TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+13.09 oC

Արխիվ

Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության իրականացմանն ու հնարավոր վերափոխմանն առնչվող հարցեր

17:38 18.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության իրականացմանն ու հնարավոր վերափոխմանն առնչվող հարցեր: Վարչապետը խորհրդակցության սկզբում նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու և վերանայելու Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը և, ի վերջո, հասկանալու այդ ռազմավարության հարաբերություններն ընթացիկ իրավիճակի հետ, գնահատելու կապերը կառավարության գործունեության […]

̰
Վարչապետի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները

17:54 17.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է գինու արտադրության զարգացումը խթանելու վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները: Նա անդրադարձել է գինու համաշխարհային և հայաստանյան շուկաների վիճակագրությանը, միտումներին, 10 տարվա կտրվածքով զարգացման ուղղություններին, ակնկալվող ներդրումների ծավալին, նպատակային ցուցանիշներին, մարտահրավերներին և այլ հարցերի: Քննարկում է ծավալվել հայկական […]

̰
Ամեն ջանք կգործադրենք՝ Գյումրիի աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու համար. վարչապետն ընդունել է Գյումրիի նորընտիր քաղաքապետին

20:17 14.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին և փոխքաղաքապետեր՝ Արթուր Պապիկյանին ու Դավիթ Առուշանյանին: Վարչապետը ողջունել և շնորհավորել է նրանց՝ Գյումրիի քաղաքապետի ու փոխքաղաքապետերի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ. «Ուրախ եմ, որ մեր քաղաքական ուժերը կայացրեցին որոշում՝ կենտրոնանալ Գյումրիի խնդիրների լուծման վրա։ Պետք է ասենք, որ վերջին տարիներին Գյումրիում տեղի ունեցած փոփոխությունները սկսել են […]

̰
Քննարկվել են սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեությանը վերաբերող կարգավորումները

17:39 14.01.2022

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, կառավարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, տնտեսվարողների ու փաստաբանների մասնակցությամբ տեղի է ունեցել փակ ձևաչափով աշխատանքային քննարկում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագիծն առնչվում է սահմանափակման ենթակա ծառայությունների (գիշերային ակումբներ, կարաոկեներ և այլն) չափորոշիչներին: Քննարկման ընթացքում […]

̰
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ

15:33 14.01.2022

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Մինչ այս 2 երկրների հավաքականները հանդիպել են 2 անգամ: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով՝ 3:2 հաշվով: Պոդգորիցայում կայացած խաղում 4:1 հաշվով հաղթանակ է […]

̰
Վարչապետն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ

21:48 13.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Ընթրիքին մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի բանկային համակարգը կարողացել է հստակ քաղաքականությամբ հաղթահարել փորձություններն և պահպանել կայուն գործունեությունը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ բանկային համակարգի շարունակական զարգացումը կնպաստի երկրի տնտեսության […]

̰
ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում կոչ է արել միջոցներ ձեռնարկել դադարեցնելու Ադրբեջանի սադրանքները

20:58 13.01.2022

Հունվարի 13-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն ներկայացրեց լեհական նախագահության առաջնահերթությունները: Հաջորդած մտքերի փոխանակման ընթացքում ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից շարունակ կազմակերպվող սադրանքներին և ռազմական բախումներին, որոնք […]

̰
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են Ղազախստանում խաղաղապահ գործողության արդյունքները

19:16 13.01.2022

Հունվարի 13-ին տեսակապի միջոցով կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը։ Նիստը վարել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մուրատ Բեկտանովը, Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության […]

̰
Պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

18:57 13.01.2022

Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում: Կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նորանշանակ վարչապետին

18:29 13.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Հարգելի պարոն Սմաիլով, Շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հավատացած եմ, որ Ղազախստանի համար այս բարդ շրջանում Ձեր գլխավորած կառավարությանը կհաջողվի սեղմ ժամկետում վերականգնել երկրի բնականոն կյանքն ու կայուն զարգացման ընթացքը՝ նոր լիցք հաղորդելով հայ-ղազախական միջպետական համագործակցությանը։ […]

̰
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

18:14 13.01.2022

Հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները: Անդրադարձ է եղել վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքներին և ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությանը: Մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության դերի շուրջ՝ ընդգծելով վերջինիս կարևորությունը միջազգային հարաբերությունների զարգացման գործում:

̰
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

17:46 13.01.2022

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ կատարելիք աշխատանքային այցին ընդառաջ հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը շոշափվել են հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգային թեմաներ: Զրույցի ընթացքում նախանշվել են նաև ընթացիկ տարում իրականացվելիք համագործակցության ուղիները: Մտքեր են փոխանակվել որոշ բնագավառներին առնչվող օրենսդրական բարեփոխումների շուրջ:

̰
ԱԺ քննիչ հանձնաժողովը լսել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարի պարզաբանումները

18:07 12.01.2022

ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հունվարի 12-ին գումարել է 4-րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը: Քննիչ հանձնաժողովը նպատակ ունի ուսումնասիրել հիմնադրամի հավաքագրած գումարների ծախսման ուղղությունները և պարզել` արդյո՞ք դրանք ծառայել են 44-օրյա պատերազմի ընթացքում ստեղծված իրավիճակի և դրանից հետո առաջացած հետևանքների […]

