18:44 07.06.2022
Հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագրի 2021թ․ իրականացման ենթակա գործողությունների մշտադիտարկման արդյունքների զեկույցը, որը կազմվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։ Մշտադիտարկման աշխատանքները հնարավորինս մասնակցային և արդյունավետ դարձնելու նպատակով, ի թիվս այլ գործիքների, իրականացվել են թվով 8 ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց մասնակցել են Ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագրով իրավասու պետական մարմինները, մասնագիտացված ՔՀԿ-ները […]
18:32 07.06.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե և հանդիպել կառույցի աշխատակազմի հետ: Հանդիպման սկզբում զեկույցով հանդես է եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, ներկայացրել, որ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ` պլանավորված 14 մլրդ ՀՀ դրամ ցուցանիշը […]
18:10 07.06.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի և ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի տասը մարզերի 37 համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 91 հայտերը, որոնք հիմնականում վերաբերել են ասֆալտապատման […]
19:50 06.06.2022
ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են ՀՀ-ում հաճախորդներ ներգրավել՝ առաջարկելով ներդրումային ծառայություններ: Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում Կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և […]
19:26 06.06.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր հյուրընկալել էր Արգավանդ – Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին մասնակցած տեղական ու միջազգային ընկերությունների, ինչպես նաև Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ներկայացուցիչներին: Արգավանդ – Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու և ներդրած նշանակալի ավանդի համար «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի Ծրագրի իրականացման խմբի տեխնիկական մասնագետ Վարդան Կարապետյանը պարգևատրվել […]
19:09 06.06.2022
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների՝ ընթացիկ մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից մի քանի դեպքերով համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր: Տեղեկացնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը։ Համաձայն հաղորդագրության՝ Երևանի նախկին քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա և 2011թ. հուլիսի 29-ի N 3840-Ա որոշումներով Երևան […]
18:48 06.06.2022
Հունիսի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին հյուրընկալության համար՝ ՀԱՊԿ ԽՎ և ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ողջույնի խոսքում շնորհավորել է նիստի մասնակիցներին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ: Նրա գնահատմամբ՝ անդամ երկրների […]
17:56 06.06.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի զեկույցը ՀՀ կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովների նիստին. «Բարև Ձեզ, հարգելի՛ գործընկերներ։ Իմ ելույթը բաղկացած կլինի երկու հատվածից: Ես պայմանականորեն դրանք կվերնագրեի հետևյալ կերպ՝ քաղաքական-բովանդակային և բյուջետային-ֆինանսական: Եվ այսպես, 2021թ․ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխատանքներ է իրականացրել ՀՀ […]
17:14 06.06.2022
2021 թ. Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875,4 մլն դրամ, որոնք տարվա ընթացքում ստացված պաշտոնական դրամաշնորհների կազմում 39,4 տոկոս են կազմել: Ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների հանրագումարը կազմել է 12 մլրդ 380 մլն դրամ: Այս մասին տեղեկացրել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 6-ի Եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում […]
16:55 06.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ այս տարի նշվում է […]
16:27 06.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ: Նիստում քննարկման առարկա է դարձել ներքին գործերի նախարարության նախնական մոդելը: Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ձևավորման ֆունկցիոնալ-կառուցվածքային քարտեզը՝ այդ համատեքստում անդրադառնալով հիմնական գործառույթներին, ստորաբաժանումներին, օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակացույցին և հարակից այլ հարցերի: Նշվել է, որ առաջարկվող մոդելը լրամշակվել է խորհրդի […]
16:23 06.06.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում. «Հարգելի՛ գործընկերներ, ուրախ եմ ողջունել ձեզ: Գործընկերնե՛ր, անցյալ տարի Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը: Կցանկանայի ձեզ ընդհանուր գծերով տեղեկացնել 2021-2022 թթ. ընթացքում ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնայնությունների իրականացման ընթացքի մասին: Կազմակերպության նախագահությունը ստանձնելով որպես առաջնահերթություն՝ խնդիր է դրվել արդիականացնել ճգնաժամային արձագանքման, […]
16:17 06.06.2022
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հունիսի 4-ին Երևան քաղաքի Սվաճյան փողոցից բաժին բերման են ենթարկել 30-ամյա Աբրահամ Ղ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]
13:14 04.06.2022
Ղազախստանում հունիսի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու նպատակով Նուր-Սուլթան է մեկնել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովիկ Աղազարյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, առաքելության իրականացման շրջանակում հանդիպումներ են եղել խորհրդարանի Սենատի և Մաժիլիսի ղեկավարության, Պաշտպանության նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Անդրադարձ է եղել […]
19:20 03.06.2022
Արդարադատության նախարարությունը և «Checchi and Company Consulting» միջազգային զարգացման ընկերությունը որակավորված տեղական ընկերություններին և կազմակերպություններին հրավիրում են համագործակցության՝ արդարադատության նախարարությանը 2022-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման գործում տեխնիկական օգնություն ցուցաբերելու համար: Ընտրված ընկերությունը կամ կազմակերպությունը պետք է անցկացնի բոլոր առկա համապատասխան զեկույցների ստուգում (ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով), փաստաթղթերի հետազոտություն՝ բոլոր շահագրգիռ կողմերից […]
