17:11 27.10.2022
Իրաքի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 25-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի խոսնակ Ռեվազ Ֆաիքի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, Ռուստամ Բաքոյանը զրուցակցին է ներկայացրել իր այցի հիմնական նպատակը, անդրադարձել ՀՀ կառավարության կողմից կարիքավոր հայ ընտանիքներին և Շեյխանի ճամբարի եզդի փախստականներին […]
16:50 27.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին, որը դարձել է տասնյակ զոհերի և անմեղ քաղաքացիների մահվան պատճառ։ Հայաստանը դատապարտում […]
16:43 27.10.2022
Հոկտեմբերի 27-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ Միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության պետ պարոն Գիյոմ Օլանժիեն: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և շեշտել այցի կարևորությունը: Արմեն Գրիգորյանը և […]
18:50 26.10.2022
Հոկտեմբերի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կրում Եֆրեմովին՝ (նստավայրը՝ Կիև) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել իր պատասխանատու պաշտոնում՝ կարևորելով Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ վերջինս, լինելով […]
18:30 26.10.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Կամո Շառոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
18:26 26.10.2022
Այսօր տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ասիական զարգացման բանկի և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից համատեղ իրականացված «Արհեստական բանականությունը սոցիալական պաշտպանության ոլորտում» հետազոտական նախագծի շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին, «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը և այլք։ Շնորհանդեսի […]
18:16 26.10.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր հանդիպել է Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների երիտասարդական 16-րդ «Դելփյան խաղերի» հայաստանյան մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում կայացել է նաև հաղթող մասնակիցների ուսուցիչների պարգևատրման արարողությունը: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախարարի տեղակալը ողջունելով ներկաներին՝ նշել է, որ օրը տոնական է, որովհետև հայ պատանիները միջազգային երաժշտական ասպարեզում, […]
17:26 26.10.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: Գրիգոր Մինասյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը և դրանց արդյունավետությունը: Պատվիրակությունը ներկայացրել է Համաշխարհային բանկի՝ «Հայացք ապագային (Հայաստան․ աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին)» զեկույցի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող դրույթները: Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության […]
17:16 26.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին Ավստրիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ուղերձում մանավորապես ասվում է. «Այս տարի լրանում է Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և ուրախ եմ արձանագրել, որ այդ տարիների ընթացքում մեր երկրների միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա հիմնված […]
19:27 25.10.2022
Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Էդմոն Մարուքյանը Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները։ Հատուկ հանձնարարություններով դեսպանը առանձնահատուկ […]
18:55 25.10.2022
Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները և վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ: Ըստ այդմ՝ վերահսկողական վարչության կողմից 07.09.2022թ.-ին իրականացվել է ծառայողական քննություն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Ծառայողական քննության ընթացքում ձեռք […]
17:08 25.10.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1236-Ա որոշման 1-ին հավելվածի համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով […]
16:56 25.10.2022
2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը` […]
16:36 25.10.2022
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի հավաստմամբ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կվերանայվեն ծխախոտի արտադրանք համարվող տարբեր ապրանքատեսակների ակցիզային հարկով հարկման մոտեցումները: Հարկային օրենսգրքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է էլեկտրոնային ծխախոտը հարկել ակցիզային հարկով՝ 2022 թ. ընթացքում 1մլ համար՝ 50 դրամ դրույքաչափով, իսկ 2023 թ. ընթացքում 1մլ համար՝ 55 դրամով, ինչպես նաև այդ արպրանքները դրոշմավորել դրոշմապիտակով, հավասարեցնել ԱՏԳ […]
16:30 25.10.2022
Հոկտեմբերի 25-ին Հռոմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Ինքնիշխան Ուխտի Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկարդո Պատեռնո Դի Մոնտեկուպոյին։ Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջև երկկողմ հարաբերությունները հիմնված են վաղեմի պատմական կապերի և քրիստոնեական նույնակունք արժեքների վրա՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնել տարբեր ոլորտներում հաստատված համագործակցությունը: ԱԳ նախարարը և Մեծ […]
10:49 25.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի բարեհաջող անցկացման կապակցությամբ և իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ ՉԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Վստահ […]
18:15 24.10.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Ուրախ ենք ձեզ ողջունելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Հույս ունեմ, որ այս հանդիպումը կնպաստի Հայաստանի ու Արգենտինայի միջև նախատեսվող մշակութային մի շարք ծրագրերի իրականացմանը՝ արդյունավետ փոխգործակցության լայն հնարավորություն ստեղծելով նաև այլ […]
17:17 24.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հոկտեմբերի 24-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և հոկտեմբերի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում […]
16:41 24.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Մելիքյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Քննչական […]
19:03 22.10.2022
Հոկտեմբերի 22֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ։ Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում, որի անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, լիովին համապատասխանում է կազմակերպության մանդատին […]
17:21 22.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Կովաչևի գործունեությունը և Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը, որը բխում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգից: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ԵՄ միջնորդական ջանքերը և ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել […]
16:50 22.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Իրանի արտգործնախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոն նախարար, Հարգելի գործընկերներ, Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետությունում։ Նախ ուզում եմ և՛ ձեզ, և՛ մեզ շնորհավորել Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման առիթով և ուրախ եմ նաև, որ […]
15:39 22.10.2022
Դիլիջանում հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 5-օրյա միջոցառման պաշտոնական բացումը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և այլ պաշտոնատար անձինք: Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին և հյուրերին, անդրադարձել ծրագրի նպատակին ու կարևորությանը, այն ակնկալիքներին, որ ունի […]
14:20 22.10.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` փոխվարչապետն ընդգծել է հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման և զարգացման կարևորությունը: Անդրադառնալով Շարժայի ժառանգության ինստիտուտի հետ համագործակցությանը` Մաթևոսյանը կարևորել է առկա օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններով ընդլայնելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են մշակույթի և […]
19:21 21.10.2022
Հոկտեմբերի 21-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Ողջունելով դեսպանի այցը Սահմանադրական դատարան՝ Արման Դիլանյանը նշել է, որ Բարձր դատարանը շահագրգիռ է ակտիվացնելու և արդյունավետ դարձնելու երկկողմ փոխգործակցությունը Շվեդիայի Թագավորության գերագույն դատարանի, ինչպես նաև իրավունքի գերակայության ոլորտում գործող շվեդական զարգացման գործակալությունների և կազմակերպությունների հետ: […]
19:07 21.10.2022
Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից համատեղ կազմակերպվող միջոցառում, որի շրջանակներում ներկայացվել են «Խորհրդատվական աջակցություն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին» կարճաժամկետ ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների վերջնարդյունքները: Այս ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին իր երկարաժամկետ ռազմավարության ու բարեփոխումների օրակարգը մշակելիս ու հետագայում դրանք գործարկելիս, ինչը […]
18:45 21.10.2022
Առաջարկվում է լրացում և փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքների այն բոլոր հոդվածներում, որոնք կարգավորում են տեսալսողական մեդիայի ոլորտը: Փոփոխությունների ընդունման արդյունքում հնարավոր չի լինի հանրային մուլտիպլեքսում ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կամ ապրանքային նշանները նույնական կամ շփոթության աստիճանի նման կլինեն վերջին հինգ տարում շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի գործունեությամբ […]
18:16 21.10.2022
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Հնդկաստան ավարտվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
17:54 21.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և մեծապես գնահատել այն աշխատանքը, որը կատարում է Շարժայի ժառանգության ինստիտուտի կողմից: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը առավելագույնս կարևորում է պատմական և մշակութային ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը և պատրաստակամ է առավել ակտիվ համագործակցել Շարժայի […]
17:42 21.10.2022
Աշխատանքային այցով Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 19-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նիյազ Բարզանիի, արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դաբան Շադալայի, Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում իշխող երկու կուսակցությունների՝ «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն» […]