TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Արխիվ

Կրթության զարգացումը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն. վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

19:31 26.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, որը նախորդ քննարկման արդյունքում լրամշակվել է, ինչպես նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերը նշված պետական ծրագրում լրամշակման արդյունքում իրականացված փոփոխություններին, ծրագրի տեսլականին և նպատակներին: Պատասխանատուներն […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարը Միացյալ Թագավորության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

18:34 26.04.2022

Ապրիլի 26-ին Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովի հետ: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական շարունակական բարեփոխումները, որոնք կարևոր դերակատարություն […]

̰
Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

18:29 26.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Վարչապետը, ողջունելով պարոն Կոլոմինայի այցը, նշել է, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ։ Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն բավական լարված է, և Հայաստանը քայլեր […]

̰
Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ

18:25 26.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:   Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրել է ներքին, արտաքին, սոցիալ-տնտեսական ոլորտներում Արցախի առջև ծառացած հիմնախնդիրները ու տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային […]

̰
Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակության հետ

17:52 26.04.2022

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ապրիլի 26-ին հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և դպրոցի ունկնդիրների հետ։ Պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից իրականացված փաստահավաք աշխատանքները, որոնց ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

17:02 26.04.2022

Ապրիլի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները: Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն […]

̰
Նախադպրոցական կրթության ոլորտում կկարգավորվեն կարևոր ու հրատապ լուծում պահանջող հարցեր. Ժաննա Անդրեասյան

16:33 26.04.2022

Նախագծով կկարողանանք կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում այս պահին կարևոր ու հրատապ լուծում պահանջող հարցեր: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ապրիլի 26-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Առաջինից երկրորդ […]

̰
Համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իսրայելական միջխորհրդարանական հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն. Ծովինար Վարդանյան

19:59 25.04.2022

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը, խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Մարիա Կարապետյանը և Միքայել Թումասյանն ապրիլի 25-ին հանդիպել են Քնեսեթի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Մոսի Ռազի գլխավորած պատվիրակության հետ: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Իսրայելը կճանաչի Ցեղասպանությունը: «Հայ և հրեա ժողովուրդները, որոնք վերապրել են […]

̰
Հակոբ Արշակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

19:18 25.04.2022

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում  Սիրիայի նկատմամբ, որի հետ մեզ կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր ջերմ բարեկամությունը: Հակոբ Արշակյանի խոսքերով՝ հայ ժողովրդի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ

18:36 25.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ: Դանիել Քյուրքջյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Ֆրանսահայերի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի և աշխատանքների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ համագործակցության մասին: Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանը նշել է, որ այս տարի աշնանը նախատեսվում է Ֆրանսիայում կազմակերպել բիզնես […]

̰
Գնել Սանոսյանը մասնակցել է «Համայնքային կայուն էներգիայի» համաժողովին

16:32 25.04.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի EU4ASEP ծրագրի ներքո՝ «Համայնքային կայուն էներգիայի» համաժողովին։ Բացման խոսքում նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին և ուրախությամբ արձանագրել, որ արևային էներգիայի օգտագործման ոլորտում գնալով համայնքների ներգրավվածությունը մեծանում է։ Նախարարն ընդգծել է, որ «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ջանքերով արդեն […]

̰
Ձեր վերընտրությունը գալիք 5-ամյակի ընթացքում նոր լիցք կհաղորդի Հայաստանի ու Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերություններին. Փաշինյանը՝ Մակրոնին

10:56 25.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակի և Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի վստահության քվեն նախագահի պաշտոնում նախորդ տարիների Ձեր […]

̰
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղված է մեր տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը․ ՀՀ ԱԳՆ

14:29 24.04.2022

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել․ «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: 1915-1923թթ․ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության։ Շուրջ 1,5 միլիոն տղամարդ և […]

̰
Ստեփանակերտից բնակչության տարհանման մասին լուրերը բացահայտ ապատեղեկատվություն են․ Արցախի տեղեկատվական շտաբ

14:21 24.04.2022

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը։ «Տեղեկացնում ենք, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ […]

̰
ՀՀ ԱԺ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

13:53 24.04.2022

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների եւ պաշտոնատար այլ անձանց հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ է դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Բարձրաստիճան […]

̰
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը որևէ կապ չունի իրականության հետ. ՀՀ ՊՆ

13:33 24.04.2022

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը` իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձի վերաբերյալ, որևէ կապ չունի իրականության հետ»,- այս մասին ասվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

11:42 24.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այնուհետև վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության […]

̰
Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

11:31 24.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել հավերժացնող հուշակոթողին:

̰
Մեծ եղեռնը չսպիացող վերք է մեզ համար, այն նաև քաղաքական, իրավական և բարոյական խարան է միջազգային հանրության վրա․ Արցախի ԱԳՆ

