16:47 04.07.2022
«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագրով համակարգվում է հաշվեքննիչ մարմինների կողմից ստուգումների պլանավորման, կազմակերպման, իրականացման ընթացակարգային հարցերի ամբողջ բազմազանությունը: Հստակեցվում են նաև ստուգման նպատակները, արդյունքների ամփոփման, ինչպես նաև դրանց […]
16:14 04.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգի» նախագիծը։ Նախագծով առաջարկվում է ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրում, որը հնարավորություն կտա բարեփոխելու տարակարգի ներկայիս համակարգը՝ նպաստելով մասնագիտական զարգացմանը և հավելավճարի […]
18:03 02.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության […]
17:19 02.07.2022
Հուլիսի 4-ին Հայաստանում կգտնվի Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման` մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:
20:41 01.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետը շնորհավորել է Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա կապակցությամբ և նշել, որ ՊՊԾ-ն […]
20:35 01.07.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հուլիսի 1-ին տեղի է ունեցել «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Օրակարգն հաստատելուց հետո՝ հոգաբարձուների խորհուրդը քննարկման է դրել մոտ մեկ տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին բուհի կառուցվածքի փոփոխությանը, կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը, այդ թվում պատերազմի հետևանքով կորցրած լաբորատորիաների վերականգնմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման հայտ […]
20:17 01.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին, «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին ու ապագայում նախատեսվող նախագծերին։ Կարևորվել է դրանց արդյունավետ իրականացումն ու ծրագրերի շարունակականության ապահովումը:
19:14 01.07.2022
Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և […]
18:43 01.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր:
18:36 01.07.2022
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 6-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
18:27 01.07.2022
2022թ․ ամառային զորակոչի ընթացքում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության մրցութային հանձնաժողովն օրերս անցկացված նիստում ուսումնասիրել է ստացված հայտերը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ: Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովին ներկայացված 21 հայտերից ՀՀ ՊՆ 25.06.2018թ. […]
18:20 01.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն ընդգծել է Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորել ԳԴՀ կառավարական պատվիրակության այցը մեր երկիր: «Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է, և մենք նաև բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական […]
17:58 01.07.2022
Գրեթե 20 տարի ԱԺ շենքի եռանկյունաձև ճակատային մասի զինանշանը չի հանվել։ Զինանշանի արտաքին տեսքի թարմացման և վերանորոգման նպատակով ԱԺ շենքի ճակատային հատվածում տեղադրված ՀՀ պետական զինանշանը մի քանի օրով հանվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ ֆեյսբուքյան էջը:
17:21 01.07.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հունիսի 30-ից հուլիսի 1-ը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Ճանապարհային անվտանգության բարելավման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպմանը։ Այսօր ՄԱԿ-ում փոխնախարարը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները, որոնք վերաբերում են և՛ ենթակառուցվածքի բարելավմանը, և՛ ճանապարհատրանսպորտային […]
20:37 30.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է մարզպետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև ներկայումս Սյունիքում իրականցվող և ծրագրված բազմաճյուղ ոլորտային ծրագրերը։ Մարզպետը մանրամասներ է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ՝ Սյունիքի մարզի բնակիչների կենցաղային […]
20:23 30.06.2022
Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի հանդիպումը։ Հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող արդի հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների միջև փոխգործակցությանը եվրասիական տարածքում։ Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։
20:10 30.06.2022
Հունիսի 28-29-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին՝ նախարարի տեղակալը նշեց, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, սպառազինությունների վերահսկման ռեժիմի փաստացի և շարունակական խախտումները, զինված հակամարտություններում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների և վարձկանների օգտագործումը փաստացի հարցականի տակ է դրել […]
19:57 30.06.2022
Հունիսի 30-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստը։ Նիստին ներկա էին 31 պատգամավորներ։ Նախքան նիստի աշխատանքներին անցնելը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է «Միասնական հայրենիք» խմբակցության կազմում տեղի ունեցած փոփոխության մասին․ խմբակցության ղեկավար է ընտրվել Մարսել Պետրոսյանը։ Օրակարգում այլ հարցերի հետ նախատեսված էր նաև ԱՀ նախագահի 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի […]
19:45 30.06.2022
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը և Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի հունիսի 30-ի ԱԺԽՈ-045-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
19:38 30.06.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 29-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության պատվիրակությանը՝ Սերբիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը։ Կողմերը փոխադարձ ներկայացրել են տեխնոլոգիական ոլորտի […]
19:15 30.06.2022
Հունիսի 30-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սերբականը՝ ԱԳ պետքարտուղար Նեմանյա Ստարովիչը։ Արձանագրելով Հայաստանի և Սերբիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկեցին հայ-սերբական բարեկամական հարաբերությունները խորացնելու և միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները և գործնական քայլերը: Խորհրդակցությունների ընթացքում […]
18:38 30.06.2022
Բժշկագիտության բնագավառում Իսրայելի հարուստ փորձը և Հայաստանի առողջապահական համակարգում մեկնարկած բարեփոխումները պոտենցիալ են` Հայաստանի և Իսրայելի միջև փոխգործակցությունն ընդլայնելու համար: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ) և Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանին: Ներկայացնելով Հայաստանի առողջապահական համակարգի ընդհանուր իրավիճակը` Անահիտ Ավանեսյանն առանձնացրել է ոլորտում հայ-իսրայելական […]
18:16 30.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին (նստավայրը՝ ք․ Մոսկվա): Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը: Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն: Փոխնախարարը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության համակարգման […]
18:10 30.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական նշանակություն ունեցող չօգտագործվող հողատարածքների կրճատմանը, հողատարածքների բաշխվածությանը, ոռոգելի տարածքների ընդլայնմանը, հողատարածքների չօգտագործման հիմնական պատճառներին, մինչ այժմ հողային բարեփոխումների շրջանակում կատարված որոշ աշխատանքներին: Քննարկվել են հողերի խոշորացմանը և հողային շուկայի զարգացման նպատակով փորձնական ծրագրի իրականացմանը, […]
17:26 30.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել կազմակերպության բազմաշերտ գործունեությունը բարեգործական և հումանիտար ոլորտներում: Պատվիրակները շնորհակալություն են հայտնել նախագահ Խաչատուրյանին հյուրընկալության համար և ներկայացրել են կազմակերպության կողմից իրականցվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել համադրել ջանքերը մարդասիրական և բարեգործական տարբեր […]
16:58 30.06.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին (նստավայրը՝ ք․ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Օկունլոլա-Բիաուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք երկու հանրապետությունների համագործակցության զարգացման գործում: Վահագն Խաչատուրյանը շեշտել է փոխգործակցության առկա հնարավորությունները՝ նկատի առնելով նաև այն, որ Բենինի Հանրապետությունում ունենք հայկական համայնք: […]
16:42 30.06.2022
Կալանավորված անձ Ա. Շ-ն մարմնական վնասվածքներով մուտք է գործել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ ոստիկանության ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, կալանավորված անձի մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում՝ գլխին, վնասվածքների առկայության փաստն արձանագրվել է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրի ներկայացուցիչների կողմից: Օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ՔԿՀ-ի բուժաշխատողը բժշկական զննության ընթացքում անձի […]
16:33 30.06.2022
Հունիսի 30-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկության արդյունքները: Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածուներ: Սերգեյ Չիչոյանի թեկնածությանը կողմ է […]
14:42 30.06.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը: Հարցը ներկայացրել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նշել, որ 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կառուցված է ՀՀ կառավարության […]
19:25 29.06.2022
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի հանքարդյունաբերության քաղաքականության II ծրագրի շրջանակներում Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության վերջնական նախագծի քննարկումը: Միջոցառմանը ներկա են եղել ՏԿԵ նախարարության, շահագրգիռ գերատեսչությունների, Համաշխարհային բանկի, ԱՃԹՆ-ի, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ընդերքօգտագործող կազմակերպությունների ներկայացուցիչները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ողջունել և շնորհակալություն […]