TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

Արխիվ

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 31 հարց

16:52 14.11.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և նոյեմբերի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում […]

̰
Քննարկվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող միջազգային փաստաթուղթը

16:18 14.11.2022

Հայաստանի Հանրապետությունը 2007 թ. ստորագրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան» եւ կամընտիր արձանագրությունը, սակայն 2010 թ. հոկտեմբերի 22-ին վավերացրել է միայն կոնվենցիան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Կամընտիր արձանագրությունը կոնվենցիայի մշտադիտարկման մեխանիզմներից է, լուծում է կոնվենցիայով բավարար չկարգավորվող հարցեր: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ […]

̰
Աշխատանք՝ պատերազմի մասնակիցներին. ԱՍՀ նախարարության հայտարարությունը

23:12 13.11.2022

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Եթե Դուք 2016 կամ 2020 թվականի պատերազմների մասնակից եք, 🔸Զինգրքույկում ունեք նշագրում պատերազմներին մասնակցության մասին կամ ունեք ՊՆ տեղեկանք, 🔸Այժմ գործազուրկ եք, 🔸Ցանկանում եք կամ սովորել որևէ մասնագիտություն, կամ պրակտիկա անցնել, կամ անմիջապես աշխատանք գտնել, կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ […]

̰
էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի շուրջ քննարկմանը

16:18 13.11.2022

Նոյեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել են Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի շուրջ քննարկմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի առաքելության, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներ ու միջազգային փորձագետներ: «Մեզ համար կարևոր է ներկա լինել այս քննարկմանը և ունենալ մեր ներդրումը: Անհնար է գերագնահատել մարդկային կապիտալում […]

̰
Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը գնահատվել է լավ. ՀՀ արդարադատության նախարարություն

15:25 13.11.2022

Երեկ և այսօր՝ 13.11.2022թ.-ին Վարուժան Ավետիսյանը ենթարկվել է բուժզննության. ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, գանգատներ չի ներկայացրել, այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Երեկ լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկության այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է: Նույն օրը՝ 12.11.22թ-ի երեկոյան համայցի ժամանակ, հերթապահ բուժքրոջ կողմից կատարվել է Վարուժան Ավետիսյանի […]

̰
ՄԻՊ-ը իր ուշադրության կենտրոնում է պահելու Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակին առնչվող հարցերը

15:11 13.11.2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ի պատասխան տարբեր հրապարակումներով հնչեցվող մտահոգությունների՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Պաշտպանի հանձնարարությամբ իր ներկայացուցիչները դեռևս 10.11.2022թ.-ին այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Վարուժան Ավետիսյանին։ Վերջինս Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացրել է առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, նշել նաև, որ բուժման համար անհրաժեշտ […]

̰
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների նիստում

11:49 13.11.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 13-ին ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների նիստում: Դիմելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ 2018 թ. Թավշյա հեղափոխության շարժիչ ուժը երիտասարդությունն էր, որն իր ձայնը բարձրացրեց հանուն ժողովրդավարական արժեքների: «Հեղափոխությունից հետո ժողովրդավարական արժեքները մեր հիմնական առաջնահերթությունն են. արդեն իսկ աշխարհում խոսվում է հայկական ժողովրդավարության մասին»,-ընդգծել […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ

19:26 11.11.2022

Նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր: Արարատ […]

̰
ՊԵԿ նախագահը մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի լիագումար ժողովին

19:12 11.11.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-11-ը մասնակցում է Իսպանիայի Սևիլիա քաղաքում անցկացվող` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի 2022 թվականի լիագումար ժողովին, որը կազմակերպվել է Իսպանիայի ֆինանսների և հանրային ծառայության նախարարության հետ համագործակցությամբ: Lիագումար ժողովը միավորել է նախարարների, բարձրաստիճան ղեկավարների և պատվիրակների […]

̰
Քննարկվել են ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցեր

18:46 11.11.2022

ՀՀ տարածքային Կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի գիտության և ռազմավարության գծով տեղակալ, «ՏՎԷԼ» ԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությունը, այդ թվում գիտական, գիտատեխնիկական, կադրերի պատրաստման ոլորտում։ Նշվել է, որ Հայաստանը միջուկային էներգետիկայի ոլորտում գիտական ներուժ ունի և […]

̰
ՍԴ նախագահը ընդգծել է հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների կարևորությունը, որոնք վերջին շրջանում դինամիկ զարգանում են բոլոր մակարդակներում

