20:45 01.09.2022
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Starmus VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է ներկաներին Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն առանձնակի ուշադրության է արժանացնում կրթության եւ գիտության […]
20:22 01.09.2022
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին՝ փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում:
19:43 01.09.2022
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է պետական դավաճանության համար մահապատժի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությանը։ «ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարությամբ ափսոսանք է հայտնել առանձնահատուկ դեպքերում պետական դավաճանության հանցագործության համար ընդհուպ մահապատժի սահմանման սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու հարցը սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակում քննարկման առարկա դարձնելու ՀՀ գլխավոր դատախազի առաջարկի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խիստ հապճեպ, առանց առաջարկի խորքային պատճառներն […]
19:20 01.09.2022
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 1-ին ավարտվել է «Ամառային դպրոց» ծրագիրը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել ԱԺ նիստերի դահլիճում: Տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։ «Մեր նոր նստաշրջանի մեկնարկին դեռ մի քանի օր կա, ես շատ ուրախ եմ, որ դրան ընդառաջ այստեղ հյուրընկալում ենք ձեզ»,- շնորհավորելով աշակերտներին Գիտելիքի և դպրության օրվա […]
19:15 01.09.2022
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Արկադի Բաղդասարյանը՝ Արկոն, ծնվել է 1945 թ. օգոստոսի 25-ին Բաքվում: Ուսանել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանում, իսկ 1971 թվականին ավարտել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, որտեղ դասավանդել է շուրջ 8 տարի: Իր կերտած կտավներում կարողացել է […]
18:21 01.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ երկու անձի սպանության, երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է Կոտայքի մարզի Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը: Ինչպես տեղեկացրել էր Քննչական կոմիտեն, 2022թ օգոստոսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, 46-ամյա տղամարդը բաց պատուհանով մտել […]
18:18 01.09.2022
ՌԴ Հեռավորարևելյան դաշնային շրջանում տեղակայված զորավարժարաններից մեկում կայացել է «Արևելք-2022» միջազգային լայնածավալ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։ Զորավարժությանը մասնակցում են 14 պետությունների, այդ թվում նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները։ Ողջունելով մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին և զինծառայողներին՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովն ընդգծել է նմանօրինակ համատեղ լայնածավալ զորավարժությունների անցկացման կարևորությունը առկա մարտահրավերների դեմ […]
18:14 01.09.2022
2022 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կազմակերպված «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցները ճանաչողական այց են կատարել Սահմանադրական դատարան: Այցի շրջանակներում «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին ընդունել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության պայմաններում Բարձր դատարանի գործառույթները, լիազորությունների շրջանակը, դերն ու նշանակությունը պետական կառավարման համակարգում: «Ամառային դպրոց» ծրագրի […]
17:44 01.09.2022
Մարդու իրավունքների պաշտպանը դիրքորոշում է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի կողմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ուղղված՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու առաջարկի կապակցությամբ։ «Արձագանքելով տարբեր հարցումներին, տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մտահոգիչ է համարում 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո արձանագրված առերևույթ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների առկայությունը, դրանց քանակը և […]
17:14 01.09.2022
Սեպտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ դեսպան Իգոր Բայլենին (նստավայրը՝ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Բայլենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` խորհրդանշական համարելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նոր դեսպանի նշանակումը, ինչը նոր ընթացք կհաղորդի հայ-ֆիլիպինյան բարեկամական հարաբերություններին: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր […]
16:50 01.09.2022
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ոչ միայն բուհի ղեկավարությունը, դասախոսներն, ուսանողներն ու նրանց ծնողները, այլև ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը: «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան միակ բուհն է, որ ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտների տարբեր մասնագետներ պատրաստելու կրթական ծրագրեր ունի՝ փրկարարական գործ, […]
16:43 01.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք: Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու համար: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների […]
16:27 01.09.2022
Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպել և «Խորհրդարանական դիվանագիտություն» թեմայի շրջանակում դասախոսել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Նա ներկայացրել է խորհրդարանականների արդյունավետ աշխատանքը միջազգային կառույցներում, ընդգծել օրենսդիր մարմնի դերը դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործում։ Պատասխանելով աշակերտների հարցերին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ներկայացրել ձեռք […]
13:00 01.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը բարձր է գնահատում Ուզբեկստանի հետ հարաբերությունները՝ հիմնված հարգանքի, վստահության և փոխօգնության սկզբունքների վրա։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրները կշարունակեն հետևողականորեն զարգացնել փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,- ասվում է ուղերձում:
12:53 01.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Նախագահի ուղերձում ասված է. «Բարձր եմ գնահատում Հայաստանի և Սլովակիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք ամուր հիմք են երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխշահավետ գործակցության ծավալման համար՝ ի շահ մեր ժողովուրդների»։
09:32 01.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առիթով․ «Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Գիտելիքի թարմացումն ու զարգացումը չի սկսվում եւ ավարտվում ուսումնական տարվա հետ: Այն չդադարող գործընթաց է, որի բոլոր օղակներն ունեն իրենց առաքելությունը: Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկն իր հետ նոր սպասելիքներ, նոր ապրումներ ու […]
09:19 01.09.2022
Երևանյան բակերում այս օրերին լայն թափով ընթացող բարեկարգման աշխատանքները մեկ նպատակ ունեն՝ հարմարավետ ու կանաչապատ միջավայր ապահովել բնակիչների համար: Ծրագրերի ընթացքին աշխատանքային այցերի շրջանակում ծանոթանում է Երևանի քաղաքապետը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների պատասխանատուների ուղեկցությամբ քաղաքապետ Սարգսյանն այս անգամ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում էր: Հայտնում են քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Աջափնյակի խիտ բնակեցված 16-րդ թաղամասի առաջին […]
19:47 31.08.2022
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական […]
19:36 31.08.2022
Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը կարևորել է Սերբիայի հետ փոխգործակցությունը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտում: Դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, իր հերթին, հաստատել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման սերբական կողմի […]
18:57 31.08.2022
Օգոստոսի 31-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Չիփ Լեյթինենին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Չիփ Լեյթինենը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք։ Հանդիպման […]
18:56 30.08.2022
Օգոստոսի 30-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակման ու հայրենադարձման խնդրին, ինչպես նաև անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Քննարկվել […]
18:50 30.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր երեկոյան մեկնել է Բրյուսել։ Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
18:44 30.08.2022
ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության 2 դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2022 թ. օգոստոսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական […]
18:12 30.08.2022
Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Նիստին ընդառաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ […]
17:01 30.08.2022
Արցախի դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ԱՀ դատախազությանը բացարձակապես այլ ենթատեքստով արված հարցման պատասխանի հիման վրա տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ սույն թվականի օգոստոս ամսում Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել էր քրեադատավարական գործընթաց: Հրապարակված տեղեկության կապակցությամբ անմիջապես […]
16:44 30.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրի 39-ամյա բնակչի կողմից համագյուղացու սպանության բոլոր հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Այգեձոր համայնքի վերոնշյալ բնակիչները գումարային և անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել: 2021 թվականի հոկտեմբերի 13-ին […]
17:23 29.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արզական գյուղի 35-ամյա բնակչուհու սպանության և նույն գյուղի 57-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ օգոստոսի 27-ին՝ ժամը 05:40-ին, նշված գյուղի բնակչուհուց, որով […]
16:32 29.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է այսօր: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը և […]
16:24 29.08.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի կողմից շնորհվել է «համագործակցություն, փոխգործակցություն» շքանշան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ արդյունավետ համագործակցության համար։ Երկուստեք ընդգծվել է, որ նախարարության և երկաթուղու սերտ և արդյունավետ համագործակցության շնորհիվ ամեն օր լուծվում են Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բեռնափոխադրումների կազմակերպման կարևորագույն խնդիրներ։ Մեծ […]