19:53 15.03.2022
Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը: Կողմերն անդրադարձել են հայ-իրանական երկկողմ համագործակցության հեռանկարներին, քննարկել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև […]
19:46 15.03.2022
ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի ընթացքում ամփոփվել են 2021թ. հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրացման արդյունքները: Գլխավոր դատախազի տեղակալները, ըստ իրենց համակարգման ոլորտների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում հանցավորության ընդհանուր վիճակը և միտումները, հանցագործությունների հակազդման, բացահայտման, նպաստող պատճառների […]
19:15 15.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքմենստանի նորընտիր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ: Նիկոլ Փաշինյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին շնորհավորել է Թուրքմենստանում օրերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել վերջին տարիների համատեղ աշխատանքի համար: Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Սերդար Բերդիմուհամեդովին՝ ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում: Նիկոլ Փաշինյանը […]
17:53 15.03.2022
Նյու-Յորքում մեկնարկել են ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանի (CSW66) աշխատանքները, որին մասնակցում է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Հանձնաժողովը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և կանանց առաջխաղացմանն առնչվող ոլորտներում քաղաքականություն մշակող հիմնական միջկառավարական մարմին է, որի 45 անդամ երկրներն ընտրվում են տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։ Նստաշրջանի քննարկումների առանցքում գենդերային հավասարության, […]
17:41 15.03.2022
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում նախարարության իրականացրած աշխատանքները: Նրա խոսքերով` գործող 7 […]
17:17 15.03.2022
Մարտի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին և Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին տեղեկացնում է […]
19:25 14.03.2022
Մարտի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին և Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: […]
17:57 14.03.2022
2022 թվականի մարտի 8-9-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը և Սահմանադրական դատարանի նախագահի օգնական Արմենակ Մինասյանցը, Եվրոպայի խորհրդի հրավերով աշխատանքային այց է կատարել Ստրասբուրգ: Աշխատանքային այցի շրջանակներում Սահմանադրական դատարանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյոռն Բերգեի, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և […]
17:26 14.03.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերության հետագա գործունեության ձևաչափի, ինչպես նաև արդյունավետության բարձրացման ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ։ Կենտրոնը միակն է, որ Հայաստանում իրականացնում է պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ հետազոտություն, որը հնարավորություն է տալիս բժշկին վաղ շրջանում ախտորոշել ուռուցքային գոյացությունն ու մշակել բուժման ճշգրիտ մարտավարություն։ Այն միակն է նաև […]
16:55 14.03.2022
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել հայ-վրացական համագործակցությունը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ հատկապես էներգետիկայի բնագավառում համագործակցությանը։ Այդ ուղղությամբ, նախարարի խոսքերով, առկա է մեծ […]
16:37 14.03.2022
Մարտի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է աշխատանքային քննարկում: Օրակարգում «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցն էր: Օրենքն ընդունվել է 1998թ. և ընդունումից հետո որևէ առանցքային փոփոխության չի ենթարկվել: Տարիների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել այն արդիականացնելու: Ուստի, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն առաջարկել է օրենքի նախագծում կատարել մի շարք […]
16:38 12.03.2022
Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար։ Արտգործանախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։ Նրանք համակարծիք էին, որ […]
15:57 12.03.2022
Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման առթիվ: Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին։ Այս առումով, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների […]
19:19 11.03.2022
Մարտի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Նախարարներ Միրզոյանը և Շալենբերգն անդրադարձել են Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության օրակարգին։ Տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում […]
17:36 11.03.2022
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 11-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են կառավարության ներկայացուցիչներ, տնտեսվարողներ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը նշել է, որ նախատեսվում է հեղուկ […]
17:43 10.03.2022
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. համար ընդունելություն չի լինի: Որոշումն ընդունվել է համալսարանի գիտխորհրդի 2021թ. հոկտեմբերի 11-ի նիստում: ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հետևանքով առաջացած խնդիրների և բուհի ընդունելությունը վերականգնելու հնարավոր տարբերակների վերաբերյալ մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ […]
16:29 10.03.2022
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 11-ին` ժամը 12:00-ին, 214 դահլիճում կազմակերպում է աշխատանքային քննարկում ««Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
18:12 09.03.2022
Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ հայ-եգիպտական հարաբերություններն առանձնանում են երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամությամբ և փոխադարձ վստահությամբ, որում իր առանձնահատուկ դերակատարումն ունի Եգիպտոսի հայ համայնքը։ Նախարարը մեծապես արժևորել […]
17:26 09.03.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է հարկային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներում: Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության, հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչություններում, ինչպես նաև հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում: Կոմիտեի ղեկավարին ներկայացրել են ստորաբաժանումների գործառույթների պատշաճ իրականացման գործընթացը: Կոմիտեի ղեկավարը հարկ վճարողների սպասարկման բաժնում հետևել […]
17:51 07.03.2022
Մարտի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, խորհուրդը քննարկել և հաստատել է «Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված՝ 2022թ. մարտի 13-ի հատուկ նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարելու և նիստի անցկացման կարգը սահմանելու […]
16:38 07.03.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ այսօր կայացել է քննարկում տարածաշրջանային մակրոտնտեսական իրավիճակի և Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի վրա դրա ազդեցության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան, Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռայիսսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը: Հանդիպման ավարտին փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և առաջարկել […]
16:26 07.03.2022
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գևորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 7-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022թ. հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: ՀՀ ֆինանսների նախարարի […]
16:00 06.03.2022
Մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադն ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ հայ-սիրիական հարաբերությունները խարսխված են միմյանց նկատմամբ հարգանքի ու վստահության ամուր հիմքերի վրա, ինչը բազմիցս […]
16:28 05.03.2022
Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, սպարապետի տուն-թանգարան է այցելել Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրուն և նրա եղբոր՝ Արամ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել տուն-թանգարանում։ Հարգանքի տուրք մատուցելով ՀՀ ազգային հերոսի հիշատակին՝ Ալեն Սիմոնյանն այնուհետև Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում մասնակցել է սպարապետի […]
16:08 05.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-ամյակի կապակցությամբ այցելել է Երկրապահ կամավորականների միություն: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
20:48 04.03.2022
Մարտի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հեռավար հանդիպումը ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունի հետ։ Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախում տիրող իրավիճակին, պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին, աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին առնչվող հարցեր։ Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես […]
17:17 04.03.2022
Ազգային ժողովը մարտի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Նախագծի նպատակը ՀՀ Հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգումն ու հստակեցումն է, ինչպես նաև օրենսգրքի առանձին դրույթների վերանայումը, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ […]
20:53 03.03.2022
Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն Վարչապետ, Փետրվարի 24-ին, Ֆրանսիան և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Դարեր շարունակ ֆրանսիացի և հայ ժողովուրդներին կապող սերտ բարեկամության շնորհիվ մեր երկու երկրները վերջին երեք տասնամյակների ընթացքում կառուցել են […]