16:27 26.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության […]
16:17 26.03.2022
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների կողմից վերջին օրերին տարածված հայտարարությունները ևս մեկ անգամ բացահայտ կերպով վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սիստեմատիկ բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակը Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերն էթնիկ զտման ենթարկելն է։ Այսպես, մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական […]
19:16 25.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է «Եվրոջասթ» (Eurojust) գործակալության նախագահ Լադիսլավ Համրանին և վերջինիս գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպայում կատարվող և անդրսահմանային տարատեսակ հանցագործությունների հետևանքով ծագող սպառնալիքների, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ պահանջվող աշխատանքների, մինչդատական վարույթի արդյունավետ իրականացման, ինչպես նաև […]
17:55 24.03.2022
Պաշտոնական այցով Հունաստանում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ մարտի 22-ին տեղի է ունեցել Կարեն Բրուտյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլաոս Հարդալիասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային […]
17:06 24.03.2022
Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանը, բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների միջոցով քաղաքական երկխոսության ամրապնդմանը վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու, խստաշունչ ձմռան պայմաններում կենսական […]
16:09 24.03.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով: Կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքից արտահանման կամ ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը: Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ […]
12:22 24.03.2022
ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ նիստի օրակարգի քննարկումը, հանդես է եկել ելույթով: Ստորև ներկայացվում է վարչապետի ելույթի սղագրությունն ամբողջությամբ. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի հայրենակիցներ. Արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից: Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում: Ինչպես գիտեք, մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր […]
18:19 23.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Դեսպան Ջոն Գալագերը շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
18:14 23.03.2022
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ մարտի 23-ին, հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները: ԵՄ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ կառավարության ծրագրի իրագործմանը, մասնավորապես արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Անդրադարձ է կատարվել ոստիկանության բարեփոխումների ընթացիկ վիճակին, նաև նոր ստեղծվող ներքին գործերի […]
18:07 23.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին: Նախագահ Խաչատուրյանը ջերմությամբ է խոսել հայ-վրացական բազմադարյա կապերի ու բարիդրացիական հարաբերությունների մասին՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության հետագա զարգացման կարևորությունը: Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ երկու […]
17:48 23.03.2022
Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոնիա Զդորովցոֆֆի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հրաչյա Սարգսյանը կարևորել է քաղաքային տնտեսության երկու՝ քաղաքաշինության և տրանսպորտի ոլորտները: «Համայնքը վերջին տարիներին նախաձեռնել է մի […]
18:31 22.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ: Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, երկկողմ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և […]
17:39 22.03.2022
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունների վերաբերյալ. «Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական […]
19:50 21.03.2022
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ մարտի 21-ին, ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին: Նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը, մասնավորապես անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներին, դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող ծրագրերը։ Գերմանիայի դեսպանը և Միջազգային իրավական […]
18:35 21.03.2022
Մարտի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը: Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Թիերի Ռիբոյին՝ Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության կողմից գործադրվող ջանքերի համար, նշելով, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ […]
16:56 21.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների հարուստ օրակարգի շուրջ:
17:23 19.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին: Տարբեր տարիքային խմբերում եզրափակիչ փուլի հաղթողներին մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Վարչապետը պարգևներ է հանձնել նաև […]
16:19 19.03.2022
Մարտի 19-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնվել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը ս․թ․ մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ […]
20:02 18.03.2022
Մարտի 18-ին Հաագայում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, նիդերլանդականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թայս ֆան դեր Փլասը։ Երկուստեք գոհունակություն հայտնելով Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի […]
18:32 18.03.2022
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ քաղաքական և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի առցանց նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 18-ին հեռավար ձևաչափով մասնակցել է նիստի աշխատանքներին և ելույթ է ունեցել «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգող հանդիպման […]
17:41 18.03.2022
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին Արման Եղոյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել: Քննարկվել է ««Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մասին» նախագիծը, որը ստորագրվել է 2009թ. հունիսի 18-ին: Կոնվենցիայի նպատակը ԵԽ անդամ պետություններում յուրաքանչյուր անձի կողմից ներկայացված հարցման հիման վրա, առանց որևէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի […]
17:26 18.03.2022
ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ի գիտություն Սյունիքի մարզի բնակարանային հաշվառման ընդգրկված և սեփականության իրավունքով տրամադրման ենթակա ծառայողական բնակարաններ զբաղեցնող շահառուների. ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման պահանջների և ՀՀ ՊՆ 2017 թվականի մայիսի 17-ի N 450 հրամանի հավելված 2-ի համաձայն` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի […]
20:58 17.03.2022
Մարտի 17-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանայի հետ։ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ֊ի հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության կապակցությամբ: Այս համատեքստում, որպես համագործակցության զարգացման արդյունավետ գործիք, կարևորվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների` միջազգային խաղաղապահ առաքելություներին ունեցած […]
19:01 17.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը (ծնված 2003թ.) հրաձգային գումարտակի հետնամասում, իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից […]
17:52 17.03.2022
Մարտի 16-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Վանաձորի պետական համալսարանի իրավագիտության բաժնի ուսանողներին: Սահմանադրական դատարանի նախագահն ուսանողների հետ հանդիպման ընթացքում ողջունել է նրանց՝ Բարձր դատարան ճանաչողական և ուսուցողական այց կատարելու նախաձեռնությունը: Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը պատասխանել է ուսանողների հարցերին և ներկայացրել Սահմանադրական դատարանի լիազորությունները, գործերի քննության կարգը, Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների առանձնահատկությունները, […]
17:33 17.03.2022
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 17-ին, հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակության հետ: Գվինդաձեն նախարարին է ներկայացրել ՎԶԵԲ ավագ բանկիր Գեորգի Ախալկացիին, որն այս տարվա մայիսից կստանձնի ՎԶԵԲ երևանյան գրասենյակի նոր ղեկավարի պաշտոնը: Շնորհակալություն հայտնելով աշխատանքային արդյունավետ համագործակցության համար՝ նախարարը նշել է, որ ՎԶԵԲ-ի […]
19:33 16.03.2022
Մարտի 16-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ արտահերթ նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով։ ՀՀ ԱԳ նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել առկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում իրավիճակի էսկալացիային ուղղված գործողություններին: Ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, մասնավորապես՝ կենսական ենթակառուցվածքների վերականգնման […]
19:29 16.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ ներկա գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը: Արարողությանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք: […]
18:30 16.03.2022
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի հերթական նիստում ներկայացրել է 2021թ. նախարարության իրականացրած ծրագրերի կատարողականը: ԱԺ մշտական հանձնաժողովներում այս օրերին քննարկվում է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի […]
18:14 16.03.2022
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 16-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: ՀՀ տարածքային […]