TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+13.09 oC

Արխիվ

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

17:55 19.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական հաարբերությունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն կարևորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Երևանում դեսպանատան գործունեությունը […]

̰
Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ

17:08 19.11.2022

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 18-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում: Մասնավորապես. 20.05.1996 – 21.12.1998 – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն, ստաժոր. 21.12.1998 – 12.01.1999 – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ. 12.01.1999 – […]

̰
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի հերթական նիստը

16:37 19.11.2022

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ գումարվել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի հերթական նիստը: Օրակարգում Ժողովրդագրության ռազմավարության շրջանակներում մշակված` Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի վերլուծության քննարկումն էր։ Ռազմավարությունը մշակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ: Փաստաթղթի մշակման գործում ներգրավված են նաև ժողովրդագրական հետազոտությունների ոլորտում առաջատար ինստիտուտներ` […]

̰
ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին

16:08 19.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին: Հայաստանը վերջին չորս տարիներին նախագահում էր կազմակերպությունում: Միջոցառման սկզբում երկրների առաջնորդներին, այդ թվում` վարչապետ Փաշինյանին դիմավորել են Թունիսի նախագահ Կայիս Սաիդը և Ֆրանկոֆոինիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովին մասնակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և […]

̰
ԲՏԱ նախարարն ընդունել է ուկրաինահայ գործարարների պատվիրակությանը

14:51 19.11.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։ Ողջունելով պատվիրակության այցը ԲՏԱ նախարարություն՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, առաջնահերթ նպատակները, իրականացվող և նախանշված ծրագրերը: Նախարարը մասնավորապես […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Թունիս

20:18 18.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Թունիսի Հանրապետություն: Նոյեմբերի 18-19-ին Թունիսում՝ Ջերբա քաղաքում, կայանալու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում վարչապետը կունենա նաև երկկողմ հանդիպումներ՝ տարբեր երկրների առաջնորդների հետ: Ջերբայում […]

̰
Արարատ Միրզոյանն ամփոփել է ՀՀ նախագահությունը Ֆրանկոֆոնիայում և Երևանի հռչակագրով կազմակերպության անդամների ստանձնած հանձնառությունների կատարումը

19:58 18.11.2022

Նոյեմբերի 18-ին Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 43-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ամփոփել է 2018թ․ Երևանի գագաթնաժողովում անդամ-պետությունների ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը և անցած չորս տարիների ընթացքում Հայաստանի նախագահությունը Կազմակերպությունում։ Երևանյան գագաթնաժողովի արդյունքում բացի Երևանի հռչակագրից ընդունվել էին վեց բանաձևեր ֆրանսախոս աշխարհում ճգնաժամային, հետճգնաժամային և խաղաղության ամրապնդման իրավիճակների, Փարիզի սկզբունքների 25-ամյակի, […]

̰
Արցախի ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանի հերթական ապատեղակատվությունն է. ԱՀ ՊՆ

19:28 18.11.2022

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 18-ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

̰
Զինծառայողը կալանավորվել է՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու արդյունքում անզգուշությամբ ծառայակցին կյանքից զրկելու մեղադրանքով

19:22 18.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է զինծառայողի կողմից ծառայակցին` Վ.Հովսեփյանին, մահացու հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2022թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը «АК-103» տեսակի […]

̰
Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը

19:21 18.11.2022

Նոյեմբերի 18-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստը, որին ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների տեղակալներ, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարներ։ Ոստիկանության պետ […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

19:08 18.11.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի հատվածում, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

̰
Հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

19:04 18.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Նախնական տեղեկություններով՝ 2022թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, […]

̰
Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Լեռնային Ղարաբաղի բնակչության և Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ. Արարատ Միրզոյան

18:56 18.11.2022

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանին: «Պարո՛ն նախագահ, Ֆրանկոֆոնիայի տիկի՛ն գլխավոր քարտուղար, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Պարոն նախագահ, շատ ուրախ եմ մասնակցելու այս նախարարական համաժողովին Ձեր գեղեցիկ երկրում և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերված հյուրընկալության համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին այս դժվարին ժամանակաշրջանում մեր […]

̰
Արցախի Հանրապետության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը. ԱՀ ԱԳՆ

18:32 18.11.2022

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտ և առանցքային բաղադրիչներից է բանակցային լիարժեք ձևաչափը և այդ շրջանակներում ընթացող քննարկումներն ու հանդիպումները։ Այդ համատեքստում կարևոր ենք համարում ընդգծել, որ Արցախի Հանրապետության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը, իսկ բանակցությունները ներկայացնել որպես «խոսակցություն Ղարաբաղում […]

̰
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ևս մեկ անդամ կալանավորվել է, իսկ պարագլխի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

18:25 18.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ և անհրաժեշտ միջոցառումներ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: «Ինչպես արդեն […]

̰
Սևանա լճում հանգիստն այսուհետ ավելի անվտանգ կլինի. ստեղծվում է ջրային պարեկային ծառայություն

18:12 18.11.2022

Նոյեմբերի 17-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի է ունեցել ջրային պարեկային ծառայություն ստեղծելու, պարեկային ծառայողների շարքերից ջրային պարեկներ ընտրելու և նրանց վերապատրաստելու թեմաներով քննարկում: Ներկա էին արդարդատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, պարեկային ծառայության և ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը և այլք։ Նրանք ապագա պարեկներին ներկայացրին նոր ստեղծվող ծառայության առանձնահատկություններն ու կարևորությունը։ Մանրամասնեցին նաև ջրային […]

