17:48 01.02.2022
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ: «Ընտանիքի վերամիավորման այս տոնը խաղաղություն և ներդաշնակություն թող բերի Չինաստանի ժողովրդին։ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ սերտ համագործակցության կայուն ու հետևողական զարգացումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կխորացնենք մեր […]
17:18 01.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, 2022 թվականը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար. երեսուն տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 31-ին, մեր երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Հետադարձ հայացք նետելով Հայաստանի Հանրապետության […]
17:52 31.01.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 31-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Փոխվարչապետը շնորհավորել է հայ և ամերիկացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շեշտել, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կայուն գործընկերն է 1991 թվականի անկախացումից ի վեր: Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանին […]
17:37 31.01.2022
Հունվարի 31-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի հետ: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգը, մասնավորապես՝ անվտանգային համակարգի, ժողովրդավարական հաստատությունների բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև օրենքի և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված քայլերը: Այս համատեքստում Լիլա Փիթրս Յահյան ողջունել և բարձր է գնահատել այդ […]
17:35 31.01.2022
ՀՀ քննչական կոմիտեում կայացած կոլեգիայի ընդլայնված նիստի շրջանակներում, նախորդ տարվա ընթացքում գրանցված ցուցանիշների վերլուծության արդյունքներով, տեղի է ունեցել «Տարվա քննիչ» և «Տարվա ստորաբաժանում» պարգևների հանձնման և Կոմիտեի մի շարք ծառայողների պարգևատրման արարողություն: Մինչ արարողության մեկնարկը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացակարգերն ու արձանագրումներն է ներկայացրել Կոմիտեի նախագահի […]
16:21 31.01.2022
2022թ. հունվարի 31-ին Քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելն Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնած Վիգեն Մեսրոպյանին, վերջինիս շնորհակալություն հայտնել՝ կոմիտեի տարածքային քննչական վարչությունների վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնում հաջողված գործունեություն ծավալելու […]
17:28 29.01.2022
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունվարի 29-ին տեղի է ունեցել 2021 թվականին հայրենական և միջազգային հարթակներում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկների պարգևատրման միջոցառում, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման: Արայիկ Հարությունյանը գրանցած հաջողությունների առթիվ շնորհավորել է Արցախի մարզիկներին` նշելով, որ նրանք մեծապես նպաստում են մեր հանրապետությունում սպորտի զարգացմանն ու աշխարհում մեր երկիրը արժանիորեն ներկայացնելու գործին: […]
17:46 28.01.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Իրականում, հունվարի 27-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում, մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել»,- ասվում է նախարարության […]
20:21 27.01.2022
Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը, բազմոլորտ համագործակցության խորացմանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին, էլեկտրոնային […]
17:40 27.01.2022
1992թ․ այս օրը՝ հունվարի 27-ին, Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: «Այս 3 տասնամյակների ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի և փոխվստահության հիման վրա։ Մեր գործընկերային հարաբերությունների և բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից։ Երկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի […]
17:24 27.01.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարդու իրավունքների պաշտպան Վ. Քոչարյան – […]
19:44 26.01.2022
Հունվարի 26-ին պաշտոնական այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբոռնի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարները բարձր են գնահատել ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում համագործակցությունը: Արարատ Միրզոյանը և Ժան Ասելբոռնը պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվացնելու […]
19:30 26.01.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի համար բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումն ու առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի կազմակերպմանն առնչվող հարցերը: Անդրադարձ […]
19:06 26.01.2022
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված գրության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցված է «NAC-комплекс» արտադրատեսակը: Վերջինիս բաղադրությունում առկա է 600 մգ «N-ացետիլ-Լ-ցիստեին» ակտիվ նյութ, որը, ըստ ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության, ապացուցված դեղաբանական ազդեցությամբ ակտիվ նյութ է, կիրառվում […]
18:43 26.01.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մնացական Սաֆարյանին արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մնացական Սաֆարյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
18:30 26.01.2022
