TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+16.09 oC

Արխիվ

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի ներկայացուցիչներին

17:23 06.05.2022

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն ընդունել է Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի (SCH)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների գծով ներկայացուցիչ, Փարիզ քաղաքի նոտար Վալերի Եսանուն, Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի (SCH)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների գծով ներկայացուցիչ, Ֆրանսիայի Բոլյո սյուր Մեր համայնքի նոտար Քրիստինա Ատանասովային, ինչպես նաև նույն կառույցի՝ Արևելյան Եվրոպայի […]

̰
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ իրականացվող աշխատանքի արդյունքում ԴԱՀԿ ծառայության հեղինակությունը շարունակաբար կբարձրանա

20:13 05.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ ներկա գտնվել Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Գլխավոր հարկատիր կատարող Սերգեյ Մեղրյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Հարկադիր կատարողի օրվա առիթով և ընդգծել, որ ծառայությունը մեր իրականության մեջ նախկինում […]

̰
ՊԵԿ նախագահը և ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատարն այցելել են մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն

20:05 05.05.2022

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն հյուրընկալել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, (ադյուտանտ գեներալ) գեներալ-մայոր Դեյվիդ Վայսհաարիին: Հանդիպման ընթացքում կողմերը  քննարկել են համատեղ գործակցության հնարավորությունները: Ռուստամ Բադասյանը և Դեյվիդ Վայսհաարին այցելել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն։ Նրանք շրջել են տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքի ընդլայնման ծրագրերին։ 2021 թվականից ՀՀ ՊԵԿ և ԱՄՆ […]

̰
Հայաստանում ստեղծվում է կանանց տնտեսական զորացման հարթակ

18:18 05.05.2022

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համաֆինանսավորմամբ ստեղծվում է Կանանց ձեռնարկատիրության և զբաղվածության զարգացման հարթակ։ Կանանց տնտեսական զորացման հարթակը հնարավորություն կտա խթանել կանանց ձեռնարկատիրությունը և զբաղվածությունը տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում։ Հայաստանի տնտեսական կյանքում կանանց աշխատուժի մասնակցությունն ավելի ցածր է, քան տղամարդկանցը․ աշխատունակ տարիքի կանանց 51,4 տոկոսն է […]

̰
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Նիդեռլանդների դեսպանին

17:42 05.05.2022

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության դեսպան պարոն Նիկո Սխերմեսին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Ողջունելով դեսպանին, նախարար Հակոբ Սիմիդյանը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բարձր մակարդակին։ «Նախ թույլ տվեք շնորհավորել մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Մենք շատ կարևորում […]

̰
ՏԿԵ փոխնախարարը հանդիպել է գազաբալոնների վկայագրում իրականացնող 12 կազմակերպության ներկայացուցիչների հետ

17:30 05.05.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է գազաբալոնների վկայագրում իրականացնող 12 կազմակերպության ներկայացուցիչների և էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնող ընկերության ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման գործընթացը, այդ աշխատանքներին խոչընդոտող հանգամանքները, լիցենզավորված կազմակերպությունների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայության որակի բարձրացման խնդիրները, գազաբալոնների վկայագրման […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է ԱՄԷ

17:24 05.05.2022

Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական կարճատև այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

̰
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

17:02 05.05.2022

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցության ուղղությունները և վստահություն հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն: Դեսպան Իմանբաևն իր հերթին ընդգծել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունն ու անդրադարձել առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

16:11 05.05.2022

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին: ՀՀ ԱԺ նախագահը, կարևորելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը, ընդգծել է, որ այն ինստիտուցիոնալ առումով մեր երկրում ամենակայացածներից է: Նա շեշտել է, որ ՄԻՊ ինստիտուտի՝ վստահություն ներշնչող գործունեությունը տարբեր երկրների ժողովրդավարության սանդղակի լավագույն ցուցիչ է: Ալեն Սիմոնյանը հավելել է, որ […]

̰
Ներդրվում է Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի ռեգիստր

20:01 04.05.2022

Բաց կառավարման գործընկերության շրջանակներում Հայաստանն ստանձնել է իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի ներդրման հանձնառություն։ Տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը։ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Գագիկ Հարությունյանը և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գլխավոր մասնագետ Հռիփսիմե Իսկանդարյանը ներկայացրել են իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի ներդրման հանձնառության կատարման արդյունքներն, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

19:53 04.05.2022

Մայիսի 4-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ավելի վաղ, իր վրացի գործընկերոջ հետ կայացած հանդիպման արդյունքները և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

19:37 04.05.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, նախագահը կարևորել է փոխայցելությունները և նշել, որ դրանք նոր լիցք են հաղորդում հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգին: Հանրապետության նախագահը նշել է, որ մեծապես գնահատում է բարեկամական խմբի գործունեությունը և այն ավանդը, որը նրանք ունեն մեր պետությունների […]

̰
Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությունն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

18:14 04.05.2022

Մայիսի 4-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հլյուրընկալվել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությունը` Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշերի գլխավորությամբ: ՊԱՀՀ-ի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում հյուրերին է ներկայացվել համալսարանի ստեղծման պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և կրթական ծրագրերը։

̰
Արդարադատության փոխնախարարն ԱՄՆ-ում ստորագրել է հակակոռուպցիոն և իրավապահ բարեփոխումների վերաբերյալ հայ-ամերիկյան համատեղ գործողությունների ծրագրեր

17:42 04.05.2022

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը՝ Հայաստանի կառավարության պատվիրակության կազմում, ԱՄՆ-ում մասնակցել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Նիստի ավարտին Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ստորագրել են արդարադատության ոլորտին վերաբերվող երկու համատեղ գործողությունների ծրագիր՝ հակակոռուպցիոն և իրավապահ բարեփոխումների վերաբերյալ։ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները հանդես են եկել նաև հետևյալ համատեղ հայտարարությամբ. Ս. թ. […]