̰
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

14:09 12.01.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես փոխանցում են կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է […]

̰
Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

19:00 11.01.2022

Հունվարի 11-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Զրուցակիցները շնորհավորել են միմյանց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և գոհունակություն հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա: Երկուստեք […]

̰
Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել

18:18 11.01.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։   «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝ 1. Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան […]

̰
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին

18:08 11.01.2022

Հունվարի 11-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ Արման Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Մշտական ներկայացուցիչը վերահաստատել է ՀՀ […]

̰
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը

17:53 11.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը: Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանն ասել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցն ընդգրկված է կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում, և մենք շատ կարևորում ենք այս համակարգի ներդրումը: Երեկ էլ քննարկում էինք առողջության ապահովագրության համակարգի […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է Նիդեռլանդների դեսպանի հետ

17:30 11.01.2022

Նիդեռլանդները կաջակցի Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման պատրաստակամություն է հայտնել Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ողջունել է դեսպանին, շնորհակալություն հայտնել բարեկամ երկրի խորհրդարանին՝ Արցախի վերաբերյալ ցուցաբերած դիրքորոշման, ինչպես նաև Արցախի բնակչությանը […]

̰
Գլխավոր դատախազն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

16:33 11.01.2022

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով այսօր մեկնել է Մոսկվա: ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այցի ընթացքում պատվիրակությունների ղեկավարների ընդունելության շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազի հետ, ինչպես նաև մասնակցություն այլ միջոցառումների:

̰
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել ՀՀ ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը

16:30 11.01.2022

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գևորգ Պապոյանի նախագահությամբ հունվարի 11-ի նիստում քննարկել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները: […]

̰
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ

16:19 11.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում նշված է. «Ցավով տեղեկացա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին: Պարոն Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր, ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ, որի ստեղծագործությունները տպագրվել են նաև արտերկրի մի շարք պարբերականներում: Մեծ է նրա ներդրումը հայ ժամանակակից գրականության զարգացման գործում: […]

̰
Քննարկվել են ԲԴԽ-ի լիազորությունների հստակեցմանը և ԲԴԽ դատավոր անդամների ծանրաբեռնվածության նվազեցմանը վերաբերող կարգավորումները

16:16 11.01.2022

ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 11-ի նիստում քննարկվել է առաջին ընթերցումով: Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ ներկայացված է փաթեթի լրամշակված տարբերակը: Առաջարկվող կարգավորումների նպատակն է ապահովել […]

̰
ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է «Գագարին» նախագծի շնորհանդեսին

16:08 11.01.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք,Վարսեր բնակավայրերի տարածքային զարգացման «Գագարին» նախագծի շնորհանդեսին։ Նախագիծը նպատակ ունի ձևավորել կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ բնակավայրեր՝ նպաստելով բնակիչների բարեկեցությանը և այդ բնակավայրերն ընդգրկող տարածքների համալիր զարգացմանը։ «Գագարին» նախագծով նախանշված համայնքների զարգացման գործընթացները ենթադրում […]

̰
Առողջության համապարփակ ապահովագրության առաջնահերթ նպատակը պետք է լինի հիվանդությունների կանխարգելումը. վարչապետ

17:41 10.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը: Այն ներկայացրել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Նշվել է, որ հայեցակարգի մշակման գործընթացում ուսումնասիրվել են մի քանի մոդելներ, և հիմքում դրվել է պետական առողջապահական համակարգի գաղափարը: Բարեփոխման նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և […]

̰
Կքննարկվեն 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, Արցախից տեղահանվածներին բանկային արտոնություններ տրամադրելու հնարավորությունները

16:11 10.01.2022

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հունվարի 11-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում 44 օր տևած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկմանը հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ՀՀ Կենտրոնական բանկից, […]

̰
Վարչապետը Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

18:14 07.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակություն են հայտնել հայ-վրացական հարաբերությունների զարգացման ուղղությամբ երկու երկրների կառավարությունների միջև առկա համագործակցությունից և քննարկել երկկողմ փոխգործակցությանը վերաբերող օրակարգային մի շարք հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների […]

̰
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

18:07 07.01.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Առնակ Ավետիսյանին։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կոմիտեի նախկին նախագահ Գարիկ Սարգսյանին՝ բարդ ժամանակահատվածում իրականացրած ծավալուն աշխատանքի համար։ Այնուհետև Սանոսյանը շնորհավորել է Առնակ Ավետիսյանին՝ կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ։ Համատեղ աշխատանքի համար ներկաներին շնորհակալություն է […]

̰
Առնակ Ավետիսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

18:08 05.01.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Առնակ Ավետիսյանին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին նշանակել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:

̰
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերի կառավարումը կհանձնվի ԱՆԻՖ-ին

14:50 05.01.2022

Գործադիրն ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի, հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա ընկերության 15 տոկոս հասարակ բաժնետոմսերի կառավարումը կհանձնի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)՝ միաժամանակ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։ ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100 տոկոս պետական […]

̰
BACK_TO_TOP