13:11 01.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության նախագահի տեղակալ Ներսես Կարամանուկյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների, ներդրումային ծրագրերի, առաջիկայում սպասվելիք բիզնես ռիսկերի խնդիրների շուրջ:
19:11 30.09.2022
Սեպտեմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի ուղեկցությամբ ՀՀ ԱԳՆ այցելած Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսն Արարատ Միրզոյանին է հանձնել հյուպատոսական արտոնագիրը: Այնուհետև ՀՀ ԱԳ նախարարը Մորթեզա Աբեդին Վարամինին է հանձնել էկզեկվատուրան: Կողմերը գոհունակություն են հայտնել բարձր […]
19:00 30.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել էին դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն […]
17:16 30.09.2022
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 29-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Թվայնացման, թվային բարեփոխումների, սպառողների և սննդամթերքի անվտանգության հարցերով, վարչական բարեփոխման համար պատասխանատու նախարար Տարո Կոնոյի հետ: Ողջունելով Ազգային ժողովի նախագահի տեղակալին՝ նախարարը տեղեկացրել է 2018 թ. Հայաստան այցի մասին՝ նշելով, որ տպավորված է Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացմամբ: Ճապոնական կողմը հետաքրքրություն է հայտնել […]
19:11 29.09.2022
Սյունիքի մարզում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։ Տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Քննարկվել են մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերները ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։ Դեսպան Թրեյսին եղավ Ակներ գյուղում, որը տուժել էր հրետակոծությունից։ Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է […]
18:57 29.09.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներքին գործերի նախարարության ստեղծմանն ընդառաջ անցումային և հետագա փուլերի կարգավորմանը նվիրված հանդիպմանը նշել է, որ նախարարության պատշաճ կազմավորման համար անհրաժեշտ է փուլային սկզբունքով վեր հանել և գնահատել այն հիմնահարցերը, որոնք նախարարության ձևավորման և հետագա գործունեության փուլերում լուծում են պահանջում: Սարգսյանը շեշտել է, որ նախարարության գործունեությանն առնչվող հարցերի մեծ մասը գործառնական […]
18:39 29.09.2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին և ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանին՝ քննարկելու սեպտեմբերի կեսերի հարձակումների ազդեցությունը Վայոց ձորի ազգաբնակչության վրա և ի հայտ եկած կարիքները։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։ Տարածած հաղորդագրությունում նշված է․ «Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանությանը և մենք կշարունակենք աշխատել Հարավային […]
18:30 29.09.2022
Բովանդակային փոփոխություններում մի կարևոր կետ կա, այդ կետը վերաբերում է ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորմանը: Մենք առաջարկում ենք թույլատրել քաղաքացիներին ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը կառավարության կողմից հատուկ սահմանված կարգով: Ոստիկանության մեր գործընկերներն այս պահի դրությամբ որոշակի ռիսկ են տեսնում, գտել ենք կոմպրոմիսային տարբերակ: Այս մասին ասել է հիմնական զեկուցող Վիլեն Գաբրելյանը՝ ներկայացնելով «Զենքի շրջանառության կարգավորման» մասին […]
18:24 29.09.2022
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵԽ Գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի և ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրենի հետ: Սեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայաչիկի […]
18:14 29.09.2022
Սեպտեմբերի 29-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Խորհրդարանականները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 3 պատերազմներում և ՀՀ սահմանների պաշտպանության համար նահատակված քաջորդիների հիշատակը։ Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը անցել է օրենսդրական աշխատանքներին։ «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ […]
17:58 29.09.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային։ ԱՄՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսիին և միջազգային փորձագետներ։ ՊԵԿ նախագահը և ԱՄՀ պատվիրակության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, ՊԵԿ-ի կողմից ներկայացվել են 2022 թ․ հարկային […]
17:47 29.09.2022
Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, չեխականը՝ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության պետ Էվա Դվորժակովան: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակ։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են առկա քաղաքական երկխոսության բարձր […]
17:23 29.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Վերջինս ներկայացրել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:
17:19 29.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Միրոսլավ Հացեկին Հայաստանում Սլովակիայի առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Դեսպան Միրոսլավ Հացեկը նշել է, որ առավելագույն ջանք կներդնի երկու երկրների միջև տարբեր մակարդակներում կապերի […]
13:07 29.09.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում իրականացված ագրեսիվ գործողություններին: Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունն ամբողջությամբ. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության՝ 2022 […]
