TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+5.09 oC

Արխիվ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Տաջիկստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլլո Ռախմատժոնի հետ

20:40 17.06.2022

Հունիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Նասրուլլո Ռախմատժոնի հետ, ով Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայերը և տաջիկները հինավուրց ժողովուրդներ են՝ հարուստ պատմությամբ, ավանդույթներով և մշակույթով, ինչն էլ լավ հիմք է հանդիսանում երկու երկրների հարաբերությունները և՛ երկկողմ, […]

̰
 Տեղի է ունեցել Հայաստանի և Ղրղզստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը

20:28 17.06.2022

Հունիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ղրղզական Հանրապետության ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովի հետ, ով Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:Տեղեկացնում է ՀՀ Անվտանգության  Խորհրդի գրասենյակը։ Ողջունելով հյուրին ԱԽ քարտուղարը նշել է, որ սա Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության Անվտանգության խորհուրդների քարտուղարների երբևէ կայացած առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումն է։ Ա. […]

̰
Երևանի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի մասնակիցներից մեկի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

19:16 17.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների հատման խաչմերուկում […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

19:03 17.06.2022

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը: Ռուբեն Ռուբինյանն արժևորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը և կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: «Հայաստանում իրականացված հետևողական […]

̰
Արցախի նախագահն ընդունել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը

18:57 17.06.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով Մայր Հայրենիքի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը՝ երկրի ղեկավարն այդ համատեքստում հատուկ նշանակության է արժանացրել համայնքների միջև կապերի ամրապնդումն ու Կապանի համայնքի ղեկավարի` այդ ուղղությամբ ցուցաբերած նախաձեռնողականությունը: Նախագահ Հարությունյանի խոսքերով՝ շատ կարևոր է, որ այդ հարաբերություններն ուղեկցվեն կրթական, […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է «ՔոնթուրԳլոբալ» ընկերության նախագահին

18:33 17.06.2022

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ՔոնթուրԳլոբալ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտին։ Քննարկվել են «ՔոնթուրԳլոբալ» ընկերության ընթացիկ աշխատանքները։ «ՔոնթուրԳլոբալ» ընկերության նախագահը գոհունակություն է հայտնել ընկերության հետ ծագած ներդրումային խնդիրներին օպերատիվ արձագանքելու և լուծում տալու համար։

̰
Մեկնարկել է դատավորների շրջանում էթիկայի, կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը միտված հայ-շվեդական համատեղ ծրագիրը

18:18 17.06.2022

Դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման միջոցառումների շրջանակում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել Շվեդիայի ազգային դատարանների (SNCA) ադմինիստրացիայի հետ համագործակցության ծրագրի մեկնարկի միջոցառմանը, որին ներկա էին նաև ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և այլ պաշտոնատար […]

̰
Ազգային ժողովի աշխատակազմը 43 միավոր շարժական գույք է նվիրաբերել Շուռնուխի գյուղապետարանին

18:07 17.06.2022

Ազգային ժողովի աշխատակազմից 43 միավոր շարժական գույք նվիրաբերվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքին՝ Շուռնուխի գյուղապետարանի նոր կառուցվող շենքի գույքային միջոցներն ապահովելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը 2021 թ. դեկտեմբերի 10-ին այցելել էր Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ բնակավայր: Նրա խոսքերով՝ չնայած […]

̰
ՊԵԿ նախագահի տեղակալը մասնակցում է Պետերբուրգյան միջազգային համաժողովին

17:56 17.06.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հունիսի 15-18-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին։ Համաժողովի շրջանակում Աշոտ Մուրադյանը հունիսի 17-ին ելույթ է ունեցել «Թվային հետք՝ ապագայի հայտ» թեմայով քննարկմանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել թվայնացման համաշխարհային միտումների շուրջ։ ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է թվայնացմամբ պայմանավորված մարտահրավերները և դրա շնորհիվ պետական կառավարման […]

̰
Միգրացիոն ծառայության պետը հանդիպել է միգրացիայի ոլորտի միջազգային գործընկերների հետ

