13:06 17.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով սահմաններին լարվածության պահպանման փաստը: Շառլ Միշելը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Քննարկվել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր:
20:05 16.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահները ՀՀ խորհրդարանում հանդիպել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների հետ: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։ Հանդիպման առանցքում օրակարգային՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն է, որը շարունակում է լարված մնալ: Կողմերը քննարկել են ստեղծված իրադրությունում քաղաքական դիրքորոշումների ներդաշնակեցման, համատեղ, […]
19:05 16.09.2022
Սեպտեմբերի 15-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Դեսպան Պապիկյանը մասնակից պետությունների առաքելությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները։ Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական […]
18:18 16.09.2022
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 16-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը: Արցախի պատվիրակության կազմում եղել են ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունները և մշտական հանձնաժողովները ներկայացնող պատգամավորները: Արցախի պատգամավորները ներկայացրել են Արցախի Հանրապետությունում ստեղծված քաղաքական, սոցիալական և բարոյահոգեբանական մթնոլորտը, կարևորել Հայաստան-Արցախ անվտանգային սպառնալիքներին միասնական ներուժով դիմագրավելու առաջնահերթությունը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խոսելով ադրբեջանական փաստացի […]
18:08 16.09.2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի […]
17:20 16.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչի արդյունքում մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի լրանում է երկկողմ համագործակցության 30-ամյակը և այս երեք տասնամյակների համագործակցությունը գնալով էլ […]
17:17 16.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Դանգ Մին Խոյը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք բոլոր նախաձեռնություններում: Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ռազմական գործողություններին: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ անընդունելի և խստորեն դատապարտելի […]
20:29 15.09.2022
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Ալեքսանդր […]
20:12 15.09.2022
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Նախարար Միրզոյանը Տոյվո Կլաարին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Հայաստանի ձեռնարկած քայլերն ագրեսիան կանգնեցնելու նպատակով։ Հայկական կողմն անթույլատրելի է համարել նաև […]
20:03 15.09.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկուն: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախևառաջ անդրադարձել է վերջին օրերին մեր պետության դեմ Ադրբեջանի սանձարձակած դատապարտելի պատերազմին, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք նրա ներխուժմանը, խաղաղ բնակավայրերի հրետակոծության, ավերածությունների և ցավալի զոհերի խնդրին և Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության դեմ Ադրբեջանի հետագա […]
18:38 15.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը: Գործընկերները քննարկել են Հայաստանում և Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակին առնչվող մանրամասներ: Հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։ Հիմնականում անդրադարձ է եղել 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական […]
18:14 15.09.2022
Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Սուրեն Պապիկյանը Քոլին Քահլին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ դրա հանգուցալուծման հարցում ընդգծելով միջազգային հանրության հասցեական գնահատականների անհրաժեշտությունը: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Քոլին Քահլին իրավիճակին արագ արձագանքելու համար: Քոլին Քահլը, իր հերթին, […]
18:08 15.09.2022
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում սահմանադրական ժամկետն ավարտող Արթուր Դավթյանի և այսօրվանից գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և ազգաբնակչության նկատմամբ սանձազերծված հանցավոր ռազմական ոտնձգությանը դիմակայելիս զոհված զինծառայողների հիշատակը: Արթուր Դավթյանը […]
17:53 15.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը: Գործընկերները քննարկել են Հայաստանում և Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակին առնչվող մանրամասներ: Հիմնականում անդրադարձ է եղել 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողություններին: Մեկ ժամից ավելի տևած հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել […]
17:08 15.09.2022
Խորհրդարանի սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է ՍԴ դատավորների ընտրության արդյունքները: Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը, իսկ Հանրապետության նախագահը՝ Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը: 107 պատգամավորից ընտրությանը մասնակցել է 65-ը: Երկու թեկնածուն էլ ընտրվել են 65 կողմ ձայնով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
19:15 14.09.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը: «Հարգելի՛ գործընկերներ Ինչպես արդեն տեղյակ եք, սեպտեմբերի 13-ին` կեսգիշերն անց, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան հատվածում՝ ըստ էության, ոտնձգություն կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ագրեսիան տեղի է ունեցել հրետանային միջոցների, ականանետների ու […]
19:45 13.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ «Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, […]
18:20 13.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի հայրենակիցներ Սիրելի ժողովուրդ Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հրետանու, ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը, խաղաղ բնակավայրերն ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով հայկական կողմն ունի […]
17:07 13.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիային և ստեղծված իրավիճակի հաղթահարմանը վերաբերող հարցերի: Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի […]
16:37 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Նախարար Միրզոյանը Բարձր ներկայացուցիչ Բորելին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շեշտվել է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական […]
16:16 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Արարատ Միրզոյանն Իգոր Խովաևին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով Ադրբեջանի գործողություններին […]
19:29 12.09.2022
Սեպտեմբերի 12-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ռումինականը՝ Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտան: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռումինական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, և գոհունակությամբ ընդգծել երկկողմ քաղաքական երկխոսության ներկա մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն […]
19:16 12.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանն ասել է, որ Համաշխարհային բանկն ավանդաբար կարևոր դեր է ունեցել Հայաստանի տնտեսության կայուն զարգացման գործում՝ աջակցելով պետական և մասնավոր հատվածներին: Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի […]
18:55 12.09.2022
Կառավարության ղեկավարին ուղեկցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ: Նախատեսվում է Ակադեմիական քաղաքը տեղակայել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների և դրանց հարակից այլ տարածքներում: Ակադեմիական քաղաքում տեղակայվելու է մինչև 8 բուհ՝ իր բոլոր […]
18:21 12.09.2022
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ 2022թ. հուլիսի 28-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու, նույն համայնքի բնակչի առանձնատունը վնասելու և զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ […]
15:36 10.09.2022
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն: Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
19:55 09.09.2022
Քաղաքաշինության կոմիտեում սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ: Օրակարգում քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցերի կողքին տեղական արտադրության ցեմենտի որակի խնդիրն էր, որի մասին բարձրաձայնել են շինարարական ընկերությունները և լիցենզավորված լաբորատոր կազմակերպությունները: Հարցը քննարկելու և պատճառները վերհանելու նպատակով նիստին հրավիրված էր նաև գործարանների արտադրանքը սերտիֆիկացնող […]
18:20 09.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի շահ մեր երկրների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
18:06 09.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին: Կողմերը քննարկել են Ազգային ժողով-Միջազգային հանրապետական ինստիտուտ համագործակցության օրակարգն ու զարգացման ուղիները: Ընդգծվել է, որ IRI-ի հետ Ազգային ժողովի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել են վերապատրաստման մի շարք դասընթացներ ամենատարբեր ոլորտներում, կլոր-սեղաններ, լսումներ: Անդրադառնալով առաջիկա […]
17:55 09.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, հանդիպել ռեկտոր Դիանա Գալոյանի, դասախոսների և ուսանողների հետ: Համալսարանը հյուրընկալել է «Starmus VI» փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած Միջազգային տիեզերական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Դորդենին, որը 2003-2015 թվականներին եղել է Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրենը։ Նախագահ Խաչատուրյանը ողջունելով Ժան Ժակ Դորդենին և ուսանողներին ասել է. […]