TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+11.09 oC

Արխիվ

Վահան Նարիբեկյանը մասնակցել է ԵԽԽՎ խորհրդարանների գլխավոր քարտուղարների հանդիպմանը

17:07 21.10.2022

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հոկտեմբերի 20-ին Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ պետությունների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանների աշխատակազմերի առջև ծառացած խնդիրների, դրանց լուծումների, արդի մարտահրավերների պայմաններում աշխատակազմերի բնականոն գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Առանձնահատուկ ուշադրության է արժանացել «Կանաչ խորհրդարանների» […]

̰
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

15:50 21.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։ Նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների […]

̰
ԱԻ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի թիմին. քննարկվել են համագործակցության վերաբերյալ հարցեր

14:06 21.10.2022

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Խումբը Հայաստան է ժամանել տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ: Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՀԲ թիմի անդամները՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Թավաձվա Իրվին Դուբեինը, աղետների ռիսկի մասնագետ Կեիկո Սակոդայինն և քաղաքաշինության վերլուծաբան Նոռա Միրզոյանը: Ողջունելով հյուրերին՝ […]

̰
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

13:54 21.10.2022

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայտնում է  ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։ Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Անդրեյ Կովաչեւը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել […]

̰
Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք. Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցողը՝ ՀՀ ԱԺ նախագահին

13:47 21.10.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւին: Տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ից։ ԱԺ նախագահը՝ ի դեմս հյուրի, երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ հօգուտ Հայաստանի համապատասխան բանաձեւեր եւ զեկույցներ ընդունելու համար: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետեւողականորեն հնչող հայատյաց հռետորաբանությանը, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացմանը, […]

̰
Հայաստանի համար այս ոչ հեշտ ժամանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունն ավելի քան կրկնապատկվել է․ ՀՀ վարչապետ

13:42 21.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների հետ, այսօր հյուրընկալվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նստավայրում: ՀՀ նախագահը հաջող ընթացք է մաղթել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին և համոզմունք հայտնել, որ այս ձևաչափով քննարկումները կնպաստեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու տնտեսական անվտանգության մեխանիզմների ամրապնդմանը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ջերմ խոսքերի համար […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին

13:30 21.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ ձեզ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում։ Խորապես համոզված եմ, որ Խորհրդի ընթացիկ […]

̰
ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը կմասնակցի «Թուրքմենստանի նավթ և գազ–2022» միջազգային 17-րդ համաժողովին

21:00 20.10.2022

ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը կմասնակցի «Թուրքմենստանի նավթ և գազ–2022» միջազգային 17-րդ համաժողովին։ «Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի հոկտեմբերի 25-29-ը ներառյալ գործուղել Թուրքմենստան (Աշգաբադ)՝ «Թուրքմենստանի նավթ և գազ–2022» միջազգային 17-րդ համաժողովին մասնակցելու նպատակով»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

̰
Փոխադարձ շահերի ըմբռնումը կարող է դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին. վարչապետ

20:41 20.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Այն անցկացվում է նեղ և ընդլայնված կազմերով, այսօր տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպումը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելառուսի վարչապետի հետ

19:24 20.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ: Նա Հայաստան է ժամանել՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Ողջունելով Բելառուսի վարչապետին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Ռոման Ալեքսանդրի, Հարգելի գործընկերներ, Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Հայաստանը և Բելառուսը […]

̰
Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ- զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

19:04 20.10.2022

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:  Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։      Արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի Ասլանյանի կենսագրությունը Ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում: 2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված […]

̰
ՀՀ ԱԳՆ-ի հակիրճ տեղեկանքը՝ հայ-իրանական հարաբերությունների մասին

18:44 20.10.2022

Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մասնակցությամբ տեղի կունենա Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը: Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են1992թ. փետրվարի 9-ին: 1992թ. ապրիլին Երևանում […]

̰
Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնական այցը Հայաստան

18:39 20.10.2022

Մեկնարկել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի պաշտոնական այցը Երևան: Տեղի է ունենում ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

̰
Տեղի է ունեցել Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի տեսլականի ներկայացման և Խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստը

18:30 20.10.2022

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է Հայաստանում ստեղծվող նոր Արբիտրաժային կենտրոնի Խորհրդատվական հանձնաժողովը, որը նպատակ ունի ցուցաբերել մասնագիտական աջակցություն՝ կենտրոնի ստեղծման աշխատանքներին: Այսօր տեղի է ունեցել Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի տեսլականի ներկայացման եւ Խորհրդատվական հանձնաժողովի առաջին հանդիպումը, որին մասնակցել են արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, […]

̰
IFES-ի ներկայացուցիչները հյուրընկալվել էին ԿԸՀ-ում

18:14 20.10.2022

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հյուրընկալել էր Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժեյրոմ Լեյրոյին, IFES հայաստանյան գրասենյակի ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանին և ծրագրերի համակարգող Աննա Պապիկյանին։ Ժերոմ Լեյրոն շնորհավորել է ԿԸՀ նորընտիր կազմին՝ ընդգծելով, որ շատերին ճանաչում է տարիներ շարունակ, և չնայած հայերեն չի հասկանում, սակայն իրեն ԿԸՀ ընտանիքի մի մաս է […]