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է վրացի գործընկերոջ հետ

17:29 04.05.2022

Մայիսի 4-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը վրացի գործընկերոջ հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները […]

̰
Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ փոխնախարարները կարևորել են ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը

19:49 03.05.2022

Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունեց Ճապոնիայի ԱԳ նախարարի խորհրդարանական տեղակալ Տարո Հոնդայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում կողմերը շնորհավորանքներ փոխանակեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ նշելով տարելիցի կարևորությունը երկկողմ օրակարգն առավել զարգացնելու համար։ Մնացական Սաֆարյանը կարևորեց հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը՝ արժևորելով Ճապոնիայի կառավարության կողմից […]

̰
Համայնքներին հնարավորություն կտրվի մշակելու և իրականացնելու նպատակային և հասցեական ծրագրեր

17:23 03.05.2022

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքն ընդունվել է 2001թ, և ժամանակի թելադրանքով հարկ է առաջացել շարադրել նոր խմբագրմամբ` համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին. ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները` մայիսի 3-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Գործող օրենքով կարգավորվում են, մասնավորապես, շրջակա […]

̰
Ավարտվել է թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և փոխադրելուն օժանդակելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

17:09 03.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և փոխադրելուն օժանդակելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ պարզվել է,որ 35-ամյա տղամարդը, ծանոթանալով ԻԻՀ քաղաքացու հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել օժանդակել վերջինիս՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու հարցում: Այնուհետև՝ 2020թ. դեկտեմբերի 21-ին, 35-ամյա […]

̰
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

17:05 03.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել նրանց ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինները համագործակցում են սերտորեն և դրանում մեծ է նաև բարեկամության խմբի ավանդը: «Ձեր […]

̰
Անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության պահանջներին

16:16 03.05.2022

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: «Նշվածից բխում է, որ կառավարությունը և պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե որոշում ընդունելու լիազորությունը սահմանված է կա՛մ Սահմանադրությամբ, կա՛մ օրենքներով»,- ասել […]

̰
Հակոբ Արշակյանն ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

18:08 02.05.2022

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 2-ին ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Տարո Հոնդայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը և Հակոբ Ասլանյանը: Այս տարի լրանում է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական նիստ

17:44 02.05.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական նիստը։ Քննարկվել են ծրագրային մի շարք հայտերի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել նաև սուբվենցիոն ամբողջական փաթեթների ներկայացման ժամկետներին […]

̰
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել

17:30 02.05.2022

Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ մայիսի 2-ին գումարել է նիստ: Ինչպես տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը, խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մայիսի 3-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի […]

̰
Հայաստանյան պատվիրակությունը այց է իրականացրել Վրաստանի քրեակատարողական համակարգ

17:24 02.05.2022

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի շրջանակում ապրիլի 26-29 Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության պատվիրակությունը ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանի և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանի մասնակցությամբ ճանաչողական այց է իրականացրել Վրաստանի […]

̰
Վարչապետն ընդունել է Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Ռենե Լևոնյանին

16:40 02.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր պետության և ժողովրդի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերին: Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին […]

̰
Երևանի կենդանաբանական այգին մայիսի 1-ին բացում է հերթական տարեշրջանը

19:25 01.05.2022

Երևանի կենդանաբանական այգին, ավանդույթի համաձայն, մայիսի 1-ին բացում է հերթական տարեշրջանը: Թե ինչպես է այգին պատրաստվել, ինչ փոփոխություններ հասցրել անել, Երևանի քաղաքապետն անձամբ է ծանոթացել: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

13:54 01.05.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 30-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

̰
ՀՀ դատախազությունը խստորեն զգուշացնում է դրսևորել իրավահպատակ վարքագիծ, ձեռնպահ մնալ ՀՀ ներքին անվտանգությանը սպառնացող որևէ գործողություն կատարելուց

13:45 01.05.2022

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մայրաքաղաք Երևանում և առանձին վայրերում շարունակվում են անցկացվել բողոքի ակցիաներ և հավաքներ, որոնց ֆոնին ինչպես հավաքների առանձին մասնակիցների, այնպես էլ այլոց կողմից հանրային խոսքում կտրուկ ավելացել է նաև այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության և ատելության խոսքը, արձանագրվել են բռնության կիրառման կամ բռնությունն արդարացնող կոչեր պարունակող հայտարարություններ անելու դեպքեր, […]

̰
Արցախի ԱԺ նախագահը հյուրընկալել է ֆրանսահայ գործիչ Ռընե Լևոնյանին

13:13 01.05.2022

Մայիսի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ֆրանսահայ գործիչ, Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի դոկտոր Ռընե Լևոնյանին։ Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է Ռընե Լևոնյանի հայրենանվեր գործունեությանը դեռևս 90-ական թվականներից։ Արթուր Թովմասյանը խոսել է Արցախում իրականացվող այն առաջնահերթ սոցիալ- տնտեսական ծրագրերի, Ազգային ժողովի հայտարարությունների և խորհրդարանի կողմից ընդունվող օրենքների մասին, […]

̰
Քննարկվել են ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերը

12:12 01.05.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամներին, Հայաստանի և Արցախի միավորների ատենապետուհիներին և ՀՅԴ Արցախի ԿԿ-ՀՕՄ կապի պատասխանատուին: Քննարկվել են ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերը՝ նախանշելով իշխանութունների հետ համագործակցության ուղղությունները: Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոմուհիներին՝ հատկապես հետպատերազմյան ծանր շրջանում Արցախի կողքին լինելու և ի հայտ […]

̰
BACK_TO_TOP