TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+20.09 oC

Արխիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի դեսպանը

16:21 01.11.2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կրում Եֆրեմովը (նստավայրը՝ Կիև): Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ դեսպան Եֆրեմովը, որպես մեր երկրում Հյուսիսային Մակեդոնիայի առաջին դեսպան, իր պաշտոնավարման ընթացքում զգալի ներդրում կունենա առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ փոխգործակցության իրական ներուժի իրացման […]

̰
Քննարկվել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու հարցը

16:12 01.11.2022

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես՝ համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ, ինչը հնարավորություն […]

̰
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Արդարադատության ակադեմիա

18:48 31.10.2022

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր այցելել է Արդարադատության ակադեմիա: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Կոմիտեի ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) 2022 թվականի պարտադիր վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ` իր խոսքում կարևորելով քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթացների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը, որը համարվում  է […]

̰
Անհրաժեշտ է ադրբեջանական զորքերը դուրս բերել ելման դիրքեր 2021 թ-ի մայիսի 11-ի դրությամբ․ ՀՀ վարչապետ

18:33 31.10.2022

Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ինչպես Ղազախստանում ենք պայմանավորվել, այսօր հանդիպում ենք Սոչիում: Սոչին որպես հանդիպման վայր նույնպես ընտրվել էր Ձեր և նախագահ Ալիևի կողմից: Մենք նման ֆորմատով այստեղ ոչ մեկ անգամ ենք հանդիպել: Ներողություն […]

̰
2023 թ. պետբյուջեի նախագծով կապիտալ ծախսերը 1,5 տոկոսով կավելանան. մեկնարկել են «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները

17:00 31.10.2022

Ինչպես նախորդ տարվա բյուջեի նախագծում, այս տարի եւս նախագիծը կազմվել է այն սկզբունքով, որ պետք է առաջին հերթին երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն: Դա նշանակում է, որ մենք պետք է էականորեն, ինչպես եւ Կառավարության գործունեության ծրագիրն է նախատեսում, ավելացնենք սեփական եկամուտները, մասնավորապես, հարկային եկամուտները, որովհետեւ դրանք են այն երաշխիքները, որոնք կապահովեն միջնաժամկետ հատվածում Կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում. […]

̰
Գորիսի 25-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով

16:16 31.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գորիս քաղաքի 29-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երիտասարդի՝ «Ձախ ազդրի և աջ զստային շրջանի հրազենային […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

20:42 30.10.2022

Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Սոչիում նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպում

̰
Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր. ԱՀ ԱԺ հայտարարությունը

16:20 30.10.2022

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հոկտեմբերի 30-ին կայացած արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել, որում ասվում է. «Վերջին մի քանի ամիսների զարգացումները, տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների և Արցախի ապագայի հետ կապված հայտարարություններն ու հնչեցված դիրքորոշումները լուրջ մտահոգություն են առաջացրել Արցախում և համայն հայության շրջանակներում։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, արտահայտելով Արցախի ժողովրդի […]

̰

13:00 30.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում 2022թ․ հոկտեմբերի 29-ին, ըստ նախնական տվյալների, պահեստազորային զինծառայող շարքայինը […]

̰
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 33-ամյա տղամարդու այրվածքներ ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

18:31 29.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ 33-ամյա տղամարդու ջերմային այրվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հայտում են ՀՀ քննչական կոմիտեից։ Վերջինիս՝ ամբողջ մարմնի 95 տոկոս ջերմային այրվածք ախտորոշմամբ, Եռաբլուր տանող ճանապարհի մոտից Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

18:20 29.10.2022

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում  ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին ներկայացրել է կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Յուրի Ջորկաեֆին

16:44 29.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին` Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին: Հայազգի նախկին ֆուտբոլիստը Երևան է ժամանել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Վարչապետը կարևորել է Յուրի Ջորկաեֆի այցը և մասնակցությունը համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գագաթնաժողովում քննարկվող […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

16:00 29.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, խաղաղության ու կայունության խնդիրների, այդ ուղղությամբ իրականացվող քայլերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափկմանը, ինչպես նաև […]

̰
Վարչապետն ընդունել է Գարո Փայլանին

15:34 29.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին, ով Երևան է ժամանել Համամաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Վարչապետը ողջունել է հայազգի պատգամավորին, կարևորել համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին նրա մասնակցությունը և այդ խնդիրների լուծմանն իր նպաստը բերելու պատրաստակամությունը: Գարո Փայլանը ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը, համայնքային կյանքին առնչվող հարցեր: […]

̰
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել

15:12 29.10.2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Կապան համայնքում գտնվող Սյունիքի մարզի դատախազությունում, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ կառույցների ղեկավարները, մարզի դատախազն ու դատախազության դատախազները, ինչպես նաև Գորիսի կայազորի զինվորական դատախազը: Ողջունելով ներկաներին՝ գլխավոր դատախազը նշել է, որ մարզային առաջին այցով […]

̰
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում

19:47 28.10.2022

Հոկտեմբերի 28֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրների, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ […]

̰
Արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության արդյունքում մեկնարկել է դատարանների կառավարման և էլեկտրոնային արդարադատության նոր ծրագիրը