18:24 11.11.2022

2022 թվականի նոյեմբերի 11-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Արման Դիլանյանն ընդգծել է հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների կարևորությունը, որոնք վերջին շրջանում դինամիկ զարգանում են բոլոր մակարդակներում: Ըստ Սահմանադրական դատարանի նախագահի՝ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է իրավական և արժեհամակարգային հետաքրքրությունների ու սահմանադրական մոդելների նմանությունների վրա: […]

̰
Արդարադատության նախարարությունը մեկնարկել է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլը

17:47 11.11.2022

Այսօր տեղի է ունեցել սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլը, որին ներկա է գտնվել Արդարադատության նախարարի տեղակալ, սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի նախագահ Արմենուհի Հարությունյանը: Նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը բացման խոսքում ողջունել է որակավորման ստուգմանը մասնակցող անձանց և մաղթել հաջողություններ՝ քննական շրջանում: Որակավորման ստուգումն անցկացվելու է երկու փուլով: Այսօր մեկնարկած առաջին փուլը ներառել է […]

̰
Գերեզմանատան վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք պահանջելու և ստանալու համար. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

17:20 11.11.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Բ. Հ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի գերեզմանատներից մեկի վարիչի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, Է. Պ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես` 2022թ. մայիսին Բ. Հ.-ն իր գործառութային պարտականություններն իրականացնելիս հայտնաբերել է, որ գերեզմանատանը հուղարկավորված Մ. […]

̰
ՍԴ նախագահը «բաց դասի» ձևաչափով դասախոսություն է անցկացրել ուսանողների համար

17:07 11.11.2022

Նոյեմբերի 10-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի մի շարք կրթական ծրագրերի ուսանողներ այց են կատարել Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը «բաց դասի» ձևաչափով դասախոսություն է անցկացրել ՀԱՀ-ի ուսանողների համար: Արման Դիլանյանն ուսանողներին ներկայացրել է Սահմանադրական դատարանի առաքելությունը, անդրադարձ է կատարել անհատական սահմանադրական դիմումի ինստիտուտին, կոնկրետ և վերացական սահմանադրական վերահսկողության առանձնահատկություններին, ինչպես նաև պատասխանել է ուսանողներին […]

̰
Շարունակեք ձեր ներուժը, գիտելիքը և կարողությունը ծառայեցնել մեր երկրում գիտության զարգացմանը․ Համբարձում Մաթևոսյան

20:55 10.11.2022

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Գիտության համաշխարհային օրվա առիթով ուղերձ է հղել ոլորտի ներկյացուցիչներին, որում ասվում է․   «Հարգելի՛ գիտնականներ, Գիտության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,   Յուրաքանչյուր տարի այս օրը՝ նոյեմբերի 10-ին, ողջ աշխարհում նշվում է Գիտության համաշխարհային օրը: Այն կոչված է ևս մեկ անգամ ընդգծելու պետության և հասարակության կյանքում գիտության և գիտնականի կարևորությունը: ՀՀ Սահմանադրությունը գիտության […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ջոֆրի ֆան Լեուվենի և Էրիկա Սխաուտենի հետ

20:51 10.11.2022

Նոյեմբերի 10-ին Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի և Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության Քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ԱԽ քարտուղարը ներկայացրել է […]

̰
Կառավարությունում կայացել է ՀԲ կողմից մշակված «Մարդկային կապիտալի զարգացման դիտարկումներ» փաստաթղթի վերաբերյալ քննարկում

19:44 10.11.2022

Կառավարությունում կայացել է Համախարհային բանկի (ՀԲ) կողմից մշակված «Մարդկային կապիտալի զարգացման դիտարկումներ» փաստաթղթի վերաբերյալ քննարկում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային կապիտալի գծով տարածաշրջանային տնօրեն Ֆադիա Սաադայի ու ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորությամբ: Ֆադիա Սաադայի կողմից «Մարդկային կապիտալի զարգացման դիտարկումներ» փաստաթղթի ներկայացումից հետո մտքեր են փոխանակվել կրթության, առողջապահության […]

̰
Այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին

19:35 10.11.2022

Քաղաքացիների և օտարերկրյա ներդրողների սպասարկման ծառայությունների որակի բարձրացման համար այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին։ Տեղեկացնում  են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Արդարադատության նախարարությունը, հավատարիմ մնալով Կառավարության որդեգրած քաղաքականությանը և իր հանձառությանը, շարունակաբար քայլեր է ձեռնարկում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական մարմինների հետ հարաբերություններում վերջիններիս համար հնարավոր բարդությունները բացառելու ուղղությամբ։ Այսուհետ Արդարադատության նախարարության […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահը անդրադարձել են ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին

19:10 10.11.2022

Նոյեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր։ Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի […]

