TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+21.09 oC

Արխիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում

17:44 09.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Բրիտանական դեսպանատուն և գրառում կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում: Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես գրել է. «Խորապես ցավակցում եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին ու թագավորական ընտանիքին՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ, որն […]

̰
Ալեն Սիմոնյանի նախագահությամբ կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը

17:25 09.09.2022

Սեպտեմբերի 9-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքէջը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի և սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց: […]

̰
Մեծ Թաղերի ղեկավարը մեղավոր է ճանաչվել համայնքին 1.933.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

17:09 09.09.2022

Արցախի դատախազությունից հայտնում են, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2022 թ. սեպտեմբերի 1-ի մեղադրական դատավճռով Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կատարելու եղանակով համայնքին 1.933.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Հաշվի առնելով ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնված լինելը, ինչպես […]

̰
Համաշխարհային հայկական գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերին

19:17 08.09.2022

Հոկտեմբերի 28-31-ին Երևանում կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այն կազմակերպվում է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Այն որպես նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ կծառայի սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Գագաթնաժողովի օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային […]

̰
Պաշտպանության նախարարությունում քննարկվել են «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարի մասնակցության արդյունքները

19:10 08.09.2022

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել է կոնֆերանս, որին մասնակցել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների և ծառայությունների պետերը, «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարին մասնակցած ՀՀ Զինված ուժերի թիմերի ղեկավարները։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարին ՀՀ Զինված ուժերից մասնակցած թիմերի […]

̰
«Հայանտառ»-ի նախկին տնօրենի կողմից չարաշահումներ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

18:30 08.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման, ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական […]

̰
Առաջարկվում է ՇՄԶ նվազագույն անհրաժեշտ կրեդիտների ապահովման ժամանակահատվածում պահպանել բուժաշխատողների աշխատատեղը և աշխատավարձը

18:25 08.09.2022

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացման պատճառը բուժաշխատողների պաշտպանության հարցն է: ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 8-ի հերթական նիստում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Հեղինակներն առաջարկում են […]

̰
Արցախի խորհրդարանում հյուրընկալել են բարերար Ռուբեն Վարդանյանին

18:18 08.09.2022

Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ ընդունել է բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։ Խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցը ողջունել է Վարդանյանի՝ Արցախի քաղաքացիություն ստանալու, Արցախում բնակություն հաստատելու մասին որոշումը և հույս հայտնել, որ այդ կարևոր քայլով կարդարացնի բազում արցախցիների սպասելիքները։ Իր […]

̰
Բժշկական միջամտության համար գրավոր համաձայնությունն անհրաժեշտ պայման՝ լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար

18:10 08.09.2022

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի գործող 16-րդ հոդվածի կիրառության ժամանակ առաջանում են իրավական անորոշություններ: Հոդվածի 1-ին մասով բժշկական միջամտության համար անհրաժեշտ պարտադիր պայման է համարվում մարդու գրավոր համաձայնությունը: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ բժշկական միջամտության համար գրավոր համաձայնություն տալու դեպքերը սահմանում է լիազոր մարմինը: Առաջանում է տարընթերցում, քանի […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ՄՀԻ եվրասիական տարածաշրջանի տնօրենին

17:44 08.09.2022

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ժողովրդավարության ամրապնդումը, իրավունքի գերակայության ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական մարմինների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը հանդիսանում են Հայաստանի կառավարության առաջնահերթությունները: Այս առումով կարևորվել է վերոնշյալ ուղղություններով ՄՀԻ հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը: Սթիվեն Նիքսն անդրադարձ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել մաեստրո Օհան Դուրյանի հիշատակին

16:46 08.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի հիշատակին և մասնակցել նրա 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Նախագահ Խաչատուրյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, Օհան Դուրյանի հարազատների և ընկերների հետ ծաղիկներ է խոնարհել մաեստրոյի շիրիմին: Նախագահ Խաչատուրյանը իր խոսքում մասնավորապես նշել է. «Ուզում եմ բոլորիս շնորհավորել այսօրվա կապակցությամբ, […]

̰
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ոստիկանության պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու համար

16:24 08.09.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձին` պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկին 100 ԱՄՆ դոլար կաշառք առաջարկելու դեպք: Մասնավորապես` պարեկներ Հ. Պ.-ն և Ա. Կ.-ն ծառայության ընթացքում` ժամը 01:20-ի սահմաններում, կանգնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան և ստուգման ընթացքում պարզել, որ վերջինս ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի նախագահին եթովպական Նոր տարվա կապակցությամբ

11:29 08.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Սահլե-Վորկ Զեվդեին եթովպական Նոր տարվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է բարեկամ Եթովպիայի հետ համագործակցության զարգացումը և ընդլայնումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև առկա հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը՝ ի նպաստ […]

̰
Ասիական զարգացման բանկը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին

19:07 07.09.2022

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ասիական զարգացման բանկի գլխավոր խորհրդական, իրավական և քաղաքականության մշակման խմբի ղեկավար Քրիստինա Պակին և Գիտելիքի կառավարման և կլիմայական փոփոխությունների բաժնի ղեկավար Սուսանն Ռոթին։ Հանդիպման առանցքում է եղել հանրային կառավարման բարեփոխումների թեման: Նախարար Անդրեասյանը նշել է, որ այժմ Հանրային կառավարման բարեփոխումները կառավարության առաջնահերթություններից է, որի իրագործումը, […]

̰
Առաջարկվող լրացումներով լիազորությունները կպատվիրակվեն համայնքների ղեկավարներին

