13:37 21.05.2022
Մայիսի 20-ին Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ և բազմակողմ մակարդակներում համագործակցության օրակարգի հարցերին։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը ողջունում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում […]
13:14 21.05.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 20-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակության և ԱՀ լիազոր մարմինների մի խումբ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ունեցել ժողովրդագրության ռազմավարության մշակման շուրջ: Պետական նախարարը հայտարարել է, որ նախատեսվում է Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել ժողովրդագրության ռազմավարության մշակման աշխատանքները: «Առաջիկայում մենք վերջնականացնելու ենք ժողովրդագրության հարցերով զբաղվող պետական ձևաչափերի ու սկզբունքների […]
12:27 21.05.2022
Մայիսի 20-ին Թուրինում ընթացող Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։ Նախարարները գոհունակությամբ են նշել երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և պատրաստակամություն հայտնել խթանելու պատմական և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-սերբական հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել միջազգային կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի շրջանակներում […]
10:41 21.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիայի Համադաշնություն՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակում նախատեսված են նախագահի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ:
20:40 20.05.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Յուրի Լևոնի Ջավադյանի մահվան կապակցությամբ: «Վարելով տարբեր պատասխանատու պետական պաշտոններ՝ Ջավադյանը շոշափելի ավանդ է ներդրել Երևանի բարեկարգման և քաղաքային տնտեսության զարգացման գործում, հանրապետության մելիորացիայի և ջրային տնտեսության համակարգի կատարելագործման բնագավառում: Խորհրդային Հայաստանի փորձառու գործիչն իր բեղմնավոր աշխատանքը շարունակեց նորանկախ հանրապետությունում: Նրան բնորոշ էին համեստությունը, արհեստավարժությունը, […]
19:47 20.05.2022
Մայիսի 20-ին 3-րդ բանակային զորամիավորում աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր և մարտական դիրքեր։ Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում ծանոթացել է ստորաբաժանումների շտաբային և զորանոցային շինությունների վերանորոգման ընթացքին, զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ տվել շինարարական աշխատանքները պատշաճ մակարդակով և ժամանակին կատարելու վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամասի հուշապատի մոտ հարգանքի […]
19:26 20.05.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ երկու երկրները բարձր մակարդակի հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են թե’ ավանդույթի և թե’ ներկա իրողությունների վրա: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման […]
18:56 20.05.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանն այսօր ընդունել են Լիտվայի Հանրապետության ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին՝ Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության, մշակույթի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հանդիպմանը ներկա էին Լիտվայի Հանրապետության փոխդեսպան Վիսմանտե Դայլիդենայտեն և Լիտվայի մի շարք համալսարանների ներկայացուցիչներ՝ ռեկտորներ, պրոռեկտորներ, դեկաններ և այլք։ Փոխնախարարները շնորհակալություն են […]
18:16 20.05.2022
Մայիսի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում Թուրինում հանդիպում է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձ են կատարել բարեկամական և ընդհանուր արժեքների վրա հիմված հարաբերությունների զարգացմանը, […]
18:14 20.05.2022
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի և տիկին Դիանա Նաուսեդիենեի՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և տիկին Անահիտ Մինասյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
18:10 20.05.2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել Լիտվայի Հանրապետության նախագահին: Մեր երկրների միջև բարձրաստիճան այցերը վկայում են դարերի խորքից եկող ամուր կապերի և նույնական արժեհամակարգի վրա խարսխված մեր […]
18:07 20.05.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։ Արցախի կառավարության գործընկերների հետ քննարկվել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերի ընթացքին ու արդյունքներին, շարունակական համագործակցության շրջանակի […]
17:56 20.05.2022
Մայիսի 20-ին հրավիրվել է Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած ոլորտի 2021 թվականի բյուջեի կատարողականը: ԿԳՄՍ նախարարության ճշտված բյուջեն 17 մլրդ ՀՀ դրամ էր, որից 15 մլրդ-ը ուղղվել է կրթության ու գիտության ոլորտին: Տարրական, […]
17:50 20.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն նախագահ Հարգելի գործընկերներ Ողջունում եմ ձեզ Հայաստանում և ձեր այցը մեր երկիր։ Ջերմությամբ եմ հիշում իմ վերջին այցը Լիտվա, որով մենք սկսեցինք շատ կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի։ […]
17:42 20.05.2022
Մայիսի 20-ին Թուրինում ընթացող ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի և այդ առումով ընդգծել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված համատեղ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: Հայ-նորվեգական հարաբերությունների ակտիվացման համատեքստում շեշտվել […]
17:24 20.05.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովին և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆին։ Վլադիմիր Շկոլնիկովը շնորհավորել է տիկին Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ։ Մանդատների ընդհանրությունները հաշվի առնելով՝ պարոն Շկոլնիկովը իր պատրաստակամությունն է […]
20:40 19.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական Միությունում Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանի և Իտալիայի բարեկամական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունեն նաև խորհրդարաններում գործող բարեկամության խմբերը։ Ջուլիո Չենտեմերոն նշել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել և […]
19:48 19.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
19:27 19.05.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի (կմ 38+450 կմ 90 + 191 հատված) վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Վերջինիս ընթացքում հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր Տրանշ 2-ի շրջանակներում Մ1 Երևան-Գյումրի-Բավրա կմ […]
19:20 19.05.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դարձյալ ապատեղեկատվություն է տարածում, իր հաղորդագրության մեջ պնդելով, թե իբր մայիսի 19-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը: «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
18:38 19.05.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին։ Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է գործընկերոջը ՄԻՊ աշխատակազմում՝ անդրադառնալով թե՛ Պաշտպանի առաքելության մարտահրավերներին և թե՛ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններին։ Մարկ Բեհրենդտն իր հերթին վստահություն է հայտնել, որ Քրիստիննե Գրիգորյանն իր կարևոր նպաստը կբերի Պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ […]
18:18 19.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատուն և գրառում կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում: Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես գրել է. «Բարձր գնահատելով Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի մեծ ներդրումն իր երկրի բարգավաճման և հզորացման գործում՝ կարևորում ենք […]
17:57 19.05.2022
ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունները. «Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ […]
17:49 19.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին՝ Պատգամավորների պալատի անդամներ Ջուլիո Չենտեմերոյին, Անդրեա Կասուին և Ալվիսե Մանիերոյին, Սենատի անդամ Ալբերտո Աիրոլային: Վարչապետն ընդգծել է հայ-իտալական բարեկամական հարաբերությունների կարևորությունը և ջերմությամբ հիշել իր՝ Իտալիա կատարած այցը, որի ընթացքում վերահաստատվեց Իտալիայի աջակցությունը ՀՀ ժողովրդավարությանը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել բարեկամական խմբերի գործունեությունը և միջխորհրդարանական գործակցությունը, […]
17:33 19.05.2022
Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ու գրեթե 95 տոկոսով ավարտվել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են առաջնության կազմակերպիչները: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ […]
17:26 19.05.2022
Մայիսի 19-20 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրինում (Իտալիա)` մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա գործընկերների հետ:
17:11 19.05.2022
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ նախարարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Սերբիայի հետ: Ըստ նախարարի՝ ԿԳՄՍ նախարարությունը ներառում է բազմազան և ընդգրկուն մի շարք […]
16:53 19.05.2022
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» և ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներով կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը մղելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու և դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում: Օրենսդրական փաթեթն ԱԺ մայիսի 19-ի արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը: ԱԺ […]
16:20 19.05.2022
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության շրջանակում գործող Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար, Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կարևորվել է հայ-իտալական փոխգործակցության առավել ակտիվացումը, խորհրդարանական դիվանագիտությունը՝ առանձնացնելով հատկապես բարեկամական խմբերի դերը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ազգային ժողովում գործող Հայաստան-Իտալիա բարեկամական խումբն ավանդաբար ամենաբազմանդամներից է, […]
16:14 19.05.2022
Մայիսի 19-ին Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ պաշտոնական կայքը: Նիստին ներկա է եղել 30 պատգամավոր։ Նախքան նիստի աշխատանքներին անցնելը՝ խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել զեկույցով, որով դիմել է ԱՀ կառավարությանը ուժը կորցրած ճանաչել ԱՀ կառավարության որոշումն առ այն, որ […]