19:00 01.04.2022
Հայաստանում գտնվող ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամներն ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ու ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության […]
18:37 01.04.2022
Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում ստեղծված իրադրությունը: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային փխրուն կայունությունը, համոզմունք հայտնելով իրավիճակի սրումը կանխելու համար միջազգային հանրության կողմից միջոցների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ: […]
18:09 01.04.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ ապրիլի 1-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը: Օրակարգում ներառված էր նախարարության 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերն (պարտադիր և շարունակական հայեցողական ծախսերի մասով), ինչպես նաև բյուջետային նոր նախաձեռնությունները։ Հաշվի առնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակության, շահագրգիռ կազմակերպությունների և անձանց հետ […]
17:29 01.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունն ու ընդգծել կազմակերպության դերը եվրոպական տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում: Նիկոլ Փաշինյանը և Զբիգնև Ռաուն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին: Կողմերը կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը […]
17:12 01.04.2022
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամները` Էդուարդ Աղաջանյանի ղեկավարությամբ, հանդիպել են ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Էդուարդ Աղաջանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարևորել է պատվիրակության այցը Հայաստանի և Արցախի համար այս դժվարին ժամանակահատվածում: «2022 թվականի հունվարի 20-ին Հայաստանը և Միացյալ Թագավորությունը նշել են դիվանագիտական հարաբերությունների […]
20:45 31.03.2022
Տեղի է ունեցել հեռախոսազրույց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը եւ ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ: […]
20:39 31.03.2022
Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գնդապետ Միրչա Ժուգուրանուին (նստավայրը` ք.Թբիլիսի): Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, նշել լարվածության թուլացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները և առաջարկները: Քննարկվել […]
20:18 31.03.2022
Մարտի 31-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Լիտվայի Հանրապետություն այցի շրջանակներում հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ: Կարևորելով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ կողմերն […]
19:17 31.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվող՝ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով ներկաներին, իր խոսքում նշել է, որ իր համար այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի: «Մենք՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության պատասխանատուներս, հասկանալով այս ամենն ու գնահատելով […]
19:04 31.03.2022
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվող ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում խորհրդարանում տեղի է ունեցել «Տարածելով պաշտպանության թևերը» խորհրդանշական խորագիրը կրող սեմինար, որի հիմնական թեման ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն է բնության պահպանության ոլորտում: Սեմինարին մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիրից և գործադիրից, Եվրոպական միությունից, ՀՀ-ում հավատարմագրված արտակարգ և […]
18:38 31.03.2022
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Մաթևոս Ասատրյանը և Սերգեյ Բագրատյանը մարտի 31-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» թեմայով սեմինարին: Միջոցառումը կազմակերպվել է «ՀՀ […]
18:18 31.03.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը մասնակցել են նաև ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը: Հանդիպման ընթացքում ՀԲ պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի տնտեսության վրա տարածաշրջանային զարգացումների ազդեցության վերաբերյալ ՀԲ կողմից արված վերլուծությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արդի մարտահրավերներին Հայաստանի տնտեսության […]
17:14 31.03.2022
Մարտի 30-ին Դուբայ «Էքսպո 2020» ցուցահանդեսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Մյանմայի Միության Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռման հուշագիր։ Հուշագրի նպատակն է ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը տնտեսության, զբոսաշրջության և մշակույթի տարբեր ոլորտներում: Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Մյանմայի գլխավոր հանձնակատարի տեղակալ Լեվի Սապ Նեյ Թանգը։
17:06 31.03.2022
Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում, մարտի 30-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության ներդրումների նախարար Խեյրի Ամրին։ Զրուցակիցները ներկայացրել են Հորդանանի և Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկությունները, այդ թվում` խրախուսման մեխանիզմների լայն շրջանակը: Հորդանանի Հաշիմյան Թագավորության ներդրումների նախարարը նշել է, որ 2020թ-ին Երևանում կայացած Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել հորդանանցի […]
16:16 31.03.2022
Մարտի 29-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել են խորհրդի անդամները, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրավիրյալ ներկայացուցիչները՝ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, ինչպես նաև ՎԶԵԲ և ՄԹ Կառավարության Լավ կառավարման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի […]
18:56 30.03.2022