18:30 07.09.2022

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու և լրացնելու, ինչպես նաև դրանք ուժը կորցրած ճանաչելու լիազորությունները պատվիրակել համայնքների ղեկավարներին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Կառավարության հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն

18:10 07.09.2022

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ, այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն: Կենտրոնում պաշտպանության նախարարը հանդիպել է Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի և Կանզասի […]

̰
Կանոնակարգվում են բազմաբնակարան շենքերի ֆինանսական հոսքերն ու ծախսման ուղղությունները

17:57 07.09.2022

Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով վարչական պատասխանատվություն է նախատեսվում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար: Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի նիստում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական […]

̰
Փոփոխություններ՝ ուղղված չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան նվազեցնելուն

17:40 07.09.2022

Կարևորելով չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար հասարակության պատասխանատվության բարձրացումը և իրավախատումների արագ հայտնաբերումը` կառավարությունը նախատեսում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 43.1 հոդվածի 3-4-րդ, 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել նաև ՀՀ ոստիկանությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Այդ նպատակին է ուղղված […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

17:14 07.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Կարևորում եմ աշխարհում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով առաջատար և ծանրակշիռ երկրներից մեկի՝ Բրազիլիայի հետ բազմաշերտ հարաբերությունների առավել զարգացումը և ընդլայնումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք երկկողմ օրակարգը՝ ուրվագծելով հետագա […]

̰
Վլադիվոստոկում տեղի է ունեցել Փաշինյանի և Պուտինի հանդիպումը

16:50 07.09.2022

Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իր խոսքում ՌԴ նախագահը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք՝ կանոնավոր հանդիպումներ, հեռախոսազրույցներ ընթացիկ արդիական հարցերի շուրջ, բայց, այնուամենայնիվ, այսօր անձնապես հանդիպելով […]

̰
Հույս ունենք, որ Հայաստանի տարածքով կանցնեն հարավը հյուսիսին, արևմուտքը արևելքին կապող ճանապարհները. վարչապետ

16:41 07.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակցել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Մյանմայի, Մոնղոլիայի վարչապետները, Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը: Հեռավար կերպով ֆորումին ելույթով են հանդես եկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Մալայզիայի և Վիետնամի կառավարությունների ղեկավարները: Իր ելույթով Նիկոլ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին Անկախության օրվա առթիվ

11:42 07.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Մեսիաս Բոլսոնարուին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա 200-ամյա հոբելյանական տարեդարձի առթիվ: Հայաստանը շահագրգիռ է Բրազիլիայի հետ շարունակելու զարգացնել և խորացնել իր բազմաբնույթ հարաբերությունները՝ ի շահ մեր […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

10:30 07.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուրախ եմ արձանագրել, որ անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի, բարի […]

̰
Լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության իրավունքի իրացման համար

21:42 06.09.2022

Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման ներառականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություններ է առաջարկել «Կրթության մասին» օրենքում: Առաջարկվող լրացումները Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ քննարկվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի […]

̰
ԲՏԱ նախարարն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակակիր Լեոն Ստոկին

21:19 06.09.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2021 թվականի ՀՀ պետական մրցանակի (Global IT Award) արժանացած «ԱյԲիԷմ» (IBM) ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի գլխավորած պատվիրակությանը: Լեոն Ստոկի հիմնական ներդրումը «ԱյԲիԷմ»-ի արտադրանքների համար նորարարական չիպերի ստեղծումն […]

̰
Կարևորվել է ՏՏ ոլորտի կազմակերպությունների համար հարկային առավել բարենպաստ և մրցունակ միջավայրի ձևավորումը

20:40 06.09.2022

Ներկայումս հարկային արտոնություններ կան ՏՏ ոլորտի այն տնտեսվարողների համար, որոնց աշխատողների քանակը չի գերազանցում 30-ը: Նրանք մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ազատված են շահութահարկից, իսկ եկամտահարկը 10 տոկոս դրույքաչափով է նախատեսված: Հաշվի առնելով, որ ՌԴ-ից ՏՏ ոլորտի մասնագետների հոսք կա՝ մեր երկրի մրցունակությունը պահպանելու համար պետք են նոր մեխանիզմներ և աջակցության նոր ուղղություններ: Հարկային հատուկ […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վլադիվոստոկ

19:21 06.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Վլադիվոստոկ: Կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և պաշտոնատար այլ անձինք: Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի […]

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման արարողությունը

17:24 06.09.2022

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը մրցանակը հանձնել է IBM ընկերության էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին: Դոկտոր Սթոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն է, որոնք ապահովում են IBM-ի ամպային տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, բջջային, սոցիալական և […]

̰
Նախատեսվում է ընդլայնել հայերեն ժեստերի լեզվով, ինչպես նաև ենթագրերով հեռարձակվող տեսալսողական հաղորդումների ծավալը

16:53 06.09.2022

Պատգամավոր Զարուհի Բաթոյանի նախաձեռնությամբ առաջարկվում է հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով և ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները և ավելացնել դրանց ծավալը, հստակեցնել կարգավորող պետական մարմնի լիազորությունները ժեստերի լեզվով թարգմանությամբ տեսալսողական տեղեկատվության ներկայացման նվազագույն տեխնիկական պահանջների և հեռարձակման ժամերի սահմանման վերաբերյալ: Ինչպես նաև առաջարկվում է սահմանել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելք՝ նաև տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ […]

̰
Ֆինանսների նախարարն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ-նախարարին

16:37 06.09.2022

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար Բակիտժան Սագինտաևի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջև համագործակցության ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից: Բակիտժան Սագինտաևն իր հերթին նշել է, որ Հայաստանը և […]

̰
BACK_TO_TOP