17:55 11.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության, ինչպես նաև գողության փորձի մի շարք դեպքեր, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի 31-ամյա բնակիչը, նախնական համաձայնության գալով տվյալ հանցագործության համար ՀՀ Քրեական օրենսգրքով պատասխանատվության տարիքի հասած […]
18:29 10.02.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Վերջինիս ուղեկցում էին ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը և ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելը: ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել իրավական ոլորտում […]
18:21 10.02.2022
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է օրենք: «Հանրապետության նախագահ լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 10-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:06 10.02.2022
Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։ Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեծ […]
16:30 10.02.2022
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է կրթության բնագավառում երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու և երկուստեք […]
16:14 10.02.2022
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարության վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել։ «44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ։ Հայաստանը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 […]
14:12 10.02.2022
Կառավարությունը հաստատել է Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը՝ շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակները կանոնակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Հիմնավորման համաձայն՝ ներկայումս շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակներ հանդիսացող և նիկոտին պարունակող արտադրանքը, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կանոնակարգված չեն, ուստի դրանց նկատմամբ կիրառման և կատարման համար պարտադիր պահանջներ սահմանված չեն: Այս իրավական ակտի նպատակը Հայաստանում նոր արտադրատեսակի (նիկոտին պարունակող […]
14:08 10.02.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. համապատասխան որոշմանը, ինչպես նաև […]
18:12 09.02.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին այցելել է Արցախի ազատամարտիկների միություն և պետական պարգևներ հանձնել մի խումբ ազատամարտիկների՝ 44-օրյա պատերազմում ցուցաբերած արիության և խիզախության համար: Նախագահը, ազատամարտիկներին հանձնելով շքանշաններն ու մեդալները, շնորհակալություն է հայտնել նրանց անձնվեր ծառայության համար, որը հայրենիքի պաշտպաններն այսօր էլ շարունակում են ինչպես մարտական դիրքում, այնպես էլ քաղաքացիական կյանքում:
17:38 09.02.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին, հաջողություններ է մաղթել տիկին Վայգանդին հայաստանյան առաքելության ընթացքում։ Նախարար Սանոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ առկա համագործակցությունը, Հայաստանում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ծրագրերը և ընդգծել, որ առկա են բոլոր […]
16:58 09.02.2022
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն […]
19:12 08.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից կատարված ամփոփ վերլուծությունը, որի նպատակը պետական գերատեսչություններին ֆիսկալ տարածքի՝ ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է: Նախարարն անդրադարձել է հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, ընթացիկ և կապիտալ ծախսերի […]
17:48 08.02.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Գոռ Ավետիսյանին։ Փետրվարի 7-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում Ստեփան Մաչյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։ Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Գոռ Ավետիսյանը։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին […]
18:09 07.02.2022
ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ին հրավիրել է հերթական նիստը: Օրակարգում ԱԺ «Հայաստան» խմբակցություն հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին եզրակացություն տալու վերաբերյալ հարցն էր: Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68.000 ՀՀ դրամից դարձնելով 100.000դրամ: […]
17:59 07.02.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը: Խորհրդակցությանը քննարկվել են այս տարվա հուլիսին Երևանում անցկացվելիք Կենսաբանության միջազգային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու […]
17:14 07.02.2022
Փետրվարի 7-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: ԱԺ խորհուրդը քննարկել և հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և […]
16:16 07.02.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ համանուն շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում, տեղեկացնում են ԱՀ կառավարությունից: Երկրի ղեկավարը հետևել է անցած տարվա նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։ Այստեղ, ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարանով: Արայիկ Հարությունյանը մի […]
13:36 07.02.2022
Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի վերադարձել է հայրենիք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Անուններ. Տարզյան Սարգիս Բալայան Վարդգես Պետրոսյան Արմեն Բաբայան Արթուր Սարգսյան Հմայակ Գալոյան Գուրգեն Կյուրեղյան Գրիգոր Մալոյան Վաղարշակ
15:00 06.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնին՝ երկրի ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Նոր Զելանդիայի կառավարությանը և ժողովրդին Նոր Զելանդիայի ազգային տոնի` Վայտանգի օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև 30 տարի առաջ հաստատված […]
21:15 04.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Վարչապետն անգնահատելի է համարել պարոն Ճգնավորյանի ավանդը երաժշտական արվեստում: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կոմպոզիտորի ընթացիկ գործունեությամբ և հույս հայտնել, որ նա կշարունակի նոր հեղինակային գործերով հարստացնել հայ երաժշտարվեստը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները:
20:38 04.02.2022
Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը: Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ […]
19:12 04.02.2022
Հանրապետության նախագահի լիազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում նշված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, տաղանդավոր կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին։ Հայ մշակույթը և երաժշտասեր հասարակությունը մեծ կորուստ ունեն. կյանքից հեռացել է ժամանակակից հայ երաժշտարվեստի լավագույն ներկայացուցիչներից […]
18:42 03.02.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյային: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան ՄԱԿ-ի մշտական համակարգողի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և անդրադարձել ՄԱԿ-ի հետ ձևավորված կառուցողական համագործակցության հիմնական ուղղություններին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների և Կառավարության ծրագրի համահունչ սկզբունքների և անելիքների վերաբերյալ: Մասնավորապես քննարկվել են […]
18:25 03.02.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից բխող առաջիկա տարիներին մեծ թվով բնակելի և հասարակական նշանակության հաստատությունների նոր մասնաշենքերի կառուցման համար բազմակի օգտագործման նախագծեր կիրառելու պահանջով: Այդ շինությունների շարքում են նախադպրոցական, […]
17:55 03.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Շալենբերգի այցը մեր երկիր և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-ավստրիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նշելով, որ այս տարի լրացել է Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ կառավարության ղեկավարն […]
17:24 03.02.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին։ Փոխվարչապետը, անդրադառնալով Հիմնադրամի կողմից տնտեսական, կրթական և քաղաքական ոլորտներում իրականացվող ծրագրերին, ընդգծել է հատկապես հանրային ծառայողների համար տեխնոլոգիական կրթության ծրագրի կարևորությունը։ Հիմնադրամի ներկայացուցիչ Թոմաս Շրապելը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և շեշտել, որ Հայաստանի կառավարության առավելությունը […]
16:42 03.02.2022
Փետրվարի 3-ի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Գազալցակայաններում և բենզալցակայաններում պարբերաբար անցկացված ստուգաչափումների արդյունքում համապատասխան տեսչական մարմնի կողմից բացահայտվել են տնտեսվարողների իրականացրած անթույլատրելի միջամտություններ և թերի լիցքավորումներ: Դրանց […]
16:36 03.02.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրման, 2021 թվականի դեկտեմբերին արձանագրված աշխատատեղերի ռեկորդային թվի արձանագրման, միջին ամսական աշխատավարձի և վիճակագրական մյուս ցուցանիշների, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման ուղղությամբ աշխատանքների և կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի […]
16:16 03.02.2022
ՀՀ Զինված ուժերում սննդի մատուցման ծառայության գնման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է «ՀՀ ՊՆ-ԵՄԾՁԲ-22-7/1» ծածկագրով երկփուլ մրցույթ, որի նախաորակման հայտարարությունը հրապարակվել է www.procurement.am կայքում: Մրցույթի առաջին փուլի հրավերը նախաորակված անձին (անձանց) տրամադրվելու է գաղտնի աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրված թույլտվության պատճենը գաղտնի դրոշմագրով ուղեկցող գրությամբ ներկայացնելու դեպքում: Նշված հանգամանքով պայմանավորված՝ մրցույթին մասնակցելու […]