16:16 22.09.2022
ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել սահմանել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ինչպես նաև դպրոցների՝ պետբյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2020 թվականի մարտի 6-ին կատարված փոփոխությունների համաձայն՝ փոխվել է ֆինանսավորման մեթոդաբանությունը. հանվել է ըստ աշակերտի թվի ֆինանսավորման մեխանիզմը։ Ներկայումս գործող […]
16:10 22.09.2022
Մենք փորձում ենք քրեականացնել կամ հանցանքի վերածել ցեղասպանության մերժումը: Պետք է նշեմ, որ Բելգիան առաջին երկրներից է, որն ամբողջությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և մեր ուժերի ներածին չափով փորձում ենք բոլոր հնարավոր հարթակներում պաշտպանել այն ևս: Նշեմ նաև, որ չափազանց մտահոգված ենք ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադրությամբ, որովհետև, ինչպես […]
15:52 22.09.2022
Կառավարության որոշմամբ «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակում գերակա շահ է ճանաչվել Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 հողամաս: Մասնավորապես, ծրագրի իրականացումն ապահովելու, երրորդ անձանց իրավունքներից ազատ տարածք շինարարին հանձնելու համար կառավարությունը գերակա շահ է ճանաչել ՀՀ Արագածոտնի Թալին համայնքի Ակունք, Մաստարա բնակավայրերի և Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածքում գտնվող ընդհանուր 33 հողամաս: Ինչպես նշել է տարածքային […]
21:22 21.09.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին։ Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ից սկսված Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների […]
19:07 21.09.2022
Սեպտեմբերի 21-ին ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ շրջանակներում ավանդաբար անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները մտքեր են փոխանակել ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ։ Կարևորվել է ՄԱԿ շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի […]
18:28 21.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Ինքնիշխան զարգացման տարիների ընթացքում Ձեր երկիրը զգալի հաջողությունների է հասել պետականության ամրապնդման, քաղաքական և սոցիալ-տնտեսական արդիականացման, ինչպես նաև […]
17:33 21.09.2022
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնն է։ Խորհրդանշական է, որ այսօրը ՄԱԿ-ի տոնացույցում նշվում է որպես Խաղաղության միջազգային օր, իսկ մեր անկախ պետության խաղաղությունը խաթարված է ադրբեջանական ագրեսիվ հարձակմամբ, որը թիրախավորել է խաղաղ բնակչությանը, կանանց, երեխաներին, ծերերին, հաշմանդամություն ունեցող […]
17:09 21.09.2022
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ. «Հարգելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու օգտին: Մեր ժողովուրդը շատ թանկ գին է վճարել իր ազատության և անկախ պետականության համար և մենք այսօր պետք […]
23:12 20.09.2022
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Նյու Յուրքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը` վկայակոչելով Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի խախտման դեպքերն ու ընդգծելով […]
21:45 20.09.2022
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ միջազգային հանրությանը պետք է […]
20:29 20.09.2022
Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ: Տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում պարբերաբար տեղի ունեցող շփումները երկուստեք հնարավորություն են ընձեռում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ծանոթանալ արդի խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին […]
18:41 20.09.2022
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալլելոյին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիին: Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նախարար Անդրեասյանը ներկայացրել է ներկայումս ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և դրանց արդյունքները, մասնավորապես խոսել է Հայաստանում ներքին գործերի նախարարության […]
17:53 20.09.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետ Գաել Նոֆրիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Սարգսյանը նախ և առաջ շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին բոլոր մակարդակներով հասցեական գնահատականներ տալու համար: Անդրադառնալով երկուստեք հարաբերություններին՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ գործակցության […]
17:41 20.09.2022
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Սայոֆրա Օ՛Լիրիին, որն այս պաշտոնում ընտրվել էր սեպտեմբերի 19-ին: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Վերահաստատում եմ մեր հանձնառությունը՝ շարունակելու Մարդու […]
17:36 20.09.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 13-ին Աշգաբադում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ Նիստի սկզբում քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստի որոշումների իրականացման ընթացքը։ Կողմերը հայտնել են իրենց գոհունակությունն ութերորդ նիստի որոշումների կատարման վերաբերյալ և ընդգծել հետագա համագործակցության պահպանման անհրաժեշտությունը։ Քննարկվել է առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, […]
17:21 20.09.2022
Սեպտեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան տիկին Քրիստիննե Գրիգորյանն առցանց հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գործադիր տնօրեն տիկին Էլեոնոր Մորելի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Իլյա Նուզովի հետ։ Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցը՝ […]
19:33 19.09.2022
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ս.թ. սեպտեմբերի 19-ին մասնակցել են Երևանում կայացած հայ-ռուսական գործարար երկխոսությանը: Երկու երկրների փոխվարչապետները ողջույնի խոսքերով են հանդես եկել միջոցառման շրջանակներում «Եվրասիական գործընկերություն. տնտեսական աճի նոր կետեր» խորագրով կայացած լիագումար նիստին ընդառաջ: Երկուստեք արձանագրվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության […]
19:03 19.09.2022
Կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի արդիական հարցերը, միջկառավարական հանձնաժողովի համանախագահները երկուստեք գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական հարաբերություններում արձանագրված դրական ցուցանիշների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում առկա համագործակցությանն ու դրա զարգացման հեռանկարներին: Հանդիպման […]
18:27 19.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին և ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը: Ողջունելով պատվիրակության այցը […]
18:20 19.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի վարչության փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին: Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թվականների «Գործողությունների ծրագիրը»՝ շնորհակալություն հայտնելով դրա շրջանակներում Հայաստանի արդարադատական համակարգին Եվրոպայի խորհրդի կողմից […]
17:46 19.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Վերջինս գլխավորում է ՌԴ պատվիրակությունը, որը Երևանում մասնակցում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին, Հայ-ռուսական գործարար երկխոսությանը և Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպմանը: Վարչապետը նշել է, որ չնայած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանին լարվածության պահպանմանը՝ որոշում է կայացվել չհետաձգել միջոցառումները, որոնք ուղղված են Հայաստանի և […]
17:42 19.09.2022
Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: Նախարար Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ։ […]
16:50 19.09.2022
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը և Դավիթ Խաչատուրյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ընդունել են Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովային: Հանդիպման ընթացքում ԲԴԽ անդամները շեշտել են, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով խախտվում են հայ զինծառայողների […]
16:44 19.09.2022
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
16:24 19.09.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Ճապոնիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Լուսինե Բադալյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Հակոբ Արշակյանը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: «Հայաստանին […]
12:31 19.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին: Հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում նշվում է. «Հարգելի՛ բարեկամներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, ջերմորեն ողջունում եմ հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: Չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակին՝ մենք […]
09:38 19.09.2022
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Տեղի կունենան արտգործնախարար Միրզոյանի երեք տասնյակից ավել հանդիպումները գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
19:50 17.09.2022
Պաշտոնական այցով Երեւան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը: Հայտնում են ՀՀ Աժ-ից։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել եւ առանձնազրույց է ունեցել Նենսի Փելոսիի հետ: […]
14:00 17.09.2022
Հայաստանի Հանրապետության նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է ստացել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազներից: ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի՛ Աննա Կարենի, Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի բարձր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: Ռուսաստանի և Հայաստանի դատախազության մարմիններին ավանդաբար կապում են փոխըմբռնման, հարգանքի […]