16:25 06.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է IBM ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ, դոկտոր Լեոն Սթոկին, որն արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի: Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ Ձեզ նախագահական նստավայրում ընդունելու համար, մեզ համար պատիվ է, որ այսպիսի հնարավորություն ունենք գնահատել Ձեր […]
16:20 06.09.2022
ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, քննարկվել են մրցաշարի նախապատրաստական աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը, ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի […]
15:09 06.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանի սպանության դեպքի առթիվ: Նախնական տեղեկություններով՝ 2022թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի […]
14:21 06.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, ոչ […]
14:12 06.09.2022
Տարեկան շուրջ 19000 հանդիսատես հյուրընկալող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում այս պահին շինարարություն է: Երկու տասնամյակ առաջ հիմնանորոգված մշակութային օջախում տարիների ընթացքում բազում խնդիրն էին կուտակվել: «Մեր տեխնիկական հագեցվածությունը բավականին հին էր, շարքից դուրս էին եկել լուսային և ձայնային սարքավորումները: Իսկ թատրոնն առանց լույսի ու ձայնի դժվար է պատկերացնել: Հիմնանորոգումից հետո մենք կունենանք մեծ հնարավորություններ»,- նկատում […]
13:36 06.09.2022
ԱՀ ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ա․ Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։ Ստորև ներկայացվում է միջնորդության ամբողջական բովանդակությունը և պատգամավորների […]
12:01 06.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորընտիր վարչապետ էլիզաբեթ Թրասին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոններում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ առաջիկա պատասխանատու առաքելության մեջ։ Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ, ինչպես […]
18:56 05.09.2022
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Արևելյան Ատրպատականը մեծ ներուժ ունի, որը պետք է օգտագործել ամբողջությամբ։ «Հայաստանի մի շարք մարզեր և Իրանի նահանգները հաջողությամբ համագործակցում են։ Աշխարհագրական […]
18:00 05.09.2022
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշումներով հաստատված ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության 2022թ. պլանի համաձայն` սեպտեմբերի 2-ին Մոսկվայում, ՀԱՊԿ Միացյալ շտաբում, անցկացվել է ռազմագիտական համաժողով՝ «Տեղեկատվական անվտանգության ապահովումը ռազմական ոլորտում» թեմայով, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Համաժողովին մասնակցել են ՀԱՊԿ անդամ […]
17:30 05.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի գործողություններ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում «Նիսան» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաների միմյանց բախվելու, վերջինիս վարորդին «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորների […]
16:55 05.09.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպք: Մասնավորապես՝ Ա. Գ.-ն և Է. Գ.-ն, ծառայություն իրականացնելիս Բագրատունյաց պողոտայում ժամը 04:00-ի սահմաններում նկատելով երթևեկելի գոտու 2-րդ շարքում կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենա, մոտեցել են վարորդին, պահանջել փաստաթղթերը, կատարել սթափության զննում: Պարզելով, որ վարորդը՝ Մասիս քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն, գտնվում է […]
16:47 05.09.2022
Հայաստանի պատվիրակությունը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորությամբ, օրերս Ինդոնեզիայում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպմանը: «Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպումը կայացել է «Աջակցություն վերականգնմանը՝ հարկման թափանցիկության բարձրացման միջոցով» խորագրի ներքո։ Հանդիպման առանցքում եղել են ասիական տարածաշրջանում հարկային մարմինների միջև միջազգային […]
16:32 05.09.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցված աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ Երևան քաղաքի բնակչուհի Թ. Ս.-ն, խարդախության եղանակով ուրիշի գումարը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, զորակոչիկ Հ. Մ.-ին կեղծ հիվանդության ախտորոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով փորձել է վերջինիս հորից՝ Գ. Մ.-ից հափշտակել […]
16:21 05.09.2022
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նրա խոսքերով՝ առաջարկվող փոփոխությամբ` կերկարաձգվի կրթության հիմքով տարկետում ստացած քաղաքացիների բանակ զորակոչի տարիքային շեմը` ներկա 27 […]
16:08 05.09.2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Բակիտժան Սագինտաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանն ու Նարեկ Տերյանը։ Քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությանը, գործարար միջավայրի բարելավմանը, ՓՄՁ-ներին տրամադրվող պետական աջակցության մեխանիզմների կիրառմանը վերաբերող մի շարք հարցեր։ Այնուհետև ՀՀ […]