18:45 03.06.2022
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ 2022 թվականի հունիսի 9-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
18:30 03.06.2022
Օրերս Լիտվա կատարած այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար, Հայաստան-Լիտվա առևտրային և տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի էկոնոմիկայի և ինովացիաների նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին: Հանդիպմանը քննարկվել են աշնանը Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնելու հնարավորությունները և դրա նախնական օրակարգը: Անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ սննդի անվտանգությանը, գյուղատնտեսությանը, […]
18:07 03.06.2022
2021թ. էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի համար ճշգրտված տարեկան բյուջեն կազմել է 26 մլրդ 216 մլն 114 հազար դրամ, կատարողականը եղել է 95,38 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում: Այս մասին տեղեկացնում […]
17:51 03.06.2022
Հունիսի 3-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հյուրերին ներկայացվել են ՊԱՀՀ-ի կազմավորման պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և կրթական ծրագրերը: ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և Նիկոս Խարդալիասը կարևորել են հայ-հունական բարեկամական կապերի և փոխգործակցության զարգացումը, այդ թվում՝ ռազմական կրթության ոլորտում:
17:46 03.06.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրակրթական դպրոցների շրջանավարտներին. «Սիրելի՛ շրջանավարտներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ։ Դպրոցական Վերջին զանգը նոր, կարևոր հանգրվան է ձեր կենսագրության մեջ։ Ավարտելով դպրոցը՝ դուք մտնում եք մեծ կյանք։ Ձեր առջև բացվում են բազում հնարավորություններ, և չափազանց կարևոր է կատարել ճիշտ ընտրություն ուսման և աշխատանքի միջև։ Ի սրտե […]
17:25 03.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և բարձր գնահատել ԵՄ-ի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունությանը միտված ջանքերը: Տարածաշրջանային խաղաղության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը: […]
20:28 02.06.2022
Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցության ներկա մակարդակը և կարևորել հատկապես ռազմատեխնիկական ուղղությամբ փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը: Նիկոս Խարդալիասը հաստատել է համագործակցությունը զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը և նշել, որ երկու երկրների միջև առկա ջերմ, […]
19:37 02.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենին: Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի առանցքային գործընկերներից է և 2005 թվականից սկսած մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ենթակառուցվածքային ծրագրերի, կրթական, առողջապահական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում նշանակալի ներդրում ունի: Նախագահը նշել է, որ Ասիական զարգացման բանկի […]
19:17 02.06.2022
Դատարանների գերծանրաբեռնվածությունն այսօր արդիական խնդիր է, որի լուծման նպատակով դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվել է վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում, որի միջոցով քաղաքացիները կկարողանան առավել արագ ու արդյունավետ իրականացնել իրենց իրավունքների պաշտպանությունը, իսկ դատարանների ծանրաբեռնվածությունը հնարավորինս կթեթևանա: Այս նպատակով կառավարության կողմից հավանության է արժանացել «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի և […]
19:04 02.06.2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այսօր 64 դատախազ արժանացել է տարբեր խրախուսանքների՝ շնորհակալագրերի, դրամական պարգևատրումների արժանանալուց մինչև դասային աստիճանների բարձրացում: Դատախազները խրախուսվել են մինչդատական վարույթի օրինականության ապահովման գործառույթի շրջանակներում քննությունների որակի և լիարժեքության, դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության հարցերում դրսևորած հետևողականության համար: Մասնավորապես, քրեական վարույթների շրջանակում իրացնելով իրենց դատավարական լիազորությունները՝ նշված դատախազները կայացրել […]
18:25 02.06.2022
Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք հաստատվել է ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության և այլ բնագավառներում համագործակցության զարգացման պատրաստակամությունը: Քննարկվել են նաև տարածաշրջանային […]
18:09 02.06.2022
Ղազախական FlyArystan ավիաընկերության ինքնաթիռն այսօր առաջին անգամ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Այսուհետև շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին կիրականացվեն Ալմաթի-Երևան-Ալմաթի թռիչքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Օդանավակայանում տեղի է ունեցել օդանավի դիմավորման արարողություն ջրային կամարով։ Դիմավորման արարողությանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար […]
17:54 02.06.2022
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 1 ծրագրի շրջանակում 2021 թ. իրականացրել է 9 միջոցառում: Կատարողականը կազմել է 93,9 տոկոս: Նախապես հաստատված պլանով այս կառույցին պետք է հատկացվեր 1 մլրդ 865,6 մլն դրամ, սակայն ճշտված պլանը կազմել է 6 մլրդ 373 մլն դրամ` պայմանավորված ԱԺ արտահերթ և ՏԻՄ ընտրություններով: Արդյունքում` փաստացի ծախսվել է 5 մլրդ 985,8 մլն դրամ: […]
17:33 02.06.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Հայաստանի համար ԱԶԲ հետ ձևավորված համագործակցությունը, ինչպես նաև ընդգծել 2019-2023թթ. համատեղ գործունեության ռազմավարության կարևորությունը: Օգտվելով հանդիպման առիթից՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին Քովիդի դեմ պայքարի […]
16:57 02.06.2022
Հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է Նորա Արիսյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Զրուցակիցները մեծապես արժևորել են փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու […]