (Ратник) մրցաձևի առաջին` «Ռազմակիրառական համալիր վարժություններ» մրցափուլը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի զինված ուժերի ներկայացուցիչները հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին՝ կատարելով նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվարկմամբ, դանակի նետում և հրաձգություն: Բոլոր […]
14:41 20.08.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն այցելել է «Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանն ու ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Շրջայցի ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) դադարեցման պայմաններում գործարանի արտադրանքի դեպի ԵՄ արտահանմանն առնչվող հարցերը։ Արմեն Արզումանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործարանի արտադրողականության զարգացման, կարողությունների հզորացման և […]
17:49 19.08.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի նախագահությամբ անցկացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով՝ թեկնածուների թեստավորման փուլը: Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով՝ թեկնածուների թեստավորման փուլին մասնակցել է 47 դիմորդ: Թեստավորման ավարտից անմիջապես հետո մրցութային հանձնաժողովը հրապարակել է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը: Թեստավորման փուլը հաղթահարել է 44 հավակնորդ և անցել հաջորդ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար […]
17:34 19.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ որպես լրագրող, տարբեր նախարարությունների աշխատակից, մտերիմ կամ որևէ այլ՝ մտացածին անձ ներկայանալով զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով տարբեր քաղաքացիներից, տնտեսվարող սուբյեկտներից առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ հափշտակություն, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով […]
19:26 18.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ձեռնարկվում են վարութային և քննչական անհրաժեշտ գործողություններ՝ Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակվայրի բնակչուհու սպանության և վերջինիս ամուսնուն ինքնասպանության հասցնելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Հիշյալ գյուղի՝ 73-ամյա բնակչի կողմից իր 71-ամյա կնոջը սպանելու և Նոր Հաճնի կամրջից […]
18:30 18.08.2022
Օգոստոսի 18-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հետևել է բուժանձնակազմի աշխատանքներին, տեսակցել է հոսպիտալում գտնվող զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին արձանագրված բացթողումների շտկման վերաբերյալ։
17:40 18.08.2022
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 16-ին և 17-ին երկու մրցափուլով անցկացվել է ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը: Մրցութային առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել վազք 100 մետր, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ վարժաձևերում: Երկրորդ օրը հավաքական թիմերի անդամները ձգումներ են կատարել պտտաձողի վրա, ապա հաղթահարել սահմանված չափորոշիչներով կահավորված արգելագոտին: Երկօրյա մրցումների արդյունքների […]
17:33 18.08.2022
Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Իոաննիս Կասուլիդեսը ցավակցություն է հայտնել օգոստոսի 14-ին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստան-Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Քննարկվել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության […]
16:32 18.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանի 27-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հիշյալ դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2022 […]
16:26 18.08.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը անդրադարձ է կատարվել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունին: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 757,935 հազար դրամ հատկացնել Արագածոտնի,Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար […]
16:12 18.08.2022
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է. «Հայտնում եմ իմ խորին ցավակցությունները Երևան քաղաքի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային զոհերի և տուժածների կապակցությամբ: Այս դժվար պահին Թուրքմենստանի ժողովրդի և կառավարության անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցեք […]
19:27 17.08.2022
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական էջը: «Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական համագործակցության առանցքային հարցերը առևտրատնտեսական ոլորտում և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցության ընդլայնման կարևոր խնդիրները և օգոստոսի 25-26-ը […]
14:44 17.08.2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ, շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին: Ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ինդոնեզիայի Հանրապետության ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը: Լիահույս եմ, որ վերջին տարիներին հայ-ինդոնեզական հարաբերություններում արձանագրված առաջընթացը կպահպանվի և կնպաստի […]
19:30 16.08.2022
Այսօր Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած՝ մարդկային մեծաթիվ կյանքեր խլած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթն իրականացնող քննչական խմբի քննիչների, ինչպես նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազական խմբի դատախազների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին Քննարկվել են նախաձեռնված քրեական վարույթի […]
19:22 16.08.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»,- ասված է ՀՀ […]
19:16 16.08.2022
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Խոր ցավով տեղեկացա Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, ինչի հետևանքով շատերը զոհվեցին, վիրավորվեցին կամ դեռ համարվում են անհայտ կորած։ Եվրոպայի խորհրդի անունից ցանկանում եմ հայտնել մեր […]
19:13 16.08.2022
ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությունը ցավակցություններ է հայտնել Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ «Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում Երևանի Սուրմալու առևտրի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների կապակցությամբ։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- այս մասին նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
17:55 16.08.2022
ՌԴ աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում վերջին շրջանում արձանագրված զարգացումները և նշել, որ իրավիճակը շարունակում […]
22:40 15.08.2022
Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Բանակ-2022» ռազմարդյունաբերական ցուցահանդես, ծանոթացել սպառազինության նորագույն նմուշների, հանդիպել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։ Պաշտպանության նախարարն այցելել է նաև «Ալաբինո» զորավարժարան, որտեղ զրուցել է տանկային բիաթլոնի հայկական անձնակազմի հետ։ Սուրեն Պապիկյանը եղել է նաև «Բարեկամության տուն» մրցույթի շրջանակում բացված հայկական տաղավարում, ծանոթացել […]
19:55 15.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի և 358-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի ու մեծածավալ գործողություններ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Հավելենք, […]
19:28 15.08.2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է. «Եղբայրական հայ ժողովրդի հետ միասին սգում ենք Երևանի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած ավերիչ պայթյունի կապակցությամբ։ Խոր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր տուժածներին, իսկ փրկարար ծառայություններին՝ հաջող […]
18:40 15.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Հնդկաստանի Հանրապետության անկախության 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուրախալի է տեսնել իր անկախության տարիների ընթացքում Հնդկաստանի նշանակալի առաջընթացն ու նվաճումները։ Հնդկաստանի դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում իր դրական ներգործությունն է ունենում աշխարհի զարգացման և արդիականացման վրա։ […]