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը մարտի 30-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալայի հետ: Ողջունելով հյուրին՝ Ռուստամ Բաքոյանը դրական է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացման դինամիկան: Զրուցակիցները փաստել են՝ երկու երկրները տնտեսության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանի և […]
18:45 30.03.2022
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 30-ին ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել դեսպանի գործուն դերակատարությունը Հայաստանի և Նիդեռլանդների միջև հարաբերությունների զարգացման հարցում: Քննարկվել են խորհրդարանների համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կողմերն ընդգծել են ԱԺ Հայաստան-Նիդեռլանդներ բարեկամական խումբ ունենալու անհրաժեշտությունը: […]
17:54 30.03.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրիին։ Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանի և ԱՄԷ-ի ներդրումային միջավայրների առանձնահատկությունները, ինչպես նաև բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները` խարսխված հայ և արաբ ժողովուրդների փոխադարձ համակրանքի և վստահության վրա: Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրին կարևորել է […]
17:36 30.03.2022
Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «ԱրմՀայՏեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական իրադրության հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում առաջարկված առաջնահերթությունների իրականացման ընթացքը։
17:26 30.03.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մարտի 28-ից ապրիլի 1-ը մեկնարկել է «Բացթողնման ժամանակի ուսումնասիրում» խորագրով աշխատաժողով՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից հավատարմագրված փորձագետի և մաքսային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ: ՀՄԿ կողմից հավատարմագրված փորձագետի այցը Հայաստան կազմակերպվել է ՀՄԿ-ում և ԵՄ-ում ՀՀ մաքսային կցորդի աջակցությամբ: Աշխատաժողովի նպատակն է համատեղ քննարկել մաքսային ձևակերպումների գործընթացում ապրանքների բացթողնման ժամանակի կրճատման ընթացքում ի […]
18:39 29.03.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Արտակ Բեգլարյանը մարտի 29-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քաղպաշտպանության բոլոր ծառայությունների ղեկավարների ընդգրկմամբ: Պետական նախարարը, նախ, անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին օրերին Փառուխ գյուղ ներխուժմանն ու մոտակա բնակավայրերի ուղղությամբ սադրանքներին, տեղում իրականացված քաղաքացիական պաշտպանության միջոցառումները գնահատել է բավարար: Արտակ Բեգլարյանը նշել է, որ Փառուխ և Խրամորթ բնակավայրերի բնակչության […]
18:16 29.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպան Իմանբաևը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ղազախական երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին:
18:10 29.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին այցելել է պաշտպանության նախարարություն և ՊԲ հրամկազմի ու ուժային մյուս կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել: Իր խոսքում երկրի ղեկավարը, նախ, բարձր է գնահատել օրերս շփման գծի արևելյան հատվածում Պաշտպանության բանակի և ուժային մյուս կառույցների […]
18:06 29.03.2022
Մարտի 29-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ այս տարի լրանում է Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և մանրամասն քննարկել են հայ-վրացական բարեկամական փոխգործակցության լայն օրակարգին առնչվող հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել երկկողմ և […]
17:53 29.03.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Պաշտպանը ողջունել է միջազգային գործընկերներին ՄԻՊ աշխատակազմում և ընդգծել, որ հանդիպումը լավ առիթ է Պաշտպանի մանդատի ներքո համատեղ քննարկելու երեխաների իրավունքների պաշտպանության համատեղ առաջնահերթությունները: Քրիստինե Վայգանդն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ […]
17:26 29.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անհետ կորած անձանց շրջանակը ներառող հատվածում իրականացվող մինչդատական վարույթի առանձնահատկություններին՝ ընդգծելով այդ ասպարեզում միջազգային կառույցների հետ արդյունավետ […]
17:00 29.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Դեսպան Սխերմերսը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Նախագահ Խաչատուրյանը կարևորել է հայ-նիդեռլանդական բարեկամական հարաբերությունների ու երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնումը: Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսության, կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման […]
16:47 29.03.2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել, իսկ հաջորդ երկու օրերին գտնվելու է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից:
19:48 28.03.2022
Մարտի 28-ին տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ պետական մարմինների, այդ թվում՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, պատգամավորների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, պաշտպանության նախարարության, դատախազության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ: Նիստի սկզբում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը […]
17:56 26.03.2022
Ողջունելի է, որ միջազգային հանրությունը, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ առանձին քաղաքական ու հասարակական գործիչների մակարդակով դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված լարվածության սրմանը և Արցախի բնակչության ահաբեկմանը։ Այս մասին ասվում է Արցախի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում։ «Համոզված ենք, որ Ադրբեջանի՝ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու և նոր պատերազմ հրահրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության […]