17:22 06.04.2022
Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի 2-րդ փուլի ընթացքը և դրա իրականացմանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստան-ԵԽ համագործակցության շրջանակներում զինված ուժերում իրազեկվածության բարձրացման, մարդու իրավունքների՝ այդ թվում կին զինծառայողների […]
19:44 05.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է. «Կարծում եմ, որ հայ-վրացական հարաբերություններն առանձնահատուկ ժամանակահատվածում են գտնվում, և մենք կարող ենք քաղաքական մակարդակում տեսնել նոր դինամիկա, նոր տրամադրություն և նոր հեռանկարներ: Ակնհայտ է, որ մեր երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև կա […]
18:24 05.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման հանդիպումներն առանձնակի դինամիկա են հաղորդում մեր երկրների միջև համագործակցության զարգացմանն ու հետագա խորացմանը և պետք է հնարավորինս հաճախ լինեն։ Նախագահն ընդգծել է, որ այս այցն առանձնակի նշանակություն ունի, քանի որ տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի […]
18:07 05.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ մենք այս ծրագիրը շարունակաբար իրականացնում ենք՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների: Նաև ուրախ եմ, որ կարող ենք արձանագրել՝ ծրագիրը կոնկրետ արդյունքներ ունի այն նպատակների իրագործման տեսակետից, որ մենք առաջադրել ենք: […]
17:59 05.04.2022
Մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հիմքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տրվում է հատուցում: Այն դադարեցնելու դեպքում հատուցումը ստացող անձինք ձեռք են բերելու կենսաթոշակի իրավունք: Կարգավորումը վերաբերում է «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներին: Ինչպես տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը, հարցը քննարկվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի […]
17:36 05.04.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ այսօր շրջայց է կատարել «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ում (Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատոր), ծանոթացել շուկայի կառավարման ծրագրին։ Այնուհետև նախարարը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի կողմից կազմակերպած միջոցառմանը։ Ողջույնի խոսքում նախարարն ընդգծել է, որ էներգետիկայի […]
19:49 04.04.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել է «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը: 400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը (1897-1937թթ.)՝ իր ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա նաև պատկերված է «125 ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշի մարումն իրականացրել են […]
19:30 04.04.2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել են Արմավիրի մարզ՝ «Ոսկենի» գինեգործարանի գործունեությանն ու ընդլայնման ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Գործարանի հիմնադիր Սուսաննա Դավոյանի ուղեկցությամբ Վահան Քերոբյանը շրջել է գործարանում։ Շրջայցի ընթացքում ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ վերջին շրջանում ընկերության գինիների հանդեպ պահանջարկը մեծացել է, և առաջիկայում նպատակ կա մեծացնել արտադրական ծավալները, որին զուգահեռ […]
19:15 04.04.2022
Հայաստանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Իսրայել Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Իր ուղերձում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ 30 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունները նոր մեկնարկ են հաղորդել հայ-իսրայելական համագործակցությանը: Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ վերջին երեք տասնամյակները մատնանշվել էին […]
19:05 04.04.2022
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի և Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի՝ ապրիլի 4-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են ԵԱՏՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: Արմեն Գևորգյանի խոսքերով՝ ԵԱՏՄ համագործակցության առումով այժմ բարդ ժամանակաշրջան է՝ կապված ռուս-ուկրաինական իրադարձությունների և դրա հետևանքով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ: «Քանի որ ԵԱՏՄ երկրների տնտեսությունը […]
18:47 04.04.2022
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը: Ըստ ԱԺ փոխնախագահի` Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն: Դեսպանը մտահոգիչ է համարել Արցախում առկա իրադրությունը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: Մտքեր են փոխանակվել […]
17:44 04.04.2022
Բարենպաստ պայմաններ կստեղծվեն հափշտակված ավտոտրանսպորտային միջոցներն ահաբեկչական, քրեական կամ այլ հակաօրինական գործողությունների նպատակով օգտագործելու դեպքերը նվազեցնելու համար: Այս մասին տեղեկացրել է կառավարության ներկայացուցիչն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստում՝ ««Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության […]
17:39 04.04.2022
Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին. նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ ապրիլի 4-ին կայացած հանդիպմանը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան մշտապես աջակցել է Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական […]