19:45 28.09.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ Պաուլո Սպանտիգատիի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր՝ նախարարության գործընկերների հետ քննարկել և համաձայնեցնել մի շարք ծրագրերի վերջնական շրջանակը, վարկային փաստաթղթերը, նախագծերը: Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ Պաուլո Սպանտիգատին և Կիյոշո Նակամիցուն խոսել […]
19:13 28.09.2022
Սեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Երեխաների իրավունքների ստորաբաժանման ղեկավար, ԵԽ Երեխաների իրավունքների համակարգող Ռեջինա Ջենսդոտիրի և ԵԽ Խտրականության դեմ պայքարի, բազմազանության և ներառման հարցերով ղեկավար կոմիտեի քարտուղար Վոլֆրամ Բեխտելի հետ։ Հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Քրիստիննե Գրիգորյանը Ռեջինա Ջենսդոտիրի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության […]
17:57 28.09.2022
Սեպտեմբերի 28-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական հերթական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին ներկայացնում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի կոնվենցիայի, երկկողմ հյուպատոսական կոնվենցիայի կիրառման, ինչպես նաև երկու […]
17:55 28.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հայաստանի Անկախության տոնի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած ակնառու նվաճումների և երկարամյա հայրենանվեր գործունեության համար «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, բժշկագիտության դոկտոր Ռոջեր Օհանեսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Նախագահը պետական պարգևը հանձնելով դոկտոր Ռոջեր Օհանեսյանին՝ շնորհավորել է նրան, բարձր գնահատել նրա վաստակը և մաղթել քաջառողջություն ու հաջողություններ:
17:50 28.09.2022
Արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն ձևավորել երկու նոր դատարաններ՝ Երևան քաղաքի քրեական և քաղաքացիական դատարանները: Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել առաջին հերթին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […]
17:11 28.09.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վարորդներ Կ. Մ.-ն և Ա. Ն.-ն իրենց կողմից թույլ տրված վարչական իրավախախտումներին ընթացք չտալու համար կաշառք են առաջարկել ՀՀ ոստիկանության պարեկներին: Մասնավորապես, պարզվել է, որ վերջիններս ծառայություն իրականացնելու ժամանակ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին կանգնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան` նրա կողմից վարչական […]
19:42 27.09.2022
2020 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը հայ ժողովրդի հետ միասին սգում ենք զոհվածներին, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, ապաքինում և առողջություն մաղթում վիրավորներին և տուժածներին։ Այս մասին ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանությա ֆեյսբուքյան էջում տարածած ուղերձում․ «Ռուսաստանը ձեռնարկել և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 և 2021 թվականներին ձեռք բերված […]
18:31 27.09.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵԽ Ժողովրդավարության հարցերով Գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի և ԵԽ այլ գործընկերների հետ։ Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԵԽ Ժողովրդավարության հարցերով Գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ: Տիկին Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց […]
18:12 27.09.2022
ՀՀ ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Երկու տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, բացահայտորեն արհամարհելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը, լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ։ Այսօր մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում և ոգեկոչում 44-օրյա պատերազմում ընկած մարտիկների […]
18:06 27.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Դենդիասի այցը Երևան և նշել հայ-հունական հարաբերությունների դինամիկ զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: Միաժամանակ, ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է Նյու Յորքում կայացած Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների […]
16:37 27.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
16:08 27.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան […]
20:30 26.09.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթի ամփոփիչ քննարկմանը հանդես է եկել բացման խոսքով և նշել, որ օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է այն տրամաբանությամբ, որ ներքին գործերի նախարարությունն իր տանիքի ներքո միավորելու է արտակարգ իրավիճակների նախարարությանը, ոստիկանությանն ու Միգրացիայի ծառայությանը: Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նա շեշտել է, որ օրենսդրական լուծումները, այդ թվում՝ […]
20:24 26.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իժևսկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին։ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ փոխանցել անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր բոլոր նրանց, […]
20:04 26.09.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպում են ունեցել Հայաստանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում նախարարությունների կողմից տարվող աշխատանքներին, այդ թվում՝ տեղահանված քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրմանը, «Առաջնային կարիքի հաշվառման» […]