̰
Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դատախազներին

19:03 10.11.2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դաշնային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովման նկատմամբ վերահսկողության վարչության պետ Իրինա Րեբրինայի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպումն անցկացվել է «Անչափահասների իրավունքների և օրինական շահերի ապահովման հարցերով փորձի փոխանակում» թեմայով միջոցառման շրջանակում՝ Հայաստանի […]

̰
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

18:57 10.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Խաչատրյանին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Նախնական տեղեկություններով 2022 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի […]

̰
ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները Բրյուսելում մասնակցել են Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 12-րդ նիստերին

18:44 10.11.2022

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը նոյեմբերի 7-ին և 8-ին Բելգիայի Թագավորությունում (Բրյուսելում) մասնակցել են ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 12-րդ նիստերին։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Մարդու իրավունքների […]

̰
Դրական եզրակացություն ՀՀ Կառավարությանը լիազորող նորմեր սահմանելու իրավունք տվող օրենսդրական նախաձեռնությանը

18:30 10.11.2022

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության գործող մի քանի որոշումների համար իրավական հիմքի ապահովման, ինչպես նաեւ հետագայում Կառավարության կողմից համապատասխան ոլորտը կարգավորող որոշումներ ընդունելու համար օրենքով լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությամբ: Կառավարության առանձին որոշումներով հաստատված են հանրային իշխանության մարմինների պահպանման ծախսերում հեռախոսակապի եւ փոստային կապի ծառայությունների […]

̰
Թո՛ղ մեր երկրում շատ լինեն գիտնականները, որոնք նոր սերունդների համար կբացեն գիտության դռները. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

18:12 10.11.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվա առթիվ: «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ գիտնականներ, գիտության ասպարեզում նվաճումներ ունեցող և հանուն գիտության զարգացման ոչինչ չխնայող հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Մեր երկիրը կարիք ունի հետազոտական աշխատանքով զբաղվող բոլորանվեր լայնախոհների, որոնք իրենց աշխատանքի արդյունքում առավել ճանաչելի են դարձնում պետությունը: […]

̰
Առկա են բոլոր նախադրյալները 2023 թ. պետական բյուջեով նախատեսված խնդիրները լուծելու համար. Գևորգ Պապոյան

17:24 10.11.2022

2023 թ. բյուջեի եկամուտները կազմելու են 2 տրիլիոն 364 միլիարդ դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 652 միլիարդ դրամ, դեֆիցիտը կկազմի 288 միլիարդ դրամ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախագիծը պետք է ապահովի ֆինանսավորում այն ծրագրերի համար, որոնք կիրականացվեն 2023 թ.՝ Կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար: 548 միլիարդ դրամ են կազմում կապիտալ ծախսերը. […]

̰
Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ և առանձնազրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ

16:53 10.11.2022

Նոյեմբերի 6-ից 9-ը Եգիպտոսի Հանրապետությունում մասնակցելով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի մասնակիցների 27-րդ համաժողովին` Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ և առանձնազրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ, մասնակցել կլիմայի փոփոխության արդի մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ պլենար քննարկմանը, հանդես եկել ելույթով:

̰
Իսրայելի դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները

16:48 10.11.2022

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնի գլխավորած պատվիրակությանը, որին ներկա էին նաև Իսրայելի արտաքին գործերի նախարարության եվրասիական և արևմտյան Բալկանների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սիմոնա Հալպերին և Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության Պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման, […]

̰
Հակակոռուպցիոն կոմիտեն վճռական է տրամադրված և ունի անհրաժեշտ կամք կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տանելու համար. Սասուն Խաչատրյան

16:26 10.11.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը։ Շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին սերտ համագործակցության համար` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պատվիրակությանը ներկայացրել է Կոմիտեի կազմավորման առաջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առանցքային ձեռքբերումներն ու հիմնական մարտահրավերները` […]

̰
Երկու երկրների միջև դաշնակցային և գործընկերային հարաբերությունները հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, եղբայրական սերտ կապերի վրա. Կազբեկ Տայսաև

16:07 10.11.2022

Այս տարին մեզ համար նշանակալից է, քանի որ նշում ենք ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության ու փոխօգնության պայմանագրի 25-ամյակը: Այս իրադարձությունները նշանավորեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման ներկա փուլի սկիզբը, որոնք համապատասխանում են մեր ժողովուրդների կենսական շահերին: Այս մասին նոյեմբերի 10-ին ասել է ՀՀ ԱԺ […]

̰
Կառավարությունը գումար է հատկացրել 7 մարզպետարաններին սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

13:33 10.11.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ նոյեմբերի 8-ին արված հայտարարություններին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ: Օրակարգի չզեկուցվող հարցերի շրջանակում Կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ: Գործադիրը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ […]

̰
BACK_TO_TOP