̰
Կողմերը պայմանավորվել են նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացմանը

18:06 18.11.2022

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղարը Հնդկաստանում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սամանտ Կումար Գոելը: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և ողջունել երկկողմ զարգացող համագործակցությունն անվտանգության ոլորտում: Կողմերը պայմանավորվել են նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների […]

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

17:32 18.11.2022

Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, Հայրենիքի շքանշանով է պարգևատրվել Հագոպ (Հրայր) Սահակի Հովագուիմիանը: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները: Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին, մաղթել հաջողություններ: «Պարգևատրվածների շարքում կան շատ […]

̰
Քննարկվել են հայկական ավիացիոն շուկայի, «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր

17:26 18.11.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Օդանավակայանների միջազգային խորհրդի եվրոպական տարածաշրջանի (ACI EUROPE) գլխավոր տնօրեն Օլիվյե Յանկովեցի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանի Միջազգային Օդանավակայանների տնօրեն Մարսելո Վենդային։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հայկական ավիացիոն շուկայի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր։ Նախարարը նշել է, որ Հայաստանի ավիացիոն շուկան […]

̰
Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի հանցավոր արարքները նոր թափ են ստացել. ԱՀ դատախազություն

17:20 18.11.2022

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ակտիվորեն գործադրում է բոլոր ջանքերը՝ խաղաղ բնակչությանը ահաբեկելու, մարդկանց կյանքի «բնականոն» ընթացքը խաթարելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի դատախազությունը: «Հրաձգային տարբեր զինատեսակներից թիրախային կրակոցներ են արձակվում շփման գծին հարակից գյուղատնտեսական նշանակության հողերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, վնասում են գյուղտեխնիկան, հարկադրում դադարեցնել հողի մշակման կամ […]

̰
ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Լանդթագի նախագահի հետ

17:14 18.11.2022

Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 17-ին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագում հանդիպել է Լանդթագի նախագահ, դոկտոր Գուննար Շելլենբերգերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել երկրամասի Լանդթագին ջերմ ընդունելության համար` վստահեցնելով, որ այն հետագա համագործակցության շարունակականության ապահովման կրողը կդառնա: Անչափ տպավորված լինելով Հայաստան կատարած իր այցից` […]

̰
ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

17:07 18.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և միջազգային համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը։ Նախարար Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Վիկտորինին հանդիպման համար և անդրադարձել ընթացիկ ծրագրերին։ Մասնավորապես քննարկվել է «Բնակչության պաշտպանության […]

̰
Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության անդամներին

20:10 17.11.2022

Այսօր փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության անդամներին։ Փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել գործակալության հետ ընթացող ներկայիս համագործակցությունը՝ ընդգծելով տարբեր ոլորտներում դրա շարունակական ընդլայնման կարևորությունը։ Այս համատեքստում փոխվարչապետը ողջունել է Հայաստանում ԶՖԳ գրասենյակի հիմնման որոշումը՝ հույս հայտնելով, որ այն նոր խթան կհանդիսանա գործակցության […]

̰
Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը

20:02 17.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱՄՆ աջակցությամբ բարեկարգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան, պաշտոնատար այլ անձինք: «Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները, զորավարժությունները, […]

̰
2027 թ. մեր երկրում ամբողջությամբ կներդրվի պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգը. Անահիտ Ավանեսյան

19:55 17.11.2022

Պարտադիր առողջապահական ապահովագրությունը առողջապահության բնագավառի բարեփոխումների բաղկացուցիչ մասն է. ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 17-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում առողջապահության ռազմավարության հայեցակարգի քննարկման ժամանակ: Ըստ առողջապահության նախարարի` բովանդակային առումով հիմնովին կբարեփոխվի առողջապահության առաջնային օղակը, կբարձրանա բժիշկների աշխատավարձը: Նախատեսվում է բարձրացնել բժշկական ծառայությունների որակը: Բժիշկները կվերապատրաստվեն, որպեսզի համապատասխանեն ժամանակակից առողջապահական պահանջներին: Նախարարի […]

̰
Առաջին անգամ Հայաստանում բացվել է պրոբացիայի շահառուների համար մասնագիտական ուսուցման կենտրոն

18:25 17.11.2022

Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ՝ Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ջանքերով բացվել է պրոբացիայի շահառուների համար նախադեպը չունեցող «Մասնագիտական վերապատրաստման կենտրոն»՝ Արարատի մարզում: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, բացման արարողությանը ներկա են գտնվել Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, փոխնախարար Արփինե Սարգսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Պրոբացիայի ծառայության […]

̰
Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող.  ՀՀ ՊՆ

18:22 17.11.2022

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ա.-ն: Վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

̰
Վարչապետն ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների

18:14 17.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների: Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, ինչպես նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը հույս է հայտնել, որ այսօրվա քննարկման […]

̰
Ալեն Սիմոնյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակում եղել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում

17:53 17.11.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակում եղել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, հանդիպել վիրահայերի հետ:

̰
Բարձր է գնահատվել Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ու անչափահասների արդարադատության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖԻ գործունեությունը

17:50 17.11.2022

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիին, Երեխաների համար արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանին: Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ու անչափահասների արդարադատության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖԻ գործունեությունը և նախանշել Դատախազության […]

̰
BACK_TO_TOP