19:30 28.10.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի տեղակալ Ռեբեկա Ուայթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագրերի, մասնավորապես, դատարանների կառավարման և էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հարցերը: Գրիգոր Մինասյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու դրանց նկատելի արդյունավետությունը: Անդրադարձ է կատարվել նոր ստեղծվող արբիտրաժային […]

̰
ԵԱՀԿ աջակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համար վերապատրաստում է կազմակերպվել

19:24 28.10.2022

Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերի 25-ից 28-ը Երևանում անցկացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված երկրորդ վերապատրաստումը: Այն կազմակերպվել է ԵԱՀԿ քարտուղարության Տնտեսական և բնապահպանական գործունեության հարցերով ԵԱՀԿ համակարգողի գրասենյակի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության ու Հակակոռուպցիոն կոմիտեի համատեղ ջանքերով և իրականացվել […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի նիստ

18:52 28.10.2022

Փոխվարչապետ Համարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի նիստը, որին մասնակցում էին ինչպես խորհրդի անդամները, այնպես էլ միջազգային մեր գործընկերները և հասարական կազամակերպությունների ներկայացուցիչները։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետն ընդգծել է խորհրդի նշանակությունը, որը կոչված է աջակցելու երկրի հասարակական, սոցիալական, տնտեսական և քաղաքական հարթակներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավմանը, կանանց ու […]

̰
Գնել Սանոսյանը ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներդրումային վարկերի խմբի անդամներին

17:56 28.10.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներդրումային վարկերի խմբի անդամներին։ Նախարարը ողջյունել հյուրերին և կարևորել է հիմնադրամի հետ համագործակցությունը։ Հիմնադրամի ներդրումային վարկերի նախագծային խմբի տնօրեն Արմեն Պողոսյանը շնորհակալություն է հայատնել ընդունելության համար և նախարարին է ներկայացրել իրենց կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են մի […]

̰
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը

17:40 28.10.2022

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը: Ողջունելով ֆրանսիացի պատգամավորների պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած բացառիկ համերաշխության, ինչպես նաև նրանց հայանպաստ շարունակական ու ակտիվ գործունեության համար։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է ֆրանսիացի պատգամավորների հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում նրանց […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստին

17:36 28.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նիստում քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի […]

̰
Հայաստան է ժամանել Ինտերպոլի գլխավոր քարտուղարը

20:10 27.10.2022

ՀՀ ոստիկանության պետի հրավերով հոկտեմբերի 27-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը։ Նրան ոստիկանությունում ընդունեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ ՀՀ ոստիկանության պետը, Ինտերպոլի գլխավոր քարտուղարն ու ոստիկանության կոլեգիայի անդամները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր […]

̰
Միրզոյանը Լավրովի հետ զրույցում ընդգծել է ՀԱՊԿ կոնկրետ ջանքերի կարևորությունը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմանը

19:56 27.10.2022

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հոկտեմբերի 28-ին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ կոնկրետ ջանքերի կարևորությունը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմանը: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները […]

̰
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Հայկ Գրիգորյանին

19:40 27.10.2022

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Հայկ Գրիգորյանին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:

̰
Ավարտվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի հրամանատարի տեղակալի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու դեպքի վերաբերյալ նախաքննությունը

19:35 27.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում Մ.Մ.-ն, զբաղեցնելով N զորամասի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը, հանդիսանալով զորամասի ողջ անձնակազմի ուղղակի […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայում «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի ղեկավարին և նրա գլխավորած պատվիրակությանը

19:05 27.10.2022

Հոկտեմբերի 27-ին  Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց  Գերմանիայում «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի ղեկավար Կլաուս Պավելին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկացնում են Մայր Աթոռից։ «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեն քսան տարուց ավելի բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։ Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց կառավարման կոմիտեի ղեկավարին և […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը

18:29 27.10.2022

Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպա-Ամերիկա-Բազմակողմ գործողությունների ծառայության պետ Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և […]

̰
Դատարանի բակում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

18:24 27.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված համակողմանի քննության արդյունքում պարզվել են դատարանի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, ֆիզիկական ներգործություն կատարելու, ինչպես նաև՝ ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Երևան քաղաքի Կենտրոն և […]

̰
Հայաստանը դարձել է Եվրոպական միգրացիոն ցանցի դիտորդ անդամ

18:08 27.10.2022

Եվրոպական միգրացիոն ցանցի (EMN/ԵՄՑ) ղեկավար կազմի 34-րդ նիստի շրջանակում այսօր Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ստորագրել է Եվրոպական միգրացիոն ցանցին դիտորդի կարգավիճակով միանալու վերաբերյալ փաստաթուղթ՝ տեղեկացնում են ՀՀ միգրացիոն ծառայությունից: «Կազմակերպությունը Եվրոպական միությունում միգրացիայի և ապաստանի ոլորտին առնչվող քաղաքականության մշակմանն աջակցելու նպատակով համագործակցում է նշված ոլորտներում գործունեություն ծավալող ԵՄ անդամ պետությունների և պատկան մարմինների […]

̰
BACK_TO_TOP