17:26 17.06.2022

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը այսօր հանդիպել են միգրացիայի ոլորտի միջազգային գործընկերներին: Քննարկումը ողջունել և կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան: ՄԾ պետ Ա. Ղազարյանը ներկայացրել է մայիսի 20-ին Նյու Յորքում կայացած Միգրացիայի դիտարկման առաջին միջազգային ֆորումի արդյունքները՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի առաջնահերթություններին, […]

̰
Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները պետք է նախազգուշացնող լինեն, և այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ-ում. վարչապետը՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին

17:11 17.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցներին՝ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, Բելառուսի ԱԽ քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչին, Ղազախստանի ԱԽ քարտուղար Գիզատ Նուրդաուլետովին, Ղրղզստանի ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովին, Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդային և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Բացման […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

20:18 16.06.2022

Փոխարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի «Գործընկերություն Եվրասիայում. նոր հնարավորություններ» խորագրով պանելային քննարկմանը, որին ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Բախիտ Սուլթանովը: Պանելային քննարկման ընթացքում փոխվարչապետը խոսել է արդի մարտահրավերներին, այդ թվում՝ պարենային անվտանգության խնդիրներին հակազդելու անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում նա […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը

19:57 16.06.2022

Հունիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ դերը՝ որպես տարածաշրջանային անվտանգության ամենամեծ կազմակերպություն, և բարձր է գնահատել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը՝ իբրև ԵԱՀԿ պատասխանատվության գոտում համապարփակ և անբաժանելի անվտանգության ապահովման շուրջ երկխոսության խորհրդարանական հարթակ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և […]

̰
Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները

19:33 16.06.2022

Մայիսի 17-ին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության, Ղրղզական Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը, Մարատ Իմանկուլովն ու Նասրուլլո Ռախմատժոնը։ Տեղեկացնում է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերներին դիմավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

̰
Ալեն Սիմոնյանը և ԻԻՀ արտգործնախարարը կարևորել են Իրանի հետ ռազմավարական երկխոսությունը

18:54 16.06.2022

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 16-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին:   Ողջույնների փոխանակումից հետո կողմերը խոսել են մեր պետությունների միջև 30 տարվա դիվանագիտական հարաբերություններից, ինչը սկիզբ է դրել հայ-իրանական միջպետական համագործակցության զարգացման գործընթացին, որի հիմքը դեռևս հարյուրամյակներ առաջ էր ստեղծված: Ալեն Սիմոնյանը նշել է, […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպել է Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարարի հետ

18:28 16.06.2022

Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարար Սիգնի Ռիսալոյի հետ։ Ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են կենսաթոշակային ապահովության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի և զբաղվածության քաղաքականության, աշխատանքային վեճերի արտադատական լուծման […]

̰
Երևան և Ցինդաո քաղաքների միջև ստորագրվել է բարեկամական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր

18:14 16.06.2022

Երևանի ու Չինաստանի Ցինդաո քաղաքի միջև ստորագրվել է բարեկամական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Փաստաթղթով երկու քաղաքները գործակցություն կծավալեն մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և տնտեսության այլ ոլորտներում: Հեռավար հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու Ցինդաոյի քաղաքապետի առաջին տեղակալ Լիու Ծիանծունը քննարկել են երկու քաղաքների միջև գործակցության կոնկրետ անելիքներն ու […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին

17:56 16.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ՀՀ խորհրդարանի և ԵԱՀԿ ԽՎ-ի միջև սերտ համագործակցությունն ու մշտական երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և ընդգծել միջազգային հանրության կարևոր դերը դրանց արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը հավելել է, որ ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների զարգացումն ու […]

̰
Արդարադատության նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը բարձրացրել է ԵԽ անդամ հանդիսացող Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների հարցը

17:53 16.06.2022

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին, ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և պատվիրակության մյուս անդամներին: Նախարար Անդրեասյանը բարձր է գնահատել ԵԽ հայաստանյան գրասենյակի հետ առկա համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը: ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին ընդունելության համար […]

