TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+13.09 oC

Արխիվ

Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի պետքարտուղարի հետ

19:29 22.04.2022

Ապրիլի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: Կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու կարևորությունը:

̰
Ստեփանավանում կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը

19:07 22.04.2022

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստն այս անգամ նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակին: Հայ և ռուս խորհրդարանականները հանձնաժողովի 34-րդ նիստն անցկացրել են ապրիլի 22-ին Ստեփանավանում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղրղզստանի նախագահը

18:40 22.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ղրղզստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունները և շահագրգռված է հայ-ղրղզական հարաբերությունների հետագա խորացմամբ՝ ի նպաստ երկու ժողովուրդների զարգացման»։

̰
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ

18:31 22.04.2022

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։ Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։ Արցախի ԱԳՆ-ն խստիվ […]

̰
Փրկարարի համազգեստի ձևը, տալու կարգը և օգտագործման ժամկետը փոխելու նախագիծն ընդունվել է. տարեկան կտնտեսվի 46 968 000 դրամ

18:23 22.04.2022

Կառավարությունն ապրիլի 22-ի նիստում հավանություն է տվել «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» որոշման նախագծին: Որոշման համաձայն` Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ծառայողների համար (թվով 320 ծառայող) նախատեսված է երկու տեսակի ամենօրյա համազգեստի լրակազմ՝ քողարկող և մուգ կանաչ համազգեստներ: Նախատեսվում է գործածությունից հանել քողարկող համազգեստը, ինչը պայմանավորված է համազգեստի թվային պատկերով` […]

̰
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2021 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

18:08 22.04.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի արդյունքներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հնարավորություններին և հարակից այլ թեմաների: Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ներդրող ընկերության ներկայացուցիչներին

17:36 22.04.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ներդրող FRV ընկերության և IFC կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել է FRV-Masrik ընկերության կողմից «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ընթացքը։ Նախարարը մտահոգություն է հայտնել կայանի կառուցման աշխատանքների ձգձգման շուրջ և հույս է հայտնել, որ հնարավորինս արագ կսկսվի և […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ուզբեկստանի նախագահը

17:28 22.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ «Համոզված եմ, որ մեր երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը այսուհետ ևս կշարունակեն ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների բարգավաճման»,-մասնավորապես ասված է ուղերձի մեջ։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նախագահ Խաչատուրյանին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հայաստանի […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է  Հորդանանի Հաշիմյան թագավորության Սենատի պատվիրակությանը

20:40 21.04.2022

Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հորդանանի Հաշիմյան թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԺ Հայաստան-Հորդանան բարեկամական խմբի ղեկավար Արթուր Դավթյանի։ Հանդիպմանը Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հույս հայտնել է, որ […]

̰
Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

18:26 21.04.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը՝ քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման, մասնագետների վերապատրաստման ու փորձի փոխանակման հարցերի շուրջ: Դեսպանին ներկայացնելով տրանսպորտային բարեփոխումների ընթացքը՝ երթևեկության արդյունավետ […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ-ի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների ներքո Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերները

18:19 21.04.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի (ՀԲ) գարնանային հանդիպումների շրջանակներում մասնակցել է ՀԲ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեի և ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ կայացած հայկական պատվիրակության հանդիպումներին: ՀԲ-ի գործընկերների հետ քննարկվել են տարածաշրջանային զարգացումների ներքո Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերները և դրանց դիմակայելու նպատակով […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

18:11 21.04.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման՝ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների […]

̰
Արդարադատության նախարարությունն իրականացնում է իրավաբանական ծառայությունների ոլորտի բարեփոխումներ

17:39 21.04.2022

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Առևտրային ներկայացուցչության աջակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է Հայաստան-Ռուսաստան առաջին իրավական համաժողովը, որը նպատակ է հետապնդում երկխոսություն հաստատել Ռուսաստանի և Հայաստանի իրավական ու գործարար համայնքների ներկայացուցիչների, ֆինանսական կազմակերպությունների և պետական մարմինների միջև, ներկայացնել Հայաստանի իրավական համակարգի առանձնահատկությունները և Հայաստանում բիզնեսավարման հնարավորությունները: Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես է եկել Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր […]

̰
Նախագահն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի պատվիրակությանը

17:12 21.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին, քանի որ նման այցելությունները նոր որակ և բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին և լավ հնարավորություն են ստեղծում՝ քննարկել փոխգործակցության տարաբնույթ […]

̰
Կառավարությունը ՀՀ քաղաքացիությունը ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգն ու ժամկետները հաստատելու հնարավորություն կունենա

16:08 21.04.2022

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություն ու լրացում կատարել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի նախագծում, ըստ որի՝ հստակեցվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը՝ […]

̰
ՀՀ արդարադատության նախարարը և ՌԴ դատական կարգադրիչների ծառայության տնօրենը ստորագրել են համագործակցության ծրագիր

18:27 20.04.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և ՌԴ Դատական կարգադրիչների ծառայության տնօրեն Դմիտրի Արիստովի կողմից ստորագրվել է «ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև համագործակցության ծրագիրը»: Ծրագրի շրջանակներում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2022-2023թթ.-ին իրականացնել մի շարք փոխադարձ այցեր, […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է մարտավարական զորավարժության կրակային փուլին

18:23 20.04.2022

Ապրիլի 20-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: «Անձնակազմի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հարձակողական մարտի նախապատրաստումը և վարումը» թեմայով զորավարժության նպատակն էր զինծառայողների մարտավարական մասնագիտական ունակությունների կատարելագործումը, ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման և հարձակողական մարտի վարման ժամանակ գործողությունների ներդաշնակման ապահովումը: Զորավարժության կրակային փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը քննարկել են տնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

17:52 20.04.2022

ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ: Ողջունելով ՀՀ վարչապետին, Միխայիլ Միշուստինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, ողջունում ենք Ձեզ Կառավարության տանը։ Ձեր պաշտոնական այցն ունի շատ կարևոր նշանակություն մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար, որոնք կապում են Հայաստանը և Ռուսաստանը։ Այս տարի […]

̰
300 դատապարտյալի կտրվի միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն

18:39 18.04.2022

Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տասներկուամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը։ Ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող շուրջ 300 անձ չունի լիարժեք միջնակարգ կրթություն, ինչը խոչընդոտ է հանդիսանում ազատությունից զրկված անձանց սոցիալական հաջող վերաինտեգրումն ապահովելու և կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու գործում։ Այդ նպատակով՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

17:17 18.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը […]

̰
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին

17:05 18.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել Էնդրյու Շոֆերի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները: Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում։ Անդրադարձ […]

̰
Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

16:44 18.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 19-20-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ […]

̰
ՌԴ ներքին գործերի նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ

16:07 18.04.2022

Ապրիլի 16-ին՝ Ոստիկանության օրվա առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ են ստացվել աշխարհի տարբեր երկրների իրավապահ գերատեսչությունների գործընկերներից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կողմից: ՌԴ ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի Վահե Ռոբերտի Շնորհավորում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցներին ու վետերաններին՝ մասնագիտական տոնի առթիվ: Չնայած համաշխարհային հանրության մեջ […]

̰
Վարչապետը Վանաձորում այցելել է Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական նորակառույց դպրոց և նորաբաց «ԼՈՖԹ» նորարական կենտրոն

18:40 16.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Լոռու մարզ` Վանաձոր կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական նորակառույց դպրոցում իրականացված աշխատանքներին: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել նորակառույց շինությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին, աշակերտների և ուսուցիչների համար ստեղծված պայմաններին: Վարչապետին զեկուցվել է, որ դպրոցի նախկին շենքը 1988թ. երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել է վթարային […]

̰
Հույս ունեմ` Պարեկային ծառայությունը կվերցնի Ոստիկանության բոլոր լավագույն ավանդույթները և կլրացնի այն բոլոր թերությունները, որոնք նախկինում եղել են. Նիկոլ Փաշինյան

18:05 16.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ Վանաձորում մասնակցել է Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի […]

̰
Արայիկ Հարությունյանը ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին

16:17 16.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին: Քննարկվել են տարածաշրջանին առնչվող հիմնախնդիրները՝ վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում: Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով Արցախի առջև ծառացած մարտահրավերները, խոսել է ձեռնարկվող քայլերից: «Արցախը շարունակում է պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման համար՝ չընդհատելով անկախ պետականաշինության գործընթացը»,- նշել է Նախագահը՝մանրամասնելով Արցախի ապագային առնչվող ռիսկերը, […]

̰
Պարեկային ոստիկանությունը պիտի նոր մակարդակի բարձրացնի աշխատանքի որակը. վարչապետ

16:06 16.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ Գյումրիում այցելել է Ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ ներկա է գտնվել Պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել […]

̰
Վարչապետ Փաշինյանը Գյումրիում ծանոթացել է տարեցների խնամքի կենտրոնում իրականացված և դեռևս շարունակվող վերանորոգման աշխատանքներին

16:00 16.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Գյումրու տարեցների խնամքի կենտրոնում իրականացված և դեռևս շարունակվող վերանորոգման ու կահավորման աշխատանքներին: Վարչապետին այցի ընթացքում ուղեկցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնով, զրուցել նաև այստեղ բնակվող տարեցների հետ, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության […]

̰
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության մասնագիտական օրվա առթիվ

15:11 16.04.2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության մասնագիտական օրվա առթիվ․ «Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Ձեր զգոն ու կարևոր աշխատանքը մեր քաղաքացիների անվտանգության և պաշտպանվածության գրավականն է: Ռիսկային, բարդ ու չափազանց պատասխանատու մասնագիտություն եք ընտրել, հարգելի՛ ոստիկաններ, սպաներ ու ենթասպաներ, ինչն առանց անմնացորդ նվիրումի դժվար թե հնարավոր է պատվով իրականացնել: […]

̰
Վարչապետը հյուրընկալել է մեծանուն ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն Գրիգորի Տրուբնիկովին

20:39 15.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է մեծանուն ֆիզիկոս, Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովին: Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և նշել, որ Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտը, որի անդամ է նաև ՀՀ գիտության կոմիտեն, լավ հարթակ է զարգացնելու միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության […]

̰
BACK_TO_TOP