TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Արխիվ

Կայացել է Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովի և ԿԳՄՍ նախարարության համատեղ քննարկումը

19:07 11.04.2022

Ապրիլի 11-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել է քննարկում՝ ԿԳՄՍ  նախարար Անահիտ Հակոբյանի, նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։ Քննարկման թեման Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի աշակերտների մի խումբ ծնողների անունից ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին ներկայացված […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին

19:03 11.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Հանդիպման սկզբում Դեսպան Կիշան Դան Դևալը նախագահ Խաչատուրյանին նվիրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեղինակած «Հնդկաստանի ուղին. ռազմավարություններ անկայուն աշխարհի համար» գիրքը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հեռանկարների, գործակցության նոր ուղղությունների շուրջ: Զրուցակիցները նշել […]

̰
Արմեն Փամբուխչյանն ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

18:35 11.04.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Փամբուխչյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին

18:14 11.04.2022

Ապրիլի 11-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Հայտնում է ՀՀ ԱԽ գրասենյակը։ Ողջունելով համանախագահի այցը Երևան` ԱԽ քարտուղարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահ Ռոքֆոյն ևս շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

18:07 11.04.2022

Ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

̰
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 25 հարց

16:49 11.04.2022

Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ապրիլի 11-ին գումարել է նիստ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ապրիլի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Ապրիլի 12-ին գումարվող ԱԺ […]

̰
Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ

16:20 09.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 9-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ: Երկրի ղեկավարը նախ ներկայացրել է Հանրապետության ռազմաքաղաքական վերջին զարգացումները, ապա նշել այն հիմնական անելիքները, որոնք, ստեղծված իրավիճակի տրամաբանության համաձայն, պետք է իրականացվեն պետական կառավարման համակարգում։ «Մենք կայուն և հարատև խաղաղության կողմնակիցն ենք, սակայն մենք չենք կարող սակարկել մեր ժողովրդի պահանջը՝ հրաժարվելով […]

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

14:01 09.04.2022

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին: Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն […]

̰
ՀՀ արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

20:37 08.04.2022

Ապրիլի 8-ին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ ընթացիկ գործունեությանը, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման ընթացքին ու առաջիկա միջոցառումների ժամանակացույցին։ Երկուստեք ընդգծվել է Կազմակերպության ներուժի զարգացման համատեքստում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը շեշտել է կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն […]

̰
Արցախի նախագահն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի մի խումբ անդամների

20:34 08.04.2022

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 8-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։ Տեղեկացնում են  Արցախի նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը նախ իր երախտագիտությունն է հայտնել միության անդամներին՝ վերջին օրերին զինված ուժերի հետ համատեղ կամավորական հիմունքներով Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության գործում ցուցաբերած աջակցության համար, ապա ընդգծել, որ բոլոր ջանքերը գործադրվում են Արցախում […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը և պատասխանները լրագրողների հարցերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ

20:15 08.04.2022

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի ելույթը և պատասխանները լրագրողների հարցերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։   «Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի, Հարգելի՛ գործընկերներ, բարեկամներ, Առաջին հերթին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սերգեյ Վիկտորիին՝ Մոսկվա այցելելու հրավերի համար: Հատկանշական է, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը նշում են երկու հիշարժան տարեթիվ․ […]

̰
ՀՀ նախագահը դեսպաններ նշանակելու հրամանագրեր է ստորագրել

19:58 08.04.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սոս Ավետիսյանին Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանին, համատեղության կարգով, նշանակել Անդորրայի […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը Նիդեռլանդների Թագավորության դեսպանին ներկայացրել է ռազմագերիների, անհետ կորած անձանց և նրանց ընտանիքների առաջնահերթ խնդիրները

19:46 08.04.2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Պաշտպանը, ողջունելով դեսպանին ՄԻՊ աշխատակազմում, ներկայացրել է Սահմանադրական մանդատի հովանու ներքո Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը և Պաշտպանի ինստիտուտի հանդեպ հանրային բարձր վստահության մակարդակը՝ որպես այդ առաքելությունը հաստատակամորեն իրագործելու լավագույն երաշխիք։ Դեսպանն իր հերթին ուրախություն է […]

̰
Քննարկում հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման սահմանափակումների թեմայով

19:30 08.04.2022

Մարտի 15-ից ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի այն դրույթները, որոնցով սահմանափակվում է հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը: Սա արվել է մարդկանց առողջությունը պահպանելու նպատակով, բայց գործարարների խոսքերով՝ որոշակի դժվարություններ է ստեղծել իրենց համար: Այս հարցով ապրիլի 8-ին աշխատանքային […]

̰
Քրեակատարողական նոր օրենսգրքի կատարելագործմանը մասնակցում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները

19:11 08.04.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 8-ին, կայացել է Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի կատարելագործման խորհրդատվական խմբի առաջին նիստը: Խորհրդատվական խումբը բաղկացած է բացառապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ինչը միտված է ապահովելու արդարադատության նախարարության և վերջիններիս միջև ավելի կառուցողական երկխոսության ամրապնդմանը: Փոխնախարար Արփինե Սարգսյանը կարևորել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության այս նոր մշակույթի ձևավորումը և […]

̰
Աշխատանքի տոնավաճառ Տավուշի մարզի բնակիչների համար

18:47 08.04.2022

Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնում այսօր կայացել է աշխատանքի տոնավաճառ՝ Տավուշի մարզի բնակիչների համար․ միջոցառմանը ներկա են գտնվել ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՄՍԾ պետի տեղակալ Թամարա Թորոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Տոնավաճառը, որը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ հետ համագործակցության շրջանակում, հնարավորություն […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը

17:28 08.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են գարնան գյուղատնտեսական սեզոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու գարնան գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված հարցերը ու տեսնելու, թե օրակարգային հարցերին ինչ անդրադարձ ենք ունեցել և ինչպես ենք հասցեագրել, այս պահին ինչ իրադրություն ունենք, գնահատականն ինչպիսին է, […]

̰
Դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել Իս­րա­յելի նախագահ Յիցխակ Հերցոգին

20:33 07.04.2022

Ապրիլի 7-ին դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերը հանձնեց Իս­րա­յելի Պետության նախագահ Յիցխակ Հերցոգին: Արարողությանը հետևած զրույցն ընդ­գրկեց երկկողմ հարաբերություններին, հայ և հրեա ժողովուրդների բազ­մա­դա­րյա կապերին ու ընդհանրություններին, Իսրայելում բնակվող հայ հա­մայն­քին առնչ­վող և այլ հարցեր: Զրույցի ավարտին նախագահ Հերցոգը դես­պան Հա­կոբ­յանին ներկայացրեց իր նստավայրի այգում տեղադրված՝ երուսա­ղե­մաբնակ Բալ­յան ընտանիքի արտադրության պատկերազարդ կերամիկական սա­լիկները՝ ու­ղեկցված «Հայկական […]

̰
Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ իր ստանձնած պարտավորություններին․ ԱԳ նախարարի տեղակալ

19:35 07.04.2022

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների ինստիտուտի կողմից առցանց ձևաչափով կազմակերպված «Հայաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովին, որտեղ հանդես է եկել բացման խոսքով: Գիտաժողովի բացման նիստին ողջույնի խոսքով […]

̰
Հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը

19:14 07.04.2022

Գործադիրն ընդունել է որոշում՝ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի պահանջներին համապատասխան հերթական մարդահամար նախապատրաստման և անցկացման գործառույթները, ինչպես նաև մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումը, մշակումն ու ամփոփումն ըստ սահմանված ժամկետների ապահովելու նպատակով:   Արդյունքում հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և Միջազգային հանձնարարականներով սահմանված ընթացակարգերին համապատասխան: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն […]

̰
Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է շարունակել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում աջակցել արդարադատության նախարարությանը

18:53 07.04.2022

Տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի համակարգող խորհուրդների 5-րդ հանդիպումը։ Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և երկու ծրագրերի […]

̰
Նախագահը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ հյուրընկալել է տարբեր բժշկական հաստատությունների մի խումբ կանանց

18:14 07.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է հանրապետության տարբեր բժշկական հաստատությունների մի խումբ կանանց: Շնորհավորելով տոնի առթիվ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Այսօր իսկապես յուրահատուկ օր է մեզ համար, քանի որ համընկել է մեր եկեղեցու ամենակարևոր տոներից մեկի հետ: Ներկայիս արագ փոփոխվող դարաշրջանում մեզ համար շատ կարևոր է, […]

̰
Կապահովվի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը. գործադիրը մարզպետարաններին կհատկացնի ավելի քան 875 մլն դրամ

17:26 07.04.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, ՀՀ վարչապետն ամփոփել է ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած՝ իր, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքները։ Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին կհատկացնի 875,473.6 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի […]

̰
Երևանի քաղաքապետն ընդունել է Շվեդիայի դեսպանին

17:04 07.04.2022

Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: Առանձնակի կարևորելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանի Էներգաարդյունավետության, քաղաքային լուսավորության և կոշտ թափոնների կառավարման ծրագրերի իրականացումը Երևանում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Թագավորությանը, որը հանդիսանում է այս դրամաշնորհի նախաձեռնողը և ամենամեծ դոնոր երկիրը: Հիմք […]

̰
Վարչապետն ամփոփել է ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները

16:32 07.04.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, ՀՀ վարչապետն ամփոփել է ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած՝ իր, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքները։ Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ Սիրելի հայրենակիցներ Նախ, թույլ տվեք նիստին ներկա և ընդհանրապես […]

̰
Արդարադատության նախարարը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքը

19:37 06.04.2022

Ապրիլի 6-ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին: Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների և ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքով: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները և ունեցած ձեռքբերումները: Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծման ուղղությամբ կատարված և կատարվող […]

̰
Պաշտպանության նախարարը Միացյալ Թագավորության դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում տիրող իրադրությունը

19:29 06.04.2022

Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում։ Նշելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը, Սուրեն Պապիկյանը շեշտադրել է իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: […]

̰
Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը

19:01 06.04.2022

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, […]

̰
Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

18:27 06.04.2022

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում ընդգծել է ՀՀ և ՉԺՀ միջպետական համագործակցության հարուստ պատմական հիմքը՝ նշելով, որ վերջին 30 տարիների ընթացքում երկու երկրների համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է՝ արձանագրելով բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ քաղաքական, […]

̰
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

18:24 06.04.2022

Ապրիլի 6-ին Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին: Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների և ներքին գործերի նախարարության ձևավորվման ընթացքով: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները և ունեցած ձեռքբերումները: Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծման ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքները: […]

̰
BACK_TO_TOP