Հունվարի 26-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԿԳՄՍ նախարարություն համագործակցությամբ և ԳՄՀԸ-ի (GIZ) օժանդակությամբ նախաձեռնել էր կլոր-սեղան քննարկում «Մասնագիտական կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումները՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելներն արդյունավետ գործարկելու և որակյալ մասնագետներ ապահովելու համատեքստում» թեմայով: Մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների, ոլորտային կառույցների ներկայացուցիչներ, […]
17:20 25.01.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է քաղաքապետին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել՝ ի շահ մայրաքաղաքի բնակիչների բարեկեցության։ Հանդիպման օրակարգը վերաբերել է Երևանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի ու աշխատանքների կենսագործմանը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել էր քաղաքապետին վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ […]
16:44 25.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Դիմիտար Կովաչեվսկիին պաշտոնում ընտրվելու առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը երկկողմ և բազմակողմ մակարդակներում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նոր հնարավորություններ ստեղծել երկուստեք […]
17:22 24.01.2022
«Պատշաճ վերահսկողություն փաստաթղթաշրջանառության նկատմամբ». Երևանի քաղաքապետարանում կներդրվի «Mulberry» համակարգ։ Երևանի քաղաքապետարանում այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցությունն առաջին անգամ հեռարձակվել է առցանց՝ քաղաքապետարանի պաշտոնական բոլոր հարթակներով: Խորհրդակցությունը վարող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է, որպեսզի երևանցիներն առավել տեղեկացված լինեն մայրաքաղաքում առկա խնդիրներին ու դրանք լուծելու քայլերի հաջորդականությանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը […]
16:55 24.01.2022
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ։ Հանդիպման ընթացքում նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման ծրագիրը։ Դեսպան Կոնյուկը ընդգծել է, որ Բելառուսի արդարադատության նախարարությունը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման, ինչպես նաև փաստաթղթերի միջազգային վավերացման՝ էլեկտրոնային ապոստիլով։ Ալեքսանդր Կոնյուկը հետաքրքրվել […]
17:30 22.01.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Ներսեսյանի դիմումը՝ 1. Սերգեյ Բորիսի Ներսեսյանին 2022 թվականի հունվարի 17-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից: 2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության […]
20:10 21.01.2022
ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը հունվարի 21-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովի հետ: Ողջունելով դեսպանին` Անուշ Բեղլոյանը հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը: Պատգամավորը խոսել է միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին: Բարեկամական խմբի ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանում […]
19:05 21.01.2022
Հունվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի […]
18:53 21.01.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և կարևորել դրանց շարունակական զարգացումը: Անդրադարձ է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Որպես Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ՝ Ռուբեն Ռուբինյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին օրեր առաջ […]
17:20 21.01.2022
Հունվարի 20-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը ստորագրել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության ուսումնասիրման համար փոխըմբռնման հուշագիր։ Պայմանագիրը ստորագրել են «Ռոսատոմ օվերսիզ» ԲԸ-ի նախագահ Եվգենի Պակերմանովը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Կողմերը Հայկական ԱԷԿ-ի հարթակում ռուսական […]
18:17 20.01.2022
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության համակարգմամբ ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել է 2021թ. դրությամբ ՀՀ օրենսդրությամբ և ընդերքօգտագործման պայմանագրերով նախատեսված պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների, ինչպես նաև՝ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Նախ արձանագրվել է, որ ավելի վաղ՝ 2018թ. ՀՀ գլխավոր […]
16:16 20.01.2022
Շվեյցարիայի Բազելի Կառավարման ինստիտուտի ներկայացուցիչները Հայաստան կատարած երկօրյա մոնիթորինգային այցի շրջանակներում հանդիպել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի և կառույցի ղեկավար կազմի մյուս անդամների հետ: 2003 թվականից ի վեր Բազելի Կառավարման ինստիտուտը գործընկեր պետություններին աջակցում է կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներում: Ինստիտուտի ներկայացուցիչներ Ջոնաթան Սփայսերն ու Սթեֆն Ռեթքլիֆը, ներկայացնելով իրենց […]
15:37 20.01.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Պարեկային ոստիկանության գործունեությանը. «2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո, մեզ համար սկզբունքային կարևոր հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը: Եվ այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ մենք պլանավորել […]
18:27 19.01.2022
Հունվարի 18-ին Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հունվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը […]