TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+21.09 oC

Արխիվ

Կառավարությունը նախատեսում է համայնքների զարգացման ծրագրերը դարձնել առավել հասցեական․ մի շարք օրենքներում փոփոխություններ է առաջարկում

19:01 18.05.2022

Համայնքների զարգացման ծրագրերն առավել իրատեսական և առարկայական դարձնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում: Օրենսդրական փաթեթի ընդունումը թույլ կտա համայնքներին տարեկան բյուջեի […]

̰
Արցախի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները քննարկում են 2021թ․ պետական բյուջեի կատարողականները

18:43 18.05.2022

Մայիսի 18-ին հրավիրվել է ԱՀ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ։ ԱԺ քննարկմանն են ներկայացվել գյուղատնտեսության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու  ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների  2021 թ․ բյուջեով նախատեսված ծախսերի կատարողականները։ ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում նախարարության հաստատված բյուջեն 9 […]

̰
Հայտնի է Լիտվայի նախագահի Հայաստան պաշտոնական այցի օրակարգը

18:11 18.05.2022

Մայիսի 19-20-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մայիսի 20-ին նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Լիտվայի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար […]

̰
Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանում մի շարք հանդիպումներ է ունեցել

17:57 18.05.2022

Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչի հետ։ Զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնումն ու խորացումը։ Էվա Կոպաչը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման նպատակով ՀՀ կառավարության կողմից անցկացվող բարեփոխումները և աջակցություն հայտնել դրանց։ Արարատ Միրզոյանը նշել է, որ ընթացիկ […]

̰
Ազգային ժողովում հյուրընկալվել է Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խումբը

17:54 18.05.2022

Մայիսի 18-ին բարեկամական խմբերի մակարդակով խորհրդարանում տեղի է ունեցել հայ և իտալացի պատգամավորների ընդլայնված կազմով հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանն անդրադարձել է խորհրդարանական համագործակցությանը, պատգամավորների ու գործադիրի ներկայացուցիչների փոխայցերի կարևորությանը: Պատգամավորը երախտագիտություն է հայտնել 2019 թ. ապրիլին Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող […]

̰
Հաշվեքննիչ պալատը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկ

17:33 18.05.2022

Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրերը իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Ասիական բանկի կողմից 2015 թ. ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում: «Ծրագրի ժամկետը սահմանվել է մինչև 2021 թ. մայիս ամիսը, իսկ 2018 թ. փոփոխությամբ այն երկարաձգվել է մինչև 2024 թ.մայիսի 31-ը»,- այս մասին ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի հինգերորդ վարչության պետ Ժորա Մարգարյանը մայիսի […]

̰
Արարատ Միրզոյանը Բրյուսելում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

17:14 18.05.2022

Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ է զետեղել Բրյուսելի Անրի Միշո հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-կոթողի մոտ: Հիշեցնենք, որ խաչքար-կոթողը վերջերս վանդալիզմի էր ենթարկվել, ապա քաղաքային իշխանությունների ջանքերով ժամեր անց վերականգնվել էր։

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին

19:25 17.05.2022

Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը պարգևատրվել էր Երախտագիտության մեդալով: Այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այդ պարգևը հանձնել է Ժոզե Ավելինու Բետանկուրին: Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մեծ ուրախությամբ է հանձնում Հայաստանի […]

̰
Առաջարկվող նախագծով դատապարտյալները կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը

19:13 17.05.2022

«Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` Հանրապետությունում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքն ավելի վաղ չի իրացվել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կան շուրջ 300 ազատազրկված անձինք, որոնք չունեն 9-րդ կամ 12-րդ դասարանի ատեստատներ: Ըստ զեկուցողի` վերջիններիս հետ դժվար է լինում […]

̰
Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

19:06 17.05.2022

Մայիսի 17-ին կայացել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը,որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը։ Օրակարգում ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի մասին հարցերն էին։ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ ««Պետական […]

̰
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

18:26 17.05.2022

Պաշտոնական այցով Կահիրեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազ Համադա Էլ Սավիի հետ: Տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։   Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և շեշտել, որ ՀՀ և ԵԱՀ-ի միջև հաստատվել են բազմաշերտ վստահության և հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, որոնք […]

̰
ՍԴ նախագահն ընդունել է Սերբիայի դեսպանին

17:37 17.05.2022

Մայիսի 17-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Ողջունելով նորանշանակ դեսպանի քաղաքավարական այցը Սահմանադրական դատարան՝ Արման Դիլանյանը նշել է, որ հայ-սերբական բարեկաման հարաբերություններն ամուր հիմք են ստեղծում նաև երկու երկրների սահմանադրական դատարանների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ-սերբական երկկողմ […]

̰
Լրացումներ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում

17:26 17.05.2022

Աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով պետական մարմիններին հնարավորություն կտրվի դադարեցնել լրագրողների հավատարմագրումը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Մինասյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում: […]

̰
Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

17:14 17.05.2022

Արցախի Հանրապետության ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Սեյրան Հայրապետյանի նախագահությամբ մայիսի 17-ին հրավիրել է հերթական նիստ։ Օրակարգում ընդգրկված «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը լրամշակման նպատակով հեղինակի առաջարկությամբ հետ է վերադարձվել։ Առաջին ընթերցմամբ ընդունված «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից արժանացել է հավանության, և երկրորդ ընթերցմամբ այն ներկայացվելու է ԱԺ հերթական նիստի […]

̰
Վարչապետն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրենին

16:58 17.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոբին վան Պույենբրոքին, «ՌԵՆՇԻՆ» քաղաքաշինական ներդրումային ընկերության հիմնադիր Էդուարդ Մարությանին և ընկերության տնօրեն Լևոն Կասպարովին: Հանդիպմանը վարչապետին է ներկայացվել Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը, որն արժանացել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հավանությանը: Մանրամասն ներկայացվել են նախագծի առավելությունները, բիզնեսի համար ստեղծվելիք պայմաններն ու հնարավորությունները: […]

̰
Կհստակեցվի քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը

16:51 17.05.2022

Քրեակատարողական ծառայողների վերապատրաստումներն այժմ իրականացվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Սակայն, գործնականում դա այնքան էլ կիրառելի չէ, քանի որ 2081 հանրային ծառայության մեջ գտնվող քրեակատարողական ծառայողներից 1939-ն ընդգրկված չեն քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, վերջիններիս մասով կար վերապատրաստման իրականացման խնդիր: «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ

16:34 17.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան օրվա առթիվ: Նամակում ասված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ պետական և քաղաքական գործունեության մեջ Ձեր հարուստ փորձը կշարունակի ծառայել Ղազախստանի կյանքում կարևոր փոփոխությունների իրականացման ու միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման շահերին։ […]

̰
Նախագահ  Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

16:07 17.05.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին: Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Դեսպան Մասանորին նշել է, որ այս տարի լրանում է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են դիվանագիտական […]

̰
Առաջարկվում է ավելացնել տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար նախատեսված տուգանքի չափերը

15:56 17.05.2022

Առկա վիճակագրության համաձայն` 2019 թ. առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 3 տոկոսին առհասարակ որևէ պատասխան չի ներկայացվել, 9 տոկոսի դեպքում պատասխանները թերի են եղել, հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3 տոկոսի դեպքում տեղեկությունը չի տրամադրվել, անհիմն մերժվել է առանց օրենքով նախատեսված պատշաճ իրավական հիմքի և ևս 3 տոկոսի դեպքում ստացվել է անհիմն […]

̰
ՀՀ ԲՏԱ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

18:45 16.05.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը  մայիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Ռոբերտ Խաչատրյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի հարուստ փորձը տեխնոլոգիական ոլորտում, ինչպես նաև նախարարության հետ նախկինում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, կարևորել է երկկողմ փոխշահավետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Անն Լույոն՝ շնորհավորելով Ռոբերտ Խաչատրյանին նախարարի պաշտոնը ստանձնելու […]

̰
Տեղի է ունեցել ՆՀԺԽ ծրագրի խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

17:59 16.05.2022

ԱԺ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» (ՆՀԺԽ) ծրագիրն աջակցում է խորհրդարանի կարողությունների զարգացմանը` վերապատրաստման, փորձագիտության և խորհրդատվության միջոցով: Մայիսի 16-ին տեղի է ունեցել ՆՀԺԽ ծրագրի խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ պատգամավոր, ՆՀԺԽ ծրագրի` ԱԺ նախագահի կողմից նշանակված համակարգող Հռիփսիմե Գրիգորյանի համոզմամբ` խորհրդարանը հանրության համար առավել հասանելի դարձնելուն […]

̰
Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

17:56 16.05.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 16-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը` ՀԲ աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC2) արդյունքներն ու Համաշխարհային բանկի հետ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Պատվիրակության կազմում էին ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գյուղատնտեսության և պարենի բաժնի պետ Ֆրաուկե Յանգբլութը, […]

̰
Վարչապետը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանը և իր ելույթում անդրադարձել կազմակերպության խնդիրներին ու զարգացման հեռանկարներին

17:47 16.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀԱՊԿ երկրների առաջնորդներ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, այնուհետև արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություններից հետո Կրեմլի Ալեքսանդրովյան սրահում տեղի է […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

17:42 16.05.2022

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 2022թ․ ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2022թ․-ի հունիսի 19-ը ներառյալ […]

̰
Գնել Սանոսյանը այցելել է Իրանի ճանապարհների կառավարման կենտրոն

17:20 16.05.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ ԻԻՀ-ում ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Դարիուշ Ամանի ուղեկցությամբ այցելել են Իրանի ճանապարհների կառավարման կենտրոն։ Կենտրոնում նախարարին է ներկայացվել իրանական ճանապարհների տեսահսկման, սպասարկման, բեռնատարների կշռման գործընթացը և թե ինչպես է աշխատում այդ ամբողջ համակարգը։ Տեղում […]

̰
Վարչապետը ծանոթացել է «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին

19:51 14.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծանոթացել է Երևան-Սևան ճանապարհահատվածում գտնվող «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքներին: Կառավարության ղեկավարին ուղեկցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Կառավարությունը «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման համար, համապատասխանաբար, հատկացրել էր 178 և 62,5 մլն դրամ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է արձանների և նրանց հարակից […]

̰
Երկրորդ մեղադրյալը՝ «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու գործով

15:53 14.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է 2022 թվականի ապրիլի 27-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրած երկրորդ անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1972թ. ծնված բնակիչ Ա.Ա.-ն է: Վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի սպորտի նախարարին

14:17 14.05.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը: Կարևորելով Ռուսաստանի հետ սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է համատեղ սպորտային մարզումներ իրականացնելու, տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի հնարավորությունները։ Նա նշել է, որ Ռուսաստանի սպորտի […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Հաշվիչ պալատի նախագահին

13:12 14.05.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին: Զրուցակիցները քննարկել են և մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերի և երկու երկրների համագործակցության զարգացման շուրջ:

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության մի խումբ դեսպանների

19:56 13.05.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է հայազգի դիվանագետ, ԽՍՀՄ և ՌԴ դեսպան Պողոս Ակոպովին և նրա ծննդյան 95-ամյա հոբելյանի առթիվ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ԽՍՀՄ և ՌԴ դեսպանների ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում են եղել Ալեքսանդր Աքսենյոնոկը, Անդրեյ Բակլանովը, Օլեգ Օզերովը, Էդուարդ Մալայանը, Վլադիմիր Կազիմիրովը, Վլադիմիր Մորոզովը, Էնվարբիկ Ֆազելյանովը, Սերգեյ Ակոպովը: Հանրապետության նախագահը ողջունել է […]

̰
BACK_TO_TOP