17:52 10.10.2022
Հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ֆրանսիացի պաշտոնատար անձանց, լրագրողների ու իրավաբանների պատվիրակությանը Պատվիրակության կազմում Պաշտպանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Սեբաստիեն Դելոգուին, ֆրանսիացի գրող, հրապարակախոս Սիլվեն Տեսսոնին, Ֆիգարո հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան Քրստոֆ Բյուիսոնին, Revue des Deux Mondes-ի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանին, փաստաբան Ֆրանսուա Դեվեջյանին: Հանդիպմանը մասնակցել է […]
17:36 10.10.2022
ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, վեհաժողովում պատվիրակության անդամներ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը և Հայկ Մամիջանյանը մասնակցում են Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին: Այս […]
17:11 10.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին: Վարչապետը բարձր է գնահատել Ամերիկայի Հայկական Համագումարի գործունեությունն ու ծրագրերը ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և Սփյուռքի հայկական կազմակերպությունների միջև շարունակական երկխոսությունն ու համահայկական օրակարգի շուրջ […]
16:24 10.10.2022
Հոկտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է հաղորդագրություն՝ «Շուրջ 5 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է» վերնագրով: «Պետական եկամուտների կոմիտեն ընդգծում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությամբ նկարագրվող դեպքը ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և ՀՀ ԱԱԾ կողմից ամիսներ առաջ բացահայտված դեպքի մասին է: […]
16:14 10.10.2022
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022թ. անցած ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, այլ պաշտոնատար անձինք: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վերաբերյալ, կարևորել […]
14:47 10.10.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ հարկատուից որպես կաշառք ստացել են շուրջ 5 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցներ և գույքային առավելություն, այնուհետև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված գույքը: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության […]
18:52 08.10.2022
Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 8-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարգևներ է հանձնել Կոմիտեի մի շարք աշխատակիցների: ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, բարձր է գնահատել Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները՝ մասնավորապես նշելով. «Մեր աշխատանքով այսօր պետք է ամուր կանգնած լինենք […]
18:25 08.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ելույթով է հանդես եկել է Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ անցկացված հանդիսավոր նիստի ընթացքում՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում նախաքննական գործառույթ իրականացնող մարմինների կազմում Քննչական կոմիտեի արձանագրած ձեռքբերումները, գնահատել կատարված աշխատանքի հիմնական արդյունքները և նախանշել առաջիկա անելիքները. «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի արժանապատի՛վ ծառայողներ, Ջերմորեն ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի […]
14:54 08.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին մասնագիտական օրվա առթիվ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արդեն 5 տարի այս օրն ինքն անպայման այցելում է ՔԿ ու ամեն անգամ փորձում պատասխան գտնել այն հարցին, իսկ ի՞նչ է փոխվել այս ընթացքում, դեպի ո՞ւր […]
14:37 08.10.2022
Հոկտեմբերի 7-ին Համաշխարհային փոստային միության կենտրոնակայանում՝ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, տեղի է ունեցել 2022թ. Փոստի համաշխարհային օրվան նվիրված արարողությունը, որի ընթացքում հայտարարվել է Համաշխարհային փոստային միության անդամ 172 երկրների նոր վարկանիշները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Համաշխարհային փոստային միության 2022թ. փոստային զարգացման զեկույցի համաձայն՝ 2021թ. փոստային զարգացման ցուցանիշով Հայաստանը 80-րդ տեղից բարձրացել […]
13:11 08.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը գոհունակությամբ նշել է, որ նախորդ սույն թվականի մայիսին կայացած հանդիպումից հետո արդեն իսկ սպորտի ոլորտում համագործակցությունը տվել է իր արդյունքները Ծաղկաձորի սպորտային համալիրներում տարվող աշխատանքների առումով: Ռուսաստանի և […]
20:35 07.10.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020թ․ պատերազմից հետո Ճապոնիայի կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության ծրագրերն ու աշխատանքները, ինչպես նաև 2022թ․ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրներին տրված արձագանքին վերաբերող մանրամասներ։ «Աշխատանքի և սոցիալական հարցերի […]
20:09 07.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ֆրանսիացի ճանապարհորդ, լրագրող, գրող Սիլվեն Տեսսոն: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ ձեզ տեսնել Երևանում, դուք միշտ սպասված հյուրեր եք մեզ համար: Բարեկամներին տեսնելը միշտ հաճելի է մեզ համար: Ես համոզված եմ, որ Հայաստանում […]
20:03 07.10.2022
Հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ղազախականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների օրակարգի ու եվրասիական տարածաշրջանում բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային խնդիրներին և […]
19:51 07.10.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 14-րդ հոդվածի 1-ին մասերի. Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ […]
19:45 07.10.2022
ԿԸՀ անդամների թեկնածուների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքում 65 կողմ ձայնով Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Նունե Հովհաննիսյանը, Արուսյակ Տերչանյանը, Սիլվա Մարկոսյանը եւ Արմեն Սմբատյանն ընտրվել են ԿԸՀ անդամներ: Տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։ Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված վերոնշյալ թեկնածուներին առաջարկել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:
19:20 07.10.2022
Հարկային ծառայությունը նշում է հիմնադրման 31-րդ տարեդարձը: Պետական եկամուտների կոմիտեում այսօր տեղի է ունեցել հարկային համակարգի ստեղծման 31-րդ ամյակին նվիրված միջոցառում: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, շնորհավորելով հարկային ծառայողներին, կարևորել է յուրաքանչյուրի ներդրած ջանքերը հարկային ծառայության կայացման գործում: Կոմիտեի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ համատեղ ջանքերով 2022 թ. 9 ամիսների ընթացքում հաջողվել է ապահովել հարկային եկամուտների […]
18:32 07.10.2022
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածուներ է առաջադրել Աննա Գրիգորյանին, Ժիրայր Կարապետյանին և Նունե Հովհաննիսյանին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Թեկնածուների կենսագրական տվյալների, մասնագիտական որակների ու աշխատանքային գործունեության մասին բարձրաձայնել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Արմեն Խաչատրյանը և Արփինե Դավոյանը: Դժվար է […]
17:02 07.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ երկրների ղեկավարներին Սանկտ Պետերբուրգ […]
20:27 06.10.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ՀՀ Կառավարության բարձր հովանու ներքո «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների» հիմնադրամի (FAST) հետ համատեղ կազմակերպված ամենամյա Գլոբալ ինովացիոն ֆորումին, որն այս տարի «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրն ունի: Պանելային քննարկման թեման բժշկության ոլորտում տեխնոլոգիաների և արհեստական բանականության ազդեցությունն ու խնդիրներն էին: Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ինչպես արհեստական բանականությանը, անձնավորված դեղամիջոցների […]
19:08 06.10.2022
Հոկտեմբերի 6-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էին ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը և Միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը, չեխականը՝ ԱԳՆ Անվտանգային քաղաքականության վարչության պետ Իվան Պոչուխը: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի: Գոհունակությամբ […]
18:52 06.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են չորս տասնյակից ավելի պետությունների առաջնորդներ` ԵՄ անդամ, ինչպես նաև ԵՄ գործընկեր երկրների ղեկավարներ: Գագաթնաժողովը կայացել է Պրահայի հին ամրոցում: Մասնակից երկրների ղեկավարներին դիմավորել է Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան: Լիագումար նիստից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարահանման արարողությունը: Միջոցառման շրջանակում վարչապետ […]
16:56 06.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Սանկտ Պետերբուրգում վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
16:32 06.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպան Դոմենիկո Արդուինը: Նախագահը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայերի և Մալթայի Ուխտի պատմական առնչություններին և ձևավորված բարեկամությանը, նշվել, որ առկա պատմական առնչությունների առավել խորը ուսումնասիրությունը փոխշահավետ համագործակցության օրինակ կարող է լինել երկկողմ […]
19:25 05.10.2022
Հոկտեմբերի 5-7-ը կանցկացվի «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը, որը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Այն իրականացվում է ՀՀ կառավարական պատվիրակության՝ ՌԴ այցի շրջանակում՝ համաձայն 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագրի: Հայտնում են […]
19:06 05.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գարեգին Խաչատրյանին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Գարեգին Խաչատրյանին նշանակել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
19:01 05.10.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նոր մոդելը։ Տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Բարեփոխումները նպատակ ունեն փոխելու հասարակության ընկալումը հարկադիր կատարողների վերաբերյալ՝ նրանց դիտելով ոչ թե որպես պարզապես բռնագանձող սուբյեկտների, այլ մարդկանց խախտված իրավունքները փաստացի վերականգնող պաշտոնատար անձանց: Մանրամասները՝ տեսանյութում
18:50 05.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Երանուհի Թումանյանցն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Երանուհի Թումանյանցին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
18:06 05.10.2022
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակում՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված բուհի ուսանողների հիշատակին նվիրված խաչքար-հուշաքարի մոտ, այսօր երդվել են բուհի առաջին կուրսեցիները: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերաշնորհ տեր […]
17:43 05.10.2022
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպան Դոմենիկո Արդուինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՄԻՈՒ կողմից ՀՀ-ում նախատեսվող ծրագրերին, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների հաղթահարման հնարավորություններին։ Նախարարի տեղակալը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները՝ […]