̰
Սուբվենցիայի ծրագրային 58 նոր հայտ Հայաստանի ութը մարզերից․ տեղի է ունեցել գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

17:33 16.06.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի, Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Վերջինիս ընթացքում շահագրգիռ պետական կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի ութը մարզերից ստացված սուբվենցիայի ծրագրային 58 հայտերը։ Դրանք վերաբերել են մի շարք բնակավայրերի […]

̰
Հայաստանը հանձնառու է շարունակել ժողովրդավարական ուղին. վարչապետը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

17:20 16.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ԵԽ գլխավոր քարտուղարի այցը՝ վարչապետը նշել է, որ որպես ԵԽ անդամ երկիր Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին և կարևորում է համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, անկախ դատական համակարգի կայացման գործընթացում: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ԵԽԽՎ-ի, […]

̰
Անցկացվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռադիոէլեկտրոնային պայքարի գծով աշխատանքային խմբի հերթական նիստը

16:17 16.06.2022

Հունիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռադիոէլեկտրոնային պայքարի գծով աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստը վարել է ՀՀ ԶՈւ ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի պետ, վարչության պետ, գնդապետ Արթուր Կումելովը: Քննարկվել են համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը, հավաքական ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի բաղադրիչների կատարելագործման ուղիները։ Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությանը

19:06 15.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությանը:

̰
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

19:03 15.06.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-17 աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Հայտնում են նախագահի աշխատակազմից։ Այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները մասնակից պետությունների ղեկավարների հետ: Վահագն Խաչատուրյանը կհանդիպի նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը

18:07 15.06.2022

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը՝ հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆուտբոլիստների մասնակցությամբ ցուցադրական հանդիպմանը

17:43 15.06.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Ծովագյուղի մարզադաշտում ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆուտբոլիստների մասնակցությամբ ցուցադրական հանդիպմանը, որը կազմակերպվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Ցուցադրական հանդիպմանը մասնակցել են Ֆերնանդո Իերոն, Թիմ Կեհիլը, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլք: Հանդիպմանը մասնակցել է նաև այս օրերին Հայաստանում գտնվող […]

̰
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորներին

17:40 15.06.2022

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորներ Էռնա Հայրիյանին, Արմեն Թումանյանին, Կոլոս Դենիսին և Ալեքսանդր Ֆեդորցովին: Հանդիպման մեկնարկին դատավորները ներկայացրել են ԵԱՏՄ դատարանի գործառույթները, ունեցած ձեռքբերումները և գործունեության ընթացքում կուտակած փորձը՝ հատկապես թվայնացման ոլորտում, ինչը կարող է լավ օրինակ ծառայել Հայաստանի դատական համակարգի էլեկտրոնայնացման գործընթացում, որի մեկնարկն արդեն տրված է: Կողմերը […]

̰
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի նախարարի հետ

17:07 15.06.2022

Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի նախարար Էրիկա Ստեֆանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց տրամադրվող ծառայությունների հասանելիության ապահովմանն, ապաինստիտուցիոնալացման քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր։ […]

̰
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմայով նամականիշի մարման արարողությանը

17:58 14.06.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմայով նամականիշի մարման արարողությանը: Նամականիշի վրա պատկերված է հայտնի հայազգի գիտնական, մոլեկուլային կենսաբան Արտեմ Պատապուտյանը, որը 2021թ. ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի: Նամականիշի աջ հատվածում ներկայացված է Արտեմ Պատապուտյանին շնորհված Նոբելյան մրցանակի պատկերը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին

17:56 14.06.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ընդգծվել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման առկա ներուժը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում ներդրումների իրականացմամբ հետաքրքրված լեհական կազմակերպությունների կողմից հնարավոր առաջիկա ծրագրերը: Փոխվարչապետը մասնավորապես նշել է կապիտալ շուկայի զարգացման գործում համագործակցության կարևորությունը: Հանդիպմանը անդրադարձ […]

̰
BACK_TO_TOP