TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+19.09 oC

Արխիվ

Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին

18:07 27.05.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունն ու մինչ այժմ համատեղ իրականացված ծրագրերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ջրային ոլորտում ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ ոռոգման և ջրամբարաշինության, խմելու ջրի համակարգերի զարգացման հեռանկարներին, ՋՕԸ-ների արդյունավետ կառավարմանը վերաբերող […]

̰
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

17:07 27.05.2022

Մայիսի 27-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բուլղարականը՝ Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովան: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-բուլղարական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկուստեք […]

̰
Արտակ Բեգլարյանը բանախոսել է Արցախի պետական համալսարանի ուսանողական համագումարում

20:56 26.05.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը մայիսի 26-ին ներկա է գտնվել մայր բուհի ուսանողական համագումարին, հանդես եկել ելույթով և պատասխանել ուսանողական ակտիվի հարցերին: Տեղեկացնում է ԱՀ պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ բաժինը։ Արտակ Բեգլարյանը մի քանի ուղղություններով ներկայացրել է պետության առջև ծառացած մարտահրավերներն ու առաջընթացի հնարավորությունները՝ համընդգրկուն վերլուծելով անվտանգային, […]

̰
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին

20:38 26.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին մայրաքաղաք Երևանում՝ վարչապետը նշել է.  «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Չեռնոգորիայի հետ հարաբերություններին և համոզված եմ, որ Ձեր այցը նոր խթան կդառնա մեր հարաբերությունների հետագա զարգացման համար: Հաճույքով արձանագրեցի, որ իրականում մեր մայրաքաղաքների միջև բավականին վաղուց հաստատված […]

̰
Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ Աժ-ում տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձ է կատարվել Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցերին

20:25 26.05.2022

Այս տարի լրացավ հայ-բուլղարական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անկախացումից ի վեր հայ-բուլղարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովայի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 26-ին, որին մասնակցել է նաեւ մեր երկրում Բուլղարիայի […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալի Իրենա Դիմիտրովային

19:10 26.05.2022

Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովայի հետ: Տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակը։ Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բուլղարական երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների զարգացման ընթացքը: Քննարկելով հայ-բուլղարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծել են երկկողմ հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: Բուլղարիայի արտաքին […]

̰
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

18:03 26.05.2022

ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 3-ին` ժամը 16:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով:

̰
Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենեդիկտին

17:58 26.05.2022

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենեդիկտին։ Նախարարը կարևորել է ԵԽ Կոնգրեսի հետ համագործակցությունը և վստահություն է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի, քանի որ ԵԽ-ն Հայաստանի տեղական ժողովրդավարության ակտիվ մասնակիցն ու տեխնիկական օժանդակություն տրամադրողն է։ Հանդիպման ժամանակ քննարկվել են «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և Հայաստանում թափանցիկ և […]

̰
Տեխնոլոգիաները տնտեսության մեջ բեկում մտցնելու հնարավորություն են, և այդ ոլորտը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. վարչապետ

17:42 26.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցել է Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի աշխատանքներին: Միջոցառմանը հեռավար մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, առկա ձևաչափով՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Ֆորումը վարել է Ռուսաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը: Իր […]

̰
ՊԵԿ պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին

17:34 26.05.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մայիսի 26-ին Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 38-րդ նիստին: Նիստի ընթացքում, ընդհանուր առմամբ, ստորագրվել է 12 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության սահմանային անցման կետերում տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության կատարելագործմանը, ֆիզիկական անձանց կողմից մասնատված […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրենին

17:00 26.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին: Վարչապետը ողջունել է ԱԼԻՖ-ի գործունեությունը պատմամշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում և ՀՀ կառավարության անունից փոխգործակցության պատրաստակամություն հայտնել: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը […]

̰
Արդարադատության նախարարը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ներքին գործերի նախարարի հետ

16:47 26.05.2022

Երկօրյա պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտաիտեի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Անդրեասյանը հայտնել է Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման մասին և ներկայացրել գործընթացի մանրամասները: Լիտվացի գործընկերը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարության և ոստիկանության միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումների թեմայով փորձի փոխանակմանը: […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ

19:56 25.05.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: Քննարկվել են հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում փոխշահավետ գործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարևորվել են տարբեր մակարդակներում շփումների և փոխայցելությունների ակտիվացումը, ինչը երկու երկրների համագործակցությանը նոր որակ […]

̰
Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել

19:40 25.05.2022

Ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։ Երկրի ղեկավարը նախ ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ […]

̰
Կառավարությունն առաջարկում է նախօրոք կնքել բոլոր մթերման պայմանագրերը․ էկոնոմիկայի նախարար