17:33 04.04.2022
Հայաստանը հետաքրքրված է Շվեյցարիայի հետ բոլոր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմամբ և համագործակցությամբ: Այս մասին ապրիլի 4-ին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Շտեֆան Կլոյցլիի հետ հանդիպման ժամանակ: Շտեֆան Կլոյցլին իր հերթին նշել է, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների […]
16:50 04.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանը, այդ թվում՝ միջխորհրդարանական ասպարեզում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ընդլայնելու փոխգործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ քաղաքական, տնտեսական, […]
18:27 03.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ-ռուսական բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության դարավոր պատմության մեջ այս նշանակալից իրադարձությունը բացեց որակապես նոր փուլ, հիմք դրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության համար՝ ընդգրկելով […]
16:07 03.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իտալական պատվիրակության այցը Հայաստան և նշել է, որ այն տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում: Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ-իտալական երկկողմ […]
15:16 03.04.2022
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Երևանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյի հետ: Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը` Արարատ Միրզոյանը և Լուիջի Դի Մայոն գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ընդհանուր արժեքների և պատմական […]
14:07 03.04.2022
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյին: Հանդիպմանը փոխադարձաբար կարևորվել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը կարող է նպաստել նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Անդրադառնալով 44-օրյա պատերազմին եւ դրա հետևանքներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել […]
13:33 03.04.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը` Իտալիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Բարև Ձեզ հարգելի՛ գործընկերներ, Ուրախ եմ Հայաստանում ողջունել իմ գործընկեր Լուիջի Դի Մայոյին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին: Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում, ինչը նոր լիցք […]
12:16 03.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Մայոյի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարբեր ոլորտներում Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իտալիայի հետ փոխգործակցությունը ինչպես […]
12:01 03.04.2022
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերություններն անցած երեք տասնամյակների ընթացքում անշեղորեն զարգացել են երկու երկրների եղբայրական ժողովուրդների բազմադարյա բարեկամության ու փոխօգնության ամուր հիմքի վրա՝ առանձնանշելով […]
10:52 03.04.2022
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։
10:31 03.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ նշանակալի տարեդարձի՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Անցած տասնամյակների ընթացքում համատեղ ջանքերով հայ-ռուսական հարաբերությունները բարձրացվել են դաշնակցային փոխգործակցության ամենաբարձր […]
17:20 02.04.2022
Ապրիլի 2-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինության գլխավոր վարչության պատվիրակության հետ: Պատվիրակությունը ղեկավարում էր Ռւոսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Թուրքիայի և Իսրայելի վարչության պետ, փոխգնդապետ Մարի-Անյես Պիկար-Շեսելին: Պատվիրակության կազմում էին նաև վարչության Կովկասի հարցերի պատասխանատու Ֆրանս Դոմինիսը և Հայաստանում Ֆրանսիայի պաշտպանության կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսը: Տեղեկացնում է ՀՀ […]
14:55 02.04.2022
Արցախի Հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ ապրիլի 2-ին այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: Պաշտոնյաներն այցելել են նաև Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների պանթեոն, Արցախի իշխանությունների անունից ծաղիկներ խոնարհել զոհերի շիրիմներին:
14:10 02.04.2022
Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Մանթաս Ադոմինասի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև հայկական կողմի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների, մասնավորապես՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի և […]
20:02 01.04.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Փիլոյանին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անդրանիկ Փիլոյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,-ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:
19:02 01.04.2022
Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումները Եվրոպական միության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի պարտականությունները կատարող Մացեյ Պոպովսկիի, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իզաբել Սանտոշի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինի, ԵՄ […]