10:40 24.04.2022

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ․ «Այսօր ողջ հայ ժողովուրդը և առհասարակ մարդասիրական գաղափարներ կրող բոլոր մարդիկ աշխարհի տարբեր մասերում ոգեկոչում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ 107 տարի առաջ՝ ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում ծրագրվեց և իրագործվեց 1,5 մլն հայերի ցեղասպանություն։ Հարյուր հազարավոր հայեր տարագիր […]

̰
Ժամանակը դեր չունի պատմական արդարության վերականգնման գործում, մենք շարունակելու ենք հիշել ու հիշեցնել մեր դեմ գործած ոճիրը․ ՀՀ ԱԺ նախագահ

10:15 24.04.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ը հայ ժողովրդի բնաջնջման ծրագիր էր, որը գլխատեց  մեր ժողովրդին, փրկվածներին սփռեց աշխարհով մեկ՝ առանց վաղվա տեսլականի: Ամեն տարի մենք ոգեկոչում ենք մեր սրբադասված 1.5 միլիոն զոհերի հիշատակը խնկարկումով եւ աղոթքներով: Ցավոք, ցեղասպանության ճանաչումն ու […]

̰
ԱՀ Ազգային ժողովի նախագահի ուղերձը Հայոց Մեծ եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ

10:07 24.04.2022

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ւղերձ է հղել Հայոց Մեծ եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ․ «Սիրելի´ հայրենակիցներ Այսօր ողջ առաջադեմ մարդկությունը, աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում և խնկարկում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը խորհրդանշում է ոչ միայն մեր ժողովրդին բաժին հասած դաժան ճակատագիրը, այլև վերընձյուղվելու, հարատևելու ու զարգանալու միայն իրեն հատուկ աստվածային շնորհը: Ցեղասպանությունից […]

̰
Հայ ժողովուրդն ու նրա բարեկամները, ողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ ՀՀ նախագահ

09:56 24.04.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «Այսօր հայ ժողովուրդն ու նրա բարեկամները, ողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Անցյալ դարասկզբին, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթից և մեծ տերությունների թողտվությունից, Օսմանյան կայսրության երիտթուրք պարագլուխները ծրագրավորեցին և իրականացրեցին հայ բնակչության դաժանագույն ջարդերն ու […]

̰
Արցախի նախագահի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

09:20 24.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այս օրերին Արցախում, ինչպես մայր Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ ապրում է գոնե մեկ հայ, սգում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1,5 միլիոն անմեղ հայերի, որ զոհ դարձան  1915 թվականին Օսմանյան Թուրքիայի […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ

09:10 24.04.2022

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ուղերձ է հղել․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ 107 տարի առաջ հայ ժողովուրդը բախվեց անմարդկային արհավիրքի՝ ցեղասպանության: Օսմանյան Թուրքիայի նպատակն էր բնաջնջել մեր նախնիներին: 1.5 միլիոն հայ սպանվեց, հարյուր հազարավորները գաղթեցին աշխարհի տարբեր ծայրեր, ինչի հետևանքով այսօր […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ փոխնախարարի հետ

16:10 23.04.2022

Ապրիլի 22-ին Վարշավայում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչի հետ։ ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի կողմից իրականացվող ջանքերը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ։ Փոխնախարար Պշիդաչն իր հերթին ընդգծել է Լեհաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը թե՛ որպես ներկայումս ԵԱՀԿ […]

̰
ԲԴԽ անդամները մասնակցում են ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագծի վերաբերյալ քննարկմանը

15:09 23.04.2022

Այսօր՝ ապրիլի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Սերգեյ Չիչոյանը և Ստեփան Միքայելյանը մասնակցում են Ծաղկաձորում մեկնարկած երկօրյա քննարկմանը, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Քննարկումը նվիրված է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության […]

̰
ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

13:11 23.04.2022

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը և ներկայացրել Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին: Ռուս պատգամավորները և ՀՀ ԱԺ […]

̰
Ռուս-հայկական հարաբերություններում ունեցած ներդրման համար շնորհակալագիր է հանձնվել ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին

20:14 22.04.2022

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից ռուս-հայկական հարաբերություններում ունեցած մեծ ներդրման համար ապրիլի 22-ին շնորհակալագիր է հանձնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին, ով ռուսական համայնքը ներկայացնող օրենսդիր է: Շնորհակալագիրն Ալեքսեյ Սանդիկովին է փոխանցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարեւը ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական […]

̰
Արշակ Ասլանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

19:47 22.04.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Ասլանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Ասլանյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի անդամների և ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել

19:42 22.04.2022

Ապրիլի 22-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամները և Արցախի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Նախագահ Հարությունյանը տեղեկություններ է հաղորդել ՀՀ-ՌԴ վերջին բանակցությունների արդյունքների մասին՝ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման և Արցախի անվտանգության ապահովման գործընթացների համատեքստում: Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է Արցախի դիրքորոշումը, այն է՝ շարունակել […]

̰
BACK_TO_TOP