̰
ԵՄ աջակցությամբ Կառավարությունը կշարունակի տնտեսական և արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացումը

17:43 20.10.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը որոշել է հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև՝ «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» և «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել […]

̰
Պրահայում կայացել է «Աշխարհատնտեսական մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Արևելյան գործընկերության գործարար համաժողովը

17:36 20.10.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը մասնակցել է ս.թ. հոկտեմբերի 17-18-ը Պրահայում կայացած «Աշխարհատնտեսական մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Արևելյան գործընկերության գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության և Եվրոպական հանձնաժողովի կողմից: Հայաստանի կողմից միջոցառմանը մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը: Մանե Ադամյանը մասնակցել է «Տնտեսական […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը

19:41 19.10.2022

Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը՝ Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորությամբ։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխհարաբերությունները շարունակական և բարեկամական բնույթ են կրում` […]

̰
Օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի վտանգավոր նյութերի արտանետումների նվազեցմանը

18:30 19.10.2022

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում 1994 թ. ի վեր առաջին անգամ է կատարվում փոփոխություն: Այս պահին փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն միջազգային պարտավորությամբ, այլև արդիականացման անհրաժեշտությամբ. հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում՝ ներկայացնելով վերոնշյալ օրենքի նախագծում […]

̰
Քննարկվել է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը

17:48 19.10.2022

Հոկտեմբերի 18-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների էներգետիկ ոլորտի լիազոր մարմիների ղեկավարների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի մասակցությամբ խորհրդակցություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Քննարկվել է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը և դրան առչվող հարցերի լայն շրջանակ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը […]

̰
Պետական գույքի կառավարման կոմիտեն կիրականացնի նաև չկառուցապատված հողամասերի կառավարում. առաջարկը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում

17:42 19.10.2022

Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերի օտարման բնագավառում առաջացող իրավահարաբերությունները, որի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի լրացուցիչ դրամական մուտքեր ապահովել ՀՀ պետական բյուջե: «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական գույքի […]

̰
Դատարանը բավարարել է դատավորին և փաստաբանին կալանավորելու միջնորդությունները

17:36 19.10.2022

Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 17-ին տեղեկացրել էր, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: ԲԴԽ-ն նույն օրը, նշված օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, հրավիրել էր նիստ […]

̰
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

20:00 18.10.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։ Հանդիպմանը մասնակցել են  նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի եւ մարզպետարանի ներկայացուցիչներ։ Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ «Ողջունելով առաքելության այցը և ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին՝ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի թողած հետևանքները Գեղարքունիքի մարզի […]

̰
Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն առաջնահերթ է. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Նորվեգիայի արտգործնախարարին

19:36 18.10.2022

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Զրույցը ծավալվել է հիմնականում հայաստանյան ժողովրդավարության եւ դրա զարգացմանը նպաստող անհրաժեշտ պայմանների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսեւորման […]

̰
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչների հետ

19:26 18.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչներին, որոնք նախարարին են փոխանցել իրենց դիմումը` բուհերի խոշորացման նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը: «Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. այս գործընթացը լինելու է փուլային, կառուցողական: […]

̰
Նիկոլ Փաշինյանը Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշման կարևորությունը

19:20 18.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է տիկին Հյութֆիլդտի այցը Հայաստան, ինչը նոր ազդակ կհաղորդի հայ-նորվեգական քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նորվեգական կողմի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, […]

̰
Երկու նոր նախագիծ արժանացել է Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի հավանությանը

19:16 18.10.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովին է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:   2021 թվականի հոկտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորմանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել լուծել քրեական գործերով Կոմիտեի դեպոզիտային հաշվի բացման հարցը, պայմանավորված այն հանգամանքով, որ անհրաժեշտ է ապահովել հանցագործության հետևանքով պետությանը և հասարակությանը […]

̰
Քննարկվել են Արաբական Միացյալ Էմիրությունների հետ մշակութային համագործակցության խորացմանը միտված հարցեր

19:05 18.10.2022

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը: Նախարար Դումանյանը […]

̰
Արցախի նախագահը կառավարության նիստում անդրադարձել է ՀՀ-ում ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքներին

18:52 18.10.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության նիստ, որի ընթացքում Նախագահն անդրադարձել է իր գլխավորած պատվիրակության ՀՀ-ում ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքներին։ Տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ ԱՀ նախագահը ներկայացրել է հանդիպումների մանրամասները և ԱՀ իշխանությունների մոտեցումներն Արցախի ապագայի վերաբերյալ: Նախագահը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ համակարգված աշխատանքը ինչպես ներքին […]

̰
Քննարկվել են Ներքին գործերի նախարարության կազմավորմանը վերաբերող հարցեր

18:32 18.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են նոր ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցեր: Վարչապետին է ներկայացվել Ներքին գործերի նախարարության կազմավորման նախագիծը՝ լրամշակված նախորդ քննարկումների արդյունքներով արձանագրված առաջարկներով: Քննարկման առարկա են դարձել ՆԳՆ կառավարման կառուցվածքին, դրանում միավորվող պետական կառույցների կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, տարածքային կառավարման մոդելներին, գործառույթների շրջանակին, օրենսդրական դաշտին […]

̰
BACK_TO_TOP