09:44 05.09.2022
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր։
09:41 05.09.2022
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
13:50 03.09.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի երկուսին Շիրակի մարզում մասնակցել է «Գյումրու օր-2022» և «Երևանի օրերը Գյումրիում» խորագրով միջոցառմանը: Վերջինին մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզպետներ, պաշտոնատար այլ անձինք: Փոխվարչապետը, նախքան միջոցառման մեկնարկը, մոմ է […]
13:27 03.09.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ որոշ շահարկումներ. «Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է: Ինչպես ասել ենք նախկինում, 2022թ. մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ […]
13:11 03.09.2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը սեպտեմբերի 2-ին ընդունել են ՀՀ-ում Ֆիլիպինների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Բաիլենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու առևտրատնտեսական կապերի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կարևորվել է երկու երկրների տնտեսության ոլորտի վերաբերյալ գործարար շրջանակների փոխադարձ ճանաչելիության բարձրացումը։ Այդ համատեքստում քննարկվել է համատեղ […]
20:11 02.09.2022
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն՝ հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ:
19:56 02.09.2022
Բագրատունյաց պող.-Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային հեծանների ապամոնտաժման ընթացքում հ. 15 տրոլեյբուսային երթուղին սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես չի գործի: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Տրոլեյբուսների սպասարկման հաղորդալարերն ամրացված են ապամոնտաժվող հեծաններին, ինչն էլ անհնարին է դարձնում էլեկտրատրանսպորտի նշված երթուղու աշխատանքը: «Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
18:54 02.09.2022
Սեպտեմբերի 2-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի խումբ պատգամավորների հետ։ Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը։ Շնորհավորելով ԱՀ օրվա առթիվ ՝ Ա․ Թովմասյանը ողջունել է հյուրերին այս հիշարժան օրը Արցախում և արցախցու […]
18:41 02.09.2022
Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով վարչության Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՄԱԿ ԳՔ փոխտեղակալի այցը լավ հնարավորություն է քննարկելու Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները և առկա խնդիրների հասցեագրման գործում ՄԱԿ-ի ներգրավվածության հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են […]
18:31 02.09.2022
Վարչարարության վերջին փոփոխությունները դժգոհությունների ալիք են բարձրացրել ներքին բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների շրջանում, ուստի նախաձեռնվել է քննարկում՝ հասկանալու, թե որոնք են խնդիրները, եւ դրանց լուծման ի՞նչ առաջարկներ կան: Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը սեպտեմբերի 2-ին հրավիրված աշխատանքային քննարկման ընթացքում: Քննարկմանը մասնակցել են պետական համապատասխան կառույցների պատասխանատուներ, ներքին բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացնում […]
18:22 02.09.2022
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակության հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում: Նա ընդգծել է պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի, տեղահանված բնակիչների, Արցախի […]
18:08 02.09.2022
2022 թվականի օգոստոսի 28-31 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի շրջանակներում «Ռուսատոմի» ղեկավար կազմի հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Օգոստոսի 30-ին պատվիրակությունն այցելել է Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ: Պատվիրակության կազմում էին նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ու վերջինիս […]
17:22 02.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Բայլենը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք բոլոր նախաձեռնություններում: Դեսպան Իգոր Բայլենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ կներդնի առավելագույն ջանք երկկողմ օրակարգի հարստացման համար: Երկուստեք ընդգծվել […]
17:14 02.09.2022
Արդարադատության նախարարությունը՝ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հետ համագործակցությամբ, մեկնարկել է ընտրական բարեփոխումներին ուղղված թեմատիկ քննարկումների շարքը։ Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին և գործընկերներին, ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոյին և թիմին՝ արդարադատության նախարարության հետ ընտրական բարեփոխումների շրջանակում շարունակական ու արդյունավետ համագործակցության համար: […]
17:09 02.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ Ջ. Հ-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով […]