TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

Արխիվ

ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Մանասյանին

20:00 09.11.2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Անահիտ Մանասյանին: Աննա Վարդապետյանը շնորհավորել է Անահիտ Մանասյանին պարտականությունները ստանձնելու կապակցությամբ և, բարձր գնահատելով նորանշանակ տեղակալի մասնագիտական և մարդկային որակներն ու կարողությունները, համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն համակարգման ոլորտներում էական առաջընթաց գրանցելու նպատակին: Գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ […]

̰
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյա

19:30 09.11.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Ա. Հ.-ն օժանդակել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի և Գ. Դ.-ի կողմից ՊԵԿ պաշտոնատար անձին ապօրինի անգործության համար կաշառք տալուն: Մասնավորապես` պարզվել է, որ […]

̰
ՀՀ ոստիկանության պետը և Իրանի դեսպանը քննարկել են համացանցի միջոցով թմրաշրջանառության պայքարի ստորաբաժանման ստեղծման հնարավորությունները

19:14 09.11.2022

Նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները, այդ թվում՝ երկկողմ համագործակցությունն իրավապահ բնագավառում, որն իրականացվում է 2012 թվականին Իրանի Ներքին գործերի նախարարության և Հայաստանի ոստիկանության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման […]

̰
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Արսեն Արզումանյանը

19:02 09.11.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Արսեն Բախշիի Արզումանյանը նշանակվել է «Վանաձոր»  քրեակատարողական հիմնարկի պետ։ «Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Արսեն Բախշիի Արզումանյանին 2022 թվականի նոյեմբերի 9-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր»  քրեակատարողական հիմնարկի պետ»: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ արդարադատության նախարարությունը։

̰
Ձեր փորձն օրինակելի է մեր երկրի և տարածաշրջանի համար. Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Բոգդան Կլիխին

18:19 09.11.2022

Մեր ժողովուրդները շատ նմանություններ ունեն: Ծանոթ եմ ձեր երկրի պատմությանը, ինչպես հաղթանակներին, այնպես էլ դժվարություններին, որոնք հաղթահարել եք: Ձեր փորձն օրինակելի է մեր երկրի եւ տարածաշրջանի համար. ասել է Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ նոյեմբերի 9-ին կայացած հանդիպման ընթացքում: Հանդիպմանը […]

̰
Քննարկվել են ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ հարցեր

17:56 09.11.2022

ՀՀ-ում ծնված, սակայն մինչեւ 1995 թ. Հայաստանից դուրս բնակություն հաստատած ազգային փոքրամասնությունները պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն չեն կարողանում ստանալ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 9-ին ՀՀ-ում ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ կայացած աշխատանքային քննարկման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Պատգամավորը, ներկայացնելով քննարկում […]

̰
Արման Դիլանյանը հանդիպել է Լիտվայի ՍԴ նախագահի հետ

17:47 09.11.2022

Հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով Վիլնյուսում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Դանուտե Յոչիենեի հետ: Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների բարձր դատարանների ղեկավարներն անցել են ընդլայնված կազմերով աշխատանքային հանդիպման: Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է Արման Դիլանյանի ղեկավարած պատվիրակության այցը Վիլնյուս և վստահություն հայտնել, […]

̰
Գրիգոր Մինասյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր

17:40 09.11.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին: Հանդիպման ընթացքում Գրիգոր Մինասյանը և Կիշան Դան Դեվալին քննարկել են հանձնումներին, իրավական փոխօգնությանը, դատապարտյալների փոխանցմանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև «Հանձնման մասին», «Քաղաքացիական […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի վարչապետին

11:17 09.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի Թագավորության վարչապետ Սամդեկ Հուն Սենին՝ ազգային տոնի առիթով: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կամբոջայի բարեկամ ժողովրդին՝ Կամբոջայի Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Կամբոջայի միջև տասնամյակների ընթացքում ձևավորված ջերմ հարաբերություններն ու փոխադարձ հետաքրքրություն […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերի վնաս

18:28 08.11.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017 թվականի ընթացքում 2 տարբեր ընկերություններից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռք է բերել 51 մլն 900 հազար դրամի բժշկական սարքավորումներ, 9 մլն 245 հազար 300 դրամի էլեկտրական տեխնիկա և 34 մլն դրամի երկու ավտոմեքենա:   Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, Հաշվեքննիչ պալատի քննության արդյունքների հիման վրա […]

̰
Արմեն Գրիգորյանը և  Լեհաստանի պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

18:15 08.11.2022

Նոյեմբերի 8-ին Լեհաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Շիեվիերայի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը: Զրուցակիցները ուղենշել են անվտանգային ոլորտում համագործակցության հեռանկարները և պայմանավորվել շարունակել երկկողմ քննարկումները:

̰
Ազատ աշխարհն այժմ կանգնած է ժողովրդավարության պահպանման և զարգացման ճակատագրական ընտրությունների առջև. Արմեն Գևորգյան

17:56 08.11.2022

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում կայացած «Հանուն ժողովրդավարության» 10-րդ համաշխարհային ֆորումում: «Հարգելի՛ մասնակիցներ, ա նցած տասնամյակի զարգացումներն ինձ թույլ են տալիս ասել, որ ազատ աշխարհն այժմ կանգնած է ժողովրդավարության պահպանման եւ զարգացման ճակատագրական ընտրությունների առաջ: Նման ընտրությունները կա՛մ կհանգեցնեն […]

̰
Արաբական աշխարհում Հայաստանը սիրված գործընկեր և բարեկամ է, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը՝ նախագահ Խաչատուրյանին

17:43 08.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթի հետ։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ հայ-արաբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և զարգանում են քաղաքական, տնտեսական ու մշակութային բազմաշերտ փոխգործակցությամբ։ Նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունները մշտապես գտնվում են Հայաստանի […]

̰
ՇՄ և ԱՍՀ նախարարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել արդեն իսկ իրականացվող Տնամերձ տնկարանների ծրագրի շրջանակում

17:30 08.11.2022

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն հանդիպել են «Էյ-Թի-ՓԻ» (“Armenia Tree Project”) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ կազմակերպության գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, գրանցած արդյունքները, շեշտվել վերջինիս առաքելությունը, այն է՝ աջակցել մարդկանց և, առաջին հերթին՝ կարիքավոր ընտանիքներին՝ նպաստելով նրանց ինքնաբավության […]

̰
Երևանի Երվանդ Քոչար փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 4 անձ. ՔԿ

16:40 08.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի Երվանդ Քոչար փողոցում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 7-ին ՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երվանդ Քոչար փողոցի շենքերից մեկի բակում մի խումբ երիտասարդներ, բացահայտ […]

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին եւ լրացումներին

16:34 08.11.2022

Այսօր տեսալսողական մեդիայի ոլորտում գործում են 5 տասնյակից ավելի ցանցային օպերատորներ, եւ այսօր անհրաժեշտություն կա՝ կարգավորելու տեսալսողական ծրագրերի հերթականությունը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 8-ի նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր եւ պատգամավորներ Նարեկ Բաբայանի ու Հակոբ Ասլանյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» […]

̰
Ավարտվել է Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է

19:10 07.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում  իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են  Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի բոլոր հանգամանքները:  Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, 2022 թվականի […]

̰
Ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը

19:02 07.11.2022

Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետաքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։ Այժմ ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթիի հետ

18:41 07.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթիի հետ։ Վարչապետը ողջունելով նախագահ Խաչատուրյանին շեշտել է, որ հայ-լիբանանյան հարաբերությունները լավագույն ավանդույթներն ունեն թե քաղաքական, թե առևտրատնտեսական տեսանկյուններից։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Լիբանանն Արաբական աշխարհում Հայաստանի վաղեմի բարեկամներից է, որի հետ շփումներն […]

̰
Կարբի գյուղի բնակչուհու որդին կալանավորվել է՝ մորը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով

18:32 07.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Կարբի գյուղի՝ 73-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ էին ստացվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2022թ. […]

̰
Ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթն արդեն ներկայացվել է Կառավարություն

17:42 07.11.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ Պետքարտուղարության INL ծրագրի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները, հատուկ անդրադարձ է կատարվել ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում Պարեկային ծառայության ստեղծմանը և հանրապետությունում դրա ծավալների ընդլայնմանը, Պարեկային […]

̰
Արցախի ԱԺ-ում կազմակերպվել է քննարկում ՝ գազի սակագնի սուբսիդավորման թեմայով

17:21 07.11.2022

Նոյեմբերի 7-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում կազմակերպվել է քննարկում ՝ գազի սակագնի սուբսիդավորման թեմայով: Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը հրավիրվել էին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Խորհրդարանի նախանցյալ նիստի ժամանակ, երբ քննարկվել էր էլեկտրաէներգիայի սուբսիդավորման հարցը, խորհրդարանականներն առաջարկել էին սուբսիդավորել նաև գազի սակագինը: Առաջարկի վերաբերյալ ԱՀ […]

̰
Գնել Սանոսյանն Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներում մի շարք թերություններ է մատնանշել

17:06 07.11.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում։ Նախարարը մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, համայնքապետի հետ դիտարկել է Վաղարշապատ-Մեծամոր՝ Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման (աջ գոտի) կմ18+200-կմ19+635, կմ19+945-24+434, կմ24+689-կմ25+593, կմ29+385-կմ29+896, կմ30+152-կմ32+675, կմ33+833-կմ37+417 հատվածի՝ պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքները։ Աշխատանքների 90 տոկոսն արդեն ավարտված է։ Նախարարը […]

̰
Իրաքի նախագահի հետ հանդիպմանը Վահագն Խաչատուրյանը մտահոգություն է հայտնել Արաբական պետությունների լիգայի շրջանակում օրերս Ադրբեջանի նախագահի ունեցած ելույթի կապակցությամբ

16:48 07.11.2022

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը և մեր երկիրը մեծապես կարևորում է այդ երկրի հետ բազմոլորտ համագործակցության խորացումը: Իրաքի նախագահն ընդգծել է, որ Իրաքում ապրող հայերը վայելում […]

̰
Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, իսկ ավտոմեքենան գտնվել է հետախուզման մեջ

16:36 07.11.2022

2022 թ. նոյեմբերի 6-ին, ժամը 21.57-ի սահմաններում, քաղաքացի Ա. Ու.-ն Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ինքնահրկիզման եղանակով փորձել է ինքնասպան լինել, ինչից հետո ժամը 23.25-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: «Պարզվել է, որ Ա. Ու-ն 16.06.2022 թ. անվտանգության գոտիով ամրակապված չլինելու համար ՃՈ տեսուչների […]

̰
Ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության աշխատակիցներից կաշառք ստանալու մեջ մեղադրվող ոստիկանության պաշտոնյան կալանավորվել է

16:20 07.11.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից մի շարք վարորդների միջոցով Արմավիր քաղաքից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ տարբեր ավտոմեքենաներով առանց հատուկ թույլտվության կազմակերպվել և իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ապօրինի գործունեությունն Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքում համակարգել […]

̰
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն առաջին անգամ հյուրընկալվել են Հնդկաստանի ԿԸՀ-ում

16:07 07.11.2022

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը կազմակերպել էր «Ընտրությունների կառավարման մարմինների դերը, շրջանակը և կարողությունը» թեմայով միջազգային գագաթաժողով։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից հրավիրված էին ԿԸՀ անդամներ Արուսյակ Տերչանյանը և Սիլվա Մարկոսյանը։ Գագաթաժողովի նպատակն էր ընտրությունները կազմակերպող մարմինների միջև փորձի փոխանակում կազմակերպել, հասկանալ հիմնական մարտահրավերներն ու հրավիրյալ երկրների ընտրական մարմինների կարողությունները։ ԿԸՀ անդամները ամփոփելով այցը […]

̰
Հայաստանի օրհներգն առաջին անգամ հնչեց մարմնամարզության աշխարհի առաջնությունում․ ՀՀ վարչապետ

21:48 06.11.2022

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արթուր Դավթյանին  սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակիչում աշխարհի չեմպիոնական ոսկին նվաճելու առիթով։ Այս մասին վարչապետը գրառում է կատարել Twitter-ի իր էջում։ «Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց մարմնամարզության աշխարհի առաջնություններում։ Շնորհակալություն հենացատկի աշխարհի չեմպիոն, մարմնամարզիկ ԱրթուրԴավթյանին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց մարմնամարզության աշխարհի […]

̰
Մանկավարժական կրթության հետագա զարգացումն ունի անկյունաքարային նշանակություն. վարչապետ

21:20 06.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պատգամավորներ, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

12:44 06.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Քննարկվել են հայ-վրացական համագործակցությանն առնչվող օրակարգային տարբեր հարցեր: ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը տեղեկատվություն է փոխանցել հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

̰
BACK_TO_TOP