18:56 25.05.2022

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է խաղողի մթերման հարցում իրականացվող քաղաքականությամբ: Վահան Քերոբյանի ներկայացմամբ` կառավարությունն առաջարկում է նախօրոք կնքել բոլոր մթերման պայմանագրերը և ֆինանսավորել ու օժանդակել միայն այն պայմանագրերը, որոնք խաղողի մթերման պարագայում կնքվելու են մինչև հունիսի 30-ը: Մանրամասները` տեսանյութում:

̰
«Մեր բոլոր ծրագրերն ունեն բնապահպանական բաղադրիչ». Երևանի քաղաքապետ

18:27 25.05.2022

Շրջակա միջավայրի պահպանությանն ու կլիմայի փոփոխության մարտահրավերներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ու Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Թուրքիայում և Իրանում Կլիմայի փոփոխության համաժողովի COP 26-ի հարցերով տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանի հանդիպման ժամանակ: Քննարկմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը: Ներկայացնելով կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման ու […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Խորվաթիայի վարչապետի հետ

18:20 25.05.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: Քննարկվել են հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում փոխշահավետ գործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարևորվել են տարբեր մակարդակներում շփումների և փոխայցելությունների ակտիվացումը, ինչը երկու երկրների համագործակցությանը նոր որակ […]

̰
Նախագահ Խաչատուրյանը հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ

17:21 25.05.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ալեքսանդր Վուչիչին՝ Սերբիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ և մաղթել է հաջողություններ ու արդյունավետ աշխատանք։ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերն ունեն առանձնահատուկ ջերմություն և փոխադարձ […]

̰
Դավոսում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ

19:34 24.05.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ: Նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Անջեյ Դուդան գոհունակությամբ են փաստել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում: Միևնույն ժամանակ, երկու երկրների ղեկավարները կարևորել են երկկողմ և բազմակողմ մակարդակներում հայ-լեհական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող […]

̰
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով

19:23 23.05.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով: 2. Հաստատել հանձնաժողովի անհատական […]

̰
ԱՀ ԱԺ հանձնաժողովային համատեղ նիստում քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների 2021թ․ բյուջեի կատարողականները

18:26 23.05.2022

ԱՀ ԱԺ հանձնաժողովային համատեղ նիստում քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների 2021թ․ բյուջեի կատարողականները։ Մայիսի 23-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ: Տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։ Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների կատարողականները: 2021 թվականին վարած […]

̰
Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների առաջին խումբը կմեկնի Երուսաղեմ

18:16 23.05.2022

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու  առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները, համագործակցելով Երուսաղեմի Հայոց պատրիարքության և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ, մշակել են բարեգործական ծրագիր, որի շրջանակում 2020 թ. տեղի ունեցած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած 6 զինծառայող մայիսի 26-ին կմեկնի Երուսաղեմ՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի գլխավորությամբ: Նրանց կուղեկցի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի […]

̰
Միրզոյանը և Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցեր

18:02 23.05.2022

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն […]

̰
Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ

17:40 23.05.2022

Մայիսի 23-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և մայիսի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց: Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի […]

̰
ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

16:56 23.05.2022

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի […]

̰
Աջակցելու ենք տրիբունաներում, սպասելու ենք մեծ հաղթանակների․ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը

00:13 23.05.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը: Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիփատոսը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

21:23 22.05.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի, Արցախի անվտանգային հարցերին, զարգացման հեռանակարներին, Սփյուռքի ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին: Վահագն Խաչատուրյանը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների բարձրացրած հարցերին։

̰
Վարչապետ Փաշինյանը և Շառլ Միշելն առանձնազրույցի ընթացքում անդրադարձել են այսօր նախատեսված եռակողմ բանակցություններին

20:44 22.05.2022

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու […]

̰
Արցախի նախագահը մասնակցել է «Ապագա հայկականը» Արցախյան ֆորումի փակման արարողությանը

18:40 22.05.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի հանրային ռադիոընկերության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլին` Հայաստանի հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գլխավորությամբ: Տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Երկրի ղեկավարը բարձր է գնահատել անսամբլի՝ Ստեփանակերտում  համերգով հանդես գալու  նախաձեռնությունը` այն  կարևորելով հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածի հանրային տրամադրությունների վերականգնման բարդ գործընթացի համատեքստում: Նախագահ Հարությունյանի […]

̰
Ստեփանակերտում մեկնարկել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումը

15:35 22.05.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 22-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի բացման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Պետական նախարարը ողջունել է ֆորումի անցկացման գաղափարը, որը ներառական միջավայր է ապահովում բազմաթիվ սրտացավ ու պրոֆեսիոնալ հայերի իրենց դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել Արցախի առջև ծառացած ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: «Արցախը […]

̰